ԲՏԱ նախարարն այցելել է Պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորել պատվավոր հորիզոնական զբաղեցնելու համար «Վստահեցնում եմ՝ բանակը շատ լավ տեղ է». զորացրվող զինվորի վերադարձը հայրական տուն (տեսանյութ) 24-ամյա աղջիկը մահացել է ուղիղ եթերում՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ժամանակ ՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջել Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին 45 րոպեով «մահացած» տղամարդը պատմել է տեսածի մասին «Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի հարսի գործը քննող դատավորը Բելառուսն ու Ղազախստանը քննարկել են բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները Վաղը լրանալու է Մարտակերտի քաղաքապետի տնային կալանքի ժամկետը. ՔԿ-ն կհետևի՞ իշխանության հրահանգին․ Արսեն Բաբայան 

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով». Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմն իր շուրջ է համախմբել համաշխարհային աստղերի

Գիտություն և Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի շրջանակում հուլիսի 8-ին Երևանում տեղի կունենա նրան նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

AVA FILMS-ի, ֆրանսիական LA HUIT-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ հայ-ֆրանսիական կինոնկարն ունի միջազգային թիմ և լայն աշխարհագրություն: Ֆիլմի ստեղծագործական կազմն ընդգծում է՝ Փարաջանովն ազատատենչ էր, մեծ հռչակ էր վայելում, ուստի այլ կերպ նրան անդրադառնալ չէին կարող:

Ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, հեղինակ Զառա Ջյանի խոսքով՝ Հայաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Լատվիայում նկարահանված կինոնկարի պրեմիերային ներկա կլինեն հեղինակավոր հյուրեր, որոնք հանդես են եկել որպես ֆիլմի հերոսներ:

Ջյանն ասում է՝ կինոնկարի հարցազրույցի հերոսները բաժանված են երեք մասի՝ հետխորհրդային շրջանի մշակութային գործիչներ, մշակույթի գործիչներ, Ս. Փարաջանովի գործընկերներ և ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ:

Ֆիլմում ընդգրկված են Ատոմ Էգոյանը, Թարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան, Ջոել Կապրոն, Ալի Խամրաևը, Լորա Գուերան, Լևոն Աբրահամյանը, Արտավազդ Փելեշյանը:

«Ֆիլմի ճանապարհը սկսվեց փարաջանովյան ոճով՝ միստիկ իրադարձություններով լի: Երբ սցենարը նոր էինք գրել և պետք է սկսեինք մեր ճանապարհը, հասկացանք, որ 2024-ին Փարաջանովի 100-ամյակն է: Նախորդ տարի մայիսին մեզ անհնար էր թվում կարճ ժամանակահատվածում այս ամենն իրականացնելը: Բարեբախտաբար, ամեն բան կարողացաք միասին անել: Ամեն ինչ սկսվեց Էմիր Կուստուրիցայից. նրան նկարահանելու նպատակով մեկնեցինք Սերբիա, ապա «Ոսկե ծիրան»-ի շրջանակում շատերը ժամանեցին Հայաստան, ինչը, իհարկե, հիանալի հնարավորություն էր: Մեր ֆիլմի հերոսները հրաշալի զուգադիպությամբ ճիշտ պահին հայտնվում էին ճիշտ տեղում: Ֆիլմի պատկերի հեղինակ Նորայր Կասպերի միջոցով էլ, որ Ատոմ Էգոյանի հետ աշխատել է և ընկերն է, կարողացանք Բեռլինում նկարահանել Էգոյանին: Վերջինիս մասնակցությունը հրաշքի պես էր, քանի որ մեծ զբաղվածություն և ժամանակի սղություն ուներ: Իսկապես ֆիլմին պետք էր նաև Ատոմ Էգոյանի պես հերոս, որը կներկայացներ մեր ազգային ողբերգության պատճառները: Թարսեմ Սինգխն էլ, ընդունելով առաջարկս, մեծ ճանապարհ անցավ, որպեսզի հենց Հայաստանում նկարահանենք նրան»,-պատմում է ռեժիսորը:

Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ դրամատիկ իրադարձություններով պայմանավորված երկիրը լքելու և հայրենիք՝ Հայաստան, վերադառնալու որոշմամբ, որտեղ պետք է գտնի կյանքը շարունակելու արժեքավոր օրինակ և լուծումներ: Փարաջանովի թանգարանը դառնում է ոգեշնչման վայր: «Ինչպես ֆիլմի խաղարկային հատվածում հերոսուհին թողնում է իր բնակավայրը, այնպես էլ ես՝ 2020-ից հետո չէի կարողանում ապրել Մոսկվայում: Երբ Երևանում ծանոթներիս ուղեկցում էի Փարաջանովի թանգարան, մի պահ կանգնեցի Փարաջանովի «Երեք ազգերի զավակ» ինքնանկարի դիմաց, ինչ-որ մի բան տեղի ունեցավ ներսումս: Տեսնելով ինքնանկարը՝ հասկացա, թե խորհրդային տարիներին Փարաջանովը որքան դժվարությունների միջով է անցել, սակայն հավատարիմ է մնացել իր գործին. իսկական հանճար էր: Մեծ շնորհակալություն եմ հայտնում Փարաջանովի թանգարանի անձնակազմին, Զավեն Սարգսյանին, որ ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նրա շնորհիվ ունենք այդ թանգարանը»,-եզրափակում է Զառա Ջյանը:

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի կայացմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, CNC, Cine+-ը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԲՏԱ նախարարն այցելել է Պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորել պատվավոր հորիզոնական զբաղեցնելու համար«Վստահեցնում եմ՝ բանակը շատ լավ տեղ է». զորացրվող զինվորի վերադարձը հայրական տուն (տեսանյութ)24-ամյա աղջիկը մահացել է ուղիղ եթերում՝ 10 ժամ անդադար տորթեր, հավի ձողիկներ եւ ծովամթերք ուտելու ժամանակՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջելՀունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին45 րոպեով «մահացած» տղամարդը պատմել է տեսածի մասին«Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Ինչ ունեցվածք ունի Ալեն Սիմոնյանի հարսի գործը քննող դատավորըԲելառուսն ու Ղազախստանը քննարկել են բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներըՎաղը լրանալու է Մարտակերտի քաղաքապետի տնային կալանքի ժամկետը. ՔԿ-ն կհետևի՞ իշխանության հրահանգին․ Արսեն ԲաբայանՆախագահը ներկայացրել է քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումներըԲասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց ՄոլդովայինԵրևանում «Hyundai Elantra»-ն պայթել է․ վիրավորին օգնության է հասել ավտոբուսի վարորդըՍուրճը կրկնակի թանկացել է, և սա դեռ վերջը չէ. գործարարները` հայաստանյան գների մասինԹշնամին հասկանում է, որ մենք ոտքի կանգնող ժողովուրդ ենք. Տարոն Տոնոյան (տեսանյութ)Շիրակի մարզպետը այցելել է Ջրառատ բնակավայրի մանկապարտեզ, որի շինաշխատանքներն արդեն ավարտվել ենԽաղային կախվածությունը նույնպես հիվանդություն է, որն ունի բուժման կարիք. ԱՆ (տեսանյութ)ՄԻՊ-ն անդրադարձել է Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի՝ պայթեցման եղանակով քանդման ահազանգերինՄարդիկ, որոնք մեկ օր բանակում չեն ծառայել, զբաղված են բանակի ռեֆորմներով. Արշակ ԿարապետյանԳուցե այս մարդկանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար 5 հազար տղա զոհվելն ու հարյուր հատ ծառ տնկելը համարժեք իրադարձություններ են. ՕհանյանՆեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետԱյսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած ցորենը. Գոհար ՎարդանյանՌոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանըՇիրակի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ24-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվելՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱրմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, կնոջ և որդիների հայցն ընդդեմ ՊՆ-ի (տեսանյութ)Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է«Երևանի օդանավակայանում ռուսների իրավունքները ոտնահարվում են». Ֆադեևը դիմել է դեսպան ՀարությունյանինՀովհաննես Հարությունյանի հեգեհանգստի արարողությանը ներկա է գտնվել նաև Ռոբերտ Քոչարյանը (տեսանյութ)Հովհաննեսը մեր մեջ մարմնավորում էր կյանքը, պայքարը, և մեզնից տարավ իր հետ հենց կյանքը․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը. fip.amՄենք բոլորս պսևդոիրականության պատանդ ենք. Խաղաղություն չկա և չի լինելու. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրկրի ապագայի հետ կապված, եթե ինչ-որ հույսեր կային կապելու, այդ մարդկանցից մեկը Հովհաննեսն էր․ Լևս Դավթյան (տեսանյութ)Արարատի մարզում բախվել են «Howo»-ն և «ԶԻԼ»-ը. կա վիրավորԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվելՀովհաննեսը անմահության մեջ է ապրելու, երանի մենք էլ կարողանանք այդպես ապրել. Մենք հրաժեշտ ենք տալիս` հանդիպման հույսով. Սրբազան (տեսանյութ)Դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն անդրադարձել էն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներինԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ ՇարմազանովԱկնկալում ենք հայ-եգիպտական ​​համագործակցության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղելԵրևանում կրկին էլեկտրական ենթակայան է այրվում. Կենտրոնում լույս չկարՌումին Եկեղեցու ներկայացուցիչները ՀՀ են ժամանել ծանոթանալու արցախահայերի խնդիրներին Վաղարշապատի ղեկավարը տուգանվել է 300 հազ․ դրամով՝ շահերի բախմանն առնչվող գործողության համար․ «Հետք» ՈՒՂԻՂ. «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի հոգեհանգիստը Եթովպիայում սողանքների հետևանքով՝ 157 մարդ է մահացել Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկին վերացնելու մասինԿադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Աննա Հակոբյանը թիկնապահի և ամուսնու ուղեկցությամբ սուրճ է գնում (տեսանյութ)
Ամենադիտված