«Մենք ապրում ենք՝ ինչպես բոլորը և ամենուր». վետերան Ռոզալիա Աբգարյանի հանճարեղ պատասխանը Պուտինին (տեսանյութ) Սարյան փողոցը կդառնա միակողմանի Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը Ալիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին Թրամփը ընդունել է իր պարտությունը (տեսանյութ) 2–3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել էին, որովհետև կային խնդիրներ․ Ավինյան (տեսանյութ) ՆԱՏՕ-ն դրական քայլ է համարում Պուտին-Թրամփ բանակցությունները (տեսանյութ) Լավ չենք սարքում մանակապարտեզները, բայց խոզանոցի չենք վերածում, երեխեքի տեղը խոզ չեն պահում (տեսանյութ) ՀՀ-ն ու Իսպանիան ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ. ՏԿԵ նախարարը՝ դեսպան Վասկեսին 

Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ․ էթնիկ զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը

Տեսանյութեր

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորթյամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական  քաղաքականությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ զեկույցը  վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ։

Զեկույցը տարբերակում է «էթնիկ զտումներ» և «ցեղասպանություն» հասկացությունները՝ նշելով, որ թեև ցեղասպանությունը սահմանվում է խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ, էթնիկ զտումները ներառում են որոշակի տարածքից խմբի բռնի հեռացում՝ բռնության և ահաբեկչության միջոցով: Արցախի դեպքում Եվրոպական խորհրդարանը և տարբեր փորձագետներ իրադարձությունները դասակարգել են որպես էթնիկ զտումներ, ոմանք այս դասակարգումը տարածել են նաև ցեղասպանության հանցագործության վրա՝ կապված ծանր պայմանների և համակարգված ոչնչացման սպառնալիքի հետ:

Զեկույցի ներկայացրած ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ներառյալ շրջափակումը և ռազմական գործողությունները, արտացոլում են Արցախի հայկական ներկայությունը արմատախիլ անելու միտումնավոր փորձ: 2022 թ․ դեկտեմբերին սկսված շրջափակումը սարսափելի պայմաններ ստեղծեց՝ սահմանափակելով հիմնական ապրանքների և ծառայությունների հոսքը, ինչը հանգեցրեց սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասի։ Արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը հանգեցրեց համատարած թերսնուցման, առողջության վատթարացման և կրթական ու առողջապահական ծառայությունների խաթարման: Զեկույցը մանրամասնում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը թիրախավորել գյուղատնտեսական աշխատանքները և խոչընդոտել տեղական սննդի արտադրությունը՝ խորացնելով հայ բնակչության տառապանքը։

2023 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական հարձակումը ավելի սաստկացրեց ճգնաժամը։ Զեկույցը  փաստում է, թե ինչպես է այդ հարձակումը, որ սկվել է ինտենսիվ մարտերով և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված համատարած վնասներով, հանգեցրել քաղաքացիական բնակչության զգալի զոհերի և տարհանման աշխատանքների լուրջ խափանումների: Ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակչության խոշտանգումների և անդամահատումների մասին հաղորդումները ընդգծում են հարձակման դաժանությունը և այդպիսի գործողությունների նշանակությունը Արցախից հայ բնակչության բռնի տեղահանման գործում։

Զեկույցը նաև ընդգծում է հայկական մշակութային և կրոնական վայրերի շարունակական ոչնչացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք համակարգված ձևով ջնջում են հայկական հետքերը: Այս ավերումը ներառում է եկեղեցիների, պատմական հուշարձանների և խաչքարերի  ոչնչացումը, ինչպես նաև հայկական մշակութային հետքերը վերացնելու համար հուշարձանների էության նենգափոխումը։ Զեկույցը պարունակում է արբանյակային պատկերներ և փաստաթղթեր այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին է “Caucasus Heritage Watch”-ը, ինչը ցույց է տալիս մշակութային ոչնչացման չափը, որ դատապարտված է միջազգային կառույցների կողմից, ինչպես UNESCO-ն և Եվրոպական խորհրդարանը:

Զեկույցն ընդգծում է, որ մշակութային այս ոչնչացումը և շրջափակման ազդեցությունը արտացոլում են ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունների ավելի լայն օրինաչափություն: Այն նկարագրում է, թե ինչպես է ադրբեջանական պետական հռետորաբանությունը, ներառյալ հակահայկական բռնության հերոսացումը և հայերի նվաստացուցիչ պատկերները, ստեղծել ապամարդկայնացման և խտրականության միջավայր: Այս միջավայրը հավերժացվել է պետության կողմից աջակցվող նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է Բաքվի «ռազմավարի պուրակy» և սոցիալական ցանցերում տարածվող հակահայկական ատելության խոսքը:

Ավելին, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանության տակ գտնվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, ներառյալ քաղաքական դրդապատճառներով Արցախի քաղաքական առաջնորդների կալանավորումը և հակահայկական բռնության շարունակական հերոսացումը, արտացոլում է մարդու իրավունքների միջազգային չափանիշների անտեսումը: Այն ընդգծում է որ հայկական մշակութային ինքնության համակարգված ժխտումը և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացումը Արցախում հայկական ներկայությունը վերացնելու Ադրբեջանի ավելի լայն ռազմավարության անբաժանելի մասն է:

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։

Եզրափակիչ մասում զեկույցը կոչ է անում միջազգային գործողություններ ձեռնարկել այս խախտումները վերացնելու համար՝ ընդգծելով տեղահանված հայ բնակչությանն աջակցության անհրաժեշտությունը: Այն նաև ընգդծում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և Ադրբեջանում ինստիտուցիոնալ խտրականության հետ մեկտեղ, շարունակական վտանգ է ներկայացնում արցախահայության համար և ընդգծում է միջազգային միջամտության հրատապությունը՝ կանխելու հետագա վայրագությունները և աջակցելու հայերի իրավունքների  և ժառանգության վերականգնմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մենք ապրում ենք՝ ինչպես բոլորը և ամենուր». վետերան Ռոզալիա Աբգարյանի հանճարեղ պատասխանը Պուտինին (տեսանյութ) Սարյան փողոցը կդառնա միակողմանի Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները Հնդկաստանում 26-ամյա փեսացուն մահացել է հարսանեկան ծեսերի ժամանակՏրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը Ալիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին Թրամփը ընդունել է իր պարտությունը (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը քննարկել են Զելենսկու հետ անմիջական շփումները․ Պեսկով2–3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել էին, որովհետև կային խնդիրներ․ Ավինյան (տեսանյութ) ՆԱՏՕ-ն դրական քայլ է համարում Պուտին-Թրամփ բանակցությունները (տեսանյութ) Լավ չենք սարքում մանակապարտեզները, բայց խոզանոցի չենք վերածում, երեխեքի տեղը խոզ չեն պահում (տեսանյութ) Մեծ Բրիտանիան զարմացած է Ռուսաստանում Արևմուտքի ճնշման հետքերի բացակայությամբՀՀ-ն ու Իսպանիան ունեն կայուն և բարեկամական հարաբերություններ. ՏԿԵ նախարարը՝ դեսպան Վասկեսին Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ Չկալովկա գյուղում իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄ Թրամփը հարյուր հազարավոր ուկրաինացիների կարտաքսի․ Washington PostԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» ՌուսաստանըԱՄՆ-ում խոսել են Պուտինի և Թրամփի զրույցի կարևոր արդյունքի մասին (տեսանյութ) Ձեր մրմուռն ու կսկիծն էն ա, որ «մենք էլ ունենանք, ձերն էլ վառենք», դուք զբաղված եք ձեր կարիերայով․ Սուքիասյան (տեսանյութ) ՌԴ-ում հայտարարել են՝ եվրոպացի քաղաքական գործիչները «հիստերիայի» մեջ ենԱրթիկում «BMW»-ն գլխիվայր շրջվել է. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում. «Հետք» ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ պատերազմի․ ReutersԵս կոռուպցիայից հա էլ կարամ խոսամ, մտահոգվելու բան չունեմ․ Երևանի փոխքաղաքապետ (տեսանյութ) Եթե վարորդի կողմից խտրական խոսք է հնչել, պատիժը վրա կհասնի. փոխքաղաքապետը՝ տրանսպորտում միջադեպի մասինՀունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթում-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը Արևմուտքում Ուկրաինային կոչ են արել ընդունել պարտությունըՔուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Թրամփը Զելենսկուն տեղեկացրել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին (տեսանյութ) Լեհաստանն պատրաստվում է Ռուսաստանի դետ հակամարտությանը․ War Infographics30-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ անծանոթ տղամարդը բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ Կալլասը բողոքել է ԹրամփիցԵրևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետըԻշխանությունը սառցահատի դեր է կատարում․ որ էսքանին էլ հասել ենք՝ շատ լավ է․ ՔՊ–ականի «հուզիչ» ելույթը (տեսանյութ) Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից հրաժարվելը«Խաղաղության խաչմերուկը» համադրելի է ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ․ ՄիրզոյանԶինվորական ծառայության սահմանային տարիքի բարձրացման մասին աղմկահարույց օրինագծի քննարկումը հետաձգվեցՌուսաստանի Դաշնային խորհուրդը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի զրույցըԼավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացներըՔաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի՝ դարձնելով աղքատների ԶՈւ. Մանուկյան Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյան Համաճարակաբանը մտահոգություն է հայտնել COVID-ի նոր բռնկման կապակցությամբՆաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվ»-ի մարզումներից ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն (տեսանյութ)Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ Շարունակաբար մարսել են իրենց խաբեությունները. Դավիթ Խաժակյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությանը (տեսանյութ)
Ամենադիտված