Փարիզ-2024. Մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանը 62-րդն է
Видео33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանը 62-րդ տեղում է:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալով 62-րդ տեղում է:
Մեդալային հաշվարկի առաջատարն ԱՄՆ-ն է 30 ոսկե, 38 արծաթե և 35 բրոնզե մեդալով (ընդհանուր` 103 մեդալ): Երկրորդ տեղում 29 ոսկե մեդալով Չինաստանի ընտրանին է (25 արծաթե, 19 բրոնզե մեդալ. ընդհանուր` 73 մեդալ) և եռյակը եզրափակում է Ավստրալիան 18 ոսկե մեդալով (14 արծաթե, 13 բրոնզե. ընդհանուր 45 մեդալ):
Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիրներ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և Արթուր Ալեքսանյանը, իսկ Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Վարվառա Հայրապետյան