Ռուբեն Վարդանյանը հաղթող է ճանաչվել «Տարվա հանրային գործիչ» անվանակարգում Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին Հենց հասնում եմ «տուժողներին», դատավորին պաշտոնի բարձրացում են տալիս, նորից է սկսվում. Իսագուլյան (տեսանյութ) Շնորհակալ եմ. առանց ձեր աջակցության ոչինչ չի ստացվի. Աննա Հակոբյան Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը Բեռլինում երկրորդ հեծանվային զբոսանքը ձգվեց 26 կմ. Փաշինյանն էլի հեծանիվ է վարել (տեսանյութ) Ինչպես է Գուրգեն Արսենյանը փոխելու հայ-ռուսական հարաբերությունների ալգորիթմը. «Հրապարակ» Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինի, Անկախության հռչակագրի հղման հարցը չի քննարկվել Դիսցիպլինա պիտի լինի, մեր հողը պահելու համար ենք եկել, սա մեր պարտքն է․ նորակոչիկները՝ զորամասում (տեսանյութ) 63-ամյա Ղուկասը հափշտակել էր իրեն վստահված գույքը. Նրան գտել են Երեւանի բնակարաններից մեկում 

Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան

Հասարակություն

Ազգային ինքնորոշում միավորումի (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում՝ բողոքելով, որ ՀՀ օրվա իշխանությունները Հայաստանը դարձրել են ոչ իրավական երկիր։

Իր քայլով Պարույր Հայրիկյանը ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել  ՀՀ-ում տիրող իրավիճակի վրա, որի պատճառն օրվա իշխանություններն են։

«Որևէ երևույթի վրա ուշադրություն դարձնելը նույնպես գործ է, եթե երևույթը կարևոր է։ Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Նիկոլ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով։ Մեր հիմնական օրենքի հարցում Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ստոր քայլեր։

Իմ այս քայլով նաև ցանկանում եմ աջակցել ու օգնել Բագրատ սրբազանին։ Հիմա ով ինչով կարող է, պետք է աջակցի այս շարժմանը, երևի ես իմ երգերով ավելի շատ եմ աջակցել, քան որևէ մեկը, որովհետև դրանք 50 տարի առաջ հանուն ազատության գրված երգեր են»,- 168.am հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը՝ հիմնավորելով իր տեսակետը.

«Այսօր մարդկանց մեջ վարանում կա, մարդիկ չեն պատկերացնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ աստիճանի ամբարտավան կարող է լինել, որ այդպես կառչի աթոռին։ Ու այդ աթոռի, պարգևավճարի ու դրամի միջոցով փչացնել հարյուրավոր մարդկանց»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդը, իհարկե,  հացադուլը բացառիկ քայլ չի համարում, սակայն իր այդ քայլը մի առանձնահատկություն ունի, եթե սովորաբար հացադուլավորները, որպես կանոն, մի վայրում են անում ու առանց այս կամ այն վայր գնալու, սակայն ինքն այդպես չի անելու։ Գնալու է Բաղրամյան պողոտա, տալու է  հարցազրույցներ և լինելու է այն վայրերում, որտեղ իր ներկայության անհրաժեշտությունը կա, և այդ ընթացքում պահելով հացադուլը։

«Կլինեմ այն վայրերում, որտեղ կզգամ, որ իմ կարիքը կա, ինձ համար կարևոր է Աստծո խոսքը, երբ ծոմ ես պահում, չպետք է տխուր, ողորմելի ու թույլ երևաս։

Հացադուլս կդադարեցնեմ երկու դեպքում, եթե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներողություն խնդրի, եթե այնտեղ եղած իրավաբան կոչվածները խոստովանեն ու հանրությունից ներողություն խնդրեն, որ դարձել են ապօրինի աշխատավարձ ստացողներ։ Արդարադատության ներկա ու նախկին նախարարները կոռուպցիոն հանցակիցներ են, նրանք պետք է մտածեն, որ վաղը-մյուս օրը կարող է իրենց երեխաներն իրենց ասեն՝ չամաչեցի՞ք՝ Հայրիկյանին ստիպեցիք գնալ բողոքի նման լուրջ դրսևորման։ Նաև կդադարեցնեմ այն դեպքում, եթե Բագրատ սրբազանը, ով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդն է, ասի, որ պետք չէ հացադուլ անել։

Սա իմ կողմից մի քայլ է, յուրօրինակ բողոք, որը որևէ մեկին չի վնասում, բայց այն գուցե կարող է որոշ մարդկանց զգաստացնել ու դարձի բերել»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանը հաղթող է ճանաչվել «Տարվա հանրային գործիչ» անվանակարգում ՄԻՊ-ը անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին Արմենն ունի երկաթյա կամքի ուժ. ազատությունը նրան կդիմավորի շատ ավելի հզոր. Տիգրան Աթանեսյան Հենց հասնում եմ «տուժողներին», դատավորին պաշտոնի բարձրացում են տալիս, նորից է սկսվում. Իսագուլյան (տեսանյութ) Շնորհակալ եմ. առանց ձեր աջակցության ոչինչ չի ստացվի. Աննա ՀակոբյանԱՄՆ հետախուզությունը տեղեկություն է ստացել, որ Իրանը պատրաստվում է վերացնել Թրամփին. CNNԻտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունըԲեռլինում երկրորդ հեծանվային զբոսանքը ձգվեց 26 կմ. Փաշինյանն էլի հեծանիվ է վարել (տեսանյութ) Բայդենը հայտնել է՝ որ դեպքում կհեռանա նախագահական մրցապայքարից Ինչպես է Գուրգեն Արսենյանը փոխելու հայ-ռուսական հարաբերությունների ալգորիթմը. «Հրապարակ»Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինի, Անկախության հռչակագրի հղման հարցը չի քննարկվել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել ենՀունաստանում ՀՀ դեսպանն ու Սալոնիկի քաղաքապետը քննարկում են ունեցելԴիսցիպլինա պիտի լինի, մեր հողը պահելու համար ենք եկել, սա մեր պարտքն է․ նորակոչիկները՝ զորամասում (տեսանյութ)Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Volkswagen»-ը, «Ford»-ը և «Opel»-ը․ կա տուժած63-ամյա Ղուկասը հափշտակել էր իրեն վստահված գույքը. Նրան գտել են Երեւանի բնակարաններից մեկում Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ոսկե անիվ» ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է տղամարդու դիԻնչ են քննարկել Ռուբինյանն ու Իրանի դեսպանըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Երևանի ալրաղաց»-ում Անվերջ խոսակցություններ են, ժամերի կրճատում չկա պատմության առարկայի մասով, կշարունակենք հերքել. նախարար (տեսանյութ) Նոր «Սանտա-Բարբարան» կամ ինչո՞ւ մինչ օրս Բաբաջանյանը ներողություն չի խնդրել ՀՅԴ-ից. yerkir.am Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը․ նախարարի ուղերձըՀՀ-ում մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ծրագիրը` 2,6 մլն դոլար արժողությամբԱրձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով. մանրամասներԿրակոցներ են արձակվել․ 25-ամյա քաղաքացին կալանավորվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքովՆիկոլ Փաշինյանին ասել եմ` Դուք չեք կարող լինել Հայաստանի վարչապետ, Դուք պատրաստ չեք երկիր ղեկավարել. ԿարապետյանՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 105 դեպք. գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ Վրաստանում անցկացված Քինգ բոքսի միջազգային առաջնությունից Մասիսի հավաքականը վերադարձել է 55 մրցանակով (տեսանյութ)Ակների գյուղապետը մանրամասներ է հայտնել արոտավայրում մահացած բնակչի մասին Ծաղկաձորում 13 շենք կկառուցվի․ ՔՊ պատգամավորների հետ կապվող ՍՊԸ-ն ներկայացրել է ՇՄԱԳ հայտը․ «Հետք»ԱՄՆ-ում սենատոր Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար 18+․ TikTok-ի օգտատերերը Փաշինյանի էջում նոր տեսանյութի տակ հայհոյանքներ են «ձոնում»Վահե Ղազարյանը կադրային փոխատեղումներ է կատարել պարեկային ծառայությունում Նախատեսվում է ուսուցիչների կամավոր ատեստավորմն իրականացնել էլեկտրոնային եղանակով․ նախագիծԱրցախցի փաստաբանը հերքում է իշխանական լրատվամիջոցին և պարզաբանում է տվելՈւՂԻՂ. Հայագիտական միջազգային կոնգրեսն ու կազմակերպման մանրամասները. ասուլիսՀայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին. Հարութ ՍասունյանԱրգիշտի Քյարամյանի խոսնակը ճանաչվել է «Տարվա մամուլի քարտուղար»«Զբոսանք և ծաղիկներ». Փաշինյանն ու կինը շարունակում են բեռլինյան արձակուրդը (տեսանյութ) Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա Պատերազմի լեգիտիմ իրավունք հասկացություն գոյություն չունի. Դա Փաշինյանի հորինածն է. ԱԺ պատգամավոր (տեսանյութ)Նոր նախագիծ՝ Արցախից բռնի տեղահանվածների համարԱդրբեջանում հարսանիքի ժամանակ հյուրերը զանգվածային թունավորվել են «Տարվա քաղաքական գործիչ». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մրցանակը ստացել է կինը Նկարիչ Հայկ Ղազարյանը ձեռնոց է նետել կոլեգաներին. նկարիչներին հրավիրում է ուղիղ եթերում նկարելու (տեսանյութ)Որ արտադրանքի գովազդի համար են կիսամերկ նկարվել Հանրապետության հրապարակում Հունիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 39 հարկ վճարողի մոտ․ ՊԵԿԲլոգեր Մերի Բաբայանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել (լուսանկար) Փորձարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված