Nikol Pashinyan to participate in BRICS summit to be held in Kazan Ararat Mirzoyan congratulated Andrii Sybiha on his appointment as Foreign Minister of Ukraine It is a matter of political will on part of Azerbaijan to sign peace treaty: Khandanyan In case of unblocking regional communication channels, it is not excluded that control will be delegated to private company French former PM Edouard Philippe launches 2027 presidential bid Armenia and Kazakhstan mark 25th anniversary of signing Treaty on Friendship and Cooperation Putin and Mongolian counterpart Ukhnaagiin Khürelsükh hold talks in Ulaanbaatar Tehran is against any change in internationally- recognized borders, Iranian official Australia, Norway to jointly build Naval Strike Missiles Borrell called for cancellation of restrictions on hitting Russian military facilities 

«Առավոտ եկան, մեզ գիշերանոցով դուրս հանեցին, տունը խուզարկեցին, Նարեկին տարան»․ պատմում է արցախցի Նարեկ Թևոսյանի կինը

Society

Համացանցում հայտնվել է երկու արցախցիների հեռախոսազրույցի ձայնագրության մի հատված՝ արցախի բարբառով։ ՀՀ Քննչական կոմիտեն և պետական բյուջեի միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերությունն այն ներկայացնում են, թե արցախցի տղամարդիկ զրուցում են ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ անձանց գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու մասին։ Հեռախոսազանգի կողմերից մեկը զրույցի ընթացքում ասում է երկու հազար դրամով ինչ-որ գործողություն անելու մասին և նշում, որ նույնը նախկինում անում էր 40 հազար դրամով։ Առաջին ալիքը սա ներկայացրել է հանրահավաքներին այդ գումարով մասնակցելու գին, իսկ ահա Արցախի բարբառին տիրապետողները հակադարձում են։

«Այդ հատվածը կոնկրետ վերաբերում է շատ ցավալի մի հարցի, որ մեկը մյուսին ասում է՝ «երեկ 2200 դրամով կոշիկ եմ առել, ես ե՞րբ էի 40 հազարից պակաս կոշիկ հագնում», սա է ընդամենը: Իսկ նրանք թարգմանել են, որ «երեկ 2200 դրամ էր ինձ տվել, ես ե՞րբ էի համաձայն նման բան անել, 40 հազար դրամ և այլն»,-հայտարարել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

Այս ձայնագրությունից հետո հայտնի դարձավ, որ մեկ ամսով կալանավորվել է Արցախից ՀՀ բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը։ Նա 29 տարեկան է, երեք անչափահաս երեխաների հայր, Արցախի Վանք գյուղից։

Forrights.am-ը զրուցել է Նարեկ Թևոսյանի կնոջ՝ Սուսաննա Մակյանի հետ։ Նա պնդում է, որ ամուսնուն զրպարտում են։

«Կեղծիք են դրել վրան, ոնց ուզում են, անում են։ Չգիտեմ, թե ամուսինս ում հետ էր խոսում, բայց Նարեկն ասում էր, որ ինչ անենք, լրիվությամբ անկեղծ մասնակցում ենք այդ ցույցին, կյանքում 40 հազար դրամից պակաս կոշիկ հագած չկամ, հիմա երկու հազար դրամանոց կոշիկ եմ հագնում։ Չգիտեմ ով ա այդ զապիսը արել, բայց ոնց ուզել կտրել են, իրանց ուզած ձևով ներկայացրել են հանրությանը»,-ասաց նա։

Նարեկ Թևոսյանին, ըստ Սուսաննայի, հունիսի 5-ի առավոտյան են տանից բերման ենթարկել։ Կինն այսպիսի տեսարան է ներկայացնում, թե ինչպես են իրավապահները, ըստ իրեն, ներխուժել բնակարան և ամուսնուն տարել։ Նա ահազանգում է մարդու իրավունքերի կոպիտ խախտումների մասին։

«Մեր համար հանգիստ տանը նստած էինք, առավոտ շուտ դուռը թակեցին՝ 8:10-ին, յոթ հոգով էին, ոստիկանական համազգեստով։ Սկեսուրս դուռը բացեց, թե բա ոստիկանությունից է, պետք է խուզարկենք, դուրս եկեք։ Սկեսուրս ասում է՝ հա, խնդիր չկա, ուղղակի հագնվենք, ասում են՝ հագնվել չկա, գիշերանոցով էլ դուրս եկեք, պետք է խուզարկենք։ Փոքր երեխաս ջերմության մեջ, տեգրոջս կինը հղի, այդպես՝ գիշերանոցով դուրս եկանք։ Սկեսուրս ասում  է՝ թողեք գոնե հարսս հագնվի, ասում է՝ դուռը բաց թողեք, թող նոր հագնվի։ Տենց վիճակում դուրս եկանք։ Չթողեցին հեռախոսներս էլ վերցնենք, սաղ հավաքեցին տարան, ես իմ հեռախոսը թողել էի սենյակում, թե չէ դա էլ կտանեին։ Սկեսուրիս պայուսակի մեջ տասը հազար դրամ կար, դա էլ տարան, երեխաների պայուսակների մեջ էն, որ սյուվիներ գումարներ է լինում, որ վաճառում են, գնել էինք, որ երեխաները խաղան, դա էլ տարան ու ասացին, որ կեղծ 20 հազար դրամ ունի մամադ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննան։

Այս ընտանիքում 11 հոգի է բնակվում։ Նարեկը կնոջ, երեխաների, մոր, եղբայրների և նրանց ընտանիքների հետ։ Սուսաննան Forrights.am-ին հայտնեց, որ մինչ Նարեկին բերման ենթարկելն էլ իրենք թիրախավորված են եղել, ըստ նրա, անհայտ անձիք միշտ հետևել են իրենց, ամուսնու եղբայրներին են փորձել բռնի տանել։

«Այս դեպքից մի քանի օր առաջ ամուսնուս եղբայրը գիշերը մեկ անց մտնում էր տուն, իր հղի կինը դուռը բացում էր, որ նրան դիմավորեր, բայց այդ պահին քաղաքացիական հագուստով մի քանի անձիք իրեն առևանգեցին՝ կնոջ աչքի առաջ, դռան շեմից։ Չորս հոգի էին, երկուսը մի թևից էին բռնել, էն երկուսը՝ մյուս, քաշքշելով տարան դեպի մեքենան։ Տեգրոջս, որ տարան մեքենա, իր կինը բղվաղվեց՝ Գրիշային տարան։ Սկեսուրս վազեց դեպի մեքենան, իրեն ասացին՝ քննչականից է, ուզում ենք հետը երկու բառ խոսել, ուզում էին տանել, սկեսուրս չթողեց։ Իրենք Գևորգի հետևից էին եկել, շփոթել Գրիշային էին տանում, Գևորգը մյուս տեգրս է։ Դրանից երկու օր անց նկատեցինք, որ տան կողքերը շատ մարդիկ կան, մեզ էին վերահսկում, մի վեց-յոթ հոգի էին»,-ասաց Սուսաննան։

Նարեկի մայրն էլ՝ Թամարա Գևորգյանը, փոխանցեց, որ որդուն ազատազրկելով չեն կարողանալու կանգնեցնել իրենց պայքարը, և, որ ինքը պատրաստվում է որդու փոխարեն մասնակցել առաջիկա հանրահավաքին։

Forrights.am-ը Սուսսաննա Մակյանի պնդումների առնչությամբ գրավոր հարցումներ է ուղղել Քննչական կոմիտեին և Ներքին գործերի նախարարությանը։ Թեմային կանդրադառնանք նաև այս պատասխանները ստանալուց հետո։

Նարեկ Կիրակոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Some people's dreams about 'Zangezur Corridor' will not come true: Ambassador of Iran to ArmeniaHasanov checked combat readiness of units located in direction of 'conditional border'Deputy mayor of Paris thanked Armenia's President for awarding him with Order of FriendshipNikol Pashinyan to participate in BRICS summit to be held in KazanVice President of European Commission to visit Yerevan on September 9Ararat Mirzoyan congratulated Andrii Sybiha on his appointment as Foreign Minister of UkraineArmenia-China direct flights launchedIt is a matter of political will on part of Azerbaijan to sign peace treaty: KhandanyanIn case of unblocking regional communication channels, it is not excluded that control will be delegated to private companyKremlin spox announces unofficial summit of CIS countriesRussia launched rocket attacks on Lviv: children among the deadFrench former PM Edouard Philippe launches 2027 presidential bidGovernment shakeup in Ukraine: Kuleba resignsWest gave biased and subjective evaluations to elections held in Azerbaijan: Russian Foreign MinistryArmenia and Kazakhstan mark 25th anniversary of signing Treaty on Friendship and CooperationRussia, Ukraine again strike each other’s terrotoryOver 4,300 former Karabakh residents apply for Armenia citizenship, 3,000 already receive itAbout 87,000 children vaccinated on first day of polio vaccination in Gaza11 killed, including 5 children, after bus crashes into crowd in front of China schoolZelenskiy meets Dutch PM, seeks permission for long-range strikes against RussiaTwo US soldiers assaulted by nationalist youth group in Turkey, The Guardian Putin and Mongolian counterpart Ukhnaagiin Khürelsükh hold talks in UlaanbaatarTehran is against any change in internationally- recognized borders, Iranian officialNewspaper: Aliyev rejects Pashinyan’s proposal to sign agreed articles of Armenia-Azerbaijan peace treatyNewspaper: Turn to light ‘red light’ for Armenia products in Russia market reaches brandyRodents’, primates’ import to, transit transportation via Armenia banned to prevent mpoxDollar drops in ArmeniaBuckingham Palace has ‘secret paranormal library’Papoyan: No Armenia brandy can be sold in Russia without Russian isotope lab testingSri Lanka approves free tourist visas to citizens of 35 countriesAustralia, Norway to jointly build Naval Strike MissilesAuthorities planning to evacuate 45,000 residents from Sumy OblastFinland refused to participate in informal EU meetings in HungaryKazakhstan called on Belarus to objectively assess Astana's positionBorrell called for cancellation of restrictions on hitting Russian military facilitiesIAEA chief may visit Kursk nuclear power plant early next weekTim Walz accepts VP nomination on third day of Democratic conventionWe call on our colleagues from Foreign Ministry of Russia to refrain from sabotaging through biased statements neither project nor efforts to achieve peace in South Caucasus: Armenia's MFA SpokespersoKenya man being held over murder of 42 women escapes police custody, along with 12 other inmatesQuake hits central IranCzech Rep. to spend part of interest from frozen Russian assets on arming UkraineUkraine's Parliament adopted law potentially banning Moscow-linked churchOlivier Decottignies met with High Commissioner of Diaspora Affairs, Zareh SinanyanAfter attack on Kursk region, there can be no talk of negotiations with Ukraine: LavrovIn the coming days, Modi will visit Kyiv for the first time since start of the war in UkraineBlinken arrives in Egypt to further push Gaza ceasefireThe first supermoon of 2024 rises over GermanyWithin framework of CSTO, obligations towards Armenia remain unchanged: Russia's MFAFighting continues in Kursk and Belgorod regions 1 dead, 7 injured in shootout in Baltimore, USA
Most Popular