Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Emergency Case![Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած](/timthumb.php?src=disc/15-05-24/bef206ae6c7aa5b9ccc6bb4377cad24e.jpg&w=780)
Մայիսի 15-ին, ժամը 12:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) սրահը և բեռնախցիկը․ հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
![](banners/armflix.jpg)