Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել Ոսկեհասկ գյուղում հարևանի շունը կծել է ընտանիքի մի քանի անդամների. երեխայի վիճակը ծանր է Սահմանվել են դպրոցի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները. ԿԳՄՍՆ Որոշ մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, իսկ Տավուշի մարզում՝ ապամոնտաժվել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է Ողբերգություն է 2,7 տարի մնալ կալանքի տակ` մեկի քմահաճույքով. Գեղամ Մանուկյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին (տեսանյութ) Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը ՈՒՂԻՂ․ «սահմանադրության փոփոխությունները օրվա հրամայական»․ քննարկում «Նոր օր». Երևանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Կոնստանտին Շաքարյանի առաջին գրքի շնորհանդեսը Իմ քաղաքական մոտեցումներում բան չի փոխվել և ավելի սիրունացել եմ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) 

Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու

Հրապարակումներ

Էժան աշխատուժ համարվող հնդիկները Հայաստան են գալիս, որպես կանոն, անօրինական ճանապարհներով ու բախվում բազում խնդիրների, այդ թվում՝ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելու վտանգի։

Նրանցից շատերին խոստացել են աշխատանքի հնարավորություն, սակայն Հայաստանի տեղափոխել տուրիստական վիզայով, իսկ այստեղ արդեն ոչ միշտ է հաջողվում ձեռք բերել աշխատանքի թույլտվություն։ Ոմանք այդպես էլ մնում են որպես անօրինական աշխատուժ, որը մեծացնում է նրանց շահագործելու հավանականությունը։ Ավելին, երբեմն հնդիկները նախընտրում են չդիմել նաեւ օրինական աշխատանքի իրավունք ձեռք բերելու համար, քանզի մերժվելու դեպքում ստիպված են լինելու վերադառնալ Հնդկաստան, որտեղ գտնվում են խիստ աղքատ վիճակում, չունեն աշխատանք, դրան գումարած այն պարտքերը, որոնք կուտակել են Հայաստան հասնելու համար։

«Երբ լսում են, որ հնարավոր է չստացվի իրենց աշխատանքի իրավունքը՝ լաց են լինում, մարդիկ, ահռելի պարտքեր անելով,ՀՀ են հասել, որ գոյատևեն», - «Փաստինֆո»-ին ասել է ռեստորաններից մեկի մենեջեր Արմինե Ավետիսյանը, որը փորձել է 4 հնդիկի համար ձեռք բերել աշխատանքի իրավունք՝ նրանց օրինական աշխատանքի ընդունելու համար, սակայն ստացել մերժում։

Զրուցակցի փոխանցմամբ՝ ռեստորանային ոլորտում, հատկապես մարզերում, խնդրահարույց է դարձել մաքրուհիներ, մաքրողներ, սպասք լվացողներ գտնելը, քանի որ Հայաստանի քաղաքացիները կամ չեն համաձայնվում նման գործ անել, կամ էլ չեն ցանկանում քարտային համակագով վճարվել։

 

«Ես կորցրել եմ հայ աշխատողներիս, նրանց մեծ մասը ծայրը ծայրին հազիվ հասցնող մարդիկ էին ու չէին ուզում քարտային համակարգով վճարվել։ Մեծ մասը հարկադիր պատրավորություններ ուներ, չվճարված պարտքեր ու ծանր աշխատանքով վաստակած գումարը հարկադիր ծառայությունը առգրավում էր ու չէին կարողանում այն ուղղել ընտանիքի կարիքները հոգալու վրա»,- ասաց Արմինեն՝ նշելով, որ իրենք էլ չեն ուզում ունենալ չգրանցված աշխատակիցներ։ Իսկ, երբ փորձել են հնդիկներով լրացնել բացը, որոնք հենց այդ աշխատանքի հույսով են հասել Հայաստան, բախվել են այլ խնդիրների։

Ըստ նրա՝ հնդիկներից շատերին Հայաստան են բերել աշխատելու խոստումներով, բայց թղթերը «կիսատ, պռատ» են ձեւակերպել, որոշ դեպքերում, թերեւս, նաեւ կանխամտածված խաբեության տպավորություն է ստեղծվում։

«Փորձել եմ 4 հնդիկի աշխատանքի ընդունել, մուծել նրանց պետտութքերը, մոտ 400 հազար դրամից մի փոքր ավելի՝ յուրաքանչյուր աշխատակցի համար 105.000 ՀՀ դրամ՝ մեկ տարվա համար, բայց բախվել եմ նոր խնդրի։ Միգրացիոն ծառայություն և սոցապ նախարարություն օնլայն դիմում են լրացրել, իրենք թույլ են տվել, իսկ ԱԱԾ-ն մերժել է», - ասաց Արմինե Ավետիսյանը՝ ավելացնելով, որ իրենց մոտ աշխատել ցանկացող 3 կին և մեկ տղամարդ՝ ազգությամբ հնդիկներ, Հնդկաստանում հավատացել են հնդիկ հայրենակցին, որն ունեցել է Հայաստանում կեցության ու աշխատանքի իրավունք, ու յուրաքանչյուրը նրան վճարել է 1մլն դրամին համարժեք հնդկական ռուփի, իր երկրում ընկնելով պարտքի տակ, հույս ունենալով, որ Հայաստան է գալիս աշխատելու։ Սակայն հայրենակիցը լրացրել է նրանց համար ընդամենը տուրիստական վիզա, որը Հայաստանում աշխատանքի վիզայի վերածելու համար կան պետտուրքեր, բայց պետտուրքը դեռևս չի տալիս երաշխիք, որ ՀՀ ԱԱԾ-ն թույլ կտա նրանց մնալ և աշխատել։

«Որպես գործատու, իմ շահից ելնելով ու նաև մարդկայնորեն խղճալով, երեք կնոջ համար մուծել եմ այդ պետտուրքը, բայց օրերս ԱԱԾ-ից ստացել եմ մերժում՝ առանց հիմնավորման։Ստիպված եմ լինելու 3-ին էլ փոխանցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի խեղճ կանանց հետ ուղարկեն, այս օրերին սպասում եմ նաև ԱԱԾ-ի պատասխանին տղամարդու թույլտվության մասով ու վստահ չեմ, որ նրան էլ չեն մերժի»,- ասել է զրուցակիցը։

Նա հավաստիացրեց, որ խեղճ ու կրակ աղքատ մարդիկ են ու բոլորովին չի հավատում, որ նրանք որևէ իրավական այլ խախտում արած լինեն, որն օգտագործվում է մերժվելու համար։ Պարզապես ՀՀ-ն, իբր, թույլատրել է Հնդկաստանից ժամանող անձանց աշխատել, բայց ընթացակարգը պարզ չէ, բավական բարդություններ կան։ «Առանց այն էլ աղքատ, բայց աշխատունակ անձանց կանգնեցնում են ավելի խորը աղքատության ճիրաններում հայտնվելու խնդրի առաջ, քանի որ մեծ մասը Հայաստան է հասնու պարտքեր անելով, վճարելով ինչ- որ հայրենակցի, որը լիրաժեք չի բացատրում իրավական ճանապարհն ու միայն իր փողի տերն է լինում», - նշել է Արմինե Ավետիսյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվելՈսկեհասկ գյուղում հարևանի շունը կծել է ընտանիքի մի քանի անդամների. երեխայի վիճակը ծանր էՍահմանվել են դպրոցի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները. ԿԳՄՍՆԱլեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ Փոխվարչապետը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին․ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին Որոշ մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, իսկ Տավուշի մարզում՝ ապամոնտաժվելՆորից պետք է սկսել «դժվար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղության որևէ երաշխիք էլի չի տրվելու․ Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը արել է աններելի բան՝ հաղթել է ՔՊ-ին․ Մամիջանյան (տեսանյութ)ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել էՈղբերգություն է 2,7 տարի մնալ կալանքի տակ` մեկի քմահաճույքով. Գեղամ Մանուկյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին (տեսանյութ)Մասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովինՀայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրըԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է Ես Թրամփից ծեր եմ, բայց ընդամենը 3 տարով. Բայդեն «Ոսկե ծիրան»-ի Վարպետ մրցանակը հանձնվել է Թարսեմ Սինգհին Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել Голос շարժման համանախագահ Գրիգորի ՄելքոնյանցինՌոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է ռուսական լավագույն դետեկտիվ սերիալների թոփ հնգյակում ՈՒՂԻՂ․ «սահմանադրության փոփոխությունները օրվա հրամայական»․ քննարկում «Նոր օր». Երևանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Կոնստանտին Շաքարյանի առաջին գրքի շնորհանդեսըՎարդենիսում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է Իմ քաղաքական մոտեցումներում բան չի փոխվել և ավելի սիրունացել եմ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Պետքարտուղար Զեյայի այցի կապակցությամբ դեսպան Քվինն ընթրիքի էր հրավիրել մի խումբ կին առաջնորդների Նարեկ Մալյանը, ինչպես և խոստացել էր, սափրվել է Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվելու պատվին (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը արձակուրդ կմեկնի Բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն Մելիքյան Վանաձորի համայնքապետ ընտրվելուց հետո կալանավորված Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվելու կադրերըՀանցագործության քանի դեպք է բացահայտվել 1 օրում Նախագահ Քոչարյանի քաղաքական հետապնդմանը մասնակցող դատավոր Դանիբեկյանը ինքը ենթարկվեց քաղաքական հետապնդման. Հովհաննես ԽուդոյանՀիմնանորոգվում է Սեմյոնովկա ավտոճանապարհի հատվածում գտնվող կամուրջը Վճռաբեկ դատարանի դատավորի տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը Կոտայքի մարզի ամառային ճամբարները գործում են առանց խախտումների Ովքեր են Հաղթանակ կամրջի մոտ կրակոցներ արձակած երիտասարդները. Armlur.am (տեսանյութ)Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-իցՀայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ Մանասերյան Մամիկոն Ասլանյանը ՀՀ-ի քաղբանտարկյալներից մեկն է, Փաշինյանի նավը խորտակվում է (տեսանյութ)Ասլանյանը կալանքի տակ մնաց, քանի որ հաղթել էր ընտրություններում, դա Փաշինյանի վրեժխնդրությունն է (տեսանյութ)Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ հերթական բանավեճինԱմերիկացիները կրկին առաջարկում են նշաձող իջեցնել․ Անդրանիկ Թևանյան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունք Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չեղարկել է այցը ՀունգարիաՈւՂԻՂ. Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվում 2,7 տարվա կալանքից հետոԱրհեստների 2-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դիլիջանում. ԿԳՄՍՆ Նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Չինաստանը. փոխնախարար 60-ամյա տղամարդը հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով. նրան գտել են Լավրովը ժամանել է Նյու Յորք «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է
Ամենադիտված