ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կմեկնարկեն հունիսի 25-ին
ОбществоԵվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունների շրջանակը, հայտարարել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Բելգիայի նախագահությունը հունիսի 25-ին կհրավիրի առաջին միջկառավարական համաժողովները», - ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ նման համաժողովը կհամարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների սկիզբ։
Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումն սկսելուց անմիջապես հետո։ Երկիրը շատ արագ անցավ դրա համար անհրաժեշտ փուլերը։ Հունիսի սկզբին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Մոլդովան կատարել են ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու բոլոր պայմանները և խորհուրդ է տվել դրանք սկսել մինչև ամսվա վերջ։