Ruben Rubinyan receives Ambassador of Iran to Armenia European Commission says it cannot strip Hungary of its EU presidency Macron accepts PM Attal's resignation Russia has no intention to interfere in internal US processes: Peskov Under Secretary of State visited new buildings of Patrol Service and operational management MEPs call to strip Hungary’s EU voting rights amid Orbán’s ‘peace missions’ - POLITICO Armenia reaffirms its commitment to the implementation of the 2030 Agenda-Ararat Mirzoyan Yerevan and Baku need to make 'tough compromises’ to reach a final agreement - Matthew Miller My team will fight for creation of a 'strong region': Masud Pezeshkian Armenia is interested in deepening and developing multi-sectoral cooperation with Georgia: Pashinyan 

Ովքեր են Սրբազան շարժման ստվերային աջկիցները. «Հրապարակ»

Armenian Press

«Հրապարակ» թերթը գրել է.

«Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական դարձած շարժման ստվերային աջակիցները, պարզվում է, ավելի շատ են, քան բացահայտները։ Մենք նախորդ նյութում անդրադարձել էինք, որ քաղաքական դաշտի խաղացողներից քչերն են ֆիզիկական մասնակցություն ցուցաբերում ամենօրյա ակտիվ գործողություններին, եթե չասենք՝ հաշված ուժեր ու գործիչներ են ամենօրյա մասնակցություն ունենում ակցիաներին, մինչդեռ մեր պարապ դաշտի դեպքում ճիշտ կլիներ, որ ամենօրյա աշխատանքի նման ներկայանային եւ գոնե իրենց ֆիզիկական ներկայությամբ աջակցեին:

Բայց պատմում են, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այս ամիսուկեսվա ընթացքում հասցրել է ազդեցիկ աջակիցներ գրավել, որոնք թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես աջակցում են, ոգեւորում, որ չհոգնի ու չհիասթափվի պայքարից` անկախ մարդկանց քանակից եւ վերելք-վայրէջքներից: Մի բան պարզ է, որ Հայաստանում դժգոհությունն այնքան մեծ է, որ մի փոքր կայծից կարող է հրդեհ բորբոքվել, եւ վճռական պահը գալու է: Առնվազն դա կարող է տեղի ունենալ իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման հաջորդ փուլում` չէ՞ որ «սահմանազատման-սահմանագծման» անվան տակ միակողմանի զիջումները շարունակվելու են: Առջեւում Սյունիքի միջանցքի հարցն է: Եվ ինչքան շուտ հեռացվեր այս «հանձնող» իշխանությունը, այնքան մեծ կլինեին շանսերը՝ պրոցեսը կանգնեցնելու, բայց, ցավոք, «կինոն» դեռ առջեւում է։

Աջակիցների անունները, բնականաբար, չենք հրապարակի՝ նրանց թիրախ չդարձնելու համար, բայց նշենք, որ սրբազան պայքարին իրենց աջակցության մասին հայտնել են Եվրոպայից, Ռուսաստանից գործարարներ, որոնք բացահայտ հայտարարություններ չեն անում, նախ՝ որպեսզի չվնասեն շարժմանը, որն առանց այն էլ իշխանական պրոպագանդան կապում է տարբեր կենտրոնների հետ, երկրորդ՝ չվնասեն իրենց բիզնես գործունեությանը Հայաստանում։

Հայաստանում տեղի ունենալիք փոփոխությունների գլխավոր շահառուն, իհարկե, Ռուսաստանն է, որն անխախտ հետաքրքրություն ունի տարածաշրջանի եւ Հայաստանի նկատմամբ, բայց նրանք մի անգամ միջամտել են` 2018-ին, աջակցելով իշխանափոխությանը` ընդդեմ Սերժ Սարգսյանի, եւ հիմա զգուշավորություն են ցուցաբերում` 18-ից դասեր քաղելով: Ի դեպ, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Փաշինյանի սկսած շարժումը 2018-ին կմարեր, եթե ռուսական ընկերությունները եւ ռուսահայ գործարարները չմիանային նրան: ՌԴ-ն, թերեւս, կակտիվանա այն ժամանակ, երբ Սյունիքի միջանցքը տալու ժամանակը գա, եւ պարզվի, որ Փաշինյանը պատրաստ է այն տալ, եթե դրա վերահսկողությունն իրականացնեն եվրոպական ուժերը, այլ ոչ թե՝ ռուսական: Արեւմուտքի պահանջը դա է` Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից եւ միջանցքի սահմանային վերահսկողությունը հանձնել իրենց հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին (այս պահին Ֆրանսիայի անունն են տալիս)։

Հետեւաբար, ամառը կարող է վճռորոշ լինել, եւ չի կարելի թողնել, որ այս շարժումը մարի։
Այս ֆոնին Artur & brothers-ի կամ «շատ հետաքրքիր հայորդիների»` շարժմանը միանալն անհանգստություն է առաջացրել ՔՊ-ում։ Հունիսի 3-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից ներկայացրեց, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներին»՝ Արտակին եւ Արթուրին։ «Մեզ միացել են մեր շատ սիրելի ընկերները, բարեկամները` Քենիայից։ Երեւի լսած կլինեք՝ «Արթուր բրադըրս»․ այսպես են իրենք հայտնի։ Մանրամասները չեմ ասում… շատ հետաքրքիր հայորդիներ են, հոգով, սրտով, մտքով, կյանքով նվիրված…»,- հայտարարեց սրբազանը։ Եղբայրներից մեկն էլ արձագանքեց. «Մենք էլ շատ մտածել ենք էս ազգի մասին, մի քիչ իրավաբանություն ենք սովորում, որ գիտելիքներս հերիքի՝ գալ հետագայում շարժում սկսել Հայաստանում, բայց մենք գտնում ենք, որ էսի ամենաճիշտ շարժումն ա, ու միանում ենք դրան։ Էս էն շարժումն ա, որ Ալիեւն ա վախենում, էս էն շարժումն ա, որ ղեկավարությունն ա վախենում»։

Անցած օրերին իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հրապարակումներով հանդես եկան՝ այս եղբայրներին ներկայացնելով որպես քրեական հանցագործներ, տարբեր երկրներում իշխանափոխություն իրականացրած անձինք: Այդ աղմուկը հուշում է, որ այս եղբայրների ժամանելը Հայաստան ու մանավանդ շարժմանը միանալն անհանգստացրել է իշխանություններին։ 

Այդուհանդերձ, ովքեր են այս եղբայրները. 2005-ի դեկտեմբերին հայկական արմատներով Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանը ստիպված են եղել անհապաղ հեռանալ Մոսկվայից, ուղիղ մեկնել են օդանավակայան եւ նստել առաջին պատահած ինքնաթիռն ու մեկնել այն երկիրը, որը վիզա չի պահանջում` Քենիա։ Նրանց մասին հիշատակումներն աֆրիկյան ու միջազգային մամուլում սկսվում են 2005 թվականից, որոնց համաձայն՝ նրանք աֆրիկյան տարբեր երկրներում բիզնես են արել, այդ թվում` թմրանյութերի եւ այլ բնույթի, պետական հեղաշրջումներ են կազմակերպել, ահռելի ազդեցություն ունեցող կլան են ձեւավորել։ 2006-ին նրանք Քենիայից արտաքսվել են Դուբայ` մի աղմկոտ պատմության բացահայտումից հետո։

Ըստ Վիքիլիքսի՝ նրանք ունեցել են անօրինական փաստաթղթեր, որոնցով ներկայացել են որպես Քենիայի ոստիկանության ղեկավարի տեղակալներ եւ հասանելիություն են ունեցել օդանավակայանի բոլոր հատվածներին, եղել են զինված, խախտել են օդանավակայանի անվտանգության կանոնները։ Եվ Քենիայի խորհրդարանի հատուկ նիստում միգրացիայի նախարարը տեղեկացրել է, որ շենքից մաքրուհու միջոցով անհետացել է երեք անձնագիր՝ հատուկ համարներով, որոնք հայտնաբերվել են Արթուր եղբայրների տանը՝ խուզարկության ժամանակ։ «Արթուր եղբայրները» 2023-ին հայտնվել են Երեւանի ավագանու ընտրություններում թեկնածուներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի կողքին, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարներից է։ Ինչեւէ, իշխանություններին թերեւս սարսափեցնում է հեղաշրջում իրականացնելու ռեսուրսներ ու հմտություններ ունեցող այս եղբայրների ներկայությունը, եւ, վստահաբար, նրանք ուղիներ են փնտրում՝ նրանց հեռացնելու կամ ինչ-որ վարույթներ հարուցելու համար։

Շարժմանը միանալու պատրաստակամություն են հայտնել նաեւ հայաստանյան որոշ գործարարներ։ Շարժմանը սկսել են ցուցաբերել մեծ ֆինանսական աջակցություն, ինչպես 2018-ի ապրիլին ցուցաբերում էին Փաշինյանին` աշխարհի ամեն անկյունից եւ ՀՀ գործարար շրջանակներից: Մեծահարուստները, ըստ լուրերի, սրբազանին վստահեցնում են, որ պատրաստ են ամեն ինչ տալ, որպեսզի մեր երկրի կործանման ընթացքը կանգնեցնեն եւ թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացումը գոնե այս փուլում կասեցնեն։ Բայց այս պարագայում ոչ այնքան ֆինանսի, որքան մտքի, աշխատանքի եւ համառության կարիք կա:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Magdalena Grono to replace Toivo Klaar as EU Special Representative for the South CaucasusRuben Rubinyan receives Ambassador of Iran to ArmeniaMeeting of Ministers of Foreign Affairs of Armenia and LebanonAccess to a number of settlements in Belgorod region to be restrictedEuropean Commission says it cannot strip Hungary of its EU presidencyKim Kardashian talks about how worsening psoriasis affected her preparation for the Met GalaAl Jazeera: Israeli strikes on Gaza Strip kill 48 peoplePrime Minister Pashinyan left for the UK on a working visitOil Prices DownMacron accepts PM Attal's resignationBiden discloses what would make him drop out of 2024 raceProud that EU support is saving lives of people in Azerbaijan: EU ambassador on deminingRussia has no intention to interfere in internal US processes: PeskovPossibility of strengthening domestic relations between Azerbaijan and Israel discussedUnder Secretary of State visited new buildings of Patrol Service and operational managementThe son of India's richest man receives a gold Dartz SUV as a wedding giftMeeting of Foreign Minister of Armenia and Minister of Economy of OmanHalle Berry refuses to participate in the Kim Kardashian seriesSynchron integrates ChatGPT with human brainMEPs call to strip Hungary’s EU voting rights amid Orbán’s ‘peace missions’ - POLITICOArarat Mirzoyan and the Minister of Economy of Oman discussed the possibilities of enhancing cooperation between the two countriesArmenia reaffirms its commitment to the implementation of the 2030 Agenda-Ararat MirzoyanOil Prices DownHostages’ relatives block Tel Aviv highwayTrump appears with bandaged ear at Republican conventionYerevan and Baku need to make 'tough compromises’ to reach a final agreement - Matthew Miller France will continue to adhere to all international obligations: MacronWe hope that permanent peace will be established between Azerbaijan and Armenia soon: ErdoganMy team will fight for creation of a 'strong region': Masud PezeshkianArmenia is interested in deepening and developing multi-sectoral cooperation with Georgia: PashinyanChances of finding survivors slim after Nepal landslide, official says'I am running and we're going to win,' Biden says as his campaign strugglesElon Musk donates to group working to elect Donald Trump: BloombergBiden: I'm determined to runNew tool will allow to transfer photos and videos from Google Photos directly to iCloud PhotosNaomi Campbell enjoys shopping in Ibiza Old Town100,000 fans want to attend Mbappe's presentation at Real MadridErdogan spoke about Biden's promise to resolve the issue of F-16 deliveries to TurkeyThe wedding of the son of Asia's richest man Anant Ambani and Radhika Merchant will cost $320 millionViktor Orbán met with Donald TrumpFrank Pallone: US should support Armenia's sovereignty and defenseBiden did not authorize Ukraine to strike U.S. weapons deep into RussiaBrooch for a billionaire: Diamond weighing more than 50 caratsGeorgian Defense Minister arrives in Armenia on an official visitBiden confused Zelensky with PutinGaluzin: Russian Federation is concerned that EU mission in Armenia may become permanentMher Grigoryan, Samantha Power discuss digital transformation agenda of ArmeniaSamantha Power announces USD 5 mln. support to help Armenia digitalize government system"Gallup": 80.3% of respondents opposed to changes in Armenian ConstitutionIlham Aliyev discussed issues of bilateral interest with his Iranian counterpart
Most Popular