Viktor Orbán met with Donald Trump Galuzin: Russian Federation is concerned that EU mission in Armenia may become permanent Mher Grigoryan, Samantha Power discuss digital transformation agenda of Armenia Armen Grigoryan and Samantha Power discussed prospects of 'Crossroads of Peace' implementation Ararat Mirzoyan and Antony Blinken exchanged ideas on Armenia-US bilateral agenda Ararat Mirzoyan participated in 'Women, Peace and Security' event in Washington No agreement on Mirzoyan-Bayramov meeting in Washington Mher Grigoryan received the Chinese Ambassador, who is completing his mission in Armenia Samantha Power: We are committed to contributing to Armenia's economic and digital security Armenian Airlines started operating flights on the route Yerevan-Ufa-Yerevan 

Աստղագուշակ հունիսի 4-ի համար

Horoscope

Խոյ: Փորձեք ավարտին հասցնել, շաբաթվա ընթացքում ձեռնարկած, բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց  անդրադառնալու համար:  Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ  ջանքեր կպահանջվեն:Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք:

Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ , ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք:

Ցուլ: Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար , ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան , բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, դժգոհելու առիթ ևս չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր,  ինչպես աշխատավայրում, այնպես էլ  տանը:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք  ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ինքներդ ձեզ:

Երկվորյակ: Լարված օր է սպասվում: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալ չի ստացվի: Որքան էլ փորձեք ուշադիր լինել, միևնույն է, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց կթողնեք, վրիպումներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ վեճերի մեջ կներքաշվեն, լեզու չեն գտնի նրանց հետ, ում միշտ աջակցել են:

Նոր նախագծեր կազմել չարժե: Կարող եք նախապատրաստական աշխատանքներ տանել, համախոհների հետ ծրագրեր քննարկել: Տրված խոստումներին լուրջ մի վերաբերվեք, անգամ լուրջ և բարեսիրտ մարդիկ, այսօր կդժվարանան իրենց խոսքին տեր կանգնել:

Խեցգետին: Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել, մինչ օրս թաքնված, ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռք բերման համար հետագայում չեք զղջա:

Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք:

Առյուծ: Թեև աշխատանքում որոշ դժվարություններ կծագեն, միևնույն է, ճիշտ ժամանակին կհասցնեք լուծել բոլոր հարցերը և մասնագիտական հաջողությունների հասնել: Մինչ շրջապատում բոլորն  անվերջ վիճում են, ինքներդ անհապաղ գործի կանցնեք և, ուշադրություն չդարձնելով այդ ամենին, ցանկալի արդյունքների կհասնեք: Ֆինանսական որոշ գործեր կարող են  հետաձգվել:

Որքան էլ տարվեք աշխատանքով , մի մոռացեք, որ մտերիմները ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Երեկոյան  փորձեք լիցքաթափվել: Սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի, եթե որոշ ջանքեր գործադրեք:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է  անսպասելի գումարային շահույթ:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով : Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել:

Կշեռք: Այսօր այն օրն է, երբ կարելի է օգուտ քաղել անգամ ամենահամարձակ մտահաղացումներից: Ճիշտ եք գնահատում իրավիճակը: Հասկանում եք, թե ում հետ է պետք համագործակցել, ինչ ներդրումներ կատարել, ինչ համաձայնագրեր ստորագրել և այլն: Պատահական չէ, որ ձեզնից խորհուրդ կհարցնեն նրանք, ովքեր  ավելի փորձառու են:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից  բարեհաջող օր է սպասվում: Եսասիրություն կդրսևորեք, սակայն չափի զգացումը չեք կորցնի և հանդիմանության չեք արժանանա: Հրաշալի օր է բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար:

Կարիճ: Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական նախասիրություններին, սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին :Մտերիմները  ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում:

Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի:

Աղեղնավոր: Այն ամենը, ինչի մասին միայն երազել եք կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել:

Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի:Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, զերծ մնացեք ծանրություն բարձրացնելուց:

Այծեղջյուր: Հրաշալի օր է աշխատելու , որոշ ստեղծագործական հարցեր կարգավորելու համար: Չեք շեղվի այն ամենից, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կգործեք և որոշումներ կկայացնեք ինքնուրույն: Կվերլուծեք ստեղծված իրավիճակը և ճիշտ հետևություններ կանեք: Նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, կհասցնեն բոլոր գործերն ավարտին հասցնել:

Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ, կարող եք այնպիսի տեղեկություն ստանալ, ինչը կստիպի հիասթափվել սիրելի մարդուց և կփչացնի ձեր տրամադրությունը: Նոր ծանոթների հետ առավել զգույշ եղեք, այսօր չափից շատ դյուրահավատ եք,ինչն ամենևին էլ ձեր օգտին չէ:

Ջրհոս: Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահաղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են:Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք:

Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար:

Ձկներ: Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Ձկներն այսօր չափից շատ զգայուն են, հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ , ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ՝ձեր թերությունների և թուլությունների մասին:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Biden: I'm determined to runNew tool will allow to transfer photos and videos from Google Photos directly to iCloud PhotosNaomi Campbell enjoys shopping in Ibiza Old Town100,000 fans want to attend Mbappe's presentation at Real MadridErdogan spoke about Biden's promise to resolve the issue of F-16 deliveries to TurkeyThe wedding of the son of Asia's richest man Anant Ambani and Radhika Merchant will cost $320 millionViktor Orbán met with Donald TrumpFrank Pallone: US should support Armenia's sovereignty and defenseBiden did not authorize Ukraine to strike U.S. weapons deep into RussiaBrooch for a billionaire: Diamond weighing more than 50 caratsGeorgian Defense Minister arrives in Armenia on an official visitBiden confused Zelensky with PutinGaluzin: Russian Federation is concerned that EU mission in Armenia may become permanentMher Grigoryan, Samantha Power discuss digital transformation agenda of ArmeniaSamantha Power announces USD 5 mln. support to help Armenia digitalize government system"Gallup": 80.3% of respondents opposed to changes in Armenian ConstitutionIlham Aliyev discussed issues of bilateral interest with his Iranian counterpartArmen Grigoryan and Samantha Power discussed prospects of 'Crossroads of Peace' implementationArarat Mirzoyan and Antony Blinken exchanged ideas on Armenia-US bilateral agendaFor the first time, direct flights to be launched from Yerevan to Chinese city of ÜrümqiArarat Mirzoyan participated in 'Women, Peace and Security' event in WashingtonMirzoyan-Blinken-Bayramov meeting to take place todaySwitzerland expands sanctions against RussiaJoe Biden received in Washington heads of NATO member statesPeskov: There will be no extended talks between Putin and ModiNo agreement on Mirzoyan-Bayramov meeting in WashingtonMher Grigoryan received the Chinese Ambassador, who is completing his mission in ArmeniaSamantha Power: We are committed to contributing to Armenia's economic and digital securityForcibly displaced persons from Nagorno-Karabakh protest in front of UN officeIlan Shor's office was searched in MoldovaArmenian Airlines started operating flights on the route Yerevan-Ufa-YerevanStorm Beryl leaves 8 people dead and millions without power in USPapikyan and Sobhani discuss Armenia-Iran defence cooperationPashinyan sends congratulatory message to the President of the Republic of ArgentinaAnna Vardapetyan and House of Representatives of the Netherlands discussed issues of mutual interestUSAID head cooks "zhengyalov hatz" with Karabakh womenWorld Bank: Armenia ranked 113th in the world's largest economies rankingDollar drops, euro rises in ArmeniaMassive attack on UkraineAdministrator Samantha Power travels to ArmeniaArmenia PM chairs Security Council sessionMembers of delegation of House of Representatives of Netherlands visited Tsitsernakaberd MemorialArarat Mirzoyan to go on working visit to WashingtonNapoleon's 2 pistols sold at auction for €1.69MFrance’s Macron disallows PM Attal's resignationBrad Pitt attends British Grand Prix arm in arm with girlfriend Ines de RamonYouTube now allows you to remove copyrighted songs from a videoFrance PM Attal goes to Elysee Palace to hand resignation to President Macron, media reportSecond running of the bulls leaves 6 injured in Pamplona festivalUkrainian drones hit ammunition depot in Russia
Most Popular