Ruben Rubinyan receives Ambassador of Iran to Armenia European Commission says it cannot strip Hungary of its EU presidency Macron accepts PM Attal's resignation Russia has no intention to interfere in internal US processes: Peskov Under Secretary of State visited new buildings of Patrol Service and operational management MEPs call to strip Hungary’s EU voting rights amid Orbán’s ‘peace missions’ - POLITICO Armenia reaffirms its commitment to the implementation of the 2030 Agenda-Ararat Mirzoyan Yerevan and Baku need to make 'tough compromises’ to reach a final agreement - Matthew Miller My team will fight for creation of a 'strong region': Masud Pezeshkian Armenia is interested in deepening and developing multi-sectoral cooperation with Georgia: Pashinyan 

Մահացել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հրաչիկ Սարգսյանը

Society

69-րդ տարի չբոլորած կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ դատավորների միության երկարամյա նախագահ, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Հեռացավ՝ հավերժ մնալով իրեն ճանաչող և բարձր գնահատող մարդկանց սրտերում:

Նշանակալի է Հրաչիկ Սարգսյանի ավանդը ՀՀ դատական համակարգում: Ուստի հարկ ենք համարում կատարել փոքրիկ անդրադարձ նրա կենսագրության հիշարժան դրվագներին:

1996 թվականից Հրաչիկ Սարգսյանն աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր: 1999-2020 թթ. եղել է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը: 2003-2017 թթ.՝ շուրջ 14 տարի, հանդիսացել է ՀՀ դատավորների միության նախագահը՝ ՀՀ դատավորների միության կայացման և զարգացման գործընթացում ունենալով մեծ ներդրում և թողնելով անջնջելի հետք: Զբաղեցնելով ՀՀ դատավորների միության նախագահի պաշտոնը՝ նա ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում մշտապես բարձր է պահել ՀՀ դատական համակարգի պատիվը՝ միաժամանակ մեծ հարգանք վայելելով նաև միջազգային գործընկերների շրջանում, մասնավորապես՝ ողջ աշխարհի դատավորների միությունների նախագահների և անդամների շրջանում: Նրա ակտիվ ջանքերի շնորհիվ 2005 թվականի Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովի օրակարգում էր ընդգրկել նաև ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում 2005 թվականի նոյեմբերի 23-ին կայացած Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովի նիստին, որտեղ ՀՀ դատավորների միությունը ներկայացնում էր նախագահ Հրաչիկ Սարգսյանը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 դատավորների միաձայն քվեարկության արդյունքներով ՀՀ դատավորների միությունը դարձավ Դատավորների միջազգային միության լիիրավ անդամը, ինչը պատմական իրադարձություն էր ՀՀ դատավորների միության համար:

Հրաչիկ Սարգսյանի՝ որպես ՀՀ դատավորների միության նախագահի գործունեության մեծագույն ձեռքբերումներից է նաև 2008 թվականին Դատավորների միջազգային միության 51-րդ ամենամյա համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանը դարձավ տարածաշրջանում և ԱՊՀ երկրների թվում առաջինը, որտեղ 2008 թվականի սեպտեմբերի 7-11-ը տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության տարեկան 51-րդ համաժողովը: Դրան մասնակցում էին աշխարհի 53 երկրներից Հայաստան ժամանած ավելի քան 216 դատավորներ, ովքեր առ այսօր մեծագույն ակնածանքով են հիշում տեղի ունեցած համաժողովը:

ՀՀ դատավորների միությունում 14-ամյա գործունեության ընթացքում Հրաչիկ Սարգսյանի ջանքերով կազմակերպվել են մի քանի տասնյակ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ, կնքվել են համագործակցության հուշագրեր, հրատարակվել է ավելի քան 200 անուն գրականություն՝ հիմնականում գիտագործնական ձեռնարկներ: Նշանակալի է նաև ՀՀ դատավորների միությունում «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագրի հրատարակումը: «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը ՀՀ դատական համակարգի միակ պարբերականն է, 2004 թվականից ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում և կայուն պարբերականությամբ առ այսօր լույս է տեսնում:

Որպես հայրենիքի նվիրյալ՝ Արցախում 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, լայնածավալ հարձակումների և ցեղասպան գործունեության վերաբերյալ միջազգային հարթակներում անաչառ հանրային կարծիք ձևավորելու, թուրք-ադրբեջանական ագրեսիան ու վայրագությունները դատապարտող համապատասխան բանաձև ընդունելու, ինչպես նաև այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով միջազգային իրավասու տարբեր մարմիններին դիմելու խնդրանքով Հրաչիկ Սարգսյանը ՀՀ դատավորների միության անունից 2020 թվականին կոչով դիմել է Դատավորների միջազգային միությանը՝ օբյեկտիվորեն նկարագրելով տիրող իրավիճակը, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներն ու դրանց դրսևորումները:

 Հրաչիկ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, բարձր գնահատելով ՀՀ դատավորների միության գործունեությունը, մի շարք կառույցներ, այդ թվում՝ ՀՀ դատական դեպարտամենտը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ/OSCE) երևանյան գրասենյակը ՀՀ դատավորների միությանը հանձնել են պատվոգրեր և շնորհակալագրեր:

Անմնացորդ նվիրման, կատարած աշխատանքի և մեծ վաստակի համար Հրաչիկ Սարգսյանն արժանացել է նաև պետական բարձր պարգևների: 2010 թվականին և 2015 թվականին նա պարգևատրվել է Դատարանների նախագահների խորհրդի (ԴՆԽ) պատվոգրերով և հուշանվերներով, «Ավետիս Ահարոնյան» 1-ին աստիճանի հոբելյանական ոսկե հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության վարչապետի № 711 հուշամեդալով: 2017 թվականին Հրաչիկ Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի № 189 հուշամեդալով, «Եռասերունդ երկրապահ» հոբելյանական մեդալով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության 40, 45 և 50 մեդալներով: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար 2017 թվականին նա պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով: Արդարադատության բնագավառում երկարամյա աշխատանքի, ներդրման, ինչպես նաև ՀՀ դատավորների միության կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ 2020 թվականին նա արժանացել է ՀՀ դատավորների միության պատվոգրի: 2022 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանում իրավունքի հաստատման ուղղությամբ մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան է հանձնվել նրան:

Իրավամբ, բարձ գնահատանքի են արժանի Հրաչիկ Սարգսյանի նվիրյալ գործունեությունը, մարդկային և մասնագիտական բարձրագույն արժեքները, որ նա կրում էր: Գործունյա, եռանդուն, հայրենանվեր, սրտացավ, մեծահոգի, ընկերասեր... Այսպիսին էր նա… Կորուստն անդառնալի է, իսկ վիշտը՝ անսփոփ…

Բոլորիս խոնարհումը Ձեր վառ հիշատակին մեծանուն ՄԱՐԴ… Հավերժ փառք ու պատիվ: Ձեր գործն անմահ է, իսկ բարի համբավն ու անունը՝ մշտապես հիշվելու են:

 Թո՛ղ որ Աստված լույսերի մեջ պահի Ձեր հոգին…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Magdalena Grono to replace Toivo Klaar as EU Special Representative for the South CaucasusRuben Rubinyan receives Ambassador of Iran to ArmeniaMeeting of Ministers of Foreign Affairs of Armenia and LebanonAccess to a number of settlements in Belgorod region to be restrictedEuropean Commission says it cannot strip Hungary of its EU presidencyKim Kardashian talks about how worsening psoriasis affected her preparation for the Met GalaAl Jazeera: Israeli strikes on Gaza Strip kill 48 peoplePrime Minister Pashinyan left for the UK on a working visitOil Prices DownMacron accepts PM Attal's resignationBiden discloses what would make him drop out of 2024 raceProud that EU support is saving lives of people in Azerbaijan: EU ambassador on deminingRussia has no intention to interfere in internal US processes: PeskovPossibility of strengthening domestic relations between Azerbaijan and Israel discussedUnder Secretary of State visited new buildings of Patrol Service and operational managementThe son of India's richest man receives a gold Dartz SUV as a wedding giftMeeting of Foreign Minister of Armenia and Minister of Economy of OmanHalle Berry refuses to participate in the Kim Kardashian seriesSynchron integrates ChatGPT with human brainMEPs call to strip Hungary’s EU voting rights amid Orbán’s ‘peace missions’ - POLITICOArarat Mirzoyan and the Minister of Economy of Oman discussed the possibilities of enhancing cooperation between the two countriesArmenia reaffirms its commitment to the implementation of the 2030 Agenda-Ararat MirzoyanOil Prices DownHostages’ relatives block Tel Aviv highwayTrump appears with bandaged ear at Republican conventionYerevan and Baku need to make 'tough compromises’ to reach a final agreement - Matthew Miller France will continue to adhere to all international obligations: MacronWe hope that permanent peace will be established between Azerbaijan and Armenia soon: ErdoganMy team will fight for creation of a 'strong region': Masud PezeshkianArmenia is interested in deepening and developing multi-sectoral cooperation with Georgia: PashinyanChances of finding survivors slim after Nepal landslide, official says'I am running and we're going to win,' Biden says as his campaign strugglesElon Musk donates to group working to elect Donald Trump: BloombergBiden: I'm determined to runNew tool will allow to transfer photos and videos from Google Photos directly to iCloud PhotosNaomi Campbell enjoys shopping in Ibiza Old Town100,000 fans want to attend Mbappe's presentation at Real MadridErdogan spoke about Biden's promise to resolve the issue of F-16 deliveries to TurkeyThe wedding of the son of Asia's richest man Anant Ambani and Radhika Merchant will cost $320 millionViktor Orbán met with Donald TrumpFrank Pallone: US should support Armenia's sovereignty and defenseBiden did not authorize Ukraine to strike U.S. weapons deep into RussiaBrooch for a billionaire: Diamond weighing more than 50 caratsGeorgian Defense Minister arrives in Armenia on an official visitBiden confused Zelensky with PutinGaluzin: Russian Federation is concerned that EU mission in Armenia may become permanentMher Grigoryan, Samantha Power discuss digital transformation agenda of ArmeniaSamantha Power announces USD 5 mln. support to help Armenia digitalize government system"Gallup": 80.3% of respondents opposed to changes in Armenian ConstitutionIlham Aliyev discussed issues of bilateral interest with his Iranian counterpart
Most Popular