Հզոր մագնիսական փոթորիկ. Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն առաջիկա օրերին Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում, մեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է․ վիրավորներ կան Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում հունիսի 23-ին և 24-ին լույս չի լինի Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունը Ակումբային աշխարհի առաջնություն. «Չելսին» պարտվեց «Ֆլամենգոյին» Իրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը․ ԱԳ փոխնախարար Քանի դեռ շարունակվում են իսրայելական հարվածները, Իրանը չի բանակցի․ Արաղչի Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնությանը Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով 

Ավտոտնակների համար քաղաքացիների վճարած վարձավճարներից կատարված առերևույթ հափշտակությունների արդյունքում համայնքին պատճառված 9մլն. դրամ վնասը, քրեական վարույթի շրջանակներում, վերականգնվել է

Տեսանյութեր

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող՝ 2010-2014թթ. ընթացքում Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առնչությամբ քրեական վարույթի նախաքննության արդյունքում վերականգնվել է համայնքի պատճառված էական վնաս։

Մասնավորապես, 2019թ. փետրվարին Ավան վարչական շրջանի բնակիչներից վարչական շրջանի ղեկավարին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ իրենք ավտոտնակների համար նախատեսված վճարումները թաղապետարանի աշխատակցի միջոցով կատարել են, ստացել են անդորրագրերը, սակայն հետագայում ծանուցվել են, որ ունեն տարբեր ժամանակահատվածների համար գոյացած պարտքեր:

Դիմումների հիման վրա նյութերի նախապատրաստմամբ վարչական շրջանի թաղապետարանում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:

Դեպքի առթիվ դեռևս 2019թ. մարտին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դիմումատու քաղաքացիները ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, այդ թվում՝ նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի գրասենյակից ստացված տեղեկատվության արդյունքում, որ նշված վարչական շրջանում առկա է ընդհանուր 1494 ավտոտնակ:

Նախաքննության ընթացքում անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվել վերոնշյալ ավտոտնակներին տիրապետող բնակիչների հետ, որոնք ներկայացրել են համապատասխան վճարման անդորրագրեր։

Վերոնշյալ անդորրագրերի զննությամբ պարզվել է, որ քաղաքացիները նշված ժամանակահատվածում կատարել են ընդհանուր 10.612.000 ՀՀ դրամ գումարի վճարումներ, որոնցից վարչական շրջանի բյուջե մուտք է արվել ընդամենը 1.183.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մինչև 2014թ. ավտոտնակների վարձավճարների հավաքագրման բազա վարչական շրջանում չի եղել։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում համապատասխան պաշտոնն զբաղեցրած անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով նրա ենթակայությամբ վարչական շրջանի աշխատակազմի մեկ այլ աշխատակցի և աշխատակից չհանդիսացող անձի կողմից, ով ավելի վաղ ազատված է եղել աշխատանքից, վարչական շրջանի բնակիչներից հավաքագրված ավտոտնակների համար կատարված վարձավճարներից առերևույթ 9.429.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չեն մուտքագրել: 

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, որը մուտքագրվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին:

Նախաքննությունը շարունակվում է: 

Միջոցներ են ձեռնարկվում՝ համայնքապետարանի նշված նախկին աշխատակիցների (որոնցից 2-ը մահացել են) գործողություններին վերջնական քրեաիրավական գնահատական տալու նպատակով։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հզոր մագնիսական փոթորիկ. Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն առաջիկա օրերին Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում, մեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է․ վիրավորներ կան Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում հունիսի 23-ին և 24-ին լույս չի լինի Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունըԱկումբային աշխարհի առաջնություն. «Չելսին» պարտվեց «Ֆլամենգոյին» Իրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը․ ԱԳ փոխնախարար Քանի դեռ շարունակվում են իսրայելական հարվածները, Իրանը չի բանակցի․ Արաղչի Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ ԷստուկյանԵվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնությանը Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով Իրանը հարվածել է Իսրայելի ՆԳՆ շենքին Ավարտվել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը Շենգավիթում 26–ամյա երիտասարդը տանիք է բարձրացել և սպառնացել ցած նետվել ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Պուտինը հուսով է, որ Իրանի հոգևոր առաջնորդին սպանելու մասին Իսրայելի սպառնալիքները կմնան հռետորաբանության մակարդակումԲաքուն և Թուրքիան հարձակվելու են. իրանցի փորձագետը կոչ է անում դիմել Իրանի ռազմական օգնությանը (տեսանյութ) Ջիջի Հադիդը ցուցադրել է՝ ինչպես է անցկացնում արձակուրդըՀայկ Մարտիրոսյանը` շախմատի ակումբային ԱԱ-ում իր գրանցած հաջողության ու Անանդի հետ թիմային աշխատանքի մասին Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղությանը․ Փաշինյանը՝ Ստամբուլում Էրդողանը և Փաշինյանը քննարկել են հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի և Իրանի հարցերը Իսրայելը ծանր վիճակում է, Իրանը կհաղթի էս տեմպերով, ԱՄՆ-ն երկու քարի արանքում․ Արմեն Այվազյան (տեսանյութ) Փաշինյանն ու Էրդողանը կշարունակեն ուղիղ երկխոսել. քննարկել են «խաղաղության խաչմերուկը» Էրդողանն առաջին հայտարարությունն է արել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն մեզ պարտադրել Զանգեզուրի միջանցքը. իրանցի փորձագետ Ալեք Բոլդուինին կրկին մեղադրանք է առաջադրվել օպերատորի սպանության գործով Փաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ) Բրիտանացի խորհրդարանականներն աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ շվեյցարական խաղաղության նախաձեռնությանըԹուրքիայում Փաշինյան-Էրդողան հանդիպում է․ դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության նկատմամբ Ժոան Գարսիան դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. պաշտոնական Լարիսա Դոլինան խոստովանել է՝ ուզում է ներկա լինել թոռնուհու հարսանիքին Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը՝ լուսանկարներովՌուսաստանը չի ձգտում Ուկրաինայի կապիտուլյացիային. Պուտին ԵՄ-ն ցանկանում է վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է զգոն լինել Բրուքլին Բեքհեմը Լոս Անջելեսում գնել է շքեղ առանձնատուն՝ 25,8 միլիոն դոլարով Ի՞նչ պահանջներ է Էրդողանը դնելու Փաշինյանի առջև. Իսկանդարյանը՝ Ստամբուլի խորհրդավոր հանդիպման մասին (տեսանյութ) Ազատազրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ կապված ահազանգեր են ստացվում Պավել Դուրովը կազմել է կտակ․ ժառանգությունը կստանան վեց պաշտոնական և 100 կենսաբանական երեխաները (տեսանյութ) Մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը Դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին Փաշինյանը վտանգ է տեսնում․ Ալեքսանյանն սկսի խոսել՝ «Սիթիում» էլ պրոբլեմներ ի հայտ կգան․ Սողոմոնյան (տեսանյութ) Անի Լորակն ստացել է ՌԴ քաղաքացիություն՝ համերգների չեղարկումներից հետո Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Ստամբուլ, որտեղ արդեն գտնվում է Հայաստանի արտգործնախարարը Տպավորված ենք Հայաստանի ձեռքբերումներով՝ մասնավորապես թվայնացման և մի շարք այլ կարևոր ոլորտներում. Չեխիայի փոխվարչապետ Մենք պետք է կարողանանք աշխատել այն պետությունների հետ, որոնց հետ չունենք ընդհանուր սահմաններ. Գրիգորյան Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ
Ամենադիտված