Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը
Science and cultureՍաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը՝ հայտարարելով, որ այդ որոշումը կարևոր քայլ է 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծման գործընթացին աջակցելու համար։
Այդ երկրի ԱԳՆ-ն կրկնում է Թագավորության կոչը միջազգային հանրությանը, մասնավորապես Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստին պետությունը, քայլ կատարել դեպի դրա ճանաչումը:
Ըստ քաղաքական գերատեսչության՝ այդ քայլը կամրապնդի միջազգային անվտանգության և խաղաղության հիմքերը։