New Armenian Consulate opens in Bari, Italy Paris mayor Hidalgo bathes in the Seine to dispel water quality woes Ruben Rubinyan receives Ambassador of Iran to Armenia European Commission says it cannot strip Hungary of its EU presidency Macron accepts PM Attal's resignation Russia has no intention to interfere in internal US processes: Peskov Under Secretary of State visited new buildings of Patrol Service and operational management MEPs call to strip Hungary’s EU voting rights amid Orbán’s ‘peace missions’ - POLITICO Armenia reaffirms its commitment to the implementation of the 2030 Agenda-Ararat Mirzoyan Yerevan and Baku need to make 'tough compromises’ to reach a final agreement - Matthew Miller 

Նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը (տեսանյութ)

Science and culture

Ռուբեն Վարդանյանի ընկերների կողմից պատրաստված, նրա հետ ճանապարհ անցած հայտնի անձանց միջոցով Ռուբեն Վարդանյան մարդուն, վիզիոներին  բացահայտող, նրա գաղափարների ու ծրագրերի մասին պատմող՝ «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը բավականին մեծ ուշադրության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այն հնարավոր է դիտել այս հղումով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով:

Բացի ընկերների, գործընկերների պատմություններից, ֆիլմում ներկայացվում են հատվածներ Ռուբեն Վարդանյանի տարբեր հարցազրույցներից, որտեղ հիմնականում նա խոսում է իր նախաձեռնությունների և ծրագրերի, դրանք սկսելու շարժառիթների ու նպատակների մասին: Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի, մասնավորապես,  «ՏաԹևեր» ճոպանուղու և «Տաթևի վերածնունդ» ծրագրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, կրթական ծրագրերի մասին: Ուշագրավ է կրթության դերի մասին հենց Ռուբեն Վարդանյանի խոսքը, որը մեջբերվում է ֆիլմում.  «Ինչ-որ փուլում ես հասկացա, որ մարդկության ապագան կախված է կրթությունից, որ դա կլինի աշխարհի հաջողության հիմնական տարրը: Եթե ես հավատում եմ, որ կրթությունն աշխարհի ապագան է, ապա նշանակում է, որ պետք է կրթության մեջ ներդնեմ իմ ժամանակը, ջանքներն ու փողը: Եվ այս առումով, սա միայն պարզապես բարեգործություն չէ։ Ես վստահ եմ, որ սա այն ապագան է, որը իր հետ կբերի փոփոխություններ, այդ թվում, ընդհանուր առմամբ, հաջողակ հասարակություն»:

«Կրթությունը Ռուբենի առաքելություններից մեկն է այս աշխարհում»,- ասում  են ընկերները: Իսկ Ռուբեն Վարդանյանի ամենակարևոր առաքելությունը  նրանք համարում են այն, որ Վարդանյանը միշտ ամեն ինչին նայում է՝ իրավիճակը բոլորի համար բարելավելու տեսանկյունից: «Նա առաքելություն ունեցող մարդ է։ Նա մշտապես մտահոգված է եղել ժողովրդի ճակատագրով։ Այսինքն, նա միշտ ամեն ինչին նայել է՝  իրավիճակը բոլորի համար լավացնելու, մարդկանց կյանքը բարելավելու տեսանկյունից։ Սա բացարձակապես մարդասիրական գործունեություն է։ Այսինքն, նրա գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է»։ Ստեղծել, կատարելագործել, գտնել փոխզիջումներ»,-պատմել է Վարդանյանի գործընկեր Միխայիլ Բրոյթմանը:

«Նա իրեն նվիրել է մարդկանց ու ծառայությանը։ Նա այն մարդն է, որը դա անում է ամբողջ կյանքում։ Ռուբեն Վարդանյանը, ինչ-որ պահի, լինելով բացարձակապես կայացած մարդ, որոշեց, որ այն ամենը, ինչ ունի, ինչ ստեղծել է և այլն, երկրորդական է, որ հարստությունն անցողիկ է, քանի որ կյանքում կան բաներ, որոնք սահմանում են քո գոյության իմաստը: Եվ նա հենց այդպես էլ վարվեց: Այդ ծառայությունը կարևոր է, այն կյանքում առաջնային է։ Ցավոք, սա շատ քչերն են հասկանում»,-նշել է կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը։

Նախաբանում ֆիլմի հեղինակները նշում են. «Այս ֆիլմը մենք Ռուբենից գաղտնի ենք ստեղծել։ Եթե նա իմանար այս գաղափարի մասին, հավանաբար մեզ խորհուրդ կտար, որ մեր ժամանակն ու ջանքերն այլ տեղում օգտագործենք, բայց այստեղ մենք չենք համաձայնի նրա հետ։ Ռուբենի մասին այս հրաշալի մարդկանց պատմության միջոցով, նրանց, որոնց հետ ճակատագիրը նրան միավորել էր, մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչի կարող է հասնել մարդը, եթե նրա ներսում, ինչպես հենց Ռուբենն է ասում, միջուկային ռեակտոր է։ Երբ այն ամենը, ինչ այդ մարդն ունի, ծառայեցնում է ուրիշների համար և հավատարիմ է մնում իրական մարդկային արժեքներին: Մարդկանց ծառայելու ցանկությունը, նրանց, ովքեր  խիստ կարիքի մեջ են, դրդեց Ռուբենին տեղափոխվել Արցախ։ Նա հիանալիորեն գիտակցում էր իր կայացրած որոշման բոլոր ռիսկերը, բայց այլ կերպ վարվել չէր կարող։ Թե ինչ եղավ վերջնարդյունքում, բոլորս գիտենք»:

Ֆիլմը եզրափակվում է այս տարվա մայիսին «Ավրորա» մրցանակաբաշխության կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցված ուղերձով. «Ես վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար։ Ինչպես Մարգարիտ Բարանկիցեն է ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Ուրեմն թո՛ղ հաղթեն սերն ու արժեքները։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք դրա դիմաց: Եվ թող յուրաքանչյուր ոք հասնի դեպի լավը տանող մեծ փոփոխությունների»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
New Armenian Consulate opens in Bari, ItalyParis mayor Hidalgo bathes in the Seine to dispel water quality woesMagdalena Grono to replace Toivo Klaar as EU Special Representative for the South CaucasusRuben Rubinyan receives Ambassador of Iran to ArmeniaMeeting of Ministers of Foreign Affairs of Armenia and LebanonAccess to a number of settlements in Belgorod region to be restrictedEuropean Commission says it cannot strip Hungary of its EU presidencyKim Kardashian talks about how worsening psoriasis affected her preparation for the Met GalaAl Jazeera: Israeli strikes on Gaza Strip kill 48 peoplePrime Minister Pashinyan left for the UK on a working visitOil Prices DownMacron accepts PM Attal's resignationBiden discloses what would make him drop out of 2024 raceProud that EU support is saving lives of people in Azerbaijan: EU ambassador on deminingRussia has no intention to interfere in internal US processes: PeskovPossibility of strengthening domestic relations between Azerbaijan and Israel discussedUnder Secretary of State visited new buildings of Patrol Service and operational managementThe son of India's richest man receives a gold Dartz SUV as a wedding giftMeeting of Foreign Minister of Armenia and Minister of Economy of OmanHalle Berry refuses to participate in the Kim Kardashian seriesSynchron integrates ChatGPT with human brainMEPs call to strip Hungary’s EU voting rights amid Orbán’s ‘peace missions’ - POLITICOArarat Mirzoyan and the Minister of Economy of Oman discussed the possibilities of enhancing cooperation between the two countriesArmenia reaffirms its commitment to the implementation of the 2030 Agenda-Ararat MirzoyanOil Prices DownHostages’ relatives block Tel Aviv highwayTrump appears with bandaged ear at Republican conventionYerevan and Baku need to make 'tough compromises’ to reach a final agreement - Matthew Miller France will continue to adhere to all international obligations: MacronWe hope that permanent peace will be established between Azerbaijan and Armenia soon: ErdoganMy team will fight for creation of a 'strong region': Masud PezeshkianArmenia is interested in deepening and developing multi-sectoral cooperation with Georgia: PashinyanChances of finding survivors slim after Nepal landslide, official says'I am running and we're going to win,' Biden says as his campaign strugglesElon Musk donates to group working to elect Donald Trump: BloombergBiden: I'm determined to runNew tool will allow to transfer photos and videos from Google Photos directly to iCloud PhotosNaomi Campbell enjoys shopping in Ibiza Old Town100,000 fans want to attend Mbappe's presentation at Real MadridErdogan spoke about Biden's promise to resolve the issue of F-16 deliveries to TurkeyThe wedding of the son of Asia's richest man Anant Ambani and Radhika Merchant will cost $320 millionViktor Orbán met with Donald TrumpFrank Pallone: US should support Armenia's sovereignty and defenseBiden did not authorize Ukraine to strike U.S. weapons deep into RussiaBrooch for a billionaire: Diamond weighing more than 50 caratsGeorgian Defense Minister arrives in Armenia on an official visitBiden confused Zelensky with PutinGaluzin: Russian Federation is concerned that EU mission in Armenia may become permanentMher Grigoryan, Samantha Power discuss digital transformation agenda of ArmeniaSamantha Power announces USD 5 mln. support to help Armenia digitalize government system
Most Popular