24-ամյա աղջիկը մահացել է ուղիղ եթերում՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ժամանակ ՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջել Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին 45 րոպեով «մահացած» տղամարդը պատմել է տեսածի մասին «Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի հարսի գործը քննող դատավորը Բելառուսն ու Ղազախստանը քննարկել են բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները Վաղը լրանալու է Մարտակերտի քաղաքապետի տնային կալանքի ժամկետը. ՔԿ-ն կհետևի՞ իշխանության հրահանգին․ Արսեն Բաբայան Նախագահը ներկայացրել է քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները Բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց Մոլդովային 

Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի պետական պարտքը սրընթաց աճում է։ Այս տարվա փետրվարի դրությամբ այն արդեն հատել էր 12 միլիարդ դոլարի սահմանը, ու, մասնագետների համոզմամբ, նման տեմպերով հեռու չէ այն օրը, երբ կանցնի նաև 13 մլրդ դոլարի սահմանագիծը։ Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 1 միլիարդ 208 միլիոն դոլարով ու տարեվերջին արդեն կազմում էր 11 միլիարդ 845 միլիոն դոլար։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ պարտքի ցուցանիշը կազմում էր ընդամենը 6,7 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ տարեկան՝ մի փոքր ավելի-մի փոքր պակաս, Հայաստանի պետական պարտքը մոտ 1 մլրդ դոլարով աճում է։ Պատահական չէ նաև, որ տարբեր վերլուծություններում, այդ թվում՝ միջազգային, ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում ամենամեծ պարտքի բեռն ունի Հայաստանը։

Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ Հայաստանի պետական պարտքը վաղուց հատել է ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանագիծը։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի պետական պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Իսկ այսպիսի իրողությանը պետք է շատ լուրջ մոտենալ։ Սակայն Փաշինյանն ընթացքում փորձում է տարբեր հիմնավորումներ բերել, որ պետական պարտքի սրընթաց աճը լիովին բնականոն երևույթ է։ Այդ շրջանակներում էլ նա հայտարարում էր, որ պետք չէ վախենալ պետական պարտքի ավելացումից, քանի որ երկրներ կան, ընդ որում` զարգացած երկրներ, որոնք իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։ Բայց Հայաստանն իր ունեցած տնտեսական հնարավորություններով չի էլ կարող ոտք մեկնել զարգացած երկրների հետ։ Մյուս կողմից էլ՝ անգամ զարգացած տնտեսություն ունեցող երկրները սկսել են բավական լուրջ մոտենալ պարտքային բեռի ավելացման խնդրին։

Պետական պարտքի թեման լուրջ խնդիր է դարձել նույնիսկ ծավալային առումով աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի համար՝ հատելով 31 տրիլիոն դոլարի սահմանագիծը։ Այդ է պատճառը, որ դիտարկվում է անգամ դեֆոլտի հեռանկարը, եթե պետական պարտքն առաջանցիկ տեմպերով շարունակի աճել։ Այս հարցը դարձել է ներքաղաքական քննարկումների օրակարգի կարևոր բաղկացուցիչ մաս, ու փորձ է կատարվում հատուկ գործիքներ ներդնել պարտքի ավելացման տեմպերը զսպելու համար։ Իսկ Հայաստանը մեկը մյուսի հետևից նոր ֆինանսական պարտավորություններ է ստանձնում, պետական պարտքի ավելացումը զսպող որևէ հանգամանք չկա։ Ավելին՝ Փաշինյանը փորձում է այս իրողությունն այն դիտանկյունից ներկայացնել, որ պետական պարտքի ավելացման գործելակերպը լիովին ընդունելի երևույթ դառնա հանրության համար։ Դրա համար էլ նա մեկ տարի առաջ հայտարարում էր, թե «պետական պարտքն ավելացել է, բայց ընտանիքում էլ, երբ սկսում են բարեկեցիկ ապրել, պարտքն ավելանում է»։ Նման համեմատությունն ինքնին առնվազն անլուրջ է:

Խնդիրն այլ է, եթե բարեկեցիկ ընտանիքը վարկային պարտավորությունների տակ է մտնում իր բիզնես գործունեությունն ընդլայնելու համար։ Իսկ եթե ընտանիքն անընդհատ պարտք է վերցնում սոցիալական խնդիրներ լուծելու համար, այստեղ բարեկեցության մասին խոսել պարզապես անհնար է: ՀՀ տնտեսությունը կարելի է համեմատել ոչ թե բարեկեցիկ ընտանիքի, այլ հենց նշյալ պատճառներով պարտքերի տակ խրված ընտանիքի։ Հարցն այն է, որ այս իշխանությունների պարագայում պետական պարտքի ավելացումը միտված է ոչ թե տնտեսության զարգացմանը և հավել յալ արդյունքի ստեղծմանը, այլ սոցիալական ծախսերի հատվածում առկա բացերի փակմանը։ Բացի այդ, վերցված միջոցները արդյունավետ չեն ծախսվում ու պետբյուջե հավաքագրված ֆինանսների հետ մեկտեղ շռայլվում են։ Իշխանության շրջանակում չկա տնտեսության և բիզնեսի զարգացմանը միտված օրակարգ։

Արտաքին հանգամանքները բարենպաստ կլինեն ու Հայաստանին վարկեր կտրամադրվեն, տնտեսությունը աճ կարձանագրի, իսկ երբ արտաքին պայմանները բարենպաստ չեն լինի, ՀՀ տնտեսությունն անկում կապրի։ Պարտքի հաշվին կատարված ծախսերն էլ հիմնականում ներկայացվում են որպես տնտեսական աճ։ Իշխանության գալու ճանապարհին 2018 թվականի մայիսի 1-ին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր. «2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն... Պատկերացնու՞մ եք, մեր վերցրած պարտքն ավելին է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլ յացիաների արդյունք»։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը կատարում է այն, ինչին ընդդիմանում էր: Ներողություն, ոչ թե կատարում է, այլ «գերակատարում» է՝ միևնույն ժամանակ հիմա նշելով, թե պարտք վերցնելը վատ բան չէ: Դե բոլոր քպականների համար երևի դա սովորական բան է: Նրանք մինչև իշխանության գալը միշտ էլ կա՛մ պարտքով են ապրել, կա՛մ ուրիշների հաշվին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
24-ամյա աղջիկը մահացել է ուղիղ եթերում՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ժամանակՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջելՀունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին45 րոպեով «մահացած» տղամարդը պատմել է տեսածի մասին«Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի հարսի գործը քննող դատավորըԲելառուսն ու Ղազախստանը քննարկել են բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներըՎաղը լրանալու է Մարտակերտի քաղաքապետի տնային կալանքի ժամկետը. ՔԿ-ն կհետևի՞ իշխանության հրահանգին․ Արսեն ԲաբայանՆախագահը ներկայացրել է քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումներըԲասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց ՄոլդովայինԵրևանում «Hyundai Elantra»-ն պայթել է․ վիրավորին օգնության է հասել ավտոբուսի վարորդըՍուրճը կրկնակի թանկացել է, և սա դեռ վերջը չէ. գործարարները` հայաստանյան գների մասինԹշնամին հասկանում է, որ մենք ոտքի կանգնող ժողովուրդ ենք. Տարոն Տոնոյան (տեսանյութ)Շիրակի մարզպետը այցելել է Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ, որի շինաշխատանքներն արդեն ավարտվել ենԽաղային կախվածությունը նույնպես հիվանդություն է, որն ունի բուժման կարիք. ԱՆ (տեսանյութ)ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի՝ պայթեցման եղանակով քանդման ահազանգերինՄարդիկ, որոնք մեկ օր բանակում չեն ծառայել, զբաղված են բանակի ռեֆորմներով. Արշակ ԿարապետյանԳուցե այս մարդկանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու հարյուր հատ ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են. ՕհանյանՆեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետԱյսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած ցորենը. Գոհար ՎարդանյանՌոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանըՇիրակի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ24-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվելՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱրմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, կնոջ և որդիների հայցն ընդդեմ ՊՆ-ի (տեսանյութ)Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է«Երևանի օդանավակայանում ռուսների իրավունքները ոտնահարվում են». Ֆադեևը դիմել է դեսպան ՀարությունյանինՀովհաննես Հարությունյանի հեգեհանգստի արարողությանը ներկա է գտնվել նաև Ռոբերտ Քոչարյանը (տեսանյութ)Հովհաննեսը մեր մեջ մարմնավորում էր կյանքը, պայքարը, և մեզնից տարավ իր հետ հենց կյանքը․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը. fip.amՄենք բոլորս պսևդոիրականության պատանդ ենք. Խաղաղություն չկա և չի լինելու. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրկրի ապագայի հետ կապված, եթե ինչ-որ հույսեր կային կապելու, այդ մարդկանցից մեկը Հովհաննեսն էր․ Լևս Դավթյան (տեսանյութ)Արարատի մարզում բախվել են «Howo»-ն և «ԶԻԼ»-ը. կա վիրավորԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվելՀովհաննեսը անմահության մեջ է ապրելու, երանի մենք էլ կարողանանք այդպես ապրել. Մենք հրաժեշտ ենք տալիս` հանդիպման հույսով. Սրբազան (տեսանյութ)Դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն անդրադարձել էն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներինԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ ՇարմազանովԱկնկալում ենք հայ-եգիպտական ​​համագործակցության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղելԵրևանում կրկին էլեկտրական ենթակայան է այրվում. Կենտրոնում լույս չկարՌումին Եկեղեցու ներկայացուցիչները ՀՀ են ժամանել ծանոթանալու արցախահայերի խնդիրներին Վաղարշապատի ղեկավարը տուգանվել է 300 հազ․ դրամով՝ շահերի բախմանն առնչվող գործողության համար․ «Հետք» ՈՒՂԻՂ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի հոգեհանգիստը Եթովպիայում սողանքների հետևանքով՝ 157 մարդ է մահացել Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկին վերացնելու մասինԿադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Աննա Հակոբյանը թիկնապահի և ամուսնու ուղեկցությամբ սուրճ է գնում (տեսանյութ) Ագրարային համալսարանը մարզի բուհից ավելի քիչ դիմորդ ունի այս տարի․ Կարո Նասիբյան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «ZIL»-ը և «HOWO» բեռնատարները, վնասվել է գազի խողովակը․ կա տուժած
Ամենադիտված