Генеральный прокурор Армении приняла заместителя госсекретаря США “Почта России” провела тестовую проверку перевозки грузов в Армению Мирзоян: Армения по-прежнему привержена реализации целей устойчивого развития Посол Армении в Бельгии поблагодарил Калюранд за преданность и решимость В Армении начались совместные армяно-американские учения "Eagle Partner 2024" Politico: покушение на Трампа повысило шансы на утверждение фон дер Ляйен в ЕП Трамп после покушения на него изменит свою предвыборную речь, посвятив ее единству США НАТО не будет сбивать российские самолеты в воздушном пространстве Украины: Столтенберг Абраaмян: Все говорят о «коридоре» и позабыли о разблокировании Армении Премьер-министр Армении обсудил с министром обороны Грузии региональную безопасность 

Պայքարը վերջնական կհաջողի, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին 3-րդ դեմքով խոսելը. Աշոտյան

Публикации

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին, հաղորդում է «Առավոտը»։ 

Գարեգին Պետրոսյան․ «Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկում ցուցարարներին, ինչպե՞ս պայքարել դրա դեմ»։ 

Արմեն Աշոտյան․ Վաղուց մշակված են ոչ բռնի պայքարի տարբեր մեթոդներ, որոնք թույլ են տալիս առանց օրենքի խախտման դիմակայել ոստիկանական վայրագություններին կամ նվազեցնել դրանց վնասը։ Ամենակարևոր սկզբունքն այն է, որ կարևոր է ապահովել քանակական առավելությունը, որպեսզի անգամ ամենահաստ բիլակը չկարողանա բարձրանալ խաղաղ ցուցարարների վրա։

Ի դեպ, դաժանություններ կատարող ոստիկաններին հաճախ յանիչերներ են անվանում, ինչի հետ ես մի քիչ համաձայն չեմ։ Լավ հասկանալով, թե ինչու սեփական ժողովրդի վրա ձեռք բարձրացնող ֆորմալ առումով հայ ոստիկաններին ինչու են կոչում յանիչեր, ուզում եմ հիշեցնել, որ Օսմանյան կայսրության ժամանակ յանիչեր էին դառնում մանկական տարիքից հիմնականում բռնի կերպով իրենց ընտանիքներից բաժանված, արմատներից կտրվող քրիստոնյաներ։ Այսինքն այդ երեխաները մեղք չունեին, որ ճակատագրի բերումով վերածվում էին թուրքերի ձեռքին սեփական ժողովրդին բնաջնջող հրոսակների։

Այնինչ տարաբնույթ բերետների տակ գործող որոշ էակներ գիտակցված ընտրություն են կատարում՝ ժողովրդի վրա ձեռք բարձրացնելով և փաստացի թուրքահպատակ իշխանություններին ծառայելով։

Այդպիսինները նիկոլական ռեժիմին են վաճառել ոչ միայն սեփական մարմինները և ֆիզիկական ուժը, որոնք օգտագործվում են ժողովրդի դեմն առնելու համար, այլև հոգիները։ Յանիչեր դարձողը, որպես կանոն, ընտրություն չունեն, սեփական ժողովրդին գիտակցաբար ծեծող բերետավորը՝ ունի, ու դրանով արդեն շատ ավելի վատն է, քան յանիչերը։

Անուշ Սահակյան․ «Սրբազան պայքարը, ըստ Ձեզ, ինչքան կտևի և վերջնական հաջողություն կունենա, թե՞ ոչ»։ 

Արմեն Աշոտյան․ Նմանատիպ հարցեր հաճախ են հնչում, նրանք հետևանք են անհանգստության, սրտացավության, իսկ երբեմն՝ նաև կասկածամտության կամ թերահավատության։ Ցանկանում եմ շատ ուղիղ և շատ անկեղծ պատասխանել։ Պայքարը պետք է տևի այնքան, ինչքան պետք է։ Իսկ վերջնական հաջողություն կունենա այն ժամանակ, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին երրորդ դեմքով խոսելը, և յուրաքանչյուրս առաջին դեմքով վերաբերվենք պայքարին։ Որովհետև պայքարը՝ միայն Սրբազան չէ և միայն Սրբազանինը չէ։

Պայքարը՝ ես եմ, մենք ենք, մերն է։ Հենց այս բանաձևով համատարած և նվիրյալ կերպով գործին կպնելու դեպքում, վերջնարդյունքը իրեն սպասել չի տա։ Կարևոր է նաև չմոռանալ Սրբազան շարժման արժեհամակարգի, բարոյականության մասին և մշտապես բորոգել սեփական բարոյականությունը և հավատը՝ մաքուր պահելով մեր միտքն ու հոգին։ Սա կբժշկի թերահավատությունը և կթարմացնի պայքարի ոգին, կթոթափի հոգնածությունն ու կվերալիցքավորի հավատով, հույսով և սիրով։

Սերոբ Մանուկյան․ «Տեսանելի է որ Սրբազան շարժումը չունի արտաքին արտահայտված աջակցություն։ Ինչո՞վ դա կբացատրեք»։ 

Արմեն Աշոտյան․ Եկեք ավելի բաց ասենք։ Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլ փաստացի օգնում է Նիկոլին պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրութան աղաղակող խախտումների վրա։ Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին էլ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դեմոկրատիան և մարդու իրավունքները երբեք չեն եղել ռուսական դիվանագիտության խաղաքարտերից։ Իսկ ռեալ-պոլիտենի տեսանկյունից Նիկոլի հասցրած վնասը ՌԴ-ին Մոսկվան կոմպենսացնում է տարածաշրջանում այլ դերակատարների հետ մանյովրներով՝ Վրաստան, Ադրբեջան Թուրքիա։ Եվ պատահական չէ, որ հայ- ռուսական հարաբերություններում վերջին միակ «իրադարձությունը», ըստ մամուլի, Նիկոլի կողմից Արսենյանի համար ՌԴ նախագահին խնդրելն էր։ 

Ի դեպ, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ «հպարտ և ինքնիշխան» Փաշինյանը պատրաստ էիր թիմակցի շահերից ելնելով խնդրել Վ․ Պուտինին։ Ակամայից հիշեցի «կոշիկ լիզելու» մասին Նիկոլի ինքնախոստովանությունները։ Փաստորեն, Մոսկվայի գլուխը այնքան է խառը, որ չնայած ռեպուտացիոն և քարոզչական վնասների, կապված հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի հետ, որ հայկական ուղղությամբ հիմնական դիվանագիտական մոտեցում է դառնում աշխարհահռչակ ռուսական пофигизм-ը։ Այսքանով հանդերձ վերադառնալով շարժմանը, պետք է նորից ֆիքսել, որ Հայաստանի ճակատագիրը նախևառաջ հայ ժողովրդի գործն ու պարտքն է։ Որ ոչ մեկ չի պատրաստվում մեր դարդերով ապրել և գործել։ Որ ստեղծված իրավիճակում բոլորը հետապնդում են բացառապես սեփական շահերը։ 

Ուստի Սրբազան շարժումը «անտեր» չէ․ շարժման տերը հայ ժողովուրդն է։

Գայանե Մուրադյան․ «ԱԺ-ում ՔՊ-ն Արարատ Միրզոյանի մեծարման երեկո էր կազմակերպել, չնայած Հայաստանը պարտություններ է արձանագրում դիվանագիտական գրեթե բոլոր ճակատներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»։ 

Արմեն Աշոտյան․ Ձեր հարցի հետ կապված երեք դիտարկումներով սկսեմ։ Նախ, պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է, դժվար չէ ճամպրուկ լինել, եթե կողքից միայն ուսապարկեր են։ Երկրորդը՝ ՔՊ-ն գովում է Միրզոյանին, որովհետև նա անշեղորեն իրականացնում է ՔՊ-ի ծրագիրը՝ լիկվիդացիոն գներով վաճառել հայ ժողովրդի շահերը արտաքին շուկայում հանուն սեփական իշխանության։ Եվ երրորդը, որքանով հասցրել եմ ծանոթանալ, ընդդիմությանը հաջողվել էր իրականություն վերադարձնել Արարատին՝ բարձրաձայնելով սուր և ճշգրիտ հարցեր։ 

Հայաստանի արտաքին ձախողումների մասին շատ է խոսվում, որքան է; իշխանական քարոզչամեքենան հակառակն է հրամցնում մարդկանց՝ նրանց դնելով մտավոր թերզարգացածների տեղ։ Միրզոյանի միակ ձեռքբերումը որպես ԱԳ նախարար իր բարելավված անգլերենն է, ինչը այդպես էլ չի հաջողվել Նիկոլին։ Հայ ժողովրդի վրա Արարատը ավելի էժան կնստեր, եթե պարզապես նրա հետ պարապող անգլերենի դասախոս վարձեին պետական բյուջեի հաշվին։ Նրա պաշտոնավորումը բնութագրող Միրզոյանի ասած՝ «կայսրական» լեզվով մի ասացվածք կա․каждая сосиска строить из себя колбасу: Ի դեպ, հակառուսականության առաջամարտիկ Արարատին հիշեցրեք, որ ընդամենը 2 տարի առաջ ՌԴ ԱԳ նախարարին նա քմծիծաղով անվանում էր «իմ լավ բարեկամ»։ 

Նազելի Հարությունյան․ «Եթե լինեք ազատության մեջ, փողոցում կպայքարե՞ք ակտիվ, անձամբ դուք, Ձեր կարիքը շատ ունենք անկեղծ»։ 

Արմեն Աշոտյան․ Նախ, թույլ տվեք իմ համերաշխությունն ու աջակցությունն հայտնել պայքարի բոլոր մասնակիցներին, հատկապես՝ Նիկոլական ռեժիմի վայրագությունների և ռեպրեսիաների ենթարկվածներին։ Շնորհակալ եմ նաև, որ այս թեժ փուլում չեք մոռանում նաև մինչ Սրբազան պայքարի մեկնարկը բանտերում հայտնված քաղբանտարկյալների մասին։ Ազատ լինելու դեպքում,կասկած չունենաք, որ անձամբ կկիսեմ ձեր հետ պայքարի բեռն ու պատասխանատվությունը, ինչ ես արել եմ 2018-ի իշխանազավթման առաջին իսկ օրերից։ 

Իսկ 44-օրյա պատերազմից հետո մինչև կալանավորումս հինգ անգամ բերման եմ ենթարկվել բողոքի ակցիաներից և գործողություններից՝ բիրտ ուժի կիրառմամբ և օրենքի կոպտագույն խախտումներով։ Իսկ մինչև կրկին ազատության վերադառնալը իմ պայքարը շարունակում եմ բանտախցից՝ ինձ հասանելի բոլոր եղանակներով։ Ձեզ հետ եմ ոչ միայն հոգով, սրտով և աղոթքով, այլև մտքով։  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Лукашенко поведал, как урегулировал «напряженную обстановку» на границе с УкраинойНесмотря на замедление, в январе-мае в Армении зафиксирован более высокий экономический рост: Всемирный банкГенеральный прокурор Армении приняла заместителя госсекретаря СШАИндия выделила первый транш в $2,5 млн для помощи палестинским беженцамСША перебрасывают в Японию новейшие истребители F-35CАлен Симонян поздравил Роберту Метсолу с переизбранием на пост председателя ЕвропарламентаОбсуждена возможность укрепления внутренних отношений между Азербайджаном и ИзраилемВенгрия отреагировала на меры Еврокомиссии к ее председательству из-за «мирных вояжей» ОрбанаОппозиционный депутат: В Армении восторжествует полноценная справедливостьХолли Берри отказалась от участия в сериале Ким КардашьянЗеленский не против участия представителей России во втором саммите мираБывшего мэра Ванадзора Мамикона Асланяна освобождают из УИУ «Вардашен»Посол Украины вызван в МИД Индии из-за заявления ЗеленскогоМирзоян представил министру экономики Омана ситуацию с безопасностью на Южном Кавказе и проект «Перекресток мира»Гарет Саутгейт подал в отставку с поста главного тренера сборной АнглииБайден не удивлен решением суда закрыть дело Трампа об обращении с секретными документамиПогода в АрменииРеспубликанцы пообещали провести крупнейшую в истории США депортацию мигрантовОрбан предложил ЕС восстановить дипломатические отношения с РоссиейТрамп пришел на съезд республиканцев с перевязанным ухом“Почта России” провела тестовую проверку перевозки грузов в АрмениюЗнаменитый скрипач Роби Лакатош выступит в Армении со своим ансамблемМирзоян: Армения по-прежнему привержена реализации целей устойчивого развитияСестра Ким Чен Ына пригрозила Сеулу «ужасными» последствиями за пропагандистские листовкиСША поддержат Киев, если последний решит пригласить Россию на новый саммит по Украине: МиллерПосол Армении принял участие в государственном приеме по случаю Дня государственности ЧерногорииПрезидент Сирии рассказал, при каком условии готов к встрече с президентом ТурцииМИД РФ: расширение учений НАТО с Японией ведет лишь к эскалацииХАМАС пыталось внести 29 изменений в план сделки по ГазеВ Турции уже четвертый день горит бумажный заводПосол Армении в Бельгии поблагодарил Калюранд за преданность и решимостьСМИ: безопасность Карла III усилят после покушения на ТрампаНа Севане патрульные обнаружили пьяного скутеристаWP: теории заговора наводнили соцсети после покушения на ТрампаАйк Мартиросян - победитель международного турнира по быстрым шахматамТаможенный атташе: В «Верхнем Ларсе» очередей нетВ Армении начались совместные армяно-американские учения "Eagle Partner 2024"В Армении проходят совместные армяно-американские учения «Eagle Partner 2024»В России с начала лета утонули 215 детейPolitico: покушение на Трампа повысило шансы на утверждение фон дер Ляйен в ЕПГлава МИД Армении отправился в Нью-ЙоркПогода в Армении Politico: ЕС хочет наказать Орбана, бойкотируя внешнеполитический саммит ВенгрииМесси - самый титулованный футболист всех временБеспилотники атаковали Крым и регионы России: В Липецкой области под удар попала электроподстанцияТрамп после покушения на него изменит свою предвыборную речь, посвятив ее единству СШАПремьер Эстонии Каллас и правительство страны подали в отставкуТрамп считает, что Байден отменит два судебных дела против негоJPost: армия Израиля провела рейд в центре ГазыВ КНДР считают, что ситуация в мире напоминает канун Второй мировой войны
Самое популярное