Բաքուն գոհ է Երևանից ստացած առաջարկներից. Բայրամով
Armenia
«Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Նշեմ, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում»։ Այս մասին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է APA-ն։
«Որոշ կետերում դրական դինամիկա կա»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, կարգավորման գործընթացի մյուս տարրերը ներառում են հայ-ադրբեջանական սահմանի մի մասի սահմանազատումն ու սահմանագծումը: «Արդյունքում՝ մենք մտքեր փոխանակեցինք 4 գյուղերի փոխանցման դրական ազդեցության վերաբերյալ կողմերի միջև գործընթացի վրա։ Մենք պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել անհրաժեշտ քայլերը»,-ասել է Բայրամովը։
