Մարդկանց վստահեցրել են, որ այդ տարածքների հետ խնդիր չի լինի, բայց ցորենը ադրբեջանցիներն են հնձում, էկոնոմիկայի նախարարությունից էլ ասում են՝ իրենց գործառույթների մեջ չի մտնում. Գառնիկ Դանիելյան Ոչ կոմպետենտ նախարարը. Snoop Dogg-ի համերգը ԿԳՄՍՆ «կոկորդին է մնացել» Տեղի է ունեցել նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում Արարատի մարզում վաղը մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են (տեսանյութ) Ադրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆ ՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը Շվեդիայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ամրապնդումը Արմենն իր շնորհակալությունն է հղում բոլոր նրանց, ովքեր աջակցել ու սատարել են`ով ինչով կարողացել է․ Տիգրան Աբրահամյան ՔՊ-ական Լիլիթ Մինասյանն իր ժամանցն է վայելում Չինաստանում. ինչ լուսանկարներ է նա հրապարակում 

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրո

Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Տիգրան Վարյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազ. եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցում տալ մահացած զինծառայողի ծնողին՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ:

2012թ. փետրվարի 29-ի առավոտյան Արցախի զորամասերից մեկի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը հայտնաբերվել է հրետանային մարտկոցի դիտակետում մեջքի վրա ընկած՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային գնդակային մահացու վիրավորմամբ:

Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): 2012թ. մարտի 12-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն և պարզվել, որ զորամասի մի խումբ աշխատակիցներ թերացել են իրենց աշխատանքում: Ըստ այդ քննության՝ հնարավոր էր, որ մահվան դեպքը տեղի չունենար, եթե աշխատակիցները կատարեին նախարարի հրամանով սահմանված կանխարգելիչ մի շարք միջոցառումները:

Մեղադրանք է աջաջադրվել 3 անձի նկատմամբ:

Նույն տարվա մարտի 3-ին ձերբակալվել է ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը, ապա ավելի ուշ 4 դրվագով մեղադրանք առաջադրվել: Ըստ մեղադրանքի՝ անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, տարբեր ժամանակներում մի քանի անգամ վիճաբանել ու հարվածներ է հասցրել Տիգրան Վարյանին, ինչն էլ հանդիսացել է ինքնասպանության պատճառ:

Մեղադրանք է առաջադրվել նաև կրտսեր սերժանտ Էրիկ Սարգսյանին: Նա դեպքի նախորդ օրը վիճաբանել ու հարվածել է Տ. Վարյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Դեպքից օրեր առաջ զորամասի խոհարար Գևորգ Մանուկյանը ևս ծեծել ու ստորացրել է Տ. Վարյանին՝ խոհանոցն արագ չմաքրելու համար:

2013թ. հունվարի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժող զինծառայող Տ. Վիրաբյանի հոր՝ Վանո Վարյանի իրավունքները դատարանում պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գործի դատաքննության ժամանակ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի հարուցվի նոր քրեական գործ հրամանատարի նկատմամբ, սակայն միջնորդությունը մերժվել է: Նման միջնորդություն ներկայացրել է նաև դատախազին, սակայն ևս մերժվել է:

6 ամիս տևած դատաքննությունից հետո՝ 2013թ. օգոստոսի 6-ին, Հովհաննես Հակոբյանի նկատմամաբ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման ձևով պատիժ, Էրիկ Սարգսյանն ազատազրկվել է 4 ամսով: Գևորգ Մանուկյանը ևս դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման և հաշվանցելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ համարվել է պատիժը կրած:

Տուժողները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Տուժող կողմը պնդել է, որ գործի քննության ժամանակ չեն բացահայտվել Տ. Վարյանի մահվան բոլոր հանգամանքները, և չեն պատժվել պատասխանատուները, այդ թվում՝ զորամասի հրամանատարական կազմը: Չեն հաստատվել մահվան հետ կապված մի շարք կարևոր փաստեր, եղել են էական հակասություններ ծառայողական քննության հաղորդման և քրեական հետաքննության ընթացքում փաստերի հաստատման եղանակի միջև:

Սակայն վերադաս դատարանն անփոփոխ է թողել Հ. Հակոբյանի և Գ. Մանուկյանի նկատմամբ նշանակված պատիժները, իսկ Է. Սարգսյանի մասով վճիռը բեկանել է, կիրառելով համաներում՝ կարճել է քրեական գործի վարույթն ու դադարեցրել քրեական հետապնդումը: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքները՝ փաստացի ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննել է դատավոր Համլետ Դավթյանը: Դատավճիռ կայացնելուց 4 օր անց՝ օգոստոսի 13-ին, այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Համլետ Դավթյանի լիազորությունները, որի առաջարկը եղել է Արդարադատության խորհրդինը: Դատավոր Դավթյանը հիմնականում քննել է զինծառայողներին վերաբերող գործեր և հայտնվել տարբեր պատմությունների մեջ: Զինծառայող Հազրոյանի գործով, երբ դատավոր Հ. Դավթյանը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացրել, զինծառայողը սեղանի վրա դրված շիշը նետել է դատավորի վրա: Համլետ Դավթյանն այժմ փաստաբան է Սյունիքի մարզում:

Իսկ գործը քննած Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից Գրիշա Մելիք-Սարգսյանը 2024թ. մարտին մահացել է: Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները դադարեցվել են 2016թ., իսկ Կարինե Ղազարյանն անցել է կենսաթոշակի՝ 2017թ-ին:

ՄԻԵԴ ներկայացրած գանգատում մահացած զինծառայողի հայրը կասկածի տակ է դրել, որ իրականում որդին ինքնասպան է եղել: Իսկ դեպքը եղել է այն ժամանակ, երբ նա պարտադիր զինվորական ծառայություն էր կատարում պետական մարմինների բացառիկ հսկողության ներքո: Սակայն, վերջիններս չեն պաշտպանել որդու կյանքի իրավունքը՝ խախտելով Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը:

Եվրոպական դատարանը, հղում կատարելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումներին, որոնք տեղ են գտել նմանատիպ գործերի քննության ժամանակ, ևս մեկ անգամ նշել է, որ պետությունը պարտավոր է հոգ տանել զինծառայողների մասին, քանի որ «զորակոչիկները գտնվում են պետության բացառապես իշխանությունների հսկողության ներքո»:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչն էլ դիրքորոշում է հայտնել, որ չնայած ներպետական հետաքննության արդյունքներին, իշխանությունները չպետք է պատասխանատվություն կրեն Տ. Վարյանի մահվան համար, քանի որ որևէ նշան չի եղել, որ նա կարող է վերջ տալ իր կյանքին:

Սակայն, ՄԻԵԴ-ը նշել է, որ պետությունը պատասխանատվություն է կրում այն զոհերի մահվան համար, ովքեր ինքնասպանության են դիմել իրենց զինվորական ծառայության ընթացքում բռնության և դաժան վերաբերմունքի հետևանքով: Ավելին, ներպետական իշխանություններից պահանջվում է գործնական միջոցներ ձեռնարկել՝ ուղղված զորակոչիկներին ռազմական կյանքին բնորոշ վտանգներից արդյունավետ պաշտպանելուն և ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ բացահայտելու այն թերություններն ու սխալները, որոնք կարող են թույլ տրվել տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից:

ՄԻԵԴ-ը նշել է, որ հավաքված ապացույցները (ինչպես նաև ներքին հետաքննության արդյունքները) հաստատել են դաժան նվաստացման, ահաբեկման և ֆիզիկական վատ վերաբերմունքի՝ ներառյալ բռնության կրկնվող դեպքերի մի ամբողջ շղթա։ Հաստատվել է զինծառայող Տ. Վարյանի ֆիզիկական շահագործումը իր վերադասի և զինծառայողների կողմից, ինչի հետևանքով նա ինքնասպանության է դիմել: Ավելին՝ վերադասներն այդ վատ վերաբերմունքի մասին իմացել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել:

Հենց այդ հիմնավրմամբ ՄԻԵԴ-Ը ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի 2 հոդվածների՝ կյանքի (2-րդ հոդված) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի (13-րդ հոդված) իրավունքի խախտումներ: Վերջին հոդվածի խախտումն արձանագրվել է այն պատճառով, որ իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավական հնարավորություն չի ունեցել:

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում մահացած զինծառայողի ծնողին վճարել 30 հազ, եվրո, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարդկանց վստահեցրել են, որ այդ տարածքների հետ խնդիր չի լինի, բայց ցորենը ադրբեջանցիներն են հնձում, էկոնոմիկայի նախարարությունից էլ ասում են՝ իրենց գործառույթների մեջ չի մտնում. Գառնիկ ԴանիելյանՈչ կոմպետենտ նախարարը. Snoop Dogg-ի համերգը ԿԳՄՍՆ «կոկորդին է մնացել»Տեղի է ունեցել նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումՀրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 13-19-ըԱրարատի մարզում վաղը մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են (տեսանյութ)Ադրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆՀՀ նախագահը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանըՇվեդիայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ամրապնդումըԱրմենն իր շնորհակալությունն է հղում բոլոր նրանց, ովքեր աջակցել ու սատարել են`ով ինչով կարողացել է․ Տիգրան ԱբրահամյանԻնչ են արել Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունները հուլիսին. ամփոփում ՔՊ-ական Լիլիթ Մինասյանն իր ժամանցն է վայելում Չինաստանում. ինչ լուսանկարներ է նա հրապարակումՕգոստոսի 3-ին և 10-ին անձնագրային ծառայությունները կաշխատեն Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ տուժածների մեջ երեխաներ կանԱջափնյակում ապօրինի շինություններ են քանդվել Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» ՀայաստանումԳրանցվել է ընդդեմ ԶԼՄ աշխատակիցների 14 բռնության դեպք, որից 11-ը՝ ուժայինների քայլերի հետևանքով Հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը․ պատգամավորը գրություն կուղղի ՍԱՏՄ-ին Եթե հիմա հարցին լուծում չտրվի, մենք անընդհատ պատերազմներով ենք զբաղվելու. Ֆիդան«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն 2024 թվականին կանցկացվի օգոստոսի 17-ին Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն Ջերմուկում 41-ամյա տղամարդը ձերբակալման ժամանակ թղթե փաթեթով թմրամիջոց է նետել գետնին Լուրի պաշտոնական հերքումից իմացանք ԱԹՍ-ների ու ՀՕՊ-երի գները, որոնք ՀՀ-ն մերժել է գնել Իրանից․ Ռոբերտ Մարգարյան Երկու երիտասարդ գիտնական ազատվեց բանակից Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում Թրամփն անհանգստություն կպատճառի Թուրքիային. փորձագետ «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ը խոստացել է 13.3 մլրդ դրամի ներդրումներ և ազատվել մաքսատուրքերից Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում անվանական աշխատավարձի մեծությամբ 6-րդ տեղում է՝ 1908 դոլար ցուցանիշով Խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ Թուրքիայում անձրևներ և հեղեղումներ են (լուսանկարներ) Ոչ մի մխրճում չի եղել. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն առաջարկում է վիզայի համար դիմելու դյուրին ընթացակարգ Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հուլիսի 25-ին Ցույց կտա՞ք՝ որտեղ է Լևոն Քոչարյանը հպվել ոստիկաններին ու ինչպես խոչընդոտել բերման ենթարկելուն (տեսանյութ) Երևանի կենտրոնում ծառի հսկայական ճյուղը պոկվել և ընկել է մեքենաների և կոմունիկացիոն լարերի վրա Տեսանյութը դիտում ենք, որտե՞ղ եք տեսնում, որ մխրճվում ենք ոստիկանների մեջ. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Դարձյալ՝ անձնական էմոցիաներ․ Aravot.amՓրկարարները ափ են դուրս բերել մոտ 150 մետր հեռացած սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացուն Ազգը համախմբելու լավագույն միջոցն էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է. ԲայդենԱյսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Բրուցելոզը վտանգավոր հիվանդություն է․ գնելուց առաջ հավաստիացեք, որ ձեզ չեն վաճառում հիվանդ կենդանի Գերմանիայի օդանավակայանում ակտիվիստներն իրենց սոսնձել են թռիչքուղու վրա. չվերթներ են չեղարկվել (լուսանկարներ)Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու հարցի պատճառով․ 27-ամյա երիտասարդ է կալանավորվել «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բերված կենցաղային էլեկտրատեխնիկայի միջից հայտնաբերել են 26 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի լուծարվի Մինսկի խումբը, ՀՀ վերադառնան սովետական ադրբեջանցիները. Արտակ Զաքարյան Կապանում տեղի է ունեցել քարաթափում․ փրկարարները մաքրել են երթևեկությանը խոչընդոտող ժայռաբեկորները Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն. ՆեթանյահուՁեզ չի հետաքրքրում աշխատանքի որակը, ձեզ հետաքրքրում է էժան լինելը, որ ասեք՝ էսքան խնայողություն ենք արել. ավագանու անդամ 45 մլն դրամ` բուսական ծագման մթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգի համար
Ամենադիտված