Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արարատ Միրզոյանը ժամանեցին Լոնդոն Հայ-ճապոնական հարաբերություններին նվիրված ցուցադրություն են կազմակերպել Ազգային արխիվում ՔԿ-ն կստուգի Սերգեյ Բագրատյանին առնչվող ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսի ընդլայնման մասին տվյալները Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Հնդկաստանի դեսպանը ծանոթացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած կանանց պատմություններին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը արժանացրել է Օրհնության և գնահատանքի գրի Կիրանցիները հերթով կանչվում են հարցաքննության, այդ թվում` անչափահասներ. Գոհար Վարդանյան Բախվել են 71-ամյա վարորդի «07»-ն ու 38-ամյա վարորդի «CAT» մակնիշի տրակտորը․ կան վիրավորներ Երևանի Տիչինայի փողոցի կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել Արայիկ Հարությունյանը և Ջոն Ալելոն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին 

Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից

Բլոգոսֆերա

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ղոլամհոսեյն Էսմայիլին, որը եղել է Էբրահիմ Ռայիսիին ուղեկցող մյուս ուղղաթիռում, մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից: Ըստ պաշտոնյայի՝ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել և միայն մի հատվածում է ամպ եղել:

«Թռիչքից կես ժամ անց Սունգունի պղնձի հանքի մոտ ամպակույտ կար, բայց մառախուղ չէր: Հնարավոր է, որ  ձորի խորքում մառախուղ լիներ, բայց մեր թռիչքի ճանապարհին մառախուղ չկար։ Ամպերը ուղղաթիռից մի փոքր բարձր էին։ Նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն, որպես հրամանատար, հրահանգեց, որ բարձրություն վերցնենք և ամպերի վերևից ճանապարհը շարունակենք: 

Ուղղաթիռները մեծացրին թռիչքի բարձրությունը և մոտ 30 վարկյան անց մեր օդաչուն հասկացավ, որ նախագահի ուղղաթիռը չկա: Ի վերջո ամպերը վերջացան, և Սունգունի պղնձի հանքը տեսանք: Մեր օդաչուն շրջադարձ արեց և հետ վերադարձավ, որ ուղղաթիռը գտնի: Ինձ ասացին, որ հնարավոր է՝ ուղղաթիռն ընկել է, քանի որ 1 ու կես րոպե կապ չունեինք: Մեր ուղղաթիռը մի քանի անգամ պտտվեց և ռադիոկապ էլ չհաջողվեց հաստատել: 30 վարկյանից Սունգունի հանք վայրէջք կատարեցինք: 

Ուղղաթիռի ուղևորների հետ կապ հաստատեցինք, ոչ ոք չէր պատասխանում: Հետո մեզ ասացին, որ զանգել են կապիտան Մուստաֆավիի բջջային հեռախոսին և պարոն ալ-Հաշեմն է պատասխանել և ասել, որ ձորն է ընկել, բայց չի ասել, թե ինչ է եղել:

Հետո, երբ ես կապ հաստատեցի պարոն ալ-Հաշեմն ասաց՝ «լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ ինչ է եղել, չգիտեմ՝ որտեղ եմ, ծառերի տակ եմ, ոչ մեկի չեմ տեսնում, մենակ եմ»: Անտառի նկարագրություն տվեց: Մեզ համար պարզ դարձավ, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել: Շտապօգնություն և բուժանձնակազմ վերցրեցինք և գնացինք տարածք: Պարոն Ալ-Հաշեմի հետ մի քանի անգամ խոսել ենք, երևի մոտ երեք ժամ պատասխանել է զանգերին: Հետո պարզվեց, որ բոլորը միանգամից են նահատակվել, իսկ պարոն ալ Հաշեմը՝ մի քանի ժամ անց: Ոչ պայթյունի ձայն է եղել, ոչ կրակ, ոչ ծուխ։ 

Ժամը 3-ին, 3 անց կես այդ տարածքում եղանակն ամբողջովին փոխվել է: Երբ փրկարարները հասան տարածք եղանակ ամբողջովին փոխվել էր: Ես չգիտեմ, թե ուղղաթիռային թռիչքի համար եղանակային պայմանների ստանդարտը որն է, բայց այն, ինչն իմ աչքով եմ տեսել, այն էր, որ թռիչքի ժամանակ պայմանները սովորական էին: Միայն մի ձորում և մի շատ սահմանափակ հատվածում ենք ամպ տեսել, որը ես չեմ կարող ասել թռիչքը կանխարգելող գործոն կարող էր լինել, թե չէ»: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արարատ Միրզոյանը ժամանեցին ԼոնդոնՀայ-ճապոնական հարաբերություններին նվիրված ցուցադրություն են կազմակերպել Ազգային արխիվումՔԿ-ն կստուգի Սերգեյ Բագրատյանին առնչվող ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսի ընդլայնման մասին տվյալներըԱրարատ Միրզոյանը շնորհավորել է Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթովՀնդկաստանի դեսպանը ծանոթացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած կանանց պատմություններինՆավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը արժանացրել է Օրհնության և գնահատանքի գրիԿիրանցիները հերթով կանչվում են հարցաքննության, այդ թվում` անչափահասներ. Գոհար ՎարդանյանԲախվել են 71-ամյա վարորդի «07»-ն ու 38-ամյա վարորդի «CAT» մակնիշի տրակտորը․ կան վիրավորներԵրևանի Տիչինայի փողոցի կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվելԱրայիկ Հարությունյանը և Ջոն Ալելոն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակինՎահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքերԿրակ, նռնակի նետում և քառամարտ, թիմերը պատրաստ են. անդրադարձ` բանակային խաղերին (տեսանյութ)Երերույքի տաճարը շարունակում են ամրակայելՀայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվումԱրցախցիների համար ՀՀ բյուջեից հատկացվել է ավելի քան 160 մլն դոլար. Միրզոյանը` ՄԱԿ–ումՄեր Սահմանադրության թե՛ նախաբանը, թե՛ 1-ին, 2-րդ հոդվածները որևէ կերպ Հայաստանի կենսական շահերի դեմ չեն կարող օգտագործվել․ ՄարուքյանՈ՞ւմ հովանավորությամբ են Եհովայի վկաները մեծամասշտաբ հավաքներ անցկացնում ՀայաստանումԱլեքսիս Օհանյանի մոտ Լայմի հիվանդություն է ախտորոշվել580 միլիոն 200.700 դրամ. ՊԵԿ-ի դրամաշնորհը՝ սեփական նորաստեղծ ՊՈԱԿ-ին 11-ամյա տղան տանիքից վայր է ընկել «Nissan» մակնիշի մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ-ն և Նեպալը՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, ունեն կայուն զարգացման մարտահրավերներ․ ՀՀ ԱԳ փոխնախարարՆմուշներ են վերցվել, դրանք տարվել են լաբորատոր փորձաքննության. ինչ է մեկնաբանում ՍԱՏՄ-ը՝ թունավորում ստացած ընտանիքի մասինԱդրբեջանցի սահմանապահներն են և ադրբեջանական տրակտորը․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ)13 կուսակցություն տուգանվել էՇուռնուխի նորակառույց 13 տներից միայն 5-ն է դեռ բնակեցվածՃանաչողական այցի շրջանակում ԱԺ-ում հյուրընկալվել են Համազգային ուսանողական ֆորումի մասնակիցներըԱնվերջ խոսակցություններ են, «Հայոց պատմության» դասաժամերի կրճատում չկա. Ժաննա ԱնդրեասյանԿոտայքի մարզում բախվել են «Toyota Corolla»-ն, «Opel»-ն ու «Seat»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններԶրոյից գրե՞նք նոր Սահմանադրությունը, թե՞ ունեցածով առաջնորդվենք․ գնում ենք նորն ունենալու ուղիով (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում ավտոտեխսպասարկման կետ է այրվելՈՒՂԻՂ․ սահմանադրական փոփոխություններ․ առաջարկվող նոր դրույթները․ քննարկումՈւժեղացված ծառայություններ մարզերում. արձանագրվել են թմրամիջոցի հայտնաբերման դեպքերՀայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին. Արման ԵղոյանՀայ հրաձիգը Փարիզում մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքինՋրափրկարարներն ափ են դուրս բերել խեղդվող քաղաքացուն Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը. Համաշխարհային բանկ Երկուսի համար էլ իրենց աթոռն ու պաշտոնն ավելի կարևոր են իրենց հայրենիքի ճակատագրից․ քաղաքագետ ԵՄն խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը«Գյուղացին, տեսնելով՝ հնար չկա, ձեռքը տարել ու երեխայի գլուխը շան բերանից է հանել»․ վարչական ղեկավար Նիկոլը «դուխ» է տվել հավատարիմներին․ «Իրավունք» Ռուբեն Վարդանյանը հաղթող է ճանաչվել «Տարվա հանրային գործիչ» անվանակարգում ՄԻՊ-ը անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին Արմենն ունի երկաթյա կամքի ուժ. ազատությունը նրան կդիմավորի շատ ավելի հզոր. Տիգրան Աթանեսյան Հենց հասնում եմ «տուժողներին», դատավորին պաշտոնի բարձրացում են տալիս, նորից է սկսվում. Իսագուլյան (տեսանյութ) Շնորհակալ եմ. առանց ձեր աջակցության ոչինչ չի ստացվի. Աննա ՀակոբյանԱՄՆ հետախուզությունը տեղեկություն է ստացել, որ Իրանը պատրաստվում է վերացնել Թրամփին. CNNԻտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունըԲեռլինում երկրորդ հեծանվային զբոսանքը ձգվեց 26 կմ. Փաշինյանն էլի հեծանիվ է վարել (տեսանյութ)
Ամենադիտված