Վաշինգտոնում բողոքի ցույցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ Գազ չի լինելու Հուսով եմ՝ Փարիզ-2024-ը կառանձնանա միայն դրական առումով. Մալխաս Ամոյան Մոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է Թուրքիայում Լեհաստանում վտանգավոր մանրէով վարակվելու դեպքեր են գրանցվել Կիրանցի սահմանագոտում վիրավորվածը հիվանդանոցից դուրս է գրվել Հայտնի է «Զիմբրու» - «Արարատ-Արմենիա» խաղի մրցավարը Շոլցը կարծում է, որ Քամալա Հարիսը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում ՀՀ առողջապահական ոլորտի ներկայացուցիչները ճանաչողական այցով Դանիայում են Վլադիմիր Հակոբյանը՝ ԱՄՆ-ի վետերանների առաջնության միանձնյա առաջատար 

Նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Ռուբեն Վարդանյանի ընկերների կողմից պատրաստված, նրա հետ ճանապարհ անցած հայտնի անձանց միջոցով Ռուբեն Վարդանյան մարդուն, վիզիոներին  բացահայտող, նրա գաղափարների ու ծրագրերի մասին պատմող՝ «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը բավականին մեծ ուշադրության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այն հնարավոր է դիտել այս հղումով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով:

Բացի ընկերների, գործընկերների պատմություններից, ֆիլմում ներկայացվում են հատվածներ Ռուբեն Վարդանյանի տարբեր հարցազրույցներից, որտեղ հիմնականում նա խոսում է իր նախաձեռնությունների և ծրագրերի, դրանք սկսելու շարժառիթների ու նպատակների մասին: Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի, մասնավորապես,  «ՏաԹևեր» ճոպանուղու և «Տաթևի վերածնունդ» ծրագրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, կրթական ծրագրերի մասին: Ուշագրավ է կրթության դերի մասին հենց Ռուբեն Վարդանյանի խոսքը, որը մեջբերվում է ֆիլմում.  «Ինչ-որ փուլում ես հասկացա, որ մարդկության ապագան կախված է կրթությունից, որ դա կլինի աշխարհի հաջողության հիմնական տարրը: Եթե ես հավատում եմ, որ կրթությունն աշխարհի ապագան է, ապա նշանակում է, որ պետք է կրթության մեջ ներդնեմ իմ ժամանակը, ջանքներն ու փողը: Եվ այս առումով, սա միայն պարզապես բարեգործություն չէ։ Ես վստահ եմ, որ սա այն ապագան է, որը իր հետ կբերի փոփոխություններ, այդ թվում, ընդհանուր առմամբ, հաջողակ հասարակություն»:

«Կրթությունը Ռուբենի առաքելություններից մեկն է այս աշխարհում»,- ասում  են ընկերները: Իսկ Ռուբեն Վարդանյանի ամենակարևոր առաքելությունը  նրանք համարում են այն, որ Վարդանյանը միշտ ամեն ինչին նայում է՝ իրավիճակը բոլորի համար բարելավելու տեսանկյունից: «Նա առաքելություն ունեցող մարդ է։ Նա մշտապես մտահոգված է եղել ժողովրդի ճակատագրով։ Այսինքն, նա միշտ ամեն ինչին նայել է՝  իրավիճակը բոլորի համար լավացնելու, մարդկանց կյանքը բարելավելու տեսանկյունից։ Սա բացարձակապես մարդասիրական գործունեություն է։ Այսինքն, նրա գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է»։ Ստեղծել, կատարելագործել, գտնել փոխզիջումներ»,-պատմել է Վարդանյանի գործընկեր Միխայիլ Բրոյթմանը:

«Նա իրեն նվիրել է մարդկանց ու ծառայությանը։ Նա այն մարդն է, որը դա անում է ամբողջ կյանքում։ Ռուբեն Վարդանյանը, ինչ-որ պահի, լինելով բացարձակապես կայացած մարդ, որոշեց, որ այն ամենը, ինչ ունի, ինչ ստեղծել է և այլն, երկրորդական է, որ հարստությունն անցողիկ է, քանի որ կյանքում կան բաներ, որոնք սահմանում են քո գոյության իմաստը: Եվ նա հենց այդպես էլ վարվեց: Այդ ծառայությունը կարևոր է, այն կյանքում առաջնային է։ Ցավոք, սա շատ քչերն են հասկանում»,-նշել է կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը։

Նախաբանում ֆիլմի հեղինակները նշում են. «Այս ֆիլմը մենք Ռուբենից գաղտնի ենք ստեղծել։ Եթե նա իմանար այս գաղափարի մասին, հավանաբար մեզ խորհուրդ կտար, որ մեր ժամանակն ու ջանքերն այլ տեղում օգտագործենք, բայց այստեղ մենք չենք համաձայնի նրա հետ։ Ռուբենի մասին այս հրաշալի մարդկանց պատմության միջոցով, նրանց, որոնց հետ ճակատագիրը նրան միավորել էր, մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչի կարող է հասնել մարդը, եթե նրա ներսում, ինչպես հենց Ռուբենն է ասում, միջուկային ռեակտոր է։ Երբ այն ամենը, ինչ այդ մարդն ունի, ծառայեցնում է ուրիշների համար և հավատարիմ է մնում իրական մարդկային արժեքներին: Մարդկանց ծառայելու ցանկությունը, նրանց, ովքեր  խիստ կարիքի մեջ են, դրդեց Ռուբենին տեղափոխվել Արցախ։ Նա հիանալիորեն գիտակցում էր իր կայացրած որոշման բոլոր ռիսկերը, բայց այլ կերպ վարվել չէր կարող։ Թե ինչ եղավ վերջնարդյունքում, բոլորս գիտենք»:

Ֆիլմը եզրափակվում է այս տարվա մայիսին «Ավրորա» մրցանակաբաշխության կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցված ուղերձով. «Ես վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար։ Ինչպես Մարգարիտ Բարանկիցեն է ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Ուրեմն թո՛ղ հաղթեն սերն ու արժեքները։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք դրա դիմաց: Եվ թող յուրաքանչյուր ոք հասնի դեպի լավը տանող մեծ փոփոխությունների»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաշինգտոնում բողոքի ցույցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմԳազ չի լինելուՀուսով եմ՝ Փարիզ-2024-ը կառանձնանա միայն դրական առումով. Մալխաս ԱմոյանՄոսկվայում մեքենայի պայթեցման գործով կասկածյալը ձերբակալվել է ԹուրքիայումԼեհաստանում վտանգավոր մանրէով վարակվելու դեպքեր են գրանցվելԿիրանցի սահմանագոտում վիրավորվածը հիվանդանոցից դուրս է գրվելՀայտնի է «Զիմբրու» - «Արարատ-Արմենիա» խաղի մրցավարը Շոլցը կարծում է, որ Քամալա Հարիսը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններումՀՀ առողջապահական ոլորտի ներկայացուցիչները ճանաչողական այցով Դանիայում ենՎլադիմիր Հակոբյանը՝ ԱՄՆ-ի վետերանների առաջնության միանձնյա առաջատարԱկտիվիստների պատճառով Գերմանիայի օդանավակայաններից մեկում թռիչքները դադարել են, Բրիտանիայում 9 հոգու են ձերբակալելԻշխան Սաղաթելյանը ԵԽ-ում անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանըՈվքեր են Վանի նորեկներըՆԳՆ Փրկարար ծառայության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԿալանավորված անձինք ՀՀ-ում մեծ թիվ են կազմում, միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց է. ՄԻՊ (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո ԱրեյանինԱջափնյակում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվելԵրևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել էԳերմանական պատվիրակությունն այցելել է Շիրակի մարզԵրևանում և Արամավիրում կապարակնքվել է վառելիքի վաճառքով զբաղվող մի շարք կազմակերպություններԻրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե ՄախսուդյանինՎիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվելՄիջպետական ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածը` ադրբեջանական զինուժի վերահսկողութան տակ․ Ոսկան ՍարգսյանՈղբերգություն չկա, բուհը լիցենզիայով սահմանված տեղեր ունի․ ԳԹԿ փոխտնօրենՂազախստանը Հայաստանին է արտահանձնել ՀՀ քաղաքացունԱԺ փոխնախագահը և Իտալիայի դեսպանը ՀՀ ազգային պատկերասրահում դիտել են գրաֆիկական ստեղծագործություններԵրևանն ինչպես ուշացավ Լոնդոնում, այդպես էլ ուշանում է այս դեպքում․ Հակոբ ԲադալյանԱվետիք Իսահակյանի կիսանդրին անտերության է մատնված ԱվանումԺպտում ենք ու անցնում առաջ. Մամիկոն ԱսլանյանՍյունիք-սահմանամերձ. լուսանկարներՄինասյանը 15 օրով կմեկնի արձակուրդԿիրանցում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներինՍեւանում կարկուտ է. «Սուրենյան, էս ինչ արիր»Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարինԱռաջիկա հինգշաբթի օրերը Սրբազանը կլինի Երևանի տարբեր համայնքների բակերում և կհանդիպի տեղի բնակիչներին Դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունները նոր դրսևորում են ստացել․ԱզարյանԻնքնակամ լքել էր անօթևանների կացարանը. նախարարությունը` Երևանում մահացած տղամարդու մասինԻ հայտ են եկել տեխնիկական խնդիրներ. Դատական դեպարտամենտԳնել Սանոսյանն այսօր այցելել է ԿիրանցԻնչու՞ Բագրատ Սրբազանի շարժման ընթացքում Ավինյանը չաջակցեց Փաշինյանին (տեսանյութ)Զարթնե՜ք, ձեր շուրջ եղած աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է. Վլադիմիր ՄարտիրոսյանԿիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջևԳյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀՊԵԿ-ը 27 միլիոն 207.000 դրամով հրատապ կարգով կվերանորոգի իր վարչական շենքերից մեկըՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին11-ամյա երեխայի ծեծվելու դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. մյուս կողմը եւս անչափահաս էԵրևանում «Mercedes G500»-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանինՏեղի է ունեցել հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը
Ամենադիտված