Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. Պետդեպ Wanderlust-ն անդրադարձել է Հայաստանին՝ որպես դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող ուղղություն Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ Սուրենյանց Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին Տարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի Երևանում Մատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքում ՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմ 

Ձեզնից ի՞նչ հակահերոս, երբ դուք անգամ մի րոպե հերոս չեք եղել, պարոն Պետրոսյան

Հրապարակումներ

Մեդիահաբը գրում է․

.․․ «Հանդիպել եմ  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Մնալու ենք Ոսկեպարում, այստեղ վճռվում է ամբողջ պետականության հարցը. կուլմինացիան լինելու է Երևանում»,- 2024 թվականի մարտի 27-ին հայտարարեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ մինչև վերջ մնալու է գյուղացու կողքին։ 

Իրավամբ, ինչպես և ասել էր Պետրոսյանը, մայրաքաղաքի սրտում կուլմինացիա եղավ, սակայն, չգիտես ինչու, բոլոր վճռորոշ պահերին, Պետրոսյանը տեղում չէր։ Անհասկանալի պայմաններում, ծեծուջարդերի ժամանակ նրան կա՛մ առևանգում էին, կա՛մ հրավիրում արտերկիր հանդիպումների, կա՛մ «նուրբ ձևով» բերման ենթարկում։ Ինչո՞ւ․ այս հարցի պատասխանը ոչ ոք չունի, անգամ Սրբազան շարժման առաջնորդները, որոնք երկու ամսվա մեջ առաջին անգամ երեկ բարձրաձայնեցին, որ Պետրոսյանի վարքը փոքր-ինչ կասկածելի է։ Եվ անգամ այդ դեպքում, Բագրատ Սրբազանը փորձեց զերծ մնալ նրա վրա ցեխ նետելուց, թեև դրա համար բոլոր հիմքերը կան։ Նա պարզապես նշեց, որ պետք է հանդիպի Պետրոսյանին ու հետաքրքրվի, թե որտեղ է նա եղել, օրինակ, հունիսի 12-ի բախումների ժամանակ։ 

Նշենք, որ Պետրոսյանը ներկայացրել էր, որ այդ օրը իրեն ԱԱԾ-ի աշխատակիցներն առևանգել էին, սև մեքենայով տարել Հրազդանի կողմ։ Իրավապահ բոլոր կառույցները հերքել էին այդ հայտարարությունը, թե Սուրեն Պետրոսյանն իրենց կողմից բերման է ենթարկվել։ Ինչևէ, անգամ այս դեպքում Բագրատ Սրբազանը Պետրոսյանի հետ սովորական զրույց ու պարզաբանում է սպասում։ 

«Պարոն Պետրոսյանը մի քանի օրով երկրից գնացել է, կգա, կզրուցենք ու ես իմ հարցերը կտամ»,- երեկվա ասուլիսում ասել էր Սրբազանը։

Իսկ ի՞նչ արեց Պետրոսյանը․․․։  Հայաստան վերադառնալուց հետո առաջին բանը, որ նաև արեց ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցի ընթացքում  հայտարարելն էր, որ շարժումը մարում է, ուստի առաջնորդները փորձում են հակահերոսներ փնտրել։ 

Ըստ Պետրոսյանի՝ շարժումը մարում է, թեև առաջնորդներն այլ բան են հայտարարում։ Այսինքն, փաստացի, Պետրոսյանն այլևս առնվազն կապ չունի շարժման հետ։ Իսկ ինչո՞ւ է մարում այդ շարժումը, չէ՞ որ ինքն էլ որպես դերակատար, խոստում ուներ տված, որ մինչև վերջ գնալու է, որ հասնելու է հաղթական ելքին։

Թեև, պետք չէ զարմանալ, քանի որ Պետրոսյանը սովոր է նման հայտարարություններ անելուն։ 2022 թվականի օգոստոսի 13-ին էլ նա ասում էր․ «Եկեք Աղավնո, ու մենք կբեկենք ողջ ընթացքը։ Աղավնոն չի հայաթափվում»։ Այս հայտարարությունից չորս օր անց հայկական Աղավնոյում ոչ մի հայ չմնաց։ 

Ինչևէ, Պետրոսյանն այսօր փաստացի ցույց տվեց, որ որևէ կապ չունի շարժման հետ։ Թե ինչու կամ որն է պատճառը, ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ ուղղակի պետք է դեպքերը և իրավիճակները համադրել՝ հասկանալու, թե ինչ կարող է պատահած լինել։ 

Դեպքերից մեկը, օրինակ, հենց Տավուշում տեղի ունեցավ․ Բագրատաշենում, երբ քաղաքացիները փորձում էին անցակետ տանող ճանապարհը փակել, ոստիկանները սկսեցին զանգվածաբար բռնի ուժ գործադրել քաղաքացիների վրա, իսկ ահա Պետրոսյանին, որ ոչինչ չէր անում, փախցրին դեպքի վայրից, անունն էլ դրվեց բերման ենթարկել։

Դրանից հետո մայրքաղաքում տարբեր ակցիաներ եղան, որոնց ընթացքում, սակայն, Պետրոսյանը չկար։ Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ բախումներ կային, նա չկար։ 

Այսպես, մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ բախումներ եղան, քաղաքացիներ բերման ենթարկվեցին, ոմանք մարմնական վնասվածք ստացան։ Եվ ով զարմանք՝ Պետրոսյան Սուրենը տեղում չէր։ Նույնը` հունիսի 12-ի դեպքերի ժամանակ։ Երբ քաղաքացիների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ էին նետվում, Պետրոսյանն «առևանգվում էր», իր խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից։ 

Այս ամենն արդյո՞ք ենթադրելու տեղիք չի տալիս, որ նա շարժման կողքին է եղել խաղաղ օրերին, երբ բեմ բարձրանալու, իրեն որպես քաղաքական ֆիգուր ցույց տալու հնարավորություն կար։ Իսկ այն դեպքերում, երբ թեթև քերծվածք ստանալու վտանգ կար անգամ, նա տեղում չէր, անելիք չուներ։ Այդ դեպքում կարևորը թաքնվելը և անվնաս մնալն էր․․․ չէ՞ որ ուժ էր պետք, որ հետո բեմից, ոգեղեն ելույթով «երկիրը փրկեր»։

Եվ այս պարագայում առնվազն զարմանալի է, որ Պետրոսյանն իրեն հակահերոսի դիրքում է տեղակայել, երբ անգամ մի րոպեով հերոսի դերում չի եղել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ՊետդեպWanderlust-ն անդրադարձել է Հայաստանին՝ որպես դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող ուղղությունԴեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ ՍուրենյանցԽոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածուԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասինՏարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի ԵրևանումՄատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանիցԱդրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքումՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմՍիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետՀայաստանում ավելի քան 50 հազար ծառ անձնագիր է ստացել (տեսանյութ)Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել. Վահագն ՄելիքյանՍոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է. News.amԵթե Հայաստանը մնա ու երբևէ ունենա հայկական իշխանություն, ապա Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը պետք է ներկակացվեն իրավաբանական բուհերում որպես քաղաքական հետապնդման. ՎարոսյանԲրոնզե մեդալներ՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայիցԴատախազությունը կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնիՎարդան Ղուկասյանը ե՞րբ կվերադառնա ՀայաստանԱղձքի հարակից հատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի վաղըՇվեյցարիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել Ժնևում դաշինքի գրասենյակ բացելու մասինԿիրանցում ադրբեջանցին մոտեցել է հայ բնակչի տանըԱլեն Սիմոնյանն իրեն արձակուրդ է ուղարկելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկումԿիրանց գյուղի ծնողները բարձրացրել են երեխաների անվտանգության հարցը, հարցի լուծումը դեռ չկա․ լրագրողՉարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար․ Բագրատ ՍրբազանԱհազանգ քաղաքացուց՝ պաղպաղակի մեջ որդ են հայտնաբերելԱվինյանն ընդգծել է Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունըԵրկիրն այսքան խնդիրների մեջ, վարչապետ Փաշինյանը մեկ ամսով մեկնում է արձակուրդԵթե որևէ բան չխանգարի, այստեղ կհանդիպենք մեր Վանաձորի քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին. Բագրատ ՍրբազանՓԾ-ի կողմից իրականացվում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներինՏավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆԵվս մեկ չեմպիոն Մասիսից․ համայնքապետն ընդունել է փոքրիկ շախմատիստին (լուսանկարներ)Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածում կառուցվելու է շուրջ 27 կմ ճանապարհԵրևանի մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կհրաժարվի ժետոններիցՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց. ՄելիքյանԱյ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման բան ես ասում. Աստղ Գալեյանը՝ Ռոման Բաղդասարյանին (տեսանյութ)Վանաձորի համայնքապետն ազատ կարձակվիԱնհետացած սպառազինության մի մասի գտնվելու վայրը ՆԳՆ-ն պարզել էՏավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. Կա 6 վիրավորՔոլեջի տանիքի թիթեղը պոկվել է․ օգնության են հասել փրկարարներըՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա (տեսանյութ) ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանըՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանըTelegram–ով կրիպտոարժույթով թմրամիջոցների վաճառքի համար 1 անձի մեղադրանք է ներկայացվելՄահվան ելքով վթար` ՎարդենիսումՀունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներինԵՊՀ-ն մանկավարժների հավաստագրման 3-ամսյա դասընթաց է կազմակերպում
Ամենադիտված