Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի․ Բագրատ Սրբազան
Publications![Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի․ Բագրատ Սրբազան](/rs.php?image=/disc/26-08-24/fbd96797b2c13e35e57bced9668152cb.webp&w=780)
Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի, Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Այս մարդիկ զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով և սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում»,- ասաց նա։
Սրբազանը արձագանքեց նաև դիտարկումներին, թե պայքարը կարող է նախատեսվածից ավելի երկար տևել։
«Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,- ասաց Բագրատ Սրբազանը։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)