Ռուսաստանն այս տարածաշրջանը զոհում է այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների. «Սրբազան պայքար» Այսօր կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը Նոր կադրեր` հնդկական մեգաշքեղ հարսանիքից ՈւԵՖԱ-ի նախագահի հետ քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Փաշինյան Նոր տեսանյութ՝ Թրամփի դեմ մահափորձից Դիետոլոգը՝ սառեցված բանջարեղենի և մրգերի օգտակարության մասին 

Պետք է ապրենք ու արժևորենք մեր հոգևորն ու բարոյականը, դաստիարակենք զավակներին այդ արժեքներով․ Արամ Ա

Հրապարակումներ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը եզրափակել է Մայրավանքի հոգևոր լսարանի և Աստվածաշնչի սերտողությունները: Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքը իր բազմաճիւղ գործունէութեան ծիրէն ներս, միշտ յատուկ կարեւորութիւն տուած է հոգեւոր լսարաններու։ Այս ուղղութեամբ, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Կիլիկեան Ուխտի միաբան հայրեր շաբաթական դրութեամբ Մայրավանքէն ներս կը կատարեն աստուածաշնչական սերտողութիւններ ու հոգեւոր դասախօսութիւններ։

Անցնող իննը ամիսներու ընթացքին, ամէն Երեքշաբթի առաւօտ, Կաթողիկոսարանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ տեղի ունեցան հոգեւոր դաստիարակութեան ու քրիստոնէական կազմաւորման հաւաքներ։ Կատարուեցան սաղմոսի ընթերցումներ, արտասնուեցան աղօթքներ, տեղի ունեցան շարականի ուսուցումներ, ինչպէս նաեւ հոգեւոր խորհրդածութիւններ։

Առ այդ, Երեքշաբթի, 18 Յունիս 2024-ի առաւօտեան ժամը 11։00-ին, Մայր Տաճարին մէջ, Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքին նախաձեռնած Հոգեւոր Լսարանի եւ Աստուածաշունչի սերտողութիւնները իրենց աւարտին հասան։ Վերոյիշեալ եզրափակիչ սերտողութեան հանդիպումին ներկայ գտնուեցաւ Վեհափառ Հայրապետը եւ իր պատգամը ուղղեց հաւատացեալներուն։ Աւանդութիւն դարձած յիշեալ հանդիպումը ընթացք առաւ «Տէրունական Աղօթք»ով, որմէ ետք լսարանի մասնակիցները երգեցին հոգեւոր երգեր։

Իր պատգամի սկզբնաւորութեան, Վեհափառ Հայրապետը մեծ ուրախութեամբ ողջունեց մասնակից տիկինները, որոնք անցնող ամիսներու ընթացքին մնայուն կերպով ներկայ գտնուեցան բաժանմունքին կողմէ կազմակերպուած դասախօսական շարքերուն եւ հոգեւոր խորհրդածութիւններուն։ Այս առումով Հայրապետը անդրադարձաւ Աստուածաշունչի կարեւորութեան եւ շեշտեց անոր պատգամները մեր կեանքին մէջ ապրելու անհրաժեշտութիւնը։ Վեհափառ Հայրապետը նաեւ կարեւորեց մեր եկեղեցական ու ազգային աւանդութիւնները պահելու, պահպանելու եւ նոր սերունդին փոխանցելու յոյժ կարեւորութիւնը։ Մեր հաւաքական թէ անհատական կեանքին մէջ պէտք է ապրինք ու արժեւորենք մեր հոգեւոր ու բարոյական արժէքները. այդ արժէքներով պէտք է դաստիարակենք մեր զաւակները եւ սորվեցնենք զանոնք ամրօրէն պահելու անհրաժեշտութիւնը, ընդգծելով՝ եզրափակեց իր պատգամը Նորին Սրբութիւնը։

Հանդիպումը իր աւարտին հասաւ Վեհափառ Հայրապետին կողմէ արտասանուած «Պահպանիչ» աղօթքով, աջահամբոյրով եւ յիշատակի խմբանկարով»,- նշվում է հաղորդագրության մեջ։  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանն այս տարածաշրջանը զոհում է այլ տարածաշրջաններում իր ունեցած շահերին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների. «Սրբազան պայքար»Այսօր կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը Նոր կադրեր` հնդկական մեգաշքեղ հարսանիքից ՈւԵՖԱ-ի նախագահի հետ քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Փաշինյան Նոր տեսանյութ՝ Թրամփի դեմ մահափորձիցԴիետոլոգը՝ սառեցված բանջարեղենի և մրգերի օգտակարության մասին Սրբազան պայքարը հայ մարդկանց ցանկությունն է մատաղ չլինել այս իշխանության որոշումներին. Արման Աբովյան (տեսանյութ) Մի անգամից 2 երկրաշարժ է գրանցվել ՌԴ տարբեր շրջաններում Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Արարատ Միրզոյան Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը Փաշինյանը կնոջ ու դստեր հետ Երևանից հեռանում է ոչ կառավարական օդանավով (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք». զոհված զինվորի մայրը ապշեցնող դրվագներ է պատմում վարչապետի հետ հանդիպումիցՉեմ հասկանում Հայաստանի իշխանությունները ինչի են այսքան հակաԹրամփ/հակահանրապետական․ Սուրեն Սարգսյան Ով է Թրամփի դեմ մահափորձ անողը Դա զզվելի է. Բայդենն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձի մասին լուրերինԲագրատ Սրբազանն այսօր կհանդիպի աբովյանցիներին Փաշինյանի աներորդին հարսանիքին ներկայացել է Loro Piana բրենդի 1000 $ արժեցող կոշիկներով (տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավթաշենում. կան վիրшվորներ Թուրքիայից հիշեցնում են՝ խաղաղությունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում. պատգամավոր Քիմ և Քլոե Քարդաշյանները Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի աստղերն են (լուսանկար) Ֆիզիկականով շատ պիտի զբաղվենք. ատեստավորումը խթան է, ձգտում ենք լավագույնին. գերազանցիկները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. փոխվարչապետ Դանակահարություն՝ Ջրվեժում. կան վիրավորներ Եվրոն, ռուբլին թանկացել են, դոլարը նվազել. փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին Թրամփը մահափորձից հետո ժամանել է Նյու Ջերսի (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՊահանջում էին աղբյուրն ու եկեղեցին. ինչպես են ադրբեջանցիներն առևանգել ՀԽՍՀ պաշտոնյային. Sputnik Արմենիա Այս ասֆալտից թավիշի ձայն է գալիս. սա պետական միջոցների մսխում է. Արթուր Չախոյան (տեսանյութ) Այ Բագրատ սրբազան, հեծոյիս վրա գիտե՞ս ինչ ա կպցրած. հրազդանցի երեխաներ (տեսանյութ) Հուլիսի 14-ի աստղագուշակ Թրամփի վրա կրակողին տեղում սպանել են. կա ևս մեկ զոհ ու վիրավոր. (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ Ինչ վիրավորում է ստացել Թրամփը (լուսանկար)Ջուր չի լինիԵղանակը՝ առաջիկա օրերին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանունԺիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական ԴեբրեցենՍիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք է ներկայացրելS Defence-ը դիպուկահար հրացանների մատակարարման պայմանագիր է կնքել Հայաստանի հետ․ աղբյուրԳեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորումՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիայի կառավարությանն ու ժողովրդին Պետականության օրվա առթիվՀոլիվուդյան հայտնի դերասանուհին կորցրել է 18 միլիոն դոլարԲաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել
Ամենադիտված