ՀՀ սահման-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը 2 ժամով կփակվի Դաշնակիցներին հեռու ենք վանում. մենք չպետք է խաղալիք լինենք ուրիշ պետությունների ձեռքին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 117 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել. բյուջեի ճեղքը խորանում է Թող բոլորն իմանան այդ մասին, հատկապես՝ գործարարները. Բագրատ Սրբազան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Անանտ Ամբանին իր հարսանիքի պատվին ընկերներին նվիրել է 250 000 դոլար արժողությամբ Audemars Piguet շքեղ ժամացույցներ ՀՀ-ն մերժել է 44-օրյա պատերազմը պատվաբեր եղանակով, ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը. Արամ Մանուկյան Նավթի գինը բարձրանում է Նախկինները ընտանիքով գնային ֆուտբոլ նայելու ընդդիմադիր Նիկոլը ԱԺ ամբիոնից կգամեր անարգանքի սյունին. Աննա Հակոբյանի բեռլինյան տեսանյութի մեկնաբանությունները ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը. Ուզրա Զեյա 

Գիշերային խրախճանք՝ Երևան Պարկում․ ոստիկանների ժամանումն ու տուգանքից չկաշկանդվողները

Հասարակություն

Գիշերային խրախճանք Երևան Պարկում, բազմաթիվ քաղաքացիների հանգստի իրավունքի կոպիտ խախտումով ու օրենքի ոտնահարումով։ Պարզվում է նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող օբյեկտում պատրաստվում են այսօրվա մեծ համերգին ու դրանով պայմանավորված որոշել են երեկ գիշերը փորձ անել, որ հանկարծ երաժիշտները չսխալվեն ու փարթին կայանա։ Երևան Պարկի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ հունիսի 22–ին, ժամը 20:00 կայանալու է Մայրամուտը վերտառությամբ համերգ, ինչ–որ չորս հոգանոց բենդի կատարմամբ։ Բնավ դեմ չլինելով քեֆ–ուրախություններին մեկ կարևոր արձանագրում անենք, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է լռությունը խախտելու համար նախազգուշացում և տուգանք։ Գիշերային ժամանակ է համարվում ժամը 23.00-ից մինչև 7.00-ը։ Այս պարզ ժամանային գրաֆիկը գոնե պարկի ղեկավարությունը պետք է, որ իմանար, բայց պարզվում է իրականությունից կտրված են ապրում։ Հիմա ավելի համառոտ։ Համերգի փորձը իսկական փորձանք էր դարձել Վերածնունդ երիտասարդական ավանի բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել դիմել ոստիկանություն, բայց անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչների այցը չի կաշկանդել Նուշիկյանենց։ Թաղամասի բնակիչները ֆիքսել են կադրեր, թե ինչպես են նախ արհեստական խոչընդոտ ստեղծում որպեսզի պարեկները չկարողանան մոտենալ պարկի տարածքին։ Ի վերջո նրանց հաջողվում է, և բարձր երաժշտությունը դադարում է։

Սակայն ընդամենը կես ժամ։ Ոստիկանության ներկայացուցիչների հեռանալուց հետո կրկին բերսպրիդելը շարունակվում է ու այս անգամ ավելի բարձր։ Կրկին ոստիկաններ են ժամանել տարածք։ ՆԳՆ խոսնակը հաստատում է, երկու անգամ են բնակիչների ահազանգով պարկ ժամանել ոստիկանները։

Երևան Պարկից Irakanum.am- ը փորձել է մեկնաբանություն ստանալ։ Նշված հեռախոսահամարով զանգահեցինք։ Պարկից նախ լսեցին հարցը, հետո հարցադրում արեցին, ինչումն է խնդիրը։ Մեկ անգամ ևս պարզաբանեցինք, այս անգամ էլ հեռախոսազանգին պատասխանողը խոստացավ ճշտումներ անել ու նորից կապ հաստատել մեզ հետ։

Ավելի ուշ պարկից կապ հաստատեցին։ Հայտարարեցին բնավ նպատակ չեն ունեցել խանգարել բնակիչների անդորրը։

Կատարվածն ինքնին խոսում է այն մասին, որ որոշ շրջանակներ պարզապես իրենց օրենքից վեր են դասում, և երկու անգամ տուգանվելն անգամ որեւէ կերպ իրենց վրա ազդեցություն չի թողնում։ Ի վերջո գործ ունենք խոշոր գործարարի հետ, որի գրպանին մանր տուգանքները դժվար թե ազդեն։ Բայց տուգանքից զատ գոյություն ունի նաև սոցիալական պատասխանատվություն, ինչն իհարկե այս դեպքի ու այս կառույցի մասին չէ։ Այսօր պարկում գլխավոր համերգն է։ Վերածննդի բնակիչները հույս ունեն, ժամը 23:00–ից սկսած աղմուկը իսկապես կդադարի, հակառակ դեպքում պատրաստ են իրենց սուղ միջոցներից փող առանձնացնել ու պարկին ժամացույց նվիրել, որ գոնե մեկ մեկ նայեն։  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալը իրեն ծեծի է ենթшրկել ՀՀ սահման-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը 2 ժամով կփակվի Վերին Լարս անցակետում հերթեր չկան, անցակետը գործում էսովորական ռեժիմով Դաշնակիցներին հեռու ենք վանում. մենք չպետք է խաղալիք լինենք ուրիշ պետությունների ձեռքին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 117 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել. բյուջեի ճեղքը խորանում էԵրևան-Տիվատ չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Նատալյա Տ-ն Թող բոլորն իմանան այդ մասին, հատկապես՝ գործարարները. Բագրատ ՍրբազանՄեր ժողովուրդն ուզում է նոր գյուտ անել. ապրել առանց հայրենիքի՝ առանց օդի Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Անանտ Ամբանին իր հարսանիքի պատվին ընկերներին նվիրել է 250 000 դոլար արժողությամբ Audemars Piguet շքեղ ժամացույցներ ՀՀ-ն մերժել է 44-օրյա պատերազմը պատվաբեր եղանակով, ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը. Արամ ՄանուկյանՆավթի գինը բարձրանում էՆախկինները ընտանիքով գնային ֆուտբոլ նայելու ընդդիմադիր Նիկոլը ԱԺ ամբիոնից կգամեր անարգանքի սյունին. Աննա Հակոբյանի բեռլինյան տեսանյութի մեկնաբանություններըՊետքարտուղարի տեղակալ Զեյան այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը. Ուզրա Զեյա Ինչպես են դիմակավորված ոստիկանները ձերբակալում հետախուզվողներին (տեսանյութ)ԼՂ-ից բռնահանվածների բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները Վայոց ձորի մարզում շարունակվում ենՆիկոլի դատախազությունը դատարան է դիմել Գրողների ու Նկարիչների միությունների շենքերը խլելու նպատակով. Քրիստինա Նազարյան 19-ամյա զինված երիտասարդը փորձել է փախչել. նա հետախուզման մեջ էրՔՊ-ականները Եվրո 2024-ի եզրափակչին հետևում են Շահումյանի հրապարակից (տեսանյութ) Հանրապետությունում Կարմրուկով պայմանավորված իրավիճակըՋուր չի լինի Դրախտիկին հարող լճափից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանցՄոտ 109 հազար վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունիցԱնտառային հողերը մեծ թափով վարձակալում են. ունենք 235 պայմանագիր՝ տարեկան 92 մլն դրամ արժեքով (տեսանյութ)Սևանի լողափերում անօդաչուների միջոցով փրկարարները հորդորում են լինել զգոն և հետևել հրահանգներին (տեսանյութ) Գազ չի լինի Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս, արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար. ԱբրահամյանՈւ՞մ հաշվին է Նիկոլ Փաշինյանն ընտանիքով ֆուտբոլ դիտել Երկրաշարժ` Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիսՊատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական. Վահե Հովհաննիսյան«Սրբազան պայքար»․ երիտասարդներն ակցիա են իրականացրել (լուսանկարներ) «Օլիմպիականները. Փարիզ-2024». ռինգում պետք է «գրագետ» լինել ու գործել. Դավիթ ՉալոյանՀրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է մի քանի տոննա գազ տեղափոխող բեռնատարը հայտնվում Դեբեդ գետումԻրականացվել է բարեվարքության գործող կառուցակարգերի խնդիրների գույքագրումԱզգային փոքրամասնությունների մասին օրինագիծը քննարկվել է պետական մարմինների և շահառուների միջևՀայաստանը Գերմանիային է հանձնել ավազակության մեջ մեղադրվող անձինԱպօրինի հատել էր տարբեր տրամաչափի կանգուն ծառեր Եղանակը՝ առաջիկա օրերինԼույս չի լինիՄենք իրենց համար ավելի վտանգավոր ենք դարձել, քան թուրքերն ու ադրբեջանցիները. Գառնիկ Դանիելյան. Hraparak.amՍպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Հուլիսի 15-ի աստղագուշակՈւՂԻՂ. Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի նիստը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԿեսգիշերին Դսեղ գյուղում ռեստորան է այրվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկՕրվա խորհուրդ, հուլիսի 15Մոտ 110.000 վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունից. ՀՀ ՆԳՆՀայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024»-ում դարձել է արծաթե մեդալակիրԲուժաշխատողները պետք է լինեն առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի. ԱՆ (տեսանյութ)
Ամենադիտված