«Девичья башня». Մեջլիսի նախկին պատգամավորը կոչ է արել իրանցի ադրբեջանցիներին պայքար սկսել Իրանից անջատվելու համար Իրանը հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Հրաչյա Հակոբյանը տարին սկսել է՝ 7, ավարտել՝ 8 անշարժ գույքով․ աներձագ Հրաչի հայտարարագիրը «Պետրոս, Խոմեյնին և Խամենեին տարբեր մարդիկ են․ Մի՛ խայտառակեք Հանրայինը». Փաշոյան Իրանական հարվածները թիրախավորել են Նեթանյահուի ընտանիքի նստավայրը Տարիքը միայն թիվ է․ Ինտերի գլխավոր մարզիչը՝ թիմում Մխիթարյանի դերի մասին Իսրայելի կառավարությունը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցրել է գործունեությունը Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը Հայրապետական մաղթանք՝ Արամ Ա. Կաթողիկոսի գահակալության 30 ամյակի առիթով Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi Airtrek-ը հայտնվել է ձորակում․Վրաստանի քաղաքացիներ են հոսպիտալացվել Գերմանիայի կանցլեր. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա 

Նոր «Սանտա-Բարբարան» կամ ինչո՞ւ մինչ օրս Բաբաջանյանը ներողություն չի խնդրել ՀՅԴ-ից. yerkir.am

Քաղաքական

yerkir.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը 2023 թ. հունվարի 24-ի աշխատակարգային նիստում քննել էր ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի դիմումը եւ որոշել կարճել այն։ Սա նշանակում էր, որ Բաբաջանյանը պարտավոր էր կատարել դատարանի որոշումը՝ ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ հրապարակային վիրավորանքների համար։

Հիշեցնենք՝ դեռեւս 2019 թ․ դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նա ՀՅԴ-ին անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:

2021 թհուլիսին առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին՝ հրապարակավ ներողություն խնդրել ՀՅ Դաշնակցությունից եւ Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար։ Դա կատարել ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, ասելով.

«Հարգելի հետեւորդներ, 06.12.2019 թՀՀ ԱԺ ամբիոնից Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ՀՅԴ-իցինչպես նաեւ կուսակցության ԳՄ բոլոր անդամներից»։

Տեսանյութը պետք է պահպանվի ՖԲ էջում, որպես փոխհատուցում՝ բռնագանձվում է սիմվոլիկ 1 դրամ: Բաբաջանյանը հրաժարվել էր ներողություն խնդրել` փորձելով վիճարկել հաջորդ ատյաններում, ապարդյուն։ Ապա դիմել էր ՍԴ:

Նշենք, որ դեռևս 2022 թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հիմք ընդունելով Երեւանի դատարանի 15.09.2022 թ. որոշումը, պարտավորեցրել է Բաբաջանյանին՝ կատարել դատարանի որոշումը, որը, սակայն, մինչ օրս կատարված չէ:

Եվ այսպես, ինչու՞ մինչ օրս Արման Բաբաջանյանը չի խնդրել ներողություն՝ չկատարելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, և ի՞նչ է կատարվում իրավապահ համակարգում:

Զավեշտն ամբողջացնելու համար ներկայացնենք մի նամակագրական խրոնոլոգիա:

-         28.03.2023 թ. գրությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ այն ժամանակ նախագահ Սիմոն Սիմոնյանը դիմել է Գլխավոր դատախազությանը՝ ակնկալելով պարզաբանումներ ստանալ օրինական ուժի մեջ մտած վճռի չկատարման իրավական հետևանքների, այդ թվում՝ պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

-         31.03.203 թ. Սիմոն Սիմոնյանի դիմումը Գլխավոր դատախազությունից քննարկման է ուղարկվել Երևան քաղաքի դատախազ Լ. Գրիգորյանին:

-         04.04.2023 թ. Երևան քաղաքի դատախազի տեղակալ Շ. Խաչատրյանի կողմից դիմումն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժ. Թովմասյանին:

-         07.04.2023 թ. Ժ. Թովմասյանը դիմումն ուղարկել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետ Կ. Բունիաթյանին:

-         04.05.2023 թ. Կ. Բունիաթյանը Սիմոն Սիմոնյանին տեղեկացրել է, որ իր դիմումն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

-         30.05.2023 թ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ակնկալելով, որ վերջինիս անմիջական վերահսկողությամբ և հետևողականությամբ, ի վերջո, կյանքի կկոչվի արդարադատությունը և իր ողջ ծավալով կգործադրվի իրավական գործիքակազմը:

-         01.06.2023 թ. Լիլիթ Գալստյանին ՀՀ Գլխավոր դատախազությունից գրավոր տեղեկացրել են, որ գրությունը հասցեագրվել է Երևան քաղաքի դատախազ Լ. Գրիգորյանին:

Թևակոխենք 2024 թվական:

-         26.01.2024 թ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵՐԿՐՈՐԴ անգամ է դիմում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշելով, որ 8 ամիս առաջ դիմելով Գլխավոր դատախազին՝ ակնկալում էր, որ վերջինիս անմիջական վերահսկողությամբ և հետևողականությամբ, ի վերջո, կյանքի կկոչվի արդարադատությունը: Մինչդեռ շղթան նորից է սկսվել, և ինքը պատասխան չի ստացել:

-         Գլխավոր դատախազությունը գրությունը մակագրել է Երևան քաղաքի դատախազ Ռ. Մանուկյանին՝ հայտնելով, որ այն վերաբերելի է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնում ՀՀ քչեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված թիվ 11124423 քրեական վարույթին (վարույթը նախաձեռնվել է 2023 թ. փետրվարի 27-ին):

-         02.02.2024 թ. ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունը գրությունը նմանաբովանդակ կից գրությամբ վերամակագրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա. Արամյանին:

-         09.02.2024 թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանը պատասխանել է Լիլիթ Գալստյանին երկարաշունչ մի նամակով՝ նկարագրելով իրավական գործընթացը և հայտնելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու դեպքի առիթով 2023 թ. մարտի 14-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 11130223 քրեական վարույթը: Միաժամանակ, 16.03.2023 թ. որոշում է կայացվել թիվ 11130223 քրեական վարույթը միացնել թիվ 11124423 քրեական վարույթին և քննությունը շարունակել մեկ վարույթում՝ թիվ 11124423 քրեական վարույթի համարով: Արամ Արամյանը հայտնել է նաև, որ հետագա քննությունը շարունակելու նպատակով թիվ 11124423 քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական 3-րդ բաժին:

-         20.06.2024 թ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵՐՐՈՐԴ անգամ է դիմում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե ՎԱՐՈՒՅԹԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒՑ 15 ԱՄԻՍ ԱՆՑ ի՞նչ ընթացքի մեջ է վերոգրյալ քրեական գործը:

-         25.06.2024 թ. Երևան քաղաքի դատախազի տեղակալ Շ. Խաչատրյանը Լիլիթ Գալստյանի հարցումը վերստին մակագրել է մեզ արդեն ծանոթ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ  Արամյանին՝ քննարկելու համար:

Առայժմ այսքանը: Ինչպես տեսանք՝ «գործընթաց է երկրում, եղբայր», շա~տ երկար գործընթաց: Ընթերցողը երևի հիշեց «Սանտա-Բարբարա» հայտնի սերիալը: Շատերը երևի դառը ժպտացին՝ հիշելով իրենց առնչությունները դատական գործընացներին, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գործում է վայրկյանների ճշգրտությամբ՝ կալանքի, հարկադրանքի, գույքի բռնագրավման և օրենքով սահմանված այլ մեթոդներով ու մեխանիզմներով մինչև վերջին կաթիլը քամելով մարդկանց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Девичья башня». Մեջլիսի նախկին պատգամավորը կոչ է արել իրանցի ադրբեջանցիներին պայքար սկսել Իրանից անջատվելու համար Իրանը հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Հրաչյա Հակոբյանը տարին սկսել է՝ 7, ավարտել՝ 8 անշարժ գույքով․ աներձագ Հրաչի հայտարարագիրը «Պետրոս, Խոմեյնին և Խամենեին տարբեր մարդիկ են․ Մի՛ խայտառակեք Հանրայինը». Փաշոյան Իրանական հարվածները թիրախավորել են Նեթանյահուի ընտանիքի նստավայրը Տարիքը միայն թիվ է․ Ինտերի գլխավոր մարզիչը՝ թիմում Մխիթարյանի դերի մասին Իսրայելի կառավարությունը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցրել է գործունեությունը Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը Հայրապետական մաղթանք՝ Արամ Ա. Կաթողիկոսի գահակալության 30 ամյակի առիթով Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi Airtrek-ը հայտնվել է ձորակում․Վրաստանի քաղաքացիներ են հոսպիտալացվել Գերմանիայի կանցլեր. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա Ապարանում և Լուսագյուղում վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր Իրանն առաջին անգամ ցերեկային ժամի հրթիռակոծել է Հայֆան, Թել Ավիվը և Աշկելոնը Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. էլցանցի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել․ Իսրայելում օդային տագնապ է հայտարարվելԱնդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել դստեր հետ«Կրթվելը նորաձեւ է Արտաշատում»․ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ (տեսանյութ)2025–ին նախատեսվում է Սևանա լճում իրականացնել 189 տոննա սիգի արդյունագործական որսՊտտահողմ՝ Ապարանում․ վնասվել են տրանպորտային միջոցներ, տանիքներ (տեսանյութեր) Նեթանյահուի վարչակազմը դարձել է կայունության և անվտանգության համար գլոբալ խնդիր․ ԷրդողանԻսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում. Տիգրան Աբրահամյան Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆ Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա Իսրայելին. նախագահ ՓեզեշքիանԼավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունըՓրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Արթիկի 10 բնակավայրեր հոսանքազրկված են․ Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Թեհրանի օդանավակայանի տարածքում պայթյուն է որոտացել (տեսանյութ)Դիլիջանում կարկուտը ոչնչացրել է բերքըԹուրքիան բարձրացնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարըՀայկական եռագույնը տոկունության և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանություն Թուրք դերասանուհին հաղթել է Աննա Մաքսիմին Դիտեք Euromedia 24 TV-ի շուրջօրյա եթերը Ucom-ի 289-րդ և OVIO-ի (Rostelecom) 46-րդ ալիքներով Հայաստանից կրկին չվերթներ են չեղարկվել Երևանում «Hyundai»-ն բախվել է «Ford»-ին և 2 «Toyota Camry»-ին և շրջվել. կինը վարորդը եղել է ոչ սթափ ԻՀՊԿ–ն հայտնել է ևս ութ հրամանատարի մահվան մասին«Հակահարվածը մեր աչքի առաջ էր». Հասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է թեժ կետում Ռուսաստանը երբեք չի արգելել ոչ ավանդական հարաբերությունները․ ՊուտինԻսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի թիվըՆիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից CBN-ի ռազմական թղթակիցը խմբագրել է Սյունիքի վերաբերյալ իր հրապարակումը (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Իրանում «Մոսադի» երկու գործակալ է ձերբակալվել․ ԶԼՄՆիկոլն ատում է իր բոլոր ստերը պաթանատոմի քաղաքական վիրտոուզությամբ հերձող Արմենին․ Նաիրա ԶոհրաբյանՉի՛ կարելի վստահել թշնամիներին․ ՊուտինԱվտովթար՝ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին․ կա երկու տուժածԴերասան Ստեփան Ղամբարյանը՝ դստեր հետ (լուսանկար)Թեհրանը կվերածվի Բեյրութի․ Իսրայելի ՊՆ–ն զգուշացրել է նոր հարվածների մասին
Ամենադիտված