Պրոբլեմ ա, 21-րդ դարում կաթը պիտի ավտոմատ կթվի ու մարդու հետ առնչություն չլինի. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել ԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծը Լեհաստանում վթարի է ենթարկվել M-346 ուսումնամարզական ինքնաթիռը Ավարտվել է 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետը ԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի դեսպանին Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում Պարզվում է, մինչեւ պարտության արձանագրումը՝ Հայաստանի իշխանությունը մերժել է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Իրանին. Աննա Իսրաելյան Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն 

Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

«Եռօրյա այցով Սյունիք մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տեղի կուսակցականների հանդիպումը թեժ է անցել։ Կիրակի օրը Կապանում ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ մթնոլորտն այնքան է շիկացել, որ Փաշինյանն «ախրանային» հրահանգել է՝ դահլիճից հեռացնել 8 տարվա կուսակցական ակտիվիստ Արփինե Թումանյանին եւ նրա մորը՝ Սիլվա Գրիգորյանին, որոնք Փաշինյանին փորձել են պատմել մարզի ՔՊ-ում տիրող «անառողջ մթնոլորտի ու անարժաններին պաշտոն տալու մասին»: Ըստ նրանց՝ մարզը ղեկավարում են նախկինների պես։ Փաշինյանը փորձել է լռեցնել, ապա հրահանգել է քննարկման դնել նրանց հեռացման հարցը, սակայն շաբաթն ուրբաթից շուտ է եկել` Արփինեն եւ մայրը հաջորդ օրը կուսակցությունից դուրս գալու դիմում են գրել։ Հետո պարզել են, որ մարզպետն ավելի վաղ է իրենց հեռացման հարցը դրել կուսակցական խորհրդում, քանի որ նրանք ՔՊ-ում «ընդդիմություն» են եղել եւ բարձրաձայնել են բոլոր թերությունների մասին։ 


ՔՊ Կապանի մեր աղբյուրներն ասում են, թե Արփինե Թումանյանն իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտերիմներից է, եւ վարչապետի մոտ այդ դեմարշը հենց մարզպետի պաշտոնին հավակնող Դանիելյանն է կազմակերպել: Նրա եւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի լարված հարաբերությունները վաղուց են հայտնի: Կալավանցի Ռոբերտը տեղի ՔՊ-ականներին բարձր պաշտոնների չի նշանակում, փոխարենը լավ հարաբերությունների մեջ է Փաշինյանին քննադատողների հետ։ Արփինե Թումանյանը խոսել է Փաշինյանի նախկին քննադատ, փոխմարզպետ Նարե Ղազարյանի նշանակման մասին, ինչը եղել է վարչապետի հրամանով։ Իսկ մայրը պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ է լեզվակռվի բռնվել։ 

29-ամյա Արփինե Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը ոչ թե իր անձնական բարեկեցության համար է ընդվզել, այլ՝ գաղափարական անարդարությունների դեմ․ «Ես, զոհելով իմ անձնական կյանքը, 8 տարի նվիրվել եմ այս կուսակցությանը, բայց հիմա մարզը զոռով ՔՊ մտածներն են ղեկավարում, մի քանի ավագանիներ կան, որ խոստովանում են՝ իրենք պարտադրված են մտել ՔՊ։ Ճիշտ հասկացեք՝ ես աշխատանքի կռիվ չեմ տալիս, այլ՝ գաղափարի»: 

Ապա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել. «Խոսել եմ մեր մարզպետի մասին՝ ում հետ է շփվում, ինչ է անում, փորձում է մեր վարչապետին համոզել, որ քաղաքապետերը մեր կողմից են, եւ այլն։ Ասել եմ, որ ՔՊ-ականների հետ բացարձակ հաշվի չի նստում։ Իմ ելույթից հետո դահլիճում ներկաների 80 տոկոսը ծափահարել է, բացառությամբ մի քանի տիկնոջ, ովքեր դուրս չեն գալիս մարզպետի աշխատասենյակից։ Հետո մամաս է ելույթ ունեցել, ու մեր ելույթները չմարսեցին, որովհետեւ մայրս պատգամավոր Մարինա Ղազարյանին ասաց, թե նա ստում է․․․ Ինձ նման հիմարների մեղավորությունն է, որ ժամանակին ասֆալտ քերելով քայլել եմ, բայց ոչ մի բանի չեմ արժանացել, իսկ իրենք․․․ Նույնը՝ պոլիկլինիկայի վարիչ ունենք՝ Նարինե Գրիգորյան, որը ՔՊ կուսակցական չաթից քոփիներ է անում` փոխմարզպետին ցույց տալիս, որը մերժում էր Փաշինյանին։ Կամ՝ էն օրը ՔՊ-ական Նելլի Մինասյանը գրկում-փաթաթվում էր Նիկոլին, բայց, հազար ներողություն, միշտ խոսակցության ընթացքում ասում է. «Տանձս բռնի ձեր ՔՊ-ն, տանձս բռնի Նիկոլը»։ Հիմա էս մարդիկ դարձել են ՔՊ-ական, մենք էլ՝ վատամարդ, որ բարձրաձայնել ենք այս մասին»։

Արփինե Թումանյանը հաստատեց, որ իրեն եւ մորը դահլիճից դուրս են հրավիրել, ու Փաշինյանն ասել է, որ կուսակցությունից իրենց հեռանալու հարցը կքննարկվի․ «Կիրակի օրով կուսակցության գրասենյակը բացել եմ տվել, ու գրել ենք մեր հեռանալու դիմումները: Ինչ-որ կուսակցական լակոտ, որ ասում էր՝ Արփինե, երբ Երեւան ես գալիս, ասա։ Խոսքը Միքայել Խաչատրյանի մասին է, երեւի իր երազանքն էր, որ ձեռքիցս բռներ, դուրս հաներ։ Դուրս գալուց մեկ ժամ հետո ինձ զանգում են, թե բա՝ թող մեր մեջ մնա, ոչ մի բան չլինի, իսկ երբ իմացան, որ գնում ենք դիմում գրենք, ասացին՝ Փաշինյանն այդպես չի ասել, մի շտապիր, բայց իմ համբերությունը հատել է արդեն, հավատացեք՝ իրենք են ինձ կորցրել։ Բացի այդ, երբ վարչապետն ասաց, որ իրենց, այսինքն՝ մեր հարցը պետք է քննարկել, Արուսյակ Մանավազյանն ասաց, որ արդեն քննարկվել է։ Պարզվում է՝ մարզպետը, որ մեկ տարի առաջ է ՔՊ-ական դարձել, մեր հարցն արդեն դրել է քննարկման, որովհետեւ իրեն խոչընդոտում ենք: Անգամ Կապանի խորհուրդը տեղյակ չէր, որ ինքը մեր հարցը դրել է։ Այսինքն՝ այս վեճը եթե անգամ չլիներ, մեզ հեռացնելու էին, որովհետեւ ես միշտ ընդդիմացել եմ իրեն՝ նույն Նարեի նշանակման հարցում, մյուսների: Երբ ասում եմ՝ ինչո՞ւ ես նրանց տեղ տալիս, ասում է՝ հարմար եմ գտնում, օրինակ, դաշնակի հետ աշխատեմ, ՀՀԿ-ականի հետ աշխատեմ, ու իբր վարչապետն է համոզում, որ բոլորը մեր կողմից են»:

Իսկ լավ չէ՞, որ մարզպետը լեզու է գտնում բոլորի հետ։ «Լավ է, եթե կեղծ չլինեն, ես մտածում եմ, որ մարդը մի օրում չի կարող փոխվել»: ՔՊ-ի համար հիմա մեծ պատիվ կլինի, որ նախկիններն իրենց հետ համագործակցեն։ «ՔՊ-ի համար պատիվ կլիներ, եթե մարզպետը մեզ հետ հաշվի նստեր, սիրեր մեզ, գնահատեր, չասեր մեզ` ձեր ՔՊ-ն, մերոնք-ձերոնք»։
Մարզպետը, Արփինե Թումանյանի պատմելով, չի շփվում կուսակցականների հետ, ունի իր նեղ թիմը․ «Ես իմ ելույթում ասել եմ, որ ի սկզբանե բան չեմ ունեցել մարզպետի դեմ, ընդունել եմ իրեն, փորձել շփվել, բայց չի ստացվում... նույն պոլիկլինիկայի վարիչ Նարինե Գրիգորյանը ժամանակին բյուլետեն ծախելու համար դատվել է, հիմա լավ է զգում, սքրիններ է հանում ներքին չաթից, մենք ի՞նչ իմանանք, որ մենակ փոխմարզպետին է տալիս, ոչ, ասենք, Բագրատ սրբազանին»։

Հարցրինք՝ այսինքն միայն ներկուսակցական խնդիրներո՞ւմ է իր անհամաձայնությունը, թե՞ քաղաքական կուրսի հետ կապված` Սյունիքը սահմանամերձ է դարձել, ադրբեջանցիները վերցրել են Գորիս-Կապան ճանապարհը եւ այլն։ «Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, գուցե ավելի ուշ հասկանամ՝ ինչ եմ արել»։

Արփինեի մայրը՝ մասնագիտությամբ երաժիշտ տիկին Գրիգորյանն էլ պատմեց, որ Մարինա Ղազարյանն ու Նելլի Մինասյանը վաղուց են ունեցել իրենց ՔՊ-ից հանելու մտադրություն, բայց չեն հաջողել, մարզպետն է այդ հարցը գլուխ բերել․ «Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը եւ իր եղբայրը, Նելլի Մինասյանը, Մարինա Ղազարյանը փորձում են քանդել մեր տարածքային խորհուրդը, մարզպետը եւ Նարե Ղազարյանը միասին են մեզ հեռացնելու որոշումը կայացրել։ 2 տարի առաջ Մարինա Ղազարյանին 1-ին դպրոցի ուսուցիչներից մեկը դիմել էր, հարցնելով՝ ձեզ չի՞ հուզում, որ դպրոցից 8 հոգի միանգամից դուրս են եկել տնօրենի պատճառով, պատասխանել էր՝ «սաղ տեղերն էլ տիա»: Բայց չէ՞ որ մենք իրենց ընտրել ենք, որ նախկինը չլինի, պետք է իրենք ապացուցեն, որ նախկինում այլ կերպ էր, հիմա՝ այլ։ Ես շաբաթ օրվա ժողովին, երբ սկսեցի խոսել այդ հարցերի մասին, Ղազարյանը տեղից ասաց՝ սուտ է: Ունենալով չարորակ ուռուցք` զսպվածությունս մի քիչ թուլացել է, պատասխանեցի՝ սուտը Դուք եք։ Նա իմ պես հարգված մարդու է նման բան ասում։ Մենք ո՛չ աշխատանքի խնդիր ունենք, ո՛չ պաշտոնի, ընդամենը բարձրաձայնել ենք իրենց սխալները։ Մարդիկ, առանց իրենց կրթական ցենզը հաշվի առնելու, պաշտոնյաներ են։ Իսկ Ղազարյան Մարինան այն անձնավորությունն է, որ ավագանու թեկնածուի կարգավիճակում 2016-ին հարյուրից ավել ձայն չի հավաքել, հաջողեց միայն, երբ համամասնական կարգով իրեն գրեցին ցուցակ։ Ինձ համար դաշնակցական, Հանրապետական՝ կապ չունի, մարդու վարքն է առաջնայինը․․․»: Գրիգորյանը շեշտեց․ «Կուսակցությունից հեռանալու դիմումում շեշտել եմ՝ ստի եւ կեղծիքի պատճառով հեռանում եմ կուսակցությունից»։

Ի դեպ, բողոքողներից մեկին՝ Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Քրիստինե Պետրոսյանին նույնպես Փաշինյանը հրահանգել է կարճ կապել ու ավարտել։ Սակայն տիկինը շարունակել է, եւ Փաշինյանը մի քանի անգամ զգուշացնելուց հետո նրան «դեմագոգ» է անվանել՝ հայտարարելով, որ ինքն էլ չէր աշխատի նման տնօրենի հետ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պրոբլեմ ա, 21-րդ դարում կաթը պիտի ավտոմատ կթվի ու մարդու հետ առնչություն չլինի. Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծըԼեհաստանում վթարի է ենթարկվել M-346 ուսումնամարզական ինքնաթիռըԱվարտվել է 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետըԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի դեսպանին Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ումՊարզվում է, մինչեւ պարտության արձանագրումը՝ Հայաստանի իշխանությունը մերժել է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Իրանին. Աննա ԻսրաելյանԹմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառությունՕրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվենՀանդիպում ենք վաղը՝ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին, Հրազդանի Դրամատիկական թատրոնի շենքում․ Սրբազան պայքար«Հայ ժողովրդի պատմություն» առարկան վերանվանվել է «Հայաստանի պատմություն». դա նման է, որ մարդկանց գերդաստանի պատմությունը սահմանափակվի իրենց տան հատակագծի տեխնիկական նկարագրով. Աբովյան Հայտնի վիզիոներ Տարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներինԱզգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի․ ՀետքՋրհեղեղի հետեւանքով տուժած քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար պետք է դիմումներ ներկայացնեն հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալՀետո էլ վիրավորվում են, երբ հողատու են իրենց կոչում, բա հողատուն «պոզով-պոչո՞վ» է լինում․ ՇարմազանովԵրիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել էԿիրանցի բնակիչներին պարտադրում են դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալուԻմ նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ՆԳ նախարարի հետ հանդիպել եմ, որ հարվածողին գտնենք. Անի Գևորգյան (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ hրազենային վնաuվածքով մաhացած տղամարդ է հայտնաբերվելՄերձմոսկովյան շրջանում «Սուպերջեթ 100» ինքնաթիռ է կործանվելՆեպալում երկու ավտոբուս սողանքի պատճառով գետն է ընկել․ 60 մարդ անհետ կորած էԻնքնաշեն վերելակով իջնելու ժամանակ ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց Պուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել. Կրեմլ Իրավապահ համակարգի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա ապահովագրեց իրեն. 168.am Աշխարհի ամենաչոր՝ Ատակամա անապատը ծաղկել է (լուսանկարներ) Որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվող 34-ամյա կինն ու երեխաները հայտնաբերվել են Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Միրզոյան Ընդհանուր մոտ 1 մլրդ կտրամադրվի աղետի գոտու տուժած քաղաքացիներին. ՆԳ փոխնախարար (տեսանյութ) Լրագրողները դատարանում հաղթել են Փաշինյանի ՝ իրենց վիրավորած աջակիցներինԿառավարությունը հստակեցրել է հեղեղումներից տուժած քաղաքացիներին փոխհատուցում հատկացնելու կարգը Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում Երևանի «Դեյվ հոթել»-ում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողներ «Իմ քայլը» հիմնադրամի անավարտ բարեգործությունը. Hetq.am Արագածոտնի երիտասարդաց միությունների անդամները այցելել են Մայր Աթոռ ստանալու Վեհափառի օրհնությունը ՃՏՊ Շիրակի փողոցում․ կան տուժածներ Ավինյանը Նիկոլի ինադու բոլոր խնդրահարույց ծրագրերը հետաձգել է առնվազն մինչև տարեվերջ․ «Իրավունք» 45 տարվա ստաժ ունեցող արցախցին դիմել է կենսաթոշակ ստանալու համար, ասել են՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի Շատ կարևոր է, թե դուք ինչպես եք ապրում, կարևոր է, թե դուք ինչպես եք զինված․ նախագահը՝ զինվորներին «Շուռ տված» հայեր ամենուր կան․ Արմեն ԱյվազյանՀՀ-ն տարածքային հավակնություններ չունի և պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը Փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին Նիկոլի մոտ մարզպետների քնությունն այդքան էլ հարթ չի անցել. «Իրավունք» Սյունիքում դեսպան Քվինն այցելել է ամերիկյան Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ Քեզ երբեք չեմ մոռանա իմ ամենասկզբունքային, արդար ընկեր Մուշեղ Սաղաթելյանս. Արմեն ՄկրտչյանՀայաստանի քեմալական իշխանությունը ներում շնորհեց բոլոր մարդասպան ադրբեջանցիներին․ Րաֆֆի ԱլանյանԳնաց ավագ ընկերս՝ Մուշեղը, որի ամբողջ կյանքը պայքար էր. գնաց միանալու իր Սևակ որդուն. ՍուրենյանցՊապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր Աշտարակում կառուցվում է նոր բժշկական կենտրոն և մայրուղի. աշխատանքներին ծանոթացել է վարչապետըՕրբանը հայտարարել է՝ Թրամփը պատրաստվում է լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը
Ամենադիտված