Выпущены марка, конверт первого дня и почтовый блок, посвященные 75-летию со дня рождения Гранта Варданяна - предпринимателя, мецената, основателя «Гранд Холдинга» МИД: Иран будет считать вражескими страны, которые откроют воздушное пространство Израилю Специальное предложение Америабанка для новых держателей Mastercard. Кешбэк в размере 1% и многочисленные подарки Надеемся, что конфликт на Ближнем Востоке в скором времени найдет свое возможное решение: Мирзоян Григор Минасян освобожден с должности министра юстиции Армении Армен Григорян принял директора Европейско-Евразийского регионального центра Разведывательного управления Минобороны США В Ливане миротворческий контингент ВС РА несет свою службу вне зоны боевых действий: МО Армении Премьер-министр РФ: Темпы роста экономик стран ЕАЭС превышают среднемировые показатели В Ереване проходит пленарное заседание Евразийского экономического форума (прямой эфир) Тегеран не оставит ни одно агрессивное действие Израиля без ответа: Канани В Ереване проходит Третий Евразийский экономический форум (прямой эфир) Глава МИД Армении встретился в Нью-Йорке с латвийской коллегой 

Հունիսի 28-ի աստղագուշակ

Խոյ. Թվում է, թե դուք ունեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար` խորաթափանցություն, սուր միտք, հնարամտություն և մարդկանց հետ լեզու գտնելու ունակություն:

Չի հերիքում միայն գործելու ցանկությունը, արդյունքում էլ տեղում դոփում եք, այլ ոչ թե գնում նպատակին ընդառաջ:

Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են ընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, ցուցադրական բաներ անում` և դա միայն այն բանի համար, որպեսզի իրենց անձի հանդեպ ուշադրություն հրավիրեն:

Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար օրը բոլորովին հարմար չէ` դուք կարող եք սիարահարվել մի մարդու, ով ունակ չէ ուժեղ զգացմունքների:

Ցուլ. Այսօր դուք շատ խոցելի եք: Ձեզ բնորոշ մարտական ոգին թաքնվել է չգիտես որտեղ, և դուք էլ հակված եք հանձնվելու դեռ մինչ իսկական մարտի սկիզբը: Եվ դրանում ոչ մի ռազմական խորամանկություն չկա, ուղղակի դուք, չգիտես ինչու, մտածում եք, որ ի վիճակի չեք մարտնչելու: Այնինչ, դուք բավականաչափ ներուժ ունեք ձեր անբարյացկամներին հաղթելու համար: Ուղղակի չկա այն մեկը, ով ձեզ կոգեշնչեր:

Մտերիմներին դուք բազմիցս կզարմացնեք ձեր շաղակրատանքով ու փափկությամբ: Եթե խոսքը գնում է մի  լուրջ բանի մասին, ապա կասկած չկա, որ շուտով դուք ձեր կարծիքը շրջադարձորեն կփոխեք, և այդ ժամանակ էլ կգա կոնֆլիկտների, վեճերի, հարաբերություններ պարզաբանելու ժամանակը:

Երկվորյակներ. Մարդիկ, ում հետ այսօր դուք ստիպված եք լինելու գործ ունենալ, ձեզ հաճելի չեն, սակայն նրանք տեղյակ չեն այդ մասին: Դուք ձեզ այնպես եք պահում, կարծես պատրաստ եք դառնալ յուրաքանչյուրի լավագույն ընկերը, ինչը օգնում է համակրանք նվաճել, նոր ծանոթություններ հաստատել: Անգամ ամենալարված բանակցությունները դուք ի վիճակի եք վերածել հաճոյախոսությունների փոխանակման: Ձեզ նաև կհաջողվի անձնական հմայքն օգտագործել ինչ-որ ֆինանսական խնդիրներ լուծելու համար:

Բարենպաստ օր է միայնության մեջ զբաղմունք գտնելու համար` դուք հաճույքով ընթերցում եք և երաժշտություն լսում: Ցանկալի չեն ֆիզիկական լարումները:

Խեցգետին. Դուք լավատեսորեն եք տրամադրված և թույլ չեք տալիս մանր անախորժություններին փչացնել ձեր տրամադրությունը: Օրվա առաջին կեսը բարդ խնդիրների լուծման պահն է, որոնք ժամանակին չեն կարողացել լուծել ոչ’ ձեր աշխաըակիցները, ոչ էլ` ազգականները: Հետո ցանկություն կառաջանա մի փոքր լիցքաթափվել և ժամանակն անցկացնել հաճելի միջավայում:

Աշխարհիկ միջոցառումների այցելելը, ինչպես պարզվում է, հաճելի գործ չէ, սակայն` օգտակար է, քանի որ դուք նոր ծանոթություններ ձեռք կբերեք: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ` ֆինանսական կամ ունեցվածքային հարցերի շուրջ:

Առյուծ. Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Էմոցիաները սուր և հակասական են, և ձեզ էլ չի հաջողվում հավասարակշռված լինել: Օրվա ընթացքում կլինեն տհաճ բացահայտումներ և հիասթափություններ: Մարդը, ով ձեզ օգնություն էր խոստացել, կնախընտրի հոգ տանել սեփական շահերի համար, ձեզ դնելով միանգամայն տհաճ իրավիճակում:

Որքան ավելի շուտ կարգի բերեք ձեր էմոցիաները, ցանկություններն ու ձգտումները, այնքան ավելի լավ: Այսօր ինչ-որ արդյունքների հասնել հնարավոր կլինի միայն հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու դեպքում:

Կույս. Այսօր դուք շատ դրական բան կանեք շրջապատի համար, սակայն դա կմնա չգնահատված: Ավելին` որքան ավելի շատ եք դուք ջանքեր թափում, այնքան ավելի շատ են ձեզ քննադատում: Սակայն տհաճ դիտողությունները ձեզ չպետք է շեղեն բարի ձեռնարկումներից: Այնտեղ, որտեղ խոսքը կգնա սեփական շահերի մասին, հատկապես` ֆինանսական, աստղերը չեն շտապի ձեզ սատարել:

Դուք կարողանում եք ենթագիտակցորեն գտնել բազմաթիվ բարդ խնդիրների վերաբերյալ ճիշտ որոշումները և աստիճանաբար կյանքի մի շարք հարցերին դրական ուղղվածություն եք տալիս:

Կշեռք. Գերազանց օր է բանակցություններ վարելու, ձեր պրոֆեսիոնալ գործունեության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու համար: Որքան ավելի շատ եք դուք խոսում, այնքան ավելի լավ եք պատկերացնում, թե ինչ է պետք ձեռնարկել: Կարելի է պլաններով կիսվել ընկերների և դաշնակիցների հետ` ձեզ և’ կհուշեն, թե ինչ անել, և’ կսատարեն:

Հնարավոր են հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, սակայն դուք հակված եք թերագնահատել նոր ծանոթներին, նրանց արժանիքներին վերաբերվել քննադատաբար: Ավագ ազգականների հետ հարաբերությունները լարված են, քանի որ ձեր վարքագիծը սխալ է ընկալվում:

Կարիճ. Դուք հասնում եք ձեր ուզածին` օգտագործելով շրջապատին որպես գործիք, սակայն դա անում եք այնքան հմուտ, որ ոչ ոք չի դժգոհում: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի ստեղծագործական բնույթի զբաղմունքի, ինչպես նաև` ցուցահանդես, թատրոն, թանգարան, համերգասրահ այցելելու համար: Կարելի է հարդերձարանը թարմացնել, փոխել իմիջը` արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ: Չի բացառված, որ դուք հանկարծ համակրանքով լցվեք մի մարդու հանդեպ, ով նախկինում ձեզ նյարդայնացնում էր:

Աղեղնավոր. Այսօր ոչ մի բարդ գործի պետք չէ միայնակ ձեռնամուխ լինել` ձեզ իրոք աջակցություն է պետք, և լավ կլինի, որ որքան հնարավոր է շուտ դուք դա հասկանաք: Ռիսկի չգնաք` այսօր դժվար թե ձեր բախտը բերի, իսկ կորուստները կարող են շատ զգալի լինել: Բարենապաստ օր է ժամանակակից տեխնիկա գնելու և դրանով աշխատելու համար:

Ձեզ ձգում է ճամփորդելու գաղափարը, սակայն ուղևորություն սկսելու համար սա ամենաբարենպաստ օրը չէ: Լավագույն բանը, որ կարող եք այսօր անել, դա հեռավոր ապագայի վրա ծրագրած ճանապարհորդությանը նախապատրաստվելն է:

Այծեղջյուր. Հիանալի օր է, որը ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել ամենահամարձակ պրոֆեսիոնալ գաղափարները: Ձեզ բնորոշ եռանդն ու նպատակամղվածությունը օգնում են գերազանցել մրցակիցներին, հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Հնարավոր են ազդեցիկ մարդու աջակցություն, ծառայողական բարձրացում, աշխատավարձի աճ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսկան առումով:

Փոփոխություններ կլինեն անձնական ոլորտում: Երեկոյան դուք կհայտնվեք ռոմանտիկ տրամադրության ներքո, ինչը կարող է ձեր սիրային ժամադրությունը անմոռանալի դարձնել:

Ջրհոս. Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, թեկուզև` ոչ միանգամից: Օգնության մի սպասեք` գործի անցեք,անգամ եթե ոչ ոք ձեզ չի աջակցում: Ինքնուրույն գործելով, դուք կլուծեք բազմաթիվ հարցեր, ինչը կարող էր ավելի զգույշ և անվճռական մարդկանց ուժերից վեր լինել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ձեռնտու գործարքների կնքում:

Աշխատեք ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել, մնացեք ստվերում և ուշադիր հետևեք իրադարձություններին: Ձեր խորաթափանցությունն ու երևույթները ժամանակին նկատելու ունակությունը ձեզ բարի ծառայություն կմատուցեն:

Ձկներ. Ինչով էլ որ դուք այսօր զբաղվեք, կարող եք չկասկածել, որ լրջորեն դրանով կհրապուրվեք: Չի բացառված, որ այսօր ձեր մեջ այնպիսի ունակություններ ու տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Ձեր մտահորիզոնը սրընթաց ընդլայնվում է, դրա հետ մեկտեղ էլ նորանոր ծանոթություններ են հաստատվում, և այս ամենի արդյունքում օրը բավական հագեցած է ստացվում, լի` տպավորություններով:

Անձնական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, ներդաշնակ են: Հնարավոր է որ սիրահարվեք, ընդ որում` լրջորեն ու անպատասխան, այնպես որ` պատրաստ եղեք դրան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Выпущена марка, посвященная 75-летию со дня рождения Гранта Варданяна, основателя «Гранд Холдинга»Премьер-министр прибыл во Францию ​​с рабочим визитомОтношения с Грузией в регионе очень важны для нас: КостанянВыпущены марка, конверт первого дня и почтовый блок, посвященные 75-летию со дня рождения Гранта Варданяна - предпринимателя, мецената, основателя «Гранд Холдинга»Forbes: «Газпром» возглавил рейтинг самых убыточных компаний РоссииИзраиль движется вперед по двум фронтам: APМИД: Иран будет считать вражескими страны, которые откроют воздушное пространство ИзраилюСпециальное предложение Америабанка для новых держателей Mastercard. Кешбэк в размере 1% и многочисленные подарки Надеемся, что конфликт на Ближнем Востоке в скором времени найдет свое возможное решение: МирзоянНа западе Индии разбился вертолет Agusta 109Григор Минасян освобожден с должности министра юстиции АрменииАрмен Григорян принял директора Европейско-Евразийского регионального центра Разведывательного управления Минобороны СШАКанцлер Германии приготовился позвонить Путину впервые почти за два годаВ Ливане миротворческий контингент ВС РА несет свою службу вне зоны боевых действий: МО Армении27-28 сентября состоялась международная конференция «Mining Armenia», объединившая ведущих спикеров отраслиНа заседании Национального Собрания Армении обсуждается вопрос избрания члена Совета ЦБСпикер парламента Армении: Азербайджан может найти новую причину для отказа от подписания мирного договораС нашим соседом мы в настоящее время имеем четкую границу протяженностью более 12 км: Ален СимонянДепутат от правящей в Армении партии «вспомнила»: Министр юстиции должен быть из политической командыПогода в Армении Байден может ускорить заявку Украины в НАТОПремьер-министр РФ: Темпы роста экономик стран ЕАЭС превышают среднемировые показателиГригор Минасян: Я подал премьер-министру Армении заявление об отставкеАрхиепископ: Открытие границ с Турцией очень важно для свободного рынкаВ Ереване проходит пленарное заседание Евразийского экономического форума (прямой эфир)Премьер-министр РФ прибыл на место проведения Евразийского Межправительственного Совета в ЕреванеВ Бейруте из-за ударов Израиля разрушено восемь зданийДзюник Агаджанян: Развитие событий на Ближнем Востоке является частью глобальной программыДания инвестирует более $628 млн в оборонную промышленность УкраиныКурсы валют в АрменииПосол США: Армения открыта для бизнесаВ Армении открылся самый крупный иранский торговый центр в миреПроблема въезда в Иран с армянскими номерами исчезаетГлава МИД Армении примет участие в Варшавском форуме по безопасностиТегеран не оставит ни одно агрессивное действие Израиля без ответа: КананиПроект строительства Третьей ЛЭП Армения-Иран свяжет энергосистемы Ирана и РоссииМинистры сельского хозяйства ЕЭАС встретятся в Ереване в следующем месяцеПоложительно, что Россия будет способствовать примирению с Абхазией и Южной Осетией: Каладзе«Священная борьба»: Начинается этап «Победы и надежды»Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсацииВ Ереване проходит Третий Евразийский экономический форум (прямой эфир)Telegram добавил новые функции: Теперь можно будет отправлять подаркиВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 30 СЕНТЯБРЯИзраиль утверждает, что убил лидера «Хезболлах» и с тех пор находится в состоянии повышенной готовностиКомиссия по нацбезопасности парламента Ирана провела внеочередное заседание по событиям в ЛиванЗеленский представил Трампу «план победы»В Армении воздух станет холоднее на 2-4 градусаУщерб, нанесенный тайфуном «Яги» Вьетнаму, составил 3,31 млрд. долларовAl Jazeera: После ударов по Ливану в Израиле наблюдается рост популярности НетаньяхуИран запросил экстренный саммит ОИС в связи с израильскими атаками в Ливане и Палестине
Самое популярное