«Փյունիկը» 0:1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին»` դուրս մնալով Չեմպիոնների լիգայից Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Բեռլինից Հայտնաբերվել են «Մաթոսավանք» տանող ճանապարհին մոլորված ծնողներն ու երեխաները Երուսաղեմում արմատական հրեաները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. «Սպուտնիկ Արմենիա» Շան հարձակումից տուժած 5-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է Ծնողների որոշելիքն է՝ կուղարկե՞ն իրենց երեխաներին դպրոց, թե՞ ոչ․ Կիրանցի դպրոցի տնօրեն Ճապոնիայի դեսպանը Լոռու մարզում հետևել է աջակցության ծրագրերի ընթացքին Գինեվետ․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել հանրային լսումների խախտումների վերաբերյալ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և ՀՀ դատախազություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր փոխտնօրենը ծանոթացել է Մատենադարանում պահվող հայերեն ձեռագրերին Մխիթարյանը հույսը դնում է ինձ վրա՝ որպես Հայաստանի հավաքականի առաջատար. Սպերցյան 

Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան

Հասարակություն

Հարևան և բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և իրանցի մի քանի այլ գործիչների մահը նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով ցնցել է աշխարհն ու հատկապես մերձավորարևելյան ռեգիոնը։ Այս աղետալի ու ողբերգական պատահարն իրանաադրբեջանական սահմանին Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո, կամ քննարկվող մեկ այլ վարկած՝ մահափորձը, կարող է դառնալ աշխարհաքաղաքական նոր և ավելի ծանր ցնցումների մեկնարկ՝ Հայաստանի Հանրապետության անմիջական հարևանությամբ։

Ռաիսիի ուղղաթիռի կործանումը ոչ միայն ողբերգական լուր է հայ ժողովրդի համար, այլև հնարավոր տագնապալի ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրադարձությունների մեկնարկի ազդանշան, քանի որ գաղտնիք չէ՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանի բարձր ղեկավարությունն իրեն դիրքավորել է՝ որպես ՀՀ բնական դաշնակից՝ ՀՀ անվտանգությունը որակելով որպես սեփական անվտանգություն: Իրանը՝ ի դեմս իր ղեկավարության, հանդես էր գալիս ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դիրքերից, հայտարարում իր կարմիր գծերի մասին, պատերազմից հետո արտգործնախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի մասնակցությամբ Իրանը հյուպատոսարան բացեց Կապան քաղաքում, առաջարկեց Ադրբեջանին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին այլընտրանք հանդիսացող ճանապարհ Իրանի տարածքով՝ այդ հարցում պաշտպանելով և աջակցելով ՀՀ դիրքորոշումներին ու շահերին։

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ գործող իշխանությունները վերջին երկու տարվա ընթացքում ավելի ակնհայտ ու ինտենսիվ սկսեցին հայացք նետել դեպի Արևմուտք՝ ՀՀ-ում տեղակայելով եվրոպացի դիտորդներին, որոնց վերաբերյալ Իրանի իշխանություններն անդընդհատ հայտարարություններ էին անում և իրենց դժգոհությունն արտահայտում, այնուամենայնիվ, Իրանի իշխանությունների կողմից «կարմիր գծերը» չփոխվեցին։ Այդ մասին վերջերս իր մի քանի անդրադարձներում հայտարարեց նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Ուշագրավն այն է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին այս տարի նախատեսում էր հայ-իրանական սահմանային հատվածում հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին ավելի վաղ 168․am-ը գրել էր՝ նշելով, որ այցը պետք է կայանար մինչև ապրիլի 13-ը՝ մինչ Իրանի հակաիսրայելական ծավալուն հարձակման օպերացիան, սակայն իրանական կողմը հետաձգել էր այցը՝ գուցե պայմանավորված նաև ապրիլի 5-ին Փաշինյան-Միշել-Բլինքեն բանակցություններով, ապա կրկին, մեր տեղեկություններով, ապրիլի կեսից սկսել էին նոր ժամկետի համաձայնեցման և այցի նախապատրաստական աշխատանքները։

Եվ, ըստ 168․am-ի հավաստի աղբյուրների, ճիշտ է նաև տեղեկությունը, որ մայիսի 19-ին իրականում նախատեսվում էր Ռաիսիի այցը Հայաստան՝ մասնավորապես հայ-իրանական սահման, և հանդիպումներ ՀՀ իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, այցի նախապատրաստական աշխատանքները պետք է սահմանին՝ հանդիպման վայրում, սկսվեին դեռ անցյալ շաբաթվա ընթացքում, սակայն վերջին պահին՝ շաբաթվա սկզբին, այցը չեղարկվել է, բնականաբար, նախապատրաստական աշխատանքները՝ ևս։

Հարկ է նշել, որ Փաշինյան-Ռաիսի սպասվող հանդիպումը, ըստ էության, լինելու էր Փաշինյան-Ռաիսի առաջին շփումն ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ հանդիպումից, ինչպես նաև հայ-ադրբեջանական իբրև թե սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո։ Ակնհայտ է, որ այցի օրակարգում լինելու էին Հայաստան-Արևմուտք հարաբերությունները, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի են անհանգստացնում իրանական կողմին։

Հիշեցնենք՝ 2023թ. դեկտեմբերի 20-ին կայացել էր Փաշինյան-Ռաիսի վերջին հեռախոսազրույցը։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, մտքեր էին փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ։ Իրանական պետական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ռաիսին մասնավորապես ասել էր, որ իր երկրի քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ մնում է անփոփոխ՝ Թեհրանը սատարում է այդ տարածաշրջանի հետ կապուղիների բացմանն ուղղված ցանկացած միջոցի՝ հավատարիմ մնալով բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին։ Նա նաև զգուշացրել էր Փաշինյանին, որ պետք է թույլ չտալ, որ Կովկասը վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի` ընդգծելով, որ Կովկասի հետ կապված հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և հեռու արտաքին միջամտությունից: Իրանի նախագահն անընդունելի էր համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։

Ռաիսի-Փաշինյան վերոնշյալ հեռախոսազրույցին հաջորդել էր ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի այցը ՀՀ, որտեղ նա ՀՀ կառավարությանն առաջարկեց դառնալ ռեգիոնալ կարգավորումների երաշխավորը, սակայն Իրանի այս առաջարկը կարծես ՀՀ իշխանությունները չողջունեցին՝ ակնկալելով երաշխիքներ Արևմուտքից, որն Ադրբեջանը մերժեց։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Փյունիկը» 0:1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին»` դուրս մնալով Չեմպիոնների լիգայիցԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել ԲեռլինիցՀայտնաբերվել են «Մաթոսավանք» տանող ճանապարհին մոլորված ծնողներն ու երեխաներըԵրուսաղեմում արմատական հրեաները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. «Սպուտնիկ Արմենիա»Շան հարձակումից տուժած 5-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր էԾնողների որոշելիքն է՝ կուղարկե՞ն իրենց երեխաներին դպրոց, թե՞ ոչ․ Կիրանցի դպրոցի տնօրենՃապոնիայի դեսպանը Լոռու մարզում հետևել է աջակցության ծրագրերի ընթացքինԳինեվետ․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել հանրային լսումների խախտումների վերաբերյալ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և ՀՀ դատախազությունՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր փոխտնօրենը ծանոթացել է Մատենադարանում պահվող հայերեն ձեռագրերինՄխիթարյանը հույսը դնում է ինձ վրա՝ որպես Հայաստանի հավաքականի առաջատար. Սպերցյան«Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարՄեր անունից վարվող բանակցությունները հանգեցնում են ոչ թե իրական խաղաղության, այլ նոր զիջումների․ Վարուժան ԳեղամյանԴեսպանը Հունաստանի ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը տեսնում է ԵՄ գործիքակազմովՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը. «Հետք»Տաթև Խաչատրյան. Դադարեցնում եմ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումըՆորաբացում կանեփի 72 թուփ է հայտնաբերվել. տղամարդն ասել է` կանեփն աճեցնում էր անձնական օգտագործման նպատակովՍուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի գույքՀ1-ով հեռարձակված ռեպորտաժն ուղղված է Հակոբյանի գովերգմանը՝ խոցելի խմբի երեխաներին ցույց տալով«Բռնակալի մարմնացումը». Սրբազան շարժման ֆիլմը՝ հունիսի 12-ի դեպքերի մասին (տեսանյութ)Շուկա ենք մտնում, սաղ թանկ ա. առևտրականները՝ Կոմիտասի շուկայում գնային իրավիճակի մասին (տեսանյութ)Ռուբինյանը պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներինՓաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել․ ո՞վ է վճարել նրանց համարՍտախոս, զրպարտիչ նեռը իմ մասին բան է ասել ու զրպարտել է ինձ, դատի եմ տալու ես այդ սատանային. ՍրբազանԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ-ում պարեկային ոստիկանության ձևավորմանըՓոխվարչապետը ևս արձակուրդ է գնում115 000 արցախցիներ ստիպված էին փախչել Հայաստան՝ հալածանքների և ոճրագործությունների սպառնալիքի ներքո. ՄիրզոյանՀայաստանում աննշան գնաճ է արձանագրվելՈսկեհասկ գյուղում հարևանի շունը կծել է ընտանիքի մի քանի անդամների. երեխայի վիճակը ծանր էՍահմանվել են դպրոցի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները. ԿԳՄՍՆԱլեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ Փոխվարչապետը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին․ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին Որոշ մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, իսկ Տավուշի մարզում՝ ապամոնտաժվելՆորից պետք է սկսել «դժվար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղության որևէ երաշխիք էլի չի տրվելու․ Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը արել է աններելի բան՝ հաղթել է ՔՊ-ին․ Մամիջանյան (տեսանյութ)ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել էՈղբերգություն է 2,7 տարի մնալ կալանքի տակ` մեկի քմահաճույքով. Գեղամ Մանուկյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին (տեսանյութ)Մասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովինՀայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրըԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է Ես Թրամփից ծեր եմ, բայց ընդամենը 3 տարով. Բայդեն «Ոսկե ծիրան»-ի Վարպետ մրցանակը հանձնվել է Թարսեմ Սինգհին Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել Голос շարժման համանախագահ Գրիգորի ՄելքոնյանցինՌոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է ռուսական լավագույն դետեկտիվ սերիալների թոփ հնգյակում ՈՒՂԻՂ․ «սահմանադրության փոփոխությունները օրվա հրամայական»․ քննարկում «Նոր օր». Երևանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Կոնստանտին Շաքարյանի առաջին գրքի շնորհանդեսըՎարդենիսում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
Ամենադիտված