Էն հասարակ վարունգի թուփն ինչ է, հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում, էլ նրա պտուղը չի ուտվում. Սիլվա Յուզբաշյան Ականջիդ հետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ. Բագրատ Սրբազանը՝ Ալիևին (տեսանյութ) Համը դուրս է եկել. պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը. Գարեգին Խումարյան Քոլոյա՛ն, կա՛նգ առ, քանի ուշ չէ. անփառունակ ավարտ ես ուզո՞ւմ. Ռուզաննա Խաչատրյան Արտակարգ դեպք՝ Սևանում. 3 տարեկան երեխան 3-րդ հարկից ընկել է, մայրն իրեն նետել է հետևից. MediaHub Կրակոցներ՝ «Օշականի ձորում»․ կա վիրավոր Վարչապետը տարվել է հեծանիվով. 9-րդ հեծանվային զբոսանքը Երևանում և Արարատի մարզում Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը. «Հրապարակ» Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը. «Փաստ» Կոռուպցիոն բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Խորեն Գրիգորյանը ԱԺ-ում մարդու իրավունքներով կզբաղվի. «Ժողովուրդ» 

Ես հիմա, որ խոսում եմ, իմ տանն եմ և չգիտեմ, որ «որոնվում եմ»․ ի՞նչ միջադեպի մեջ է հայտնվել Տաճատ Վարդապետյանը

Քաղաքական

Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր ոստիկանության կողմից որոնվում են ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ու նրա որդին՝ Ասքանազ Վարդապետյանը։ 

Ըստ տարածված տեղեկության՝ հունիսի 13-ին, ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Զարզանդ Հակոբյանը և հայտնել, որ Սևաստոպոլյան 24 տան դիմաց իրեն է մոտեցել նույն հասցեի բնակիչ Տաճատ անունով ներկայացած անձը և ավտոմեքենան տեղափոխելու հետ կապված վիճաբանել է իր հետ, ապա իր հասցեին տվել հայհոյանքներ ու ոտքով հարվածել իրեն պատկանող ավտոմեքենային։ Ոստիկանությունն էլ դեպքի առթիվ փաստաթղթեր է ձևակերպել և փոխանցել Քննչական կոմիտեին։ 

Վիճաբանության առիթը եղել է այն, որ մի տղամարդ մեքենան կայանել էր նախկին պատգամավորի տան շքամուտքի մոտ՝ խոչընդոտելով դարպասով տան բակ ելումուտը, Տաճատ Վարդապետյանը գտել է նրան, խնդրել հանել մեքենան տարածքից, որից վիճաբանություն է սկսվել կողմերի միջև, և վերջում անծանոթ տղամարդը գնացել և ոստիկանությունում Վարդապետյանի «վրա» գրել է, թե իբրև վերջինս հարվածել է իր մեքենային։  Դրանից հետո մամուլում գրվեց, թե Տաճատ Վարդապետյանը որոնվում է ոստիկանության կողմից։

MediaHub-ը կապ հաստատեց «որոնվող» նախկին պատգամավորի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ է, իրականում, տեղի ունեցել և իսկապե՞ս իրեն որոնում են։

«Դա ակնհայտ սուտ է և հերյուրանք։ Ինձ համար և՛ զարմանալի է, և՛, ինչ-որ տեղ, նաև պարզ, թե ով ինչ հանձնարարություն է կատարում։ Ես որևէ բան չունեմ լրատվամիջոցների դեմ, բայց այդ լուրը գրողը, հավանավար մեծ դիտումներ հավաքելու նպատակով, առանց ճշտելու, տեղեկանալու՝ վերնագիր է ընտրել, որն ակնհայտորեն մարդու հեղինակության հետ է առնչվում»,- ասաց Տաճատ Վարդապետյանը։

-Հիմա Դուք չե՞ք որոնվում։

-Իհարկե, ոչ, չեմ որոնվում։ Ես հիմա, որ խոսում եմ, իմ տանն եմ և չգիտեմ, որ «որոնվում եմ»։ 

-Իսկ ի՞նչ է տեղի ուենցել, այդ դեպքում։

-Դուք չեք պատկերացնում, թե դա որքան շարքային, որքան անիմաստ դիպված է եղել։ Մեքենայով գալիս եմ տուն ու տեսնում եմ՝ դարպասիս դիմաց մի մեքենա է կանգնած։ Երկար ժամանակ փնտրելուց հետո մի կերպ հայտնվում է մեքենայի տերը, գալիս է, կողքի է քաշում մեքենան։ ճիշտն ասած՝ բավական զայրացա էդ վերաբերմունքից, վերջապես փորձում էի մտնել իմ տուն, ու չէի կարողանում։ Տուն մտնելուց հետո նորից էդ՝ դաստիարակության դեֆիցիտ ունեցող անձնավորությունը, որ ակնհայտորեն երևում էր՝ հեռու է բարեկրթությունից, նորից հետ է տալիս ու բերում իմ դարպասի դիմաց է կանգնեցնում։ Ասում եմ՝ «էստեղ մտնում-դուրս ենք գալիս, նոր մի ժամ քեզ էի փնտրում», ու ինքը շատ քամահրական, անճոռնի տոնով է արձագանքում, թե՝ «չե՞ս տեսնում, մարդ եմ սպասում»։ Կողքից հարևաններն էլ նկատեցին էդ մարդու անդաստիարակ վերաբերմունքը, ասացին՝ «թող, գնա էստեղից»։ Ու գիտե՞ք՝ որն է զավեշտը, որ տարածքում լիքը տեղ կար կանգնելու, որ կարող էր մի քանի մետր հեռու կայանել, բայց եկել դիտմամբ, թե չգիտես՝ ինչ նպատակով, հենց իմ տան դարպասի դիմաց էր կայանել։

-Իսկ Ձեզ ոստիկանություն հրավիրե՞լ են կամ եկել, տեսե՞լ են Ձեզ։ 

-Ինձ չեն հրավիրել ոստիկանություն, բայց եկել են տուն, մի քանի հարց են տվել, թե ինչ է եղել, ես էլ նույնաբովանդակ պատասխաններ եմ տվել, ինչ հիմա Ձեզ եմ ասում, ու որքանով հասկացա՝ այդ երկու անձնավորությունը, որ ոստիկանությունից եկել էին, նրանք էլ երևի իրենց մեջ գնահատական տվեցին, թե որքան անդաստիարակ է եղել այդ անձնավորությունը։ Եւ նա էնքան ինձանից, իմ ընտանիքից, իմ դավանած գաղափարական արժեքներից հեռու գոյական էր էդ թափթփուկը, կներեք, որ այդպես եմ ասում, որ ես նրա հետ առնչվելու, նրա հետ շփվելու ոչ մի հատման կետ չունեի։ 
Ու որ ասում են՝ «որոնվում է», ի՞նչ որոնվել, նա իր սև գործն արել է էդ պահին, և մի կես ժամ անց ոստիկանությունից եկան ինձ մոտ, հարցեր տվեցին և գնացին։ Ասեմ ավելին, դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին՝ վեց օր առաջ, և ես դրանից հետո՝ ամսի 15-ին, գնացել եմ իմ ծննդավայր Ջավախք, վերադարձել եմ 17-ին, և ես չգիտեի, որ ինձ «որոնում են»։ Իսկ որոնվող մարդու համար պետության դռներն էլ են փակում, որ չկարողանա երկրից դուրս գալ։ 

Վահե Մակարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էն հասարակ վարունգի թուփն ինչ է, հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում, էլ նրա պտուղը չի ուտվում. Սիլվա ՅուզբաշյանԱկանջիդ հետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ. Բագրատ Սրբազանը՝ Ալիևին (տեսանյութ) Համը դուրս է եկել. պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը. Գարեգին ԽումարյանՔոլոյա՛ն, կա՛նգ առ, քանի ուշ չէ. անփառունակ ավարտ ես ուզո՞ւմ. Ռուզաննա ԽաչատրյանԱրտակարգ դեպք՝ Սևանում. 3 տարեկան երեխան 3-րդ հարկից ընկել է, մայրն իրեն նետել է հետևից. MediaHub Կրակոցներ՝ «Օշականի ձորում»․ կա վիրավոր Վարչապետը տարվել է հեծանիվով. 9-րդ հեծանվային զբոսանքը Երևանում և Արարատի մարզում Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը. «Հրապարակ» Ինչո՞ւ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը. «Փաստ» Կոռուպցիոն բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Խորեն Գրիգորյանը ԱԺ-ում մարդու իրավունքներով կզբաղվի. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է. «Ժողովուրդ» Ագրարայինն անմխիթար վիճակում է. ինչպես են 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն. «Հրապարակ» Լեռնադահուկային համալիրի և էկո գյուղի նախագիծը՝ օդում կախված. բնակիչները հնարավոր է դիմեն ծայրահեղ քայլերի. «Փաստ» Ալիևի պահանջներն ավելանում են. «Հրապարակ» ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ» Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր. «Ժողովուրդ» Վստահ եմ՝ օրհնում է այն օրը, որ սրանք եկան իշխանության. Վահե Սարգսյանը՝ պատգամովրին տուգանած պարեկինՈւշագրավ «ինտեգրացիոն» միջոցառում Երևանում. ովքե՞ր կժամանեն Հայաստան. «Փաստ» 2050-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն-ի. Արցախից բռնի տեղահանվածներով այն ավելացել է 53 000-ով. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը. «Փաստ» Կանանց Հայաստանի Մ-18 հավաքականը մեկնել է Կոսովո և կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Ալբանիայի հետՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՊրեմիեր լիգան ցուցադրել է նոր մրցաշրջանի համար նախատեսված գնդակըԵրևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներԴպրոցների նորոգման համար պետբյուջեում փող չկա, մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման համար՝ կաՀուլիսի 23֊ին կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. փաստաբանՓարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լողորդուհին սելֆի է արել Մակրոնի հետԵրուսաղեմի հայկական թաղամասերը հրեա ծայրահեղականների՝ սրբավայր գնալու ճանապարհին են ու թիրախումԲագրատ Սրբազանն այսուհետև ամեն հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակերՀարյուրերոդական օրակարգերն անիմաստ զբաղեցնում են մեր միտքը և ժամանակը. Վարդան ՈսկանյանԴատարանում ներողություն խնդրելու ե՞ս. ամրակապված պատգամավորին տուգանել են… չամրակապվելու համարՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ քննարկվել է Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականըԿապանում 28-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է գետում․ վիրավոր կաՔՊ Շենգավիթի տարածքային կազմակերպությունում կայացել է խորհրդի և վերահսկողի ընտրություններՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է 18-րդ համերգաշրջանըԷստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումներըԵրևանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ վիրավոր կա18-ամյա աղջիկը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել էր 17-ամյա երիտասարդինԵրկրորդ նախագահին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրելԿոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան«Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)Դավիթ Բաբայանը ամենածանր շրջանում փորձել է կապ հաստատել Արարատ Միրզոյանի հետ, վերջինս չի պատասխանել. 24 NewsԱգրարային համալսարանի 18 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 52 դիմորդՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով Հեյդարի որդուն եմ ասում՝ ականջիդ հետևը կտեսնես, էստեղ ադրբեջանցի չես տեսնի. Սրբազան (տեսանյութ)«Ում ուզում եմ հիշեմ՝ ծանոթ, բարեկամ, հարազատ՝ չկան, զոհվել են»․Գևորգի «սեպտեմբերի 19-ը»Ներքին ընկալում ունեմ, որ ԱՄՆ-ում կգործի ընտրությունների՝ «նիկոլի» մոդելը. քաղաքագետ«Թվերը խոսում են այն մասին, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը խրախուսող է»․ ՍանոսյանՀենց այս պահին ավարտվեց երկամսյա տնային իմ կալանքը, և ես ազատության մեջ եմ․ Վահագն ՉախալյանՔաղբանտարկյալներն անազատության մեջ են, որովհետև ճշմարտությունն են ասում և նրանց լսում են․ Մամիջանյան (տեսանյութ)
Ամենադիտված