Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի մրցանակակրին և նրա ուսուցչին Բայդենը չորեքշաբթի օրը ելույթ կունենա ԲՏԱ նախարարն այցելել է Պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորել պատվավոր հորիզոնական զբաղեցնելու համար «Վստահեցնում եմ՝ բանակը շատ լավ տեղ է». զորացրվող զինվորի վերադարձը հայրական տուն (տեսանյութ) 24-ամյա աղջիկը մահացել է ուղիղ եթերում՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ժամանակ ՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջել Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին 45 րոպեով «մահացած» տղամարդը պատմել է տեսածի մասին «Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի հարսի գործը քննող դատավորը 

Ավելորդ աղմուկի վտանգավոր շերտերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը սկսել է տարբեր սպառազինություններ ձեռք բերել կամ դրանց նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերել, ինչն, անշուշտ, հիանալի է: Իսկ եթե նախքան 2020 թվականը նման ակտիվ աշխատանք տարվեր զինամթերքի համալրման ուղղությամբ, միգուցե այսպիսի ծանր վիճակում չհայտնվեինք։ Սակայն ուշագրավ է, որ երբ որոշ քանակությամբ զենք է ձեռք բերվում, ավելին՝ նույնիսկ երբ պայմանավորվածություն է լինում պարզապես, ամբողջ համացանցում մեծ փիառ արշավ է կազմակերպվում, թե՝ «վերջապես փրկվեցինք», «ապրած կենան իշխանությունները, որ զենք են բերում» և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ դեռ սպառազինությունները ձեռք չբերված՝ արդեն դրա մասին ազդարարվում է։

Նախ՝ շրջանառվում է, թե Հայաստանը հետաքրքրություն ունի այս կամ այն սպառազինության նկատմամբ։ Հետո հատուկ փիառ է կազմակերպվում այն ժամանակ, երբ պաշտոնական այցելություններ են կատարվում ու պայմանագրեր կնքվում։ Առանձին էլ մեծ գովազդային արշավ է անցկացվում այն ժամանակ, երբ այդ զենքերը հասնում են։ Ու բնական է, որ այսպիսի իրողությունը գրգռում է Ադրբեջանին, որն էլ տրամադրվում է հրադադարի ռեժիմը խախտելուն ու նոր ագրեսիա ձեռնարկելուն։ Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն հայտնեց՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։

Ընդ որում Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում էր, որ իրավիճակի սրացման պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը կարող է սպառազինությունների ձեռք բերումը «պատրվակ» օգտագործել նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Պարզ է, որ Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի ու մասնավորապես Ադրբեջանի հետ լարված բնույթ են կրում։ Փարիզն իր հերթին փորձում է նաև ավելացնել իր ներկայությունն այն տարածաշրջաններում, որտեղ իր ու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը բախվում են։ Դրա շրջանակներում էլ Ֆրանսիան զենք է մատակարարում Հունաստանին ու Հայաստանին։ Բայց խնդիրն այն է, որ Ֆրանսիան ու Արևմուտքը գործնական հողի վրա ի վիճակի չեն մեծ ներազդեցություն ունենալ Հարավային Կովկասում իրավիճակի վրա ու փոխել ուժերի հարաբերակցությունը։

Հիմա էլ Փարիզի քաղաքապետը և այլ հայտնի գործիչներ նախագահ Մակրոնին կոչ են անում ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան, բայց պարզ է, որ այդպիսի հայտարարությունները կոչերից այն կողմ չեն անցնելու։ Նույն կերպ Փարիզում պարբերաբար խոսում են Ուկրաինա զորք ուղարկելու մասին, բայց դրանք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի։ Բացի այդ, հեռավոր տարածաշրջանը, ինչպիսին Հարավային Կովկասն է, այնքան էլ կենսական նշանակություն չունի Եվրոպայի, մասնավորաբար Ֆրանսիայի համար, որպեսզի ռազմաբազա բացի կամ գործնական ներկայություն հաստատի։ Իհարկե, Հայաստանի համար անհրաժեշտություն է տարբեր կողմերով Ֆրանսիայի ու մյուս արևմտյան երկրների հետ համագործակցությունը խորացնելը՝ մանավանդ, որ նրանք անհանգստացած են տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի չափից ավելի ուժեղացմամբ։

Ու եթե արևմտյան երկրները Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գլխավորությամբ սպառազինություններ են մատակարարում Հունաստանին՝ այդ երկրի նկատմամբ Թուրքիայի ախորժակը զսպելու համար, նույնը հասկանալիորեն կարող են անել Հայաստանի դեպքում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ Հունաստանը արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի մաս է կազմում, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մյուս կարևոր հարցն այն է, որ Հարավային Կովկասում, ուզենք թե չուզենք, Ռուսաստանը թելադրող դիրքեր ունի։ Ուստի, այս հանգամանքը պետք է հաշվի առնել, ու եթե հայկական կողմը արևմտյան երկրների հետ հարաբերությունները խորացրեց ի հաշիվ Ռուսաստանի կամ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ապա այս քաղաքականությունը կարող է ուղղակի ծանրագույն հետևանքներ ունենալ։ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը կարող է միայն փոխլրացնող բնույթ ունենալ։ Ու անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ մեր հարևան Իրանը ևս սվիններով կարող է ընդունել Արևմուտքի չափից ավելի մեծ ներկայությունը Հայաստանում։

Խոսվում է նաև Հնդկաստանից նոր զենքեր ձեռք բերելու մասին ու դրա ֆոնի ներքո խորանում են նաև Նյու Դելիի հետ Երևանի հարաբերությունները։ Պարզ է՝ Հնդկաստանն աջակցում է Հայաստանին, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը իր գլխավոր ախոյան Պակիստանի կողմից են հանդես գալիս ու նրան են աջակցում Քաշմիրի կոնֆլիկտում, բայց Հնդկաստանի համար Հայաստանի հետ գործարքներն ընդամենը կոմերցիոն բնույթ ունեն։ Չնայած Հնդկաստանի ազդեցությունը և տնտեսական հզորությունն աճում է, բայց սա այն դեպքը չէ, որ Հարավային Կովկասում կարողանա իրավիճակ փոխել։ Այս հանգամանքի հետ ևս պետք է հաշվի նստել։ Բացի այդ, կարելի է օգտվել նաև սպառազինություններ վաճառող այլ երկրների առաջարկներից, օրինակ՝ Չինաստանի։ Մյուս կարևոր արձանագրումն այն է, որ Հայաստանում զարգացած չէ սպառազինությունների արտադրությունը, որպեսզի փոքրանա մեր կախվածությունը արտաքին աշխարհից։

ՀՀ իշխանությունները տևական անընդհատ խոսում են ռազմարդյունաբերությունը զարգացնելուց ու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուց, բայց ոչինչ չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Եթե Հայաստանի ունեցած պոտենցիալը չի բավարարում, պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր երկրների հետ համատեղ արտադրության համար։ Ու սպառազինությունների ձեռքբերման և արտադրության զարգացումը պետք է տեղի ունենա հաստատուն քայլերով ու անաղմուկ կերպով՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի մրցանակակրին և նրա ուսուցչինԲայդենը չորեքշաբթի օրը ելույթ կունենաԲՏԱ նախարարն այցելել է Պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորել պատվավոր հորիզոնական զբաղեցնելու համար«Վստահեցնում եմ՝ բանակը շատ լավ տեղ է». զորացրվող զինվորի վերադարձը հայրական տուն (տեսանյութ)24-ամյա աղջիկը մահացել է ուղիղ եթերում՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ժամանակՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջելՀունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին45 րոպեով «մահացած» տղամարդը պատմել է տեսածի մասին«Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի հարսի գործը քննող դատավորըԲելառուսն ու Ղազախստանը քննարկել են բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներըՎաղը լրանալու է Մարտակերտի քաղաքապետի տնային կալանքի ժամկետը. ՔԿ-ն կհետևի՞ իշխանության հրահանգին․ Արսեն ԲաբայանՆախագահը ներկայացրել է քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումներըԲասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց ՄոլդովայինԵրևանում «Hyundai Elantra»-ն պայթել է․ վիրավորին օգնության է հասել ավտոբուսի վարորդըՍուրճը կրկնակի թանկացել է, և սա դեռ վերջը չէ. գործարարները` հայաստանյան գների մասինԹշնամին հասկանում է, որ մենք ոտքի կանգնող ժողովուրդ ենք. Տարոն Տոնոյան (տեսանյութ)Շիրակի մարզպետը այցելել է Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ, որի շինաշխատանքներն արդեն ավարտվել ենԽաղային կախվածությունը նույնպես հիվանդություն է, որն ունի բուժման կարիք. ԱՆ (տեսանյութ)ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի՝ պայթեցման եղանակով քանդման ահազանգերինՄարդիկ, որոնք մեկ օր բանակում չեն ծառայել, զբաղված են բանակի ռեֆորմներով. Արշակ ԿարապետյանԳուցե այս մարդկանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու հարյուր հատ ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են. ՕհանյանՆեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետԱյսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած ցորենը. Գոհար ՎարդանյանՌոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանըՇիրակի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ24-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվելՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱրմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, կնոջ և որդիների հայցն ընդդեմ ՊՆ-ի (տեսանյութ)Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է«Երևանի օդանավակայանում ռուսների իրավունքները ոտնահարվում են». Ֆադեևը դիմել է դեսպան ՀարությունյանինՀովհաննես Հարությունյանի հեգեհանգստի արարողությանը ներկա է գտնվել նաև Ռոբերտ Քոչարյանը (տեսանյութ)Հովհաննեսը մեր մեջ մարմնավորում էր կյանքը, պայքարը, և մեզնից տարավ իր հետ հենց կյանքը․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը. fip.amՄենք բոլորս պսևդոիրականության պատանդ ենք. Խաղաղություն չկա և չի լինելու. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրկրի ապագայի հետ կապված, եթե ինչ-որ հույսեր կային կապելու, այդ մարդկանցից մեկը Հովհաննեսն էր․ Լևս Դավթյան (տեսանյութ)Արարատի մարզում բախվել են «Howo»-ն և «ԶԻԼ»-ը. կա վիրավորԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվելՀովհաննեսը անմահության մեջ է ապրելու, երանի մենք էլ կարողանանք այդպես ապրել. Մենք հրաժեշտ ենք տալիս` հանդիպման հույսով. Սրբազան (տեսանյութ)Դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն անդրադարձել էն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներինԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ ՇարմազանովԱկնկալում ենք հայ-եգիպտական ​​համագործակցության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղելԵրևանում կրկին էլեկտրական ենթակայան է այրվում. Կենտրոնում լույս չկարՌումին Եկեղեցու ներկայացուցիչները ՀՀ են ժամանել ծանոթանալու արցախահայերի խնդիրներին Վաղարշապատի ղեկավարը տուգանվել է 300 հազ․ դրամով՝ շահերի բախմանն առնչվող գործողության համար․ «Հետք» ՈՒՂԻՂ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի հոգեհանգիստը Եթովպիայում սողանքների հետևանքով՝ 157 մարդ է մահացել Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկին վերացնելու մասին
Ամենադիտված