ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների մասին 4 մեքենա է բախվել Երևանի Ռուբինյանց փողոցում, տուժածներ կան Լույս չի լինելու․ հասցեներ Շվեյցարիան հանրաքվե կանցկացնի ԵՄ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Թրամփը չի բացառել, որ կարող է «փոխել իր մոտեցումը» Պուտինի նկատմամբ Logitech-ը բարձրացնում է իր սարքերի գները ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով ԵԺԿ-ն իր բանաձևում կոչ է արել ազատ արձակել գերիներին, անդրադարձել արցախահայերի վերադարձի իրավունքին Լիլիթ Մակունցը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին ամփոփ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել «Լոկոմոտիվը» պարտվեց «Ռոստովին» և դուրս մնաց Ռուսաստանի գավաթից Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար 

Արդյո՞ք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... «Փաստ»

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.

44- օրյա պատերազմը հարված էր ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, նրա տարածքային ամբողջականությանը, տնտեսությանն ու բանակին, այլ նաև ծանրագույն հարված Հայաստանի հայության ազգային բարոյականությանը։ Ապատիան, սթրեսները, ծանրագույն իրավիճակը, որում հայտնվել էր հայ ժողովուրդը արդեն մի քանի տարի, լրջագույն հետևանքներ են ունենում բարոյական առումով, փոխում մարդկանց փոխհարաբերությունները՝ կասկածամիտ, չվստահող դարձնելով միմյանց, զուրկ հարազատի և անծանոթի նկատմամբ կարեկցանքից։ Ասվածն, իհարկե, բոլորին չէ վերաբերում, քավ լիցի, բայց միտումները չափազանց ծանր են և վտանգավոր, որովհետև ազգային բարոյական նկարագրի կորուստը հղի է ծանրագույն հետևանքներով թե՛ Հայաստանի Հանրապետության հետագա գոյատևման և թե՛ նույնիսկ տարածաշրջանի համար։

Տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը բարոյականության էտալոն է եղել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար, օգնող, ձեռք մեկնող, կարեկցող, հյուրասեր, ընկերասեր։ Պատերազմում կրած պարտությունը, զրկանքներն ու հազարավոր կորուստները, Արցախի հայաթափումը, մասնագետների գնահատմամբ, հոգեբանական ու բարոյական վնաս են հասցնում գրեթե ամեն օր։ Ազգային բարոյականության վերականգնումը պետք է տեղի ունենա առաջին հերթին քաղաքացիական հասարակության շրջանում, քաղհասարակության կողմից, որը իր ներսում ուժ պիտի գտնի և պատրաստ լինի ժողովրդի ու երկրի վերափոխմանը։

Իրական քաղհասարակության, այլ ոչ օտարերկրյա «գրանտներով» սնվող կազմակերպությունների: Իսկ նպատակը պետք է լինի հանրության շրջանում առաջ մղվող ազգային բարոյականության հիմքերն ապահովող ապագա ուժերի կերտումը, որ նպաստելու են հայ ժողովրդի հետագա գոյատևմանը՝ մի տարածաշրջանում, որտեղ մեր երկիրը շրջապատված է, մեղմ ասած, անբարյացկամ հարևաններով, իսկ յուրաքանչյուր օրը նոր վտանգ է բերում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ Նոր ձևավորվող և իրական հիմքերով բարոյական դիմագիծ պետք է կերտել սերունդների համար, որն էլ պետք է դառնա երկրի վաղվա տերը, քանի որ ազգային բարոյականության բացակայությունը, թերի քաղաքացիական հասարակությունը իրենք իրենցով արդեն իսկ վտանգ են ներկայացնում, վկան՝ հայ ժողովրդի շրջանում տարածվող կեղծ, վտանգավոր և բարոյազուրկ նարատիվներն են։

Ասվածի ամենաթարմ օրինակը վերջերս տեղի ունեցած ջրհեղեղն էր, որի ժամանակ հանրության մի մասը նույնիսկ հարկ չհամարեց արձագանքել, մինչդեռ, եթե ջրհեղեղի հետևանքների հաղթահարման գործին լծված լիներ ողջ քաղաքացիական հասարակությունը, օգնության ձեռք մեկներ անտուն մնացած իր բարեկամին, հարևանին, ազգականին, անծանոթին, պատահական մարդուն, առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարեր աղետի գոտի, ոչ միայն հետևանքների վերացումն ավելի հեշտ կլիներ, այլ նաև վստահաբար կարելի կլիներ արձանագրել, որ հայ ժողովուրդը միակամ է, ամուր է, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է։

Ի դեպ, «քաղաքացիական հասարակություն» տերմինն իր մեջ ներառում է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կամ չեզոք հայացքների ներկայացուցիչներին: Հետևաբար, երբ խոսվում է ազգային բարոյականության, դրա աղճատման վտանգների մասին, դա տարածվում է բոլորի գործողությունների վրա։ Ազգային բարոյականության նորմերը պահանջում են իրենց հստակ ձևակերպումը։ Այսօր հենց հայկական բարոյականության սկզբունքների հիման վրա պետք է կայացվեն ամենակարևոր որոշումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը, ռազմավարական դաշնակիցների և տնտեսական զարգացման վեկտորի ընտրությունը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բովանդակությունը, ինչպես նաև հետագայում որոշելու ապագա խորհրդարանի կազմը։ Հայկականության պահպանության մեջ մեծ դեր ունի նաև հայկական Սփյուռքը։ Փաստացի, հայկական օջախները նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենան այդ ազգային, պետականաշեն որոշումներում։ Ինչպես ասում են մեր մեծերը, երբեք ուշ չէ...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների մասին 4 մեքենա է բախվել Երևանի Ռուբինյանց փողոցում, տուժածներ կան Լույս չի լինելու․ հասցեներ Շվեյցարիան հանրաքվե կանցկացնի ԵՄ-ի հետ համաձայնագրի վերաբերյալԹրամփը չի բացառել, որ կարող է «փոխել իր մոտեցումը» Պուտինի նկատմամբLogitech-ը բարձրացնում է իր սարքերի գները ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառովԵԺԿ-ն իր բանաձևում կոչ է արել ազատ արձակել գերիներին, անդրադարձել արցախահայերի վերադարձի իրավունքին ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցում են առևտրային գործարքի շուրջ. Դոնալդ ԹրամփԼիլիթ Մակունցը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին ամփոփ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել «Լոկոմոտիվը» պարտվեց «Ռոստովին» և դուրս մնաց Ռուսաստանի գավաթից Կիևի ու Վաշինգտոնի միջև համաձայնագիրը կստորագրվի առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Ուկրաինայի վարչապետՀնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին Կիևը կոչ է անում 90-օրյա հրադադարի«Ինտերը» Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել Շոյգուն անընդունելի է համարել Թեհրանի դեմ ուղղված ագրեսիվ հայտարարություններըՉինաստանը չեղարկում է Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներըԿոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել էր Երևանի քաղաքապետի տեղակալը. Էդգար ՂազարյանԹրամփի մաքսատուրքերը սպառնալիք կդառնան Վիետնամի տնտեսության համար«Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում». Արթուր Խաչատրյան Պուտինը առաջին անգամ ցույց է տվել Կրեմլում գտնվող իր բնակարանըԻսրայելում անտառային հրդեհներ են, բանակը ներգրավվել է մարդկանց փրկելու համար (տեսանյութ) ԱՄՆ-ն պատրաստ է մասամբ համաձայնվել Ռուսաստանի տարածքային պահանջներին․ ՔելոգՇոյգուն նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման Ռուսաստանի պայմաններըԵրևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արմավիր քաղաքում մոտ 40 թափառող շան են թունավորել. կենդանիների մի մասը սատկել է Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հաստատել է, որ տեսանյութում երևացող կինն իր մայրն է (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱՄՆ-ն հայտարարեց, որ Կիևը խափանել է ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի ծրագրերըԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներՄասկը կարող է մնալ Սպիտակ տան պաշտոնում այնքան ժամանակ, որքան ցանկանում․ Թրամփ43-ամյա կնոջ մшրմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի դեմ Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից 27 միլիոն ռուբլու կորուստ. Բաթոնի կինը թալանվել է ԼոնդոնումԿարիբյան ավազանում հայտնաբերվել են վերջին հսկա ցամաքային կոկորդիլոսներըVolkswagen-ը հայտնել է շահույթի 40% անկման մասինՀնդկաստանը փակել է օդային տարածքը բոլոր պակիստանյան ինքնաթիռների համարԹրամփը դժգոհ է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային գումար հատկացնելուցՈրպես անհետ կորած որոնվող պատանին հայտնաբերվել է Երևան-Մեղրի ճանապարհին ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանըԿայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը ԵԺԿ համագումարում ընդունված բանաձևով վերահաստատվել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը Ուռուցքաբանը նշել է բանջարեղեն, որը կարող է հրահրել քաղցկեղի զարգացում Կենդալ Ջենների նոր համարձակ ֆոտոշարքըԵվրահանձնաժողովը զգուշացրել է Վուչիչին Ավինյանը կանաչ լույս վառեց այդ թաղապետի համար. Սամվել Հակոբյան (տեսանյութ)
Ամենադիտված