Ինչպես պաշտպանել երեխաներին մոծակներից Եթե Ալիևը վաղը պահանջի՝ շալվարներն իջեցրած ման գան, կամ մեր այբուբենը փոխեն, Նիկոլը կանի. Աղասի Ենոքյան (տեսանյութ) 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը՝ կալանավորվել․ մանրամասներ Գառնիի և Աբովյանի ոստիկանապետերի մասնակցությամբ միջադեպից ԱՀԿ-ն հայտարարել է Իրանում դենգե տենդի տարածման բարձր ռիսկի մասին Աղվան Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են գլխավոր դատախազություն Պե՞տք է արդյոք Բաքու մեկնել, երբ ՊՆ կգա ԱՄՆ խորհրդատուն ու ինչ կլինի հայ-ամերիկյան հաջորդ զորավարժություններին Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի մրցանակակրին և նրա ուսուցչին Բայդենը չորեքշաբթի օրը ելույթ կունենա ԲՏԱ նախարարն այցելել է Պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորել պատվավոր հորիզոնական զբաղեցնելու համար «Վստահեցնում եմ՝ բանակը շատ լավ տեղ է». զորացրվող զինվորի վերադարձը հայրական տուն (տեսանյութ) 

«Ապրենք, որ իրեն ապրեցնենք, քանի մենք կանք, Լյովան կա». կապիտան Լյովա Խաչատրյանն անմահացել է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լյովայի բնավորության առաջին գիծը ճշտապահությունն էր: Ոչինչ չէր անում ուղղակի անելու համար, ամեն ինչ պետք է արտակարգ, իդեալական աներ: Դրա հետ է կապված այն, որ երբ այսօր իր հիշատակին ինչ-որ միջոցառում ենք կազմակերպում, ամեն ինչ անում ենք այնպես, որ իր տեսակին համապատասխան լինի, յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լյովայի հայրիկը՝ պարոն Շիրազը:

Նա որդուն չափից դուրս համեստ է բնութագրում. «Լյովան երկվորյակ քույր և կրտսեր եղբայր ունի: Դասերը պատրաստած, քրոջ հետ միասին դպրոց էին գնում, նույն դասարանում էին սովորում, իրար կողքի նստում: Աղջիկս ձգտում էր դասը պատասխանել, իսկ Լյովս ասում էր՝ ուզում են, թող հարցնեն: Երբեք անպատրաստ չի մտել դպրոց, բայց նաև չուներ սովորություն ցույց տալու, որ սովորել է, կարող է պատասխանել: Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրում ու սովորում էր: Բարձր առաջադիմությամբ է ավարտել դպրոցը: Ուսուցիչներն ասում են՝ դասարանում աչքի ընկնող աշակերտներից էր»: Որդու՝ զինվորական դառնալու մտադրությունը հայրիկն այսպես է նկարագրում. «Դպրոցում սովորելու երևի թե վերջին երկու տարին զինղեկի հետ սերտ շփման արդյունքում որոշում կայացրեց գնալ ռազմական ուղղությամբ»: 2008 թ.-ին ավարտելով դպրոցը՝ Լյովան ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

Մեկ տարի անց, որպես գերազանց առաջադիմություն ունեցող կուրսանտ, մասնակցել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կազմակերպած մրցույթին: Ճանաչվել է լավագույնը և դեսպանի կողմից առաջարկություն ստացել ուսումը շարունակել Իտալիայում: 2009-2011 թթ. Լյովա Խաչատրյանը սովորել է Մոդենայի ռազմական ակադեմիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Թուրինի ռազմական համալսարանում, որն ավարտել է 2014 թ.-ին և վերադարձել հայրենիք: Օտար հողում ուսումնառության այդ հինգ տարվա ընթացքում ոչ միայն Լյովան է գիտելիքներ ու փորձառություն ձեռք բերում, այլ նաև օտարներին ցույց տալիս, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդն ու սպան, որպես հավաստում՝ նրա մասին պատմող գրքում զետեղված պատմություններն են: Հայրիկն իր հեղինակած «Ռոմանտիկ խաղաղապահը» գրքում մեկտեղել է որդու կյանքի պատմությունը, ընտանիքի անդամների, ուսուցիչների, հայ և օտարերկրացի ընկերների տպավորությունները Լյովա Խաչատրյան մարդու, սպայի ու ընկերոջ մասին: Վերադառնալով հայրենիք՝ լեյտենանտ Լյովա Խաչատրյանը 2014 թ.-ի սեպտեմբերից նշանակվում է ծառայության ՊՆ սահմանապահ զորքերում որպես ինժեներասակրավորային դասակի հրամանատար։

Մոտ 1,5 տարի ծառայում է Վայքի զորամասում: 2016 թ.-ին գործուղվում է վերապատրաստման ԱՄՆ՝ Չիկագոյի ռազմական ակադեմիա: Հայրիկն ասում է՝ ԱՄՆ մեկնելը մի փոքրիկ նախապատմություն ունի: «Այդ օրերին ինչոր մարդիկ պատրաստվել էին մեկ ամիս, որ դեսպանատանը քննություն հանձնեն, բայց համապատասխան բալեր չէին հավաքել: Հիշել էին, որ պատրաստված կադր ունեն, կանչել էին Լյովիս, մոտ մեկ շաբաթվա ընթացքում բարձր առաջադիմությամբ հանձնել էր քննությունը: ԱՄՆ էր մեկնել՝ լինելով ավագ լեյտենանտ, մինչդեռ այնտեղ մայորի կոչում ունեցող զինվորական պետք է վերապատրաստման մեկներ»: ԱՄՆ-ում ինն ամիսների ընթացքում գերազանց ծառայության համար արժանանում է բազմաթիվ խրախուսանքների, հնարավորություն ստանում ելույթ ունենալ Պենտագոնում՝ ներկայացնելով Հայաստանը։ Վերադառնալով Հայաստան՝ Լյովան առաջարկություն է ստանում ծառայության անցնել Խաղաղապահ բրիգադում: Վերջին չորս տարվա ընթացքում ծառայում է այնտեղ՝ նախ որպես դասակի հրամանատար, իսկ հետո նշանակվում է վաշտի հրամանատար:

«Խաղաղապահ բրիգադում ծառայելու ընթացքում ցանկացած առաջադրանք, որ իրեն տալիս էին, այն կերպ էր կատարում, որ պարգևատրվում էր: Երբ տեսնում էր, որ գնահատվում է, ավելի էր ոգևորվում»,- ասում է հայրիկը: Խաղաղապահ բրիգադում ծառայության ժամանակ Լյովան իր վաշտով մասնակցել է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ զինավարժությունների և բարձր արդյունք ցուցաբերելու համար պարգևատրվել պատվոգրերով ու դիպլոմներով, արժանացել շքանշանի։ Եվրոպայում մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների ու ներկայացրել Հայաստանը։ 2018 թ.-ին, որպես համագործակցության սպա, մարդասիրական առաքելության է մեկնում Լիբանան: Այնտեղ Հայաստանի ներկայացուցիչները համագործակցում էին Իտալիայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ, Լյովան հանդիպում է զինվորականների, որոնց հետ ուսանել էր Իտալիայում:

2019 թ.-ի ամռանը վերադառնում է առաքելությունից՝ գերազանց ծառայության համար արժանանալով պատվոգրի և շքանշանի, իսկ աշնանը մեկնում է Եվրոպա՝ մասնակցելու հերթական զինավարժությունների։ 2020 թ.-ի փետրվարի 4-ին կապիտանը մեկնում է Սիրիա՝ որպես թիկունքի պետ, համագործակցելով ՌԴ խաղաղապահ զորքերի հետ: «Տարբեր երկրների զինվորականների հետ էր համագործակցում, համապատասխանեցնում հերթապահությունները, ամեն տեղից պատվոգրերով ու մեդալներով է վերադարձել: Սիրիայում իր ժամանակը լրանալուց հետո չէին ուզում, որ նա Հայաստան վերադառնար, ասել էին՝ կարող ենք պայմանավորվել, քեզ փոխարինող չեն ուղարկի, դու մնա: Բայց չափից դուրս հայրենասեր էր, կարոտել էր Հայաստանը»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Լյովային կանչեցին, համար մեկ տագնապ էր հայտարարված: Միանգամից գնաց զորամաս: Սկզբից տեղափոխվել էին Քաղցրաշենի զորամաս, այնտեղից էլ՝ Հադրութ: Սարսափելի մարտերի մեջ են եղել, շրջափակման մեջ ընկել, մեծաթիվ կորուստներ ունեցել, իրենց տղաներից շատերը դիվերսանտների դեմ հանդիման էին դուրս եկել: Ծանր էր տանում իր ընկերներից յուրաքանչյուրի կորուստը: Իրենք վերադարձան համալրման, երկու օր հանգստացան ու հոկտեմբերի 31- ին վաշտով ճանապարհ ընկան «Մարտունի 2»: Հադրութն արդեն հանձնել էին»: Լյովան անմահանում է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում:

«Տղաները բարձրանում են դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու նպատակով, օդային հարձակում է սկսվում, կասետային արկից Լյովայի ոտքը վիրավորվում է: Տղաները օգնության են հասնում, Լյովան հրահանգում է չհավաքվել իր շուրջը, թողնում է միայն մեկ զինվորի, որ ոտքը վիրակապի, սակայն հաջորդում է երկրորդ հարվածը: Անտեսելով վտանգը՝ տղաներն իրենց հրամանատարին իջեցրել են դիրքերից»: Նոյեմբերի 5-ին Լյովան «տանն» էր: Կապիտան Խաչատրյանը դեռ շատ անելիք ուներ, բայց, ավաղ… «Լյովային նվիրված միջոցառման ժամանակ տղաներից մեկն ասաց՝ տարիքով մեզանից փոքր էր, բայց իրենից շատ բան ունեինք սովորելու: Եվրոպական և ամերիկյան համալսարաններում ուսումնառություն անցած ու վերապատրաստված սպա էր, նման զինվորական պատրաստելը հեշտ չէ, տարիներ են պետք: Իր ներուժն այլ կերպ պետք է օգտագործվեր»: Հիմա Լյովան հայրենի Լեռնավանում է: «Առաջարկներ եղան Եռաբլուրից և Վանաձորի պանթեոնից, բայց որոշեցինք, որ նա պետք է հայրենի Լեռնավանում մնա:

Մարդիկ ասացին՝ Լյովը մեր բոլորինն է, պետք է իրեն գյուղի հուշահամալիրում հուղարկավորենք: Կրասնոյարսկ քաղաքում բնակվող լեռնավանցիների ֆինանսական և Լեռնավանի բնակիչների ֆիզիկական աջակցությամբ կառուցվեց հիշատակի պանթեոն: 100-ից ավելի պատվոգիր ունի, 80 տոկոսն օտար լեզուներով է, ոչ Հայաստանում ստացված: Եվ դրանց վրա շեշտվում է Լեռնավանի անունը, չի շեշտվում Լոռու մարզ, Սպիտակի շրջան: Իսկ ցանկացած լեռնավանցու համար դա հպարտություն է»: Ապրելու ուժի մասին: «Ապրենք, որ իրեն ապրեցնենք: Քանի մենք կանք, Լյովան կա: Յուրաքանչյուրի համար կյանքը շարունակվում է, այո, ցավում են, բայց ամեն դեպքում իրենց համար կյանքն իր գույներն ունի: Մեզ համար սև է, ավելի սև ու այդպես շարունակ: Ուղղակի գոյատևում ենք»:

Հ. Գ. Բազմաթիվ են կապիտան Լյովա Խաչատրյանի մեդալները, պատվոգրերը ու տարաբնույթ դասընթացների մասնակցության սերտիֆիկատները, որոնք նա ստացել է նախքան անմահանալը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, հումանիտար առաքելության ընթացքում բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի պատվոգիր, խաղաղապահ առաքելության համար՝ Սիրիայի Արաբական Հանրապետության շքանշան, ՌԴ զինված ուժերի պատվոգիր և «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար» ՌԴ շքանշան, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մեդալ՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 5-ից մինչև 2019 թ.-ի մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում իրականացրած ծառայության համար։ Կապիտան Լյովա Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պարգևատրումներ ունի նաև ՀԿների կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես պաշտպանել երեխաներին մոծակներից Եթե Ալիևը վաղը պահանջի՝ շալվարներն իջեցրած ման գան, կամ մեր այբուբենը փոխեն, Նիկոլը կանի. Աղասի Ենոքյան (տեսանյութ)7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը՝ կալանավորվել․ մանրամասներ Գառնիի և Աբովյանի ոստիկանապետերի մասնակցությամբ միջադեպիցԱՀԿ-ն հայտարարել է Իրանում դենգե տենդի տարածման բարձր ռիսկի մասինԱղվան Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են գլխավոր դատախազությունՊե՞տք է արդյոք Բաքու մեկնել, երբ ՊՆ կգա ԱՄՆ խորհրդատուն ու ինչ կլինի հայ-ամերիկյան հաջորդ զորավարժություններինՎարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի մրցանակակրին և նրա ուսուցչինԲայդենը չորեքշաբթի օրը ելույթ կունենաԲՏԱ նախարարն այցելել է Պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորել պատվավոր հորիզոնական զբաղեցնելու համար«Վստահեցնում եմ՝ բանակը շատ լավ տեղ է». զորացրվող զինվորի վերադարձը հայրական տուն (տեսանյութ)24-ամյա աղջիկը մահացել է ուղիղ եթերում՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ժամանակՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջելՀունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին45 րոպեով «մահացած» տղամարդը պատմել է տեսածի մասին«Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի հարսի գործը քննող դատավորըԲելառուսն ու Ղազախստանը քննարկել են բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներըՎաղը լրանալու է Մարտակերտի քաղաքապետի տնային կալանքի ժամկետը. ՔԿ-ն կհետևի՞ իշխանության հրահանգին․ Արսեն ԲաբայանՆախագահը ներկայացրել է քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումներըԲասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց ՄոլդովայինԵրևանում «Hyundai Elantra»-ն պայթել է․ վիրավորին օգնության է հասել ավտոբուսի վարորդըՍուրճը կրկնակի թանկացել է, և սա դեռ վերջը չէ. գործարարները` հայաստանյան գների մասինԹշնամին հասկանում է, որ մենք ոտքի կանգնող ժողովուրդ ենք. Տարոն Տոնոյան (տեսանյութ)Շիրակի մարզպետը այցելել է Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ, որի շինաշխատանքներն արդեն ավարտվել ենԽաղային կախվածությունը նույնպես հիվանդություն է, որն ունի բուժման կարիք. ԱՆ (տեսանյութ)ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի՝ պայթեցման եղանակով քանդման ահազանգերինՄարդիկ, որոնք մեկ օր բանակում չեն ծառայել, զբաղված են բանակի ռեֆորմներով. Արշակ ԿարապետյանԳուցե այս մարդկանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու հարյուր հատ ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են. ՕհանյանՆեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետԱյսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած ցորենը. Գոհար ՎարդանյանՌոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանըՇիրակի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ24-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվելՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱրմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, կնոջ և որդիների հայցն ընդդեմ ՊՆ-ի (տեսանյութ)Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է«Երևանի օդանավակայանում ռուսների իրավունքները ոտնահարվում են». Ֆադեևը դիմել է դեսպան ՀարությունյանինՀովհաննես Հարությունյանի հեգեհանգստի արարողությանը ներկա է գտնվել նաև Ռոբերտ Քոչարյանը (տեսանյութ)Հովհաննեսը մեր մեջ մարմնավորում էր կյանքը, պայքարը, և մեզնից տարավ իր հետ հենց կյանքը․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը. fip.amՄենք բոլորս պսևդոիրականության պատանդ ենք. Խաղաղություն չկա և չի լինելու. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրկրի ապագայի հետ կապված, եթե ինչ-որ հույսեր կային կապելու, այդ մարդկանցից մեկը Հովհաննեսն էր․ Լևս Դավթյան (տեսանյութ)Արարատի մարզում բախվել են «Howo»-ն և «ԶԻԼ»-ը. կա վիրավորԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվելՀովհաննեսը անմահության մեջ է ապրելու, երանի մենք էլ կարողանանք այդպես ապրել. Մենք հրաժեշտ ենք տալիս` հանդիպման հույսով. Սրբազան (տեսանյութ)Դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն անդրադարձել էն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներինԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ ՇարմազանովԱկնկալում ենք հայ-եգիպտական ​​համագործակցության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Ամենադիտված