Ruben Rubinyan receives Ambassador of Iran to Armenia European Commission says it cannot strip Hungary of its EU presidency Macron accepts PM Attal's resignation Russia has no intention to interfere in internal US processes: Peskov Under Secretary of State visited new buildings of Patrol Service and operational management MEPs call to strip Hungary’s EU voting rights amid Orbán’s ‘peace missions’ - POLITICO Armenia reaffirms its commitment to the implementation of the 2030 Agenda-Ararat Mirzoyan Yerevan and Baku need to make 'tough compromises’ to reach a final agreement - Matthew Miller My team will fight for creation of a 'strong region': Masud Pezeshkian Armenia is interested in deepening and developing multi-sectoral cooperation with Georgia: Pashinyan 

ԿԿՀ անդամ Փաշինյանի դիրքորոշման շնորհիվ Պապիկյանի կինը վարչական պատասխանատվության չի ենթարկվել. Հետք

Publications

«Հետք»-ը գրում է․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) այդպես էլ չի կարողացել որոշում կայացնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ՝ Արմինե Մուրադյանի վերաբերյալ, որը չէր հայտարարագրել հարսանիքի ժամանակ ստացած մեծ գումարները իր եկամուտների շարքում: 

Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել» հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի դիրքորոշման արդյունքում:2021-ի նոյեմբերին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Ս. Պապիկյանն ամուսնացել է 2022 թ. հունվարին, եւ նրա կինը՝ Արմինե Մուրադյանը, որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, պարտավոր է գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր ներկայացնել (2019-2021 թթ. էլ Մուրադյանը հայտարարատու անձ է եղել, քանի որ զբաղեցնում էր ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ ՏԿԵ նախարարն այդ ժամանակ հենց Ս. Պապիկյանն էր):

2023-ի մայիսին Ա. Մուրադյանը ԿԿՀ-ին է ներկայացրել 2022 թ. տարեկան հայտարարագիր, որտեղ, սակայն, «եկամուտներ» բաժնում չի նշել հարսանիքի ժամանակ կանխիկ գումարի տեսքով ստացած նվիրատվությունները:

Ամուսիններն իրենց տարեկան հայտարարագրերը ներկայացրել են նույն օրը, բայց ի տարբերություն կնոջ՝ Ս. Պապիկյանը որպես եկամուտ ներկայացրել է գումարի տեսքով ստացած նվերները՝ 13.400 եվրո, 22.000 դոլար եւ 19.750.000 դրամ։

Պապիկյանի ստացած խոշոր նվերների մասին 2023-ի ամռանը գրել էր yerkir.am-ը: ԿԿՀ-ն էլ լրատվամիջոցի հարցմանը պատասխանել էր, որ նախարարի ստացած «դրամական միջոցները հանդիսանում են վերջինիս հարսանեկան արարողության ընթացքում ստացված նվիրատվություններ»: Հանձնաժողովը նաեւ նկատել էր, որ «նվիրատվության կարգով ստացված գույքը եւ դրամական միջոցները հանդիսանում են օրինական եկամուտ»:

Yerkir.am-ն իր հերթին ուշադրություն էր հրավիրել նրա վրա, որ 1 մլն դրամը գերազանցող միանվագ նվիրատվությունը պետք է ընդունվի անկախնիկ ձեւով, այլապես համարվում է անօրինական եկամուտ. «Կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք դա արվել է Պապիկյանի հարսանիքի դեպքում, եթե այո, ապա ինչպե՞ս: Օրինակ՝ թամադան բոլոր հյուրերին հայտարարել է հաշվեհամար եւ կոչ արել բոլորին, ում նվիրատվությունը 1 մլն դրամից ավելին է, փոխանցի հաշվեհամարի՞ն»: Բացի դրանից՝ լրատվամիջոցը շեշտել էր օրենքի պահանջը, ըստ որի՝ 2 մլն դրամը գերազանցող ծախսերը ենթակա են հայտարարագրման, բայց, ինչպես տեսնում ենք Պապիկյանի հայտարարագրում, նա չի ներկայացրել 2022 թ. իր հարսանիքի ծախսերը: Մեր կողմից հավելենք, որ 2022 թ. 2 մլն դրամը գերազանցող որեւէ ծախս չի հայտարարագրել Արմինե Մուրադյանը: Հաջորդ հոդվածում yerkir.am-ը ներկայացրել էր ԿԿՀ այն ժամանակվա նախագահ Հայկուհի Հարությունյանի պատասխանն առ այն, որ բարձրացված հարցերին հանձնաժողովը կարող է պատասխանել օրենքով սահմանված ստուգում եւ վերլուծություն իրականացնելուց հետո:

Լրատվամիջոցի այս հրապարակումների հիման վրա ԿԿՀ-ն իրականացրել է Արմինե Մուրադյանի 2022 թ. տարեկան հայտարարագրի վերլուծություն ու պարզել, որ նա որպես եկամուտ չի ներկայացրել հարսանեկան միջոցառումից ստացած հետեւյալ գումարները՝ 2.100.000 դրամ, 17.700 դոլար, 2.000 եվրո: Դրանից հետո հանձնաժողովը Մուրադյանի կողմից առերեւույթ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում է, որ եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում ԿԿՀ-ն գալիս է հետեւության, որ կատարված արարքում առկա են հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու առերեւույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերն ուղարկում է Գլխավոր դատախազություն: Բայց ԿԿՀ-ն գտել է, որ Ս. Պապիկյանի կինը հարսանիքի ժամանակ ստացած իր եկամուտները չի թաքցրել (այսինքն՝ չհայտարարագրելու փաստը չի պայմանավորել թաքցնելու միտում ունենալով), ու գործը շարունակել է քննել վարչական իրավախախտման տիրույթում:

Վարույթի շրջանակներում Ա. Մուրադյանը ներկայացրել է պարզաբանում: Դրան կից նախարարի կինը ներկայացրել է իր բանկային հաշիվների քաղվածքները, որոնց համաձայն՝ 2022-ի դեկտեմբերին (հարսանիքից 11 ամիս անց) նա իր հաշիվներին փոխանցել է 2.100.000 դրամ եւ 17.700 դոլար, այսինքն՝ հարսանիքին ստացած նվեր-գումարների մի մասը: Մուրադյանը բանկին ներկայացրել է այդ գումարների ծագման աղբյուրի մասին ինֆորմացիա, ըստ որի՝ մուտքագրվող ֆինանսական միջոցները ստացել է իր հարսանիքին մասնակից 490 հյուրերից, եւ մեկ հոգու կողմից տրված կանխիկ գումարի չափը չի գերազանցել 150.000 դրամը:

2022 թ. հայտարարագրում Արմինե Մուրադյանը այս գումարները չի ներկայացրել որպես եկամուտ, բայց բանկում ունեցած դրամական միջոցների ենթաբաժնում երեւում է, որ նախարարի կնոջ անկանխիկ գումարները տարեսկզբի համեմատ տարեվերջին աճել են հարսանիքին ստացած նվերների չափով կամ մի փոքր ավելի:

Ինչ վերաբերում է 2.000 եվրո նվերին, ապա Մուրադյանն այն հայտարարագրել է որպես կանխիկ գումար: Այլ կերպ ասած՝ Պապիկյանի կնոջ հայտարարագրի «դրամական միջոցներ» բաժնում երեւում են հարսանիքին ստացած գումարները, սակայն եկամուտների մեջ այդ տվյալները բացակայում են:

ԿԿՀ-ն, սակայն, արձանագրել է, որ «եկամուտներ» բաժնում պարտադիր հայտարարագրման ենթակա են հաշվետու տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտների տվյալները՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք հայտարարագրված են մեկ այլ բաժնում: Հանձնաժողովը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն այն դեպքում, երբ հայտարարատու անձը անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ է ներկայացրել:

Մուրադյանի ներկայացուցիչը ԿԿՀ-ին հայտնել է, թե նա ընդունում է, որ եկամուտների մեջ տվյալները լրացված չեն, բայց հավելել է, թե հանձնաժողովի ծանուցումն ու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը անակնկալ են եղել նախարարի կնոջ համար, քանի որ վերջինս վստահ է եղել, որ եկամուտները լրացրել է ամբողջությամբ, իսկ լրացված չլինելը (չպահպանվելը) զուտ տեխնիկական խնդրի հետեւանք է: Ներկայացուցիչն առաջարկել է Ա. Մուրադյանի վարչական պատասխանատվության հարցը քննարկելիս հաշվի առնել նրա մեղքի բացակայության վերաբերյալ պնդումները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Magdalena Grono to replace Toivo Klaar as EU Special Representative for the South CaucasusRuben Rubinyan receives Ambassador of Iran to ArmeniaMeeting of Ministers of Foreign Affairs of Armenia and LebanonAccess to a number of settlements in Belgorod region to be restrictedEuropean Commission says it cannot strip Hungary of its EU presidencyKim Kardashian talks about how worsening psoriasis affected her preparation for the Met GalaAl Jazeera: Israeli strikes on Gaza Strip kill 48 peoplePrime Minister Pashinyan left for the UK on a working visitOil Prices DownMacron accepts PM Attal's resignationBiden discloses what would make him drop out of 2024 raceProud that EU support is saving lives of people in Azerbaijan: EU ambassador on deminingRussia has no intention to interfere in internal US processes: PeskovPossibility of strengthening domestic relations between Azerbaijan and Israel discussedUnder Secretary of State visited new buildings of Patrol Service and operational managementThe son of India's richest man receives a gold Dartz SUV as a wedding giftMeeting of Foreign Minister of Armenia and Minister of Economy of OmanHalle Berry refuses to participate in the Kim Kardashian seriesSynchron integrates ChatGPT with human brainMEPs call to strip Hungary’s EU voting rights amid Orbán’s ‘peace missions’ - POLITICOArarat Mirzoyan and the Minister of Economy of Oman discussed the possibilities of enhancing cooperation between the two countriesArmenia reaffirms its commitment to the implementation of the 2030 Agenda-Ararat MirzoyanOil Prices DownHostages’ relatives block Tel Aviv highwayTrump appears with bandaged ear at Republican conventionYerevan and Baku need to make 'tough compromises’ to reach a final agreement - Matthew Miller France will continue to adhere to all international obligations: MacronWe hope that permanent peace will be established between Azerbaijan and Armenia soon: ErdoganMy team will fight for creation of a 'strong region': Masud PezeshkianArmenia is interested in deepening and developing multi-sectoral cooperation with Georgia: PashinyanChances of finding survivors slim after Nepal landslide, official says'I am running and we're going to win,' Biden says as his campaign strugglesElon Musk donates to group working to elect Donald Trump: BloombergBiden: I'm determined to runNew tool will allow to transfer photos and videos from Google Photos directly to iCloud PhotosNaomi Campbell enjoys shopping in Ibiza Old Town100,000 fans want to attend Mbappe's presentation at Real MadridErdogan spoke about Biden's promise to resolve the issue of F-16 deliveries to TurkeyThe wedding of the son of Asia's richest man Anant Ambani and Radhika Merchant will cost $320 millionViktor Orbán met with Donald TrumpFrank Pallone: US should support Armenia's sovereignty and defenseBiden did not authorize Ukraine to strike U.S. weapons deep into RussiaBrooch for a billionaire: Diamond weighing more than 50 caratsGeorgian Defense Minister arrives in Armenia on an official visitBiden confused Zelensky with PutinGaluzin: Russian Federation is concerned that EU mission in Armenia may become permanentMher Grigoryan, Samantha Power discuss digital transformation agenda of ArmeniaSamantha Power announces USD 5 mln. support to help Armenia digitalize government system"Gallup": 80.3% of respondents opposed to changes in Armenian ConstitutionIlham Aliyev discussed issues of bilateral interest with his Iranian counterpart
Most Popular