Armenia is following path of economic diversification: Papoyan met with Ministers of Foreign Affairs and Economy of Lithuania Armenia should participate in BRICS summit based on its interests: Alen Simonyan EU can deprive Slovakia of funds: Bloomberg Armenia parliament kicks off fall session (live) Suren Papikyan participated in opening ceremony of 'Responsible Artificial Intelligence in the Military Domain' summit Nikol Pashinyan to participate in BRICS summit to be held in Kazan Ararat Mirzoyan congratulated Andrii Sybiha on his appointment as Foreign Minister of Ukraine It is a matter of political will on part of Azerbaijan to sign peace treaty: Khandanyan In case of unblocking regional communication channels, it is not excluded that control will be delegated to private company French former PM Edouard Philippe launches 2027 presidential bid 

Հայաստանում կձևավորվի Ոստիկանության գվարդիա. ինչ գործառույթ կիրականացնեն ծառայողները

Society

Հայաստանում նախատեսվում է ձևավորել Ոստիկանության գվարդիա, ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ այսպիսով կլուծարվեն: Ոստիկանության գվարդիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Փաթեթով հստակեցվում է Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը: Այն այլևս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում և հետևապես թե խաղաղ, թե պատերազմական դրությունների ժամանակ կգտնվի ՆԳՆ-ի ընդհանուր համակարգման և ոստիկանապետի անմիջական ղեկավարման ներքո: Ըստ այդմ՝ կունենա մաքուր ոստիկանական ստորաբաժանման կարգավիճակ ամբողջ ոստիկանական համակարգում: Հակառակ պայմաններում մենք գործող երկակի կարգավիճակ ունենք, որ զորքերը, չնայած լինելով Ոստիկանության ստորաբաժանում, մեկտեղում  է արտաքին և ներքին անվտանգության ֆունկցիոնալը, որովհետև ուղղակի պարտականություն ունի մասնակցելու ՀՀ պաշտպանությանը»,-ասաց փոխնախարարը:

Հստակեցվել են Ոստիկանության գվարդիայի գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, քրեական վարույթի շրջանակներում ներգրավված անձանց պաշտպանություն, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը:

Գվարդիան լինելու է ամբողջովին նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Վերոնշյալ գործառույթներն այսօր սպասարկող ստորաբաժանումները, օրինակ՝ Ոստիկանության զորքերը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակը, Քրեական ոստիկանությունում առկա վարույթի շրջանակներում անձանց պաշտպանության ստորաբաժանումները դադարեցնելու են իրենց գործունեությունը, դրա փոխարեն ստեղծվելու է Ոստիկանության գվարդիան:

Գվարդիան տեղակայվելու է ոչ միայն Երևանում: Հանրապետությունում 3 մասերի է բաժանվելու, հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում Ոստիկանության գվարդիան կունենա իր ստորաբաժանումները: Գվարդիայի հրամանատարը կհամատեղի փոխոստիկանապետի պաշտոնը: Ոստիկանության գվարդիա մուտք գործող ցանկացած անձ պետք է անցնի համապատասխան կրթական խողովակով: Եվ այդ կրթական գործընթացի հաղթահարմամբ է միայն, որ անձը կարող է նշանակվել Ոստիկանության գվարդիայում: Ավտոմատ նշանակումներ չեն լինելու:

«Ի թիվս այլնի, ներմուծում ենք նոր ստանդարտ՝ ոստիկանական համակարգի կողմից ուժային միջոցների գործադրման տեսանկյունից: Օրենքի մակարդակում առաջին անգամ մանրակրկիտ կարգավորվում են այս հարաբերությունները»,-ասաց նա:

ՆԳ նախարարի հրամանով կնախատեսվի համապատասխան ստանդարտ օպերացիոն գործընթաց, որտեղ մանրամասն նկարագրված կլինեն, թե որ դեպքում ինչպես պետք է ուժային միջոցը գործադրվի, որ դեպքում հատուկ միջոցն ինչպես պետք է գործադրվի, որպեսզի նվազ միջամտությամբ հնարավոր լինի ապահովել անհրաժեշտ միջոցների ապահովումը:

Նախագծով վերացվում է այն արգելքը, որը վերաբերում է նախագահի, ԱԺ-ի, կառավարության նստավայրերի, դատարանների կամ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա հավաքն անցկացնելուն: Սահմանափակումը հանվում է՝ հաշվի առնելով, որ պրակտիկան վկայում է հակառակի մասին, ցույցերը բավականին մոտ են իրականացվում այդ տարածքներին: «Եվ, եթե անձի բողոքն անմիջապես ուղղված է տվյալ կառույցին, տրամաբանական է, որ որևէ լրացուցիչ սահմանափակումներ այս տեսանկյունից չեն կարող լինել»,-ասաց Սարգսյանը:

Նախատեսվում է, որ նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ից: Ոստիկանության գվարդիայի հրամանատարը կնշանակվի մինչև 2025թ հունվարի 10-ը՝ այն հաշվառմամբ, որ մինչև այդ իրականացվելու են ոստիկանների լայնածավալ վերապատրաստումներ: Վերջնական ձևավորումը կնախատեսվի հրամանատարի նշանակումից հետո երկամսյա ժամկետում:

Գույքագրվել է նաև Ոստիկանության գվարդիայի հնարավոր սպառազինության ցանկը: Լիովին նոր համազգեստ են նախատեսելու ծառայողների համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia is following path of economic diversification: Papoyan met with Ministers of Foreign Affairs and Economy of LithuaniaVice President of the European Commission will hold meetings with high-ranking leaders in Armenia: MaragosArmenia FM: Draft peace treaty sent to Azerbaijan contains fully agreed textIn 2027, Elon Musk's fortune may exceed $1 trillion Tokayev: Kazakhstan ready to continue providing platform for Armenia-Azerbaijan talksThere was no anti-Russian campaign in Armenia, parliament head claimsArmenia should participate in BRICS summit based on its interests: Alen SimonyanFifth air attack on Kyiv since beginning of September: BBCEU can deprive Slovakia of funds: BloombergArmenia parliament kicks off fall session (live)At least 48 people killed in Nigerian fuel truck explosionSuren Papikyan participated in opening ceremony of 'Responsible Artificial Intelligence in the Military Domain' summitMinister of Foreign Affairs of Ukraine recalled charge d'affaires of GeorgiaSome people's dreams about 'Zangezur Corridor' will not come true: Ambassador of Iran to ArmeniaHasanov checked combat readiness of units located in direction of 'conditional border'Deputy mayor of Paris thanked Armenia's President for awarding him with Order of FriendshipNikol Pashinyan to participate in BRICS summit to be held in KazanVice President of European Commission to visit Yerevan on September 9Ararat Mirzoyan congratulated Andrii Sybiha on his appointment as Foreign Minister of UkraineArmenia-China direct flights launchedIt is a matter of political will on part of Azerbaijan to sign peace treaty: KhandanyanIn case of unblocking regional communication channels, it is not excluded that control will be delegated to private companyKremlin spox announces unofficial summit of CIS countriesRussia launched rocket attacks on Lviv: children among the deadFrench former PM Edouard Philippe launches 2027 presidential bidGovernment shakeup in Ukraine: Kuleba resignsWest gave biased and subjective evaluations to elections held in Azerbaijan: Russian Foreign MinistryArmenia and Kazakhstan mark 25th anniversary of signing Treaty on Friendship and CooperationRussia, Ukraine again strike each other’s terrotoryOver 4,300 former Karabakh residents apply for Armenia citizenship, 3,000 already receive itAbout 87,000 children vaccinated on first day of polio vaccination in Gaza11 killed, including 5 children, after bus crashes into crowd in front of China schoolZelenskiy meets Dutch PM, seeks permission for long-range strikes against RussiaTwo US soldiers assaulted by nationalist youth group in Turkey, The Guardian Putin and Mongolian counterpart Ukhnaagiin Khürelsükh hold talks in UlaanbaatarTehran is against any change in internationally- recognized borders, Iranian officialNewspaper: Aliyev rejects Pashinyan’s proposal to sign agreed articles of Armenia-Azerbaijan peace treatyNewspaper: Turn to light ‘red light’ for Armenia products in Russia market reaches brandyRodents’, primates’ import to, transit transportation via Armenia banned to prevent mpoxDollar drops in ArmeniaBuckingham Palace has ‘secret paranormal library’Papoyan: No Armenia brandy can be sold in Russia without Russian isotope lab testingSri Lanka approves free tourist visas to citizens of 35 countriesAustralia, Norway to jointly build Naval Strike MissilesAuthorities planning to evacuate 45,000 residents from Sumy OblastFinland refused to participate in informal EU meetings in HungaryKazakhstan called on Belarus to objectively assess Astana's positionBorrell called for cancellation of restrictions on hitting Russian military facilitiesIAEA chief may visit Kursk nuclear power plant early next weekTim Walz accepts VP nomination on third day of Democratic convention
Most Popular