Latvia MFA welcomes EU visa liberalization dialogue with, European Peace Facility support to Armenia Luis Moreno Ocampo: Armenians! Lead the world to a truly peaceful COP29! Ararat Mirzoyan congratulates Estonian colleague on re-election as Foreign Minister Armenia and Azerbaijan continue to make progress toward a peace agreement - Miller EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance funding Macron on military cooperation with Armenia: Baku armed itself much better than Yerevan Ambassador: Next Meeting of Foreign Ministers in “3+3” format will be held in Turkey in near future A global internet outage is affecting airlines, banks, media worldwide Armenian Ambassador to Greece meets with Secretary General of Black Sea Trade and Development Bank New Armenian Consulate opens in Bari, Italy 

Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»

Society

Հարց։ Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ծրագիրը․

Պատասխան։ Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
• բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
• անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
• գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
 
Հարց։ Որքա՞ն է կազմում հավաստագրի արժեքը։

Պատասխան։ Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է․
•   5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ հավելված 1-ում, https://www.mlsa.am/blockpage/137),
•   4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ հավելված 2-ում, https://www.mlsa.am/blockpage/137)
• 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտուց,
• 2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։
 
Հարց։ Ովքե՞ր կարող են հանդիսանալ ծրագրի շահառու և որոնք են հիմնական պայմանները։

Պատասխան։ Ծրագրի շահառու են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։ Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո որևէ աջակցության ծրագրի հնարավորություններից չեք զրկվում։
Միաժամանակ․
• ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով,
• ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը,
• ընտանիքի բոլոր անդամները պետք է դառնան ձեռք բերվող կամ կառուցվող գույքի սեփականատերեր,
• ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից (գործընկեր բանկերի ցանկը կհրապարակվի առաջիկայում),
• ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը,
• եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝
  -գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ.
  -ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ.
  -կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։
 
 Հարց։ Ե՞րբ կսկսի գործել ծրագիրը։

Պատասխան։ Ծրագիրը կսկսի գործել ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։ Կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը։
• Կարգը հաստատվելու պահից կգործի տան և հողատարածքի ձեռքբերման աջակցության բաղադրիչը, անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը,
• Օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը։
 
Հարց։ Ի՞նչ ժամկետներ են սահմանված ծրագրի իրականացման համար։

Պատասխան։ Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով․
•     1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։ Ծրագրի առաջին փուլի շրջանակում շահառուների դիմում-հայտարարությունների ընդունման գործընթացը՝ ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։
• 2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2026թ.։
• 3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2027թ.։
 
Հարց։ Որո՞նք են բնակելի տան կառուցման առանձնահատկությունները։

Պատասխան։
• բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևէ մեկը,
• բնակելի տան կառուցումը իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից,
• եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 3 մլն կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ 400 քմ-ից։
 
Հարց։ Ովքե՞ր չեն կարող հանդիսանալ ծրագրի շահառու։

Պատասխան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե.

• 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ իրավունքի իրացման փաստից,
• ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։
 
Հարց։ Ո՞ր դեպքում ամբողջությամբ կդադարեցվի ծրագրով նախատեսված աջակցությունը։

Պատասխան։ Աջակցությունը կդադարեցվի, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով)։
Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։
 
Հարց։ Ծրագրից օգտվելու համար արդեն կարո՞ղ եմ դիմում ներկայացնել։

Պատասխան։ Առայժմ՝ ոչ․ դիմում կարող եք ներկայացնել ծրագրի իրականացման կարգը հաստատվելուց հետո, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ 
 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Latvia MFA welcomes EU visa liberalization dialogue with, European Peace Facility support to ArmeniaBiden to return to White House Tuesday after being in isolation due to Covid"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two daysEU ministers to meet in Brussels instead of BudapestHarris secures enough delegates to win nominationLuis Moreno Ocampo: Armenians! Lead the world to a truly peaceful COP29!World's most liveable cities announcedArarat Mirzoyan congratulates Estonian colleague on re-election as Foreign MinisterArmenia and Azerbaijan continue to make progress toward a peace agreement - MillerEBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance funding Macron on military cooperation with Armenia: Baku armed itself much better than YerevanGoogle Chrome is the fastest but the most problematic browserMax presents the official teaser trailer for its new series “Dune: Prophecy”Officer and cadet among victims in deadly plane crashAmbassador: Next Meeting of Foreign Ministers in “3+3” format will be held in Turkey in near futureA global internet outage is affecting airlines, banks, media worldwideArmenian Ambassador to Greece meets with Secretary General of Black Sea Trade and Development BankMilitary helicopter crashed in Armenia, both pilots killedNew Armenian Consulate opens in Bari, ItalyParis mayor Hidalgo bathes in the Seine to dispel water quality woesMagdalena Grono to replace Toivo Klaar as EU Special Representative for the South CaucasusRuben Rubinyan receives Ambassador of Iran to ArmeniaMeeting of Ministers of Foreign Affairs of Armenia and LebanonAccess to a number of settlements in Belgorod region to be restrictedEuropean Commission says it cannot strip Hungary of its EU presidencyKim Kardashian talks about how worsening psoriasis affected her preparation for the Met GalaAl Jazeera: Israeli strikes on Gaza Strip kill 48 peoplePrime Minister Pashinyan left for the UK on a working visitOil Prices DownMacron accepts PM Attal's resignationBiden discloses what would make him drop out of 2024 raceProud that EU support is saving lives of people in Azerbaijan: EU ambassador on deminingRussia has no intention to interfere in internal US processes: PeskovPossibility of strengthening domestic relations between Azerbaijan and Israel discussedUnder Secretary of State visited new buildings of Patrol Service and operational managementThe son of India's richest man receives a gold Dartz SUV as a wedding giftMeeting of Foreign Minister of Armenia and Minister of Economy of OmanHalle Berry refuses to participate in the Kim Kardashian seriesSynchron integrates ChatGPT with human brainMEPs call to strip Hungary’s EU voting rights amid Orbán’s ‘peace missions’ - POLITICOArarat Mirzoyan and the Minister of Economy of Oman discussed the possibilities of enhancing cooperation between the two countriesArmenia reaffirms its commitment to the implementation of the 2030 Agenda-Ararat MirzoyanOil Prices DownHostages’ relatives block Tel Aviv highwayTrump appears with bandaged ear at Republican conventionYerevan and Baku need to make 'tough compromises’ to reach a final agreement - Matthew Miller France will continue to adhere to all international obligations: MacronWe hope that permanent peace will be established between Azerbaijan and Armenia soon: ErdoganMy team will fight for creation of a 'strong region': Masud PezeshkianArmenia is interested in deepening and developing multi-sectoral cooperation with Georgia: Pashinyan
Most Popular