Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» ЕС одобрил создание нового санкционного механизма против РФv Архиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения? Россия не вмешивается в дела Армении и Азербайджана: Песков Боррель заявил в Европарламенте, что Грузия отдаляется от Евросоюза Альберт Налбандян: «Литературная Армения» – может быть, последняя из могикан Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» Путин обменялся мнениями с лидерами Армении и Азербайджана с глазу на глаз: Песков Министр экономики Армении и посол Германии обсудили вопрос расширения двустороннего сотрудничества В Кремле началась встреча Путин - Алиев Кобахидзе заявил о важности дальнейшего углубления отношений с Арменией, Азербайджаном и Турцией Путин проведет неформальное общение с главами стран СНГ: СМИ сообщают о встрече с Пашиняном и Алиевым 

Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները

Публикации

 

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Փարաքար համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև.

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը պաշտոնավարման ընթացքում նպատակ է հետապնդել համայնքին պատկանող՝ Փարաքար համայնքի բնակավայրերից մեկում գտնվող 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և սպասարկման համար անհրաժեշտ՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասը 2022 թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք աճուրդի միջոցով օտարել այդ բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձին։

Այդ նպատակով նրանք, խմբի կազմում, իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նշված՝  հայտարարված աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանցից սահմանված կարգով հայտեր ընդունող առաջատար մասնագետին հանձնարարել են մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածի ավարտը լքել աշխատանքի վայրը՝ այդ կերպ ստեղծելով խոչընդոտներ հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար:

Առաջատար մասնագետն իր հերթին, պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դիտավորությամբ, չի կատարել ծառայողական պարտականությունները և կատարելով ստացված ապօրինի հանձնարարությունը՝ հայտեր ներկայացնելու վերջին օրը լքել է աշխատանքի վայրը:

Բացի այդ, վերջինս, վերոնշյալ պաշտոնատար անձանց հանձնարարությամբ, աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել բնակավայրի վարչական ղեկավարին։

Վերջինս, Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի գիտությամբ և թողտվությամբ, ինչպես անձամբ, այնպես էլ՝ այլ անձանց միջոցով, 2022 թ․ դեկտեմբերի 6-ին հանդիպել է հիշյալ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած բնակիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց, նրանց տարբեր եղանակներով համոզել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել աճուրդով օտարման ենթակա հիշյալ անշարժ գույքերն ի սկզբանե իրեն պատկանելու վերաբերյալ՝ արգելելով վերջիններիս աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացնել: 

2022 թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը, որից հետո Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի կողմից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին կայացվել է հիշյալ գույքերն աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում, ինչի հիման վրա կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։

Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 ՀՀ դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։

Նշված երեք պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես աճուրդին մասնակցության ցանկություն հայտնած անձանց, այնպես էլ Փարաքար համայնքի օրինական շահերին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նշված անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։  Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի, նույն համայնքի համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Առաջատար մասնագետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Бизнесмену и меценату Микаелу Варданяну присвоено звание Почетного гражданина общины МасисИз-за пожара на нефтебазе в Феодосии эвакуированы 1047 жителейКурсы валют в АрменииАртур Хачатрян: Личный интерес Пашиняна соответствует государственным интересам АзербайджанаЕС одобрил создание нового санкционного механизма против РФvАлиев заверил в своей приверженности «региональной мирной повестке»Во Флориде эвакуируют миллионы человек в ожидании урагана «Милтон»Начальник полиции РА наградил представителей посольства США медалями «За укрепление сотрудничества»Посольство США в Ереване отреагировало на заявление БортниковаОмбудсмен РА обсудила с директором регионального офиса UNFP демографическую стратегию АрменииАрхиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения?Протестующие пытались сжечь перед зданием генпрокуратуры Армении чучело Никола ПашинянаРоссия не вмешивается в дела Армении и Азербайджана: ПесковАрхиепископ Баграт потребовал возбудить уголовное дело в отношении премьер-министра АрменииБоррель заявил в Европарламенте, что Грузия отдаляется от ЕвросоюзаВ Национальном собрании Франции не прошел вотум недоверия правительству БарньеМы вернулись в Ереван: ПашинянДон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Альберт Налбандян: «Литературная Армения» – может быть, последняя из могиканДве церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст»Путин обменялся мнениями с лидерами Армении и Азербайджана с глазу на глаз: ПесковСкончался пациент, перенесший несколько пластических операций в центре «Арткосмед»Министр экономики Армении и посол Германии обсудили вопрос расширения двустороннего сотрудничестваКурсы валют в АрменииBloomberg: польский миллиардер отстранил сыновей от управления компаниейУдар по Харькову: Ранены более 20 человекПутин ждет Пашиняна на саммите БРИКСКуба запросила статус страны-партнера в БРИКСВ Кремле началась встреча Путин - АлиевКобахидзе заявил о важности дальнейшего углубления отношений с Арменией, Азербайджаном и ТурциейПодписание мирного договора развеет все опасения как Армении, так и Азербайджана: МИД АрменииПремьер-министр Пашинян с рабочим отбыл в РФСледующее заседание СМИД СНГ запланировано на 11 апреляПутин проведет неформальное общение с главами стран СНГ: СМИ сообщают о встрече с Пашиняном и АлиевымПожар в «Домусе» потушен Погода в АрменииВ армии Азербайджана начались перестановкиВ Ереван прибудет делегация во главе с руководителем Группы дружбы Венгрия – АрменияПутин в свой день рождения вечером встретится с главами стран СНГ Пашинян поздравил Путина с 72-летиемВыпускник Международной школы «UWC Dilijan» Кенто Сузуки: Армения – мой второй домИран объявил о приостановке некоторых рейсов на территории страныNYT: порты Европы ограничили вход грузовому судну с российскими удобрениямиПрезидент РА отправится в ГерманиюКНДР вновь запустила шары с мусором в Южную КореюTelegraph: Британия заняла первое место в Европе по числу нелегальных мигрантовМакрон заявил Нетаньяху, что пришло время прекратить огонь в Ливане и ГазеForbes: премьер-министр Сингапура стал самым высокооплачиваемым мировым лидеромВ Таиланде из-за сильных наводнений в заповеднике погибли два слона, эвакуированы около 100 животных
Самое популярное