Մասնագետները նշել են շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համար օգտակար մթերքները Անվանվել է խոսքի առանձնահատկությունը, որը կանխատեսում է երկարակեցությունը Անվանվել են ելակի երկու հիմնական օգտակար հատկությունները Ռուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղություններից է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումը Անվանվել է մի պարզ սովորություն, որը պաշտպանում է դեմենցիայից ՊԱՏՄԱԿԱՆ. Հայ մարզիկն առաջին անգամ կմասնակցի սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությանը Ջուր հավաքեք․ մարտի 21-ին և 22-ին ջուր չի լինելու Թերապևտը հայտնի նախաճաշի շիլան անվանում է գիրություն առաջացնող մթերք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ գործերը բավականին լավ են ընթանում. Թրամփ Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Գրանցված արդյունքն օրինաչափ էր. Սխիպը` Վրաստանի հավաքականից կրած պարտության մասին Գիտնականները պարզել են, թե որ սեռի համար է ավելի վտանգավոր անառողջ ապրելակերպը 

«Իմ միակ երեխան էր. հիմա ապրելուս հույսն այն է, որ Սարգիսս վերածնվի». Սարգիս Խանոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թանկ պահած երեխա էր, մեր միակը: Շատ բարի էր, անմեղ, չափից դուրս հանգիստ: Իր կյանքի ամեն օրն արագության մեջ էր անցնում, ուզում էր որքան հնարավոր է՝ շատ բան հասցնել անել: Կենսուրախ էր, կյանքով լեցուն: Իր դեմքին միշտ ժպիտ կար, անգամ եթե ներսում տխրություն լիներ, երբեք ցույց չէր տա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Սարգիսի մայրիկը:

Սարգիսը ծնունդով Թալինի շրջանից է՝ Արագածավան համայնքից: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է, որ որդին մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ է եղել: «Իր գովասանագրերը տանն են: Դրանից հետո, այսպես ասեմ, միջին սովորող աշակերտ էր, նաև շատ աշխույժ ու ակտիվ: Սիրում էր կազմակերպչական աշխատանքներով զբաղվել: Առարկաներից շատ էր սիրում անգլերենն ու կենսաբանությունը: Օտար լեզու՝ անգլերեն պարապեց մի քանի տարի, բարձրագույն կրթությունն ուզում էր շարունակել այդ ուղղությամբ, բայց ընդունվել չհասցրեց: Դպրոցն ավարտելուց մի քանի օր հետո զորակոչվեց բանակ: Դպրոցական նստարանից անմիջապես հետո զենք բռնեց»:

Սարգիսը բազում երազանքներ ուներ: «Նախքան բանակ գնալը երազում էր սովորել ու Անգլիա մեկնել: Բայց բանակ գնալուց հետո իր նպատակները գլխիվայր շուռ եկան: Միշտ ասում էր՝ զորացրվեմ, վերադառնամ ու հոպարի մոտ Ամերիկա մեկնեմ: Սարգիսս հավանաբար շատ բաներ էր տեսել, բայց թե ինչ՝ միայն Աստված գիտի: Ամիսներով դիրքերում էին լինում, ինչ դժվարություն ասես տեսել են տղաները: Նա մեզ հետ որևէ հարցով, խնդրով, մտահոգությամբ չի կիսվել: Ամեն ինչ իմացել ենք իրենից հետո, թե ինչպես է ծառայել, ինչ շնորհք ու հարգանք է ունեցել: Շատ գաղտնապահ էր»: Սովորաբար անարդարության հետ երեսվելը կարող է շատ բան փոխել մարդու ներսում: «Շատ կարգապահ ծառայող է եղել, հարգանք վայելել: Տղայիս պետք է կրտսեր սերժանտի կոչում տային նախքան պատերազմը:

Սերժանտի «լիչկան» իր շորի վրա կարած է: Ասել էին՝ գնա արձակուրդ, արի, կհաստատենք, ձգձգեցին, այդպես էլ չհաստատեցին»: Սարգիսը բանակ է զորակոչվել 2021 թ. հուլիսի 28-ին: Ծառայել է նախ՝ Գորիսի «Զանգերում», ապա՝ Խնձորեսկում, հետո նորից վերադարձել «Զանգեր»: «Իմ Սարգիսին միշտ ասել եմ, որ տղամարդը պետք է ծառայի: 44-օրյա պատերազմից հետո էր զորակոչվում ծառայության, բնականաբար, ներքին վախ կար իր սրտում, բայց ուրախ է մեկնել, ինձ ոչինչ չի ասել, որ հանկարծ ինձ վատ չզգամ: Երբ լաց էի լինում, Սարգիսս ասում էր՝ մա՛մ ջան, որ լացում ես, կյանքիս կեսը գնում է: Իր կեսը կտրված լիներ, երբեք դա ցույց չէր տա»: Սարգիսը երկու անգամ արձակուրդ է եկել: «Առաջին արձակուրդին՝ փետրվարի 23-ին, եկավ տուն՝ թոքաբորբով հիվանդ էր: Համարյա մեկ ամիս պահեցին հիվանդանոցում, տաքությունը չէր իջնում: Որոշ ժամանակ հետո՝ մայիսի վերջին, երկրորդ անգամ արձակուրդ եկավ, այնքան տխուր էր, մտախոհ, ժամերով նստում ու չէր խոսում: Երբ հարցեր էի տալիս, ասում էր՝ լավ կլինի, մա՛մ»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին՝ մի քանի ուղղությամբ պատերազմ էր:

«Դիրքեր էին բարձրացել: Միշտ դիրքեր բարձրանալուց ասում էր՝ կարո՞ղ ես քարտիս 5000 դրամ փոխանցել: Այդ անգամ ոչինչ չուզեց: Իր շորերը, իրերը, իրեն պատկանող ամեն ինչ թողել է ներքևում ու բարձրացել դիրքեր: Այդ ամենը հետո ամուսինս տուն է բերել: Սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը հինգին զանգահարեց: Տխուր էր, հարցրեցի՝ Սա՛ք ջան, ի՞նչ է եղել: «Բան չէ, մա՛մ, հաց եմ կերել, հոգնած եմ, պառկել եմ: Ամեն ինչ լավ է, մի մտածի: Պապան ո՞ւր է»: Հեռախոսը փոխանցեցի հայրիկին, խոսեցին, ու անջատեցինք զանգը: Երեկոյան տասն անց կես նորից զանգեց: Այստեղ մի բան պատմեմ: Դրանից երևի մեկ ամիս առաջ իրեն ասել էինք, որ կարող ենք դիմել, իրեն տեղափոխեն Արմավիրի տանկային զորամաս, մեզ ավելի մոտ կլինի: Ինքն էլ՝ մա՛մ, նման բան չանեք, արդեն հարմարվել եմ: Ու երբ սեպտեմբերի 12-ի գիշերը զանգեց, հայրիկին ասել էր՝ պա՛պ, որ ասում էիք Արմավիրի զորամաս տեղափոխվելու համար, կարո՞ղ եք կազմակերպել: Բնականաբար, չգիտեինք, թե ինչ է կատարվում, հիմա եմ վերլուծում և հասկանում, որ զանգել էր հաջողություն ասելու, չգիտեր, թե հետո ինչ կլինի:

Զրույցից մեկ ժամ հետո տագրոջս տղան զանգեց, ասել էին, թե Գորիսի զորամասերին են հարվածել: Խառնվեցինք իրար: Մերոնք Գորիս հասան: Զորամասերում երևի թե մարդ չէր եղել, բոլորին բարձրացրել էին դիրքեր: Իմ տղան իր ընկերների հետ շրջափակման մեջ է եղել: Սարգիսս երկու ժամ ու կես կրակել է PK-ով: Տղաները կանչել են, երևի մի հինգ րոպե նստել է խրամատում, հետո վեր կացել, որ դեպի իր զենքը գնա, ԱԹՍ-ն հարվածել է: Բեկորը մտել էր Սարգիսիս սրտով, մեջքով դուրս եկել»: Իսկ հետո թշնամին լուսաբացին արդեն մտնում է տղաների՝ ժամեր շարունակ պաշտպանած դիրքերը: Սարգիսը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, տուն «վերադարձել» օրեր անց: Մայրիկը չի տեսել որդուն, ասում է՝ հակառակ դեպքում կխելագարվեր: Բայց ասում են, որ դեմքը չէր վնասվել, մի փոքրիկ կապտուկ կար: 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ին անմահացած մեր տղաների ծնողները մշտապես բարձրաձայնում են այն մասին, որ իրենց տղաների սխրանքի մասին քիչ է խոսվում, որ, առհասարակ, մարդիկ կան, որոնք չգիտեն, որ այդ օրերին Հայաստանի սահմաններին պատերազմ է եղել:

«Մեր երեխեքը սեպտեմբերի 13-ին են զոհվել: Մեր հերոս երեխեքի մասին շատ քիչ տեղերում է խոսվում: Նրանք իրենց կյանքը զոհել են Հայաստանը պահելու համար: Ինձ համար մեծ ցավ է, որ ոչ մի տեղ գրված չէ մեր տղաների արածի մասին: Իմ տղան իր կյանքը տվել է Գորիս-Իշխանասարը պահելու համար: Բոլոր երեխեքը մերն են՝ 44-օրյայի, սեպտեմբերի 13-ի, Ապրիլ յան ու Արցախյան առաջին պատերազմների ժամանակ զոհվածները: Բոլորը մերն են, պետք չէ ոչ մեկին մյուսից տարանջատել: Բայց ցավալի է, որ պաշտոնյաները սեպտեմբերի 13-ի պատերազմը որպես սահմանային միջադեպ որակեցին ու թեման փակեցին: Քրեական գործ հարուցեցին, բայց մինչև հիմա ոչինչ չի արվել: Ծնողներին են հարցնում, թե մենք ինչ բողոք ունենք: Մեդալներն ինձ պետք չեն, դրանք իմ վիշտը չեն փարատում: Սակայն «բայցեր» կան: Իմ տղան ու էլի շատ երեխեք իրենց կյանքն են զոհել: Մեր վիշտը փարատել ոչինչ չի կարող, բայց սփոփանք կդառնա, որ ճանաչեն նրանց, խոսեն նրանց սխրանքի մասին»: Ապրելու ուժի մասին: «Իմ միակ երեխան էր, էլ ոչ մեկ չունեմ: Պահեցի, փայփայեցի միակիս, ուղարկեցի բանակ ու այսպես եղավ: Բայց միշտ ներքին վախ եմ ունեցել, որ կկորցնեմ իրեն: Իսկ հիմա հույսս մեկն է, որ Սարգիսս վերածնվի»:

Հ. Գ. - Սարգիս Խանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արագածավանի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մասնագետները նշել են շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համար օգտակար մթերքները Անվանվել է խոսքի առանձնահատկությունը, որը կանխատեսում է երկարակեցությունըԱնվանվել են ելակի երկու հիմնական օգտակար հատկություններըՌուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղություններից է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումը Անվանվել է մի պարզ սովորություն, որը պաշտպանում է դեմենցիայիցՊԱՏՄԱԿԱՆ. Հայ մարզիկն առաջին անգամ կմասնակցի սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությանը Ջուր հավաքեք․ մարտի 21-ին և 22-ին ջուր չի լինելու Թերապևտը հայտնի նախաճաշի շիլան անվանում է գիրություն առաջացնող մթերք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ գործերը բավականին լավ են ընթանում. ԹրամփՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Գրանցված արդյունքն օրինաչափ էր. Սխիպը` Վրաստանի հավաքականից կրած պարտության մասինԳիտնականները պարզել են, թե որ սեռի համար է ավելի վտանգավոր անառողջ ապրելակերպըԷրդողանն առաջին անգամ մեկնաբանում է Ստամբուլի քաղաքապետի կալանավորումն ու բողոքի ցույցերըԱշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը եզրափակչում է Փաշինյանը Կոբախիձեին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին ՊԵԿ-ը՝ «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում առաջացած խնդրի վերաբերյալ Հիմա իմ սերը մեր ֆուտզալի հավաքականն է, դադար առեք․ Ռուզան ՄինասյանԲժիշկը նշում է քաշի կորստի համար ուժային մարզումների հիմնական առավելությունըԳերմանիան 13 տարի անց վերաբացել է Սիրիայում դեսպանատունը Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին. ՀԺՄԳիտնականները պարզել են, որ սրտի բջիջները միմյանց հետ «արագ ժամադրություններ» են կազմակերպումԳնացեք ողջ ֆեդերացիայով Հենրիխ Մխիթարյանի ոտքերը լվացեք ու ջուրը խմեք. Սամվել Ֆարմանյան Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Զելենսկին ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությունները «հետ քայլ» է անվանելԱԺ պատգամավորներն Ուզբեկստանում կմասնակցեն Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովին ՀՀ-ի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ Մ20 աշխարհի 2029-ի առաջնությունը 2 երկրում համատեղ անցկացնելու համար «Ես խելագարվում էի». Դիմա Բիլանը պատմել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասինԱրդարադատության նախարարությանը հորդորում եմ հրաժարվել մարդու իրավունքները խախտող նախագծից․ Մարուքյան Մարզադաշտում հայ երկրպագուները 0-3 հաշվից հետո պահանջում են ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Եթե Հայաստանում չձևավորվի իրական ընդդիմություն և դիմադրական շարժում, մեր ապագան կլինի շատ ավելի տխուր, քան այժմ Գազայում է. Արմեն ԱյվազյանՆշվել է պայման , որի դեպքում վարժությունը չի օգնում բարելավել սրտի առողջությունըՀՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարները քննարկել են «խաղաղության համաձայնագրի համաձայնեցման» շուրջ աշխատանքները Մեծ Բրիտանիայի վարչապետը կոշտ հայտարարություն է արել Պուտինի հասցեինՀայաստանը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին. ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվՄասնագետները ցրել են բուսական յուղերի մասին հայտնի առասպելըՊապիկյանը Վրաստանի ՊՆ նախարարի հետ հետևում է Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումը Խաղաղության համաձայնագրին կից կա գաղտնի արձանագրություն. Ալիևը պահանջում է Տիգրանաշենը (տեսանյութ)Ուկրաինայի հարցով Մակրոնի նախաձեռնությունները նրան տանում են Թրամփի հետ բախման. BloombergՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին Վերջին 10-15 օրերի ընթացքում Երասխի դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար, գյուղից լսվում է շարժը Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական համաձայնագրի ստորագրումը․ քաղաքագետ Ուկրաինայից հազիվ թե բան մնա, երբ այն կիսեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն. պրոֆեսոր ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը․ մանրամասներ Լարված իրավիճակ` Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղից առաջ. Ֆսյո, ֆսյո, ժողովուրդ (տեսանյութ)Ազգերի լիգա․ Հայաստան- Վրաստան․ մեկնարկային կազմեր «Շատ բութ, շատ». Լերա Կուդրյավցևան արձակուրդի ժամանակ բողոքել է քրոջիցԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է Երբ ձեր վարչապետն Արցախը Ադրբեջանի մաս էր համարում, մենք գործում էինք․ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակ Բաքվին և Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը սրելուց․ Մարիա Զախարովա
Ամենադիտված