Գուցե այս մարդկանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու հարյուր հատ ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են. Օհանյան Նեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետ Այսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած ցորենը. Գոհար Վարդանյան Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը Շիրակի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, կնոջ և որդիների հայցն ընդդեմ ՊՆ-ի (տեսանյութ) Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է «Երևանի օդանավակայանում ռուսների իրավունքները ոտնահարվում են». Ֆադեևը դիմել է դեսպան Հարությունյանին Հովհաննես Հարությունյանի հեգեհանգստի արարողությանը ներկա է գտնվել նաև Ռոբերտ Քոչարյանը (տեսանյութ) 

«Փաստ». 96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 9-ի հանրահավաքում ունեցած ծրագրային ելույթում «Սրբազան պայքարն» առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրապարակեց իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Այն է՝ 4 օր կամ 96 ժամ անդադար բողոքի ակցիաներ, որքան հնարավոր է՝ մարդաշատ, հիմնական նպատակ ունենալով՝ հասնել գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարության ձևավորմանը: Տվյալ դեպքում՝ դա անել խորհրդարանի վրա հանրային մեծ ճնշման միջոցով: Հանրահավաքից հետո տասնյակ հազարավոր հայրենակիցներ, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, շարժվեցին դեպի ԱԺ շենք, որի մատույցները ողողված էին Նիկոլ Փաշինյանի իշխանության «պատասխանով»:

Պարզ ասած՝ ԱԺ հատկապես ծառայողական մուտքին հարող Դեմիրճյան փողոցը ուղղակիորեն «լցոնված» էր ոստիկանության ամենատարբեր ստորաբաժանումների հոծ շարքերով: Ի լրումն, իշխանության բոլոր վախերի ու սարսափների հնարավորինս պերճախոս այդ դրսևորումը, ոստիկանական ուժերի այդ ֆանտասմագորիկ պերֆորմանսը գլխավորում էր ՀՀ ոստիկանապետը: Նա, որ ժամանակին քաղցր-մեղցր էր խոսում ցուցարար Փաշինյանի հետ, այժմ, գնդապետից հասնելով գեներալական ուսադիրների, որոշել էր հնարավորինս եռանդուն կերպով ցուցադրել իր հավատարմությունը գործող իշխանությանը, կամ որ նույնն է՝ պարտվող ու հանձնող ռեժիմին: Ու ոստիկանապետը լիուլի դրսևորվեց, համենայն դեպս, մի քանի անգամ նրա այդ դրսևորումների հետևանքով իրավիճակը Բաղրամյան պողոտայի վրա բավականին լարվեց: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոստիկանապետը հենց այդպիսի հանձնառությամբ կամ ցանկությամբ էր եկել «դեպքի վայր»:

Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ հսկայական բազմությունը գլխավորող Բագրատ Սրբազանը, շարժման առաջին շարքերում գտնվողները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց ու ոստիկանների միջև բախում չլինի: Սա հատկանշական հանգամանք է, ըստ որում, առաջին անգամ չէ, որ դա արձանագրվում է: Ավելին, Բագրատ Սրբազանը նշեց իր կողմից նկատած անձանց՝ նրանց բնորոշելով որպես ոստիկանության կողմից ներդրված սադրիչների, ըստ որում, վերջիններս սուսուփուս հետևեցին նրա հորդորին և հեռացան: Բայց ամենից ուշագրավն այն էր, որ ոստիկանության ղեկավարներից մեկը հենց տեղում, շարժման իրավաբանական թիմի ներկայացուցիչներից մեկի հետ բանավեճի բռնվելով, խոստովանեց, որ ցուցարարների շարքերում կան սովորական հագնված ոստիկաններ (իբր՝ «օպերատիվ աշխատողներ», որոնք ունեն «այլ գործառույթներ»):

Մեծ հաշվով, չնայած բազմաշերտ ներկայությանը, ոստիկանությունը տանուլ տվեց իրավիճակն ու բանավեճը թե՛ մարտավարական առումով, թե՛, առավեև ևս, ինտելեկտուալ: Բայց թողնենք դեպքերի նկարագրությունը, մանավանդ, որ շատերն, անկասկած, իրադարձություններին հետևում են «օն-լայն», իսկ շատերն էլ անձամբ են մասնակցում: Վերադառնանք առաջադրված գլխավոր հարցին ու նախանշված հանգուցալուծման հնարավորությանը: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում առկա է պետական-քաղաքական ճգնաժամ: Նաև՝ իրավական, բարոյական ու բարոյահոգեբանական, բայց դա այլ զրույցի թեմա է: Այդ ճգնաժամը հարուցող գործոնները և պատճառները չեն վերացել: Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությանը կառչած մնալուն, որպես իշխանություն «վերարտադրվելուն», ապա նաև խայտառակ ավտոկրատիայի վերածվելուն զուգընթաց, ճգնաժամն ավելի ու ավելի է խորացել: Ի լրումն, վերջին 3,5-4 տարում արձանագրվել է Արցախի ամբողջական կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի մասի օկուպացիան, իսկ այժմ «սահմանազատման-սահմանագծման» անվան տակ իրականացվում է երկրի տարածքի միակողմանի զիջում թշնամուն: Այս ամենը էլ ավելի է խորացրել ճգնաժամը:

Ավելին, այն այլևս ոչ թե սոսկ պետական կառավարման կամ քաղաքական է, այլ համընդգրկուն, համակողմանի ճգնաժամ, որը վերաբերում է մեր հասարակության գոյության քաղաքացիաիրավական, ազգային, տնտեսական, սոցիալական, կրթական, հոգևոր-մշակութային, պատմական կողմերին: Մեծ հաշվով, գոյաբանական խնդրի առաջ ենք, եթե չասվի՝ հենց այդ խնդրի մեջ ենք ու էպիկենտրոնում: Նման պայմաններում որևէ խելամիտ գործիչ, խիղճ ու մի քիչ էլ բանականություն ունեցող անձանց որևէ խումբ արդեն վաղուց ինքնուրույն թողած կլիներ իշխանությունը՝ հասարակությանը ընձեռելով հնարավորություն՝ դուրս գալ հենց իշխանության իսկ ստեղծած մղձավանջից: Բայց դա հաստատ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի մի որոշ հատվածի մասին չէ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, թե որքան է վախենում Փաշինյանը: Պարզ է նաև, թե ինչից է վախենում: Ոստիկանական շարքերը, նրա զրահապատված շարասյունը, հետը մի գումարտակ «թիկնազորք» պտտելը հենց այդ վախերի արտացոլումն են: Ու նման պայմաններում համաժողովրդական ընդվզումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավոր՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

Այդ հանգամանքն արդեն ինքնին պետք է շատ լավ ազդանշան լիներ նույն ՔՊ-ին, եթե ոչ Փաշինյանին, որ հաշվեհարդար կամ նման բաներ, որոնցից նա այդպես սարսափում է, չեն լինի: Պարզ ասած, «մարդասիրական միջանցքը» իրենք կարող էին ապահովված համարել: Ավելին, Բագրատ Սրբազանը հստակ առաջարկում է անցնցում լուծում: Այսինքն, առաջարկվում է ստեղծված իրավիճակի, արդեն մոտ 4 տարի ձգվող ու խորացող ճգնաժամի անցնցում, բանական, քաղաքակիրթ և օրինական հանգուցալուծում: Այսինքն, երկիրն ավերակած իշխանության անցնցում հեռացում, հրաժարական (նրանց արածի գնահատականը թողնելով բացարձակապես իրավական հրաթության) որին պետք է հաջորդի նոր՝ անցումային կառավարության ձևավորումը: Այո, առաջարկվող լուծումը թե՛ քաղաքակիրթ է, թե՛ անցնցում: Սակայն այստեղ կա մի մեծ «բայց»: Ու այդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանն է, որն Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի առաջ ստանձնել է այնպիսի պարտավորություններ, որոնցից չի կարողանում (ասենք՝ չի էլ ցանկանում) «թռնել»: Նա նաև այդ առումով է «անկյուն մղվել»: Ու, որքան հեզորեն ու պատրաստակամորեն, որքան դյուրությամբ հայկական տարածքները տալիս է թշնամուն, հակառակ համեմատականության աստիճան կառչած է իր աթոռից ու պաշտոնից, հանուն որի նա կանգ չի առնի ոչնչի առջև, նույնիսկ ամենածանր ելքով:

Փաշինյանի հոգին միշտ է փառավորվել նման բաներից: Շատերը կարծում են, թե պայքարի այս փուլը Փաշինյանից ազատվելու վերջին հնարավորությունն է: Իրականում վերջին հնարավորությունն է Փաշինյանի համար՝ հեռանալ քաղաքակիրթ եղանակով, որ իր պատճառով այլևս մեր երկրում մահեր չլինեն, մեր երկրից տարածքներ չհանձնվեն... Բայց Փաշինյանը քանիցս ցույց է տվել, որ պաշտոնն իր համար ավելի թանկ է, քան Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նա կգերադասի, որ կործանվի Հայաստանը, քան թե ինքը կորցնի իր պաշտոնը: Հարցն այն է, թե արդյո՞ք ՔՊ-ն ամբողջ կազմով է այդպես մտածում... Պատասխանը երկար սպասել չի տա: Երեկվա օրը ցույց տվեց, որ այս պահին, կարծես, այլ կերպ մտածող, Հայրենիքի ու ժողովրդի շահերը Նիկոլ Փաշինյանի անձնական շահերց վեր դասող քպականներ դեռ չեն հայտնաբերվել: Հունիսի 17-ը հեռու չէ: Ժամացույցը տկտկում է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գուցե այս մարդկանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու հարյուր հատ ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են. ՕհանյանՆեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետԱյսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած ցորենը. Գոհար ՎարդանյանՌոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանըՇիրակի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ24-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվելՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱրմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, կնոջ և որդիների հայցն ընդդեմ ՊՆ-ի (տեսանյութ)Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է«Երևանի օդանավակայանում ռուսների իրավունքները ոտնահարվում են». Ֆադեևը դիմել է դեսպան ՀարությունյանինՀովհաննես Հարությունյանի հեգեհանգստի արարողությանը ներկա է գտնվել նաև Ռոբերտ Քոչարյանը (տեսանյութ)Հովհաննեսը մեր մեջ մարմնավորում էր կյանքը, պայքարը, և մեզնից տարավ իր հետ հենց կյանքը․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը. fip.amՄենք բոլորս պսևդոիրականության պատանդ ենք. Խաղաղություն չկա և չի լինելու. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրկրի ապագայի հետ կապված, եթե ինչ-որ հույսեր կային կապելու, այդ մարդկանցից մեկը Հովհաննեսն էր․ Լևս Դավթյան (տեսանյութ)Արարատի մարզում բախվել են «Howo»-ն և «ԶԻԼ»-ը. կա վիրավորԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվելՀովհաննեսը անմահության մեջ է ապրելու, երանի մենք էլ կարողանանք այդպես ապրել. Մենք հրաժեշտ ենք տալիս` հանդիպման հույսով. Սրբազան (տեսանյութ)Դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն անդրադարձել էն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներինԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ ՇարմազանովԱկնկալում ենք հայ-եգիպտական ​​համագործակցության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղելԵրևանում կրկին էլեկտրական ենթակայան է այրվում. Կենտրոնում լույս չկարՌումին Եկեղեցու ներկայացուցիչները ՀՀ են ժամանել ծանոթանալու արցախահայերի խնդիրներին Վաղարշապատի ղեկավարը տուգանվել է 300 հազ․ դրամով՝ շահերի բախմանն առնչվող գործողության համար․ «Հետք» ՈՒՂԻՂ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի հոգեհանգիստը Եթովպիայում սողանքների հետևանքով՝ 157 մարդ է մահացել Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկին վերացնելու մասինԿադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Աննա Հակոբյանը թիկնապահի և ամուսնու ուղեկցությամբ սուրճ է գնում (տեսանյութ) Ագրարային համալսարանը մարզի բուհից ավելի քիչ դիմորդ ունի այս տարի․ Կարո Նասիբյան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «ZIL»-ը և «HOWO» բեռնատարները, վնասվել է գազի խողովակը․ կա տուժած «Դժվար է ավելի վատ բան մտածել». Պեսկովը՝ Ռուսաստանի ակտիվներից Ուկրաինայի համար զենք գնելու մասինԹրամփի դեմ մահափորձը վերջին տասնամյակների ամենալուրջ ձախողումն էր. ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրենՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի «Փառքի սրահում» Եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում և տուգանք. ՊԵԿ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը հնարավոր է՝ վերսկսվի. ՍԴ-ն վերաորակել է համապատասխան հոդվածը 1800 համայնքային ոստիկան բարելավում է մասնագիտական կարողությունները. հետևել է ՆԳ նախարարի տեղակալը Եւ դեռ հարց է՝ հաջորդ իմ դատավարությունը կլինի հայկական դատարանու՞մ, թե՞ Բաքվի․ ՎարդանյանՀայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 48 անձ. պարեկների ուժեղացված ծառայության արդյունքները՝ Երևանում (տեսանյութ) «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել 2 «Opel»-ի․ հետիոտնը մահացել է Տավուշում ամենալավ կահավորված բնագիծն իշխանությունների ձեռամբ փլուզվել է. Կարեն Ղազարյան. 168.am Հայե՛ր, ժամանակն է. ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն «բաց նամակ» է գրել հայերինԱնահիտ Մանասյանն ընդգծել է Հայաստանում ԿԽՄԿ-ի իրականացրած աշխատանքների կարևորությունը Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը տեղի չի ունենա Կլիչկոն Զելենսկիից պահանջել է պատերազմը շարունակելու հարցով հանրաքվե անցկացնելEuropris-ի տնօրենը՝ որպես բանտային ծառայության ղեկավար, ներկայացրել է իր ակնկալիքները Հայաստանից
Ամենադիտված