Երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատումն արվում է գիշերը, փակվել է 2 գոտի Հայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի Իրանի պատվաբեր առաջարկը մերժեցին. Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆի հուշերից Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ԱՄՆ-ն եռանդով է «կպել» Հայաստանին. Զախարովան՝ ամերիկացիների երևանյան այցերի մասին Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 12-ին Արտшկարգ դեպք՝ Երևանում․ 34-ամյա վարորդը «Mercedes»-ով Հրազդանի կիրճում հայտնվել է թփուտների մեջ Այլևս ՔՊ-ն է Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ) Պրոբլեմ ա, 21-րդ դարում կաթը պիտի ավտոմատ կթվի ու մարդու հետ առնչություն չլինի. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել ԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծը 

Սա ընդամենը «թատերական ներկայացում» էր Աննա Հակոբյանի և ընտրված հրավիրյալների մասնակցությամբ. Գագիկ Համբարյան

Քաղաքական

«168.am» Երեկ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Գյումրի ճանապարհվելուց առաջ» գրությամբ՝ ներկայանում էր աշխատասենյակում ինչ-որ բան կարդալիս։ Նույն օրը հրապարակել էր նաև մեկ այլ տեսանյութ՝ արդեն Գյումրիից, գրելով, որ Շիրակի պետական համալսարանում մասնակցել է ավարտական դիպլոմների հանձնման գործընթացին, ավարտական վկայական ստացողների մեջ էր նաև իր օգնական Վարդուհի Մանուկյանը։

Աննա Հակոբյանի այցը Շիրակի պետական համալսարան, գրկախառնությունները, այցը հայտնի «Չերքեզի ձոր» և դիպլոմներ ստանալու ամբողջ արարողակարգը ներկայացված է տեսանյութով։

168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ համալսարանում Աննա Հակոբյանի մասնակցությամբ այդ արարողությանը ներկա չի եղել, բայց հավելեց, որ ընդհանրապես համալսարանում նման ավանդույթ երբևէ չի եղել, որ ուսանողների մի խմբին դիպլոմներ հանձնեն մի օր, մի խմբին՝ մեկ այլ օր։

«Համալսարանը նման ավանդույթ չունի, որ երկրի ղեկավարի կինը հանձնի դիպլոմները, այն էլ՝ ուսանողների մի խմբին, սա ընդամենը «թատերական ներկայացում» էր։ Աննա Հակոբյանը նշել էր, թե ում համար էր եկել Գյումրի՝ Վարդուհու համար, ով մեր ուսանողն է եղել, սովորել է հոգեբանության հեռակա բաժնում, ինքս նրան դասավանդել եմ, որդեկորույս մայր է:

Գիտե՞ք այստեղ խայտառակությունը որն է, որ այդ արարողությանը հրավիրել են միայն հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողներին բնագիտա-մաթեմատիկական և հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողները հրավիրված չեն եղել։ Ընտրովի, հատուկ մեկ ֆակուլտետի ուսանողներին էին հրավիրել, որտեղ միայն կարմիր դիպլոմ չէին տալիս, այլև կապույտ։ Հուսամ, տեսաք, թե տիկինն ինչպես էր վարվում հնություն համարվող գրքերի հետ, որոնք 18-19-րդ դարի գրքեր են։ Այդ գրքերն այնպես էին բացում ու փակում, կարծես թե սովորական կատալոգ էր։ Սրանից զատ, տիկինը, որ բարձրացավ համալսարանի երկրորդ հարկում գտնվող 44-օրյա պատերազմում նահատակված մեր զինվոր ուսանողներին նվիրված փառքի անկյուն, ծաղիկներ դնելիս գլուխը չխոնարհեց»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի փոխանցմամբ՝ Շիրակի պետական համալսարանն ունի երեք ֆակուլտետ՝ բնագիտա-մաթեմատիկական, հումանիտար գիտությունների և հասարակագիտության։ Սակայն երեկ հրավիրել էին միայն հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողներին, մյուս երկու ֆակուլտետների ուսանողներն իրենց դիպլոմները ստացել են այսօր։

Գագիկ Համբարյանն ընդգծեց, որ Հայաստանի բազմաթիվ համալսարաններում կան որդեկորույս ծնողներ, ամուսիններ, եղբայրներ կորցրած կանայք, սակայն Աննա Հակոբյանը նրանցից որևէ մեկի դիպլոմի հանձնման արարողությանը չի մասնակցել՝ ինչո՞ւ։

Վերհիշելով 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրի միջադեպը, երբ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքող որդեկորույս ծնողներին կարմիր բերետավորները ոտքերից ու ձեռքերից բռնած՝ քարշ տալով բերման էին ենթարկում, Գագիկ Համբարյանը նկատեց՝ ակնհայտ է, որ գործում է երկակի ստանդարտ ՝ «ով մեզ հետ է՝ խրախուսվում է, ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է» սկզբունքով։

«Որդեկորույս այն ծնողները, որոնք Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգին երկրպագում են՝ կեղծում են իրենց որդիների զոհվելու իրական պատճառը՝ փորձելով քողարկել այդ ողբերգության մեղավորին՝ խրախուսվում են։

Լավ, այդ ծնողները մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը չեն հարցնո՞ւմ, թե ինչու էին իրենց տղաները ծառայում Արցախում, եթե նիկոլ Փաշինյանը, ինչպես ԱԺ ամբիոնից էր հայտարարում, դեռ «2018 թվականից գիտեր, որ Արցախն Ադրբեջանինն է»։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք իմ ուսանող Վարդուհին Աննա Հակոբյանից այդ դիպլոմը ստանալուց հետո նման հարց ուղղել է Աննա Հակոբյանին, թե՞ ոչ։ Այն որդեկորույս ծնողները, որոնք գործող իշխանության ճակատին ասում են ամբողջ իրականությունը և այն, ինչ իրենք մտածում են՝ դառնում է նրանց ատելության թիրախն ու ենթարկվում հարձակումների»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Նրա գնահատմամբ՝ Աննա Հակոբյանը փաստորեն բավականին անկեղծ է եղել՝ ասելով, որ Շիրակի համալսարան եկել է միայն Վարդուհու համար։

«Նաև ինձ մեկ բան է հետաքրքրում, դիպլոմները հանձնելուց հետո բոլորը գնացել են հայտնի «Ձկի ձոր», ո՞վ է այդ ծախսերը հոգացել՝ Շիրակի պետահամալսարանի բյուջեի՞ց են տրամադրել գումարը, թե՞ պետական բյուջեից»,- հռետորական հարցով եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատումն արվում է գիշերը, փակվել է 2 գոտիՀայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի Իրանի պատվաբեր առաջարկը մերժեցին. Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆի հուշերից Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելԱՄՆ-ն եռանդով է «կպել» Հայաստանին. Զախարովան՝ ամերիկացիների երևանյան այցերի մասինԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 12-ինԱրտшկարգ դեպք՝ Երևանում․ 34-ամյա վարորդը «Mercedes»-ով Հրազդանի կիրճում հայտնվել է թփուտների մեջԱյլևս ՔՊ-ն է Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)Պրոբլեմ ա, 21-րդ դարում կաթը պիտի ավտոմատ կթվի ու մարդու հետ առնչություն չլինի. Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծըԼեհաստանում վթարի է ենթարկվել M-346 ուսումնամարզական ինքնաթիռըԱվարտվել է 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետըԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի դեսպանին Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ումՊարզվում է, մինչեւ պարտության արձանագրումը՝ Հայաստանի իշխանությունը մերժել է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Իրանին. Աննա ԻսրաելյանԹմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառությունՕրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվենՀանդիպում ենք վաղը՝ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին, Հրազդանի Դրամատիկական թատրոնի շենքում․ Սրբազան պայքար«Հայ ժողովրդի պատմություն» առարկան վերանվանվել է «Հայաստանի պատմություն». դա նման է, որ մարդկանց գերդաստանի պատմությունը սահմանափակվի իրենց տան հատակագծի տեխնիկական նկարագրով. Աբովյան Հայտնի վիզիոներ Տարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներինԱզգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի․ ՀետքՋրհեղեղի հետեւանքով տուժած քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար պետք է դիմումներ ներկայացնեն հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալՀետո էլ վիրավորվում են, երբ հողատու են իրենց կոչում, բա հողատուն «պոզով-պոչո՞վ» է լինում․ ՇարմազանովԵրիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել էԿիրանցի բնակիչներին պարտադրում են դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալուԻմ նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ՆԳ նախարարի հետ հանդիպել եմ, որ հարվածողին գտնենք. Անի Գևորգյան (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ hրազենային վնաuվածքով մաhացած տղամարդ է հայտնաբերվելՄերձմոսկովյան շրջանում «Սուպերջեթ 100» ինքնաթիռ է կործանվելՆեպալում երկու ավտոբուս սողանքի պատճառով գետն է ընկել․ 60 մարդ անհետ կորած էԻնքնաշեն վերելակով իջնելու ժամանակ ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց Պուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել. Կրեմլ Իրավապահ համակարգի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա ապահովագրեց իրեն. 168.am Աշխարհի ամենաչոր՝ Ատակամա անապատը ծաղկել է (լուսանկարներ) Որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվող 34-ամյա կինն ու երեխաները հայտնաբերվել են Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Միրզոյան Ընդհանուր մոտ 1 մլրդ կտրամադրվի աղետի գոտու տուժած քաղաքացիներին. ՆԳ փոխնախարար (տեսանյութ) Լրագրողները դատարանում հաղթել են Փաշինյանի ՝ իրենց վիրավորած աջակիցներինԿառավարությունը հստակեցրել է հեղեղումներից տուժած քաղաքացիներին փոխհատուցում հատկացնելու կարգը Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում Երևանի «Դեյվ հոթել»-ում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողներ «Իմ քայլը» հիմնադրամի անավարտ բարեգործությունը. Hetq.am Արագածոտնի երիտասարդաց միությունների անդամները այցելել են Մայր Աթոռ ստանալու Վեհափառի օրհնությունը ՃՏՊ Շիրակի փողոցում․ կան տուժածներ Ավինյանը Նիկոլի ինադու բոլոր խնդրահարույց ծրագրերը հետաձգել է առնվազն մինչև տարեվերջ․ «Իրավունք» 45 տարվա ստաժ ունեցող արցախցին դիմել է կենսաթոշակ ստանալու համար, ասել են՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի Շատ կարևոր է, թե դուք ինչպես եք ապրում, կարևոր է, թե դուք ինչպես եք զինված․ նախագահը՝ զինվորներին «Շուռ տված» հայեր ամենուր կան․ Արմեն ԱյվազյանՀՀ-ն տարածքային հավակնություններ չունի և պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը Փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին Նիկոլի մոտ մարզպետների քնությունն այդքան էլ հարթ չի անցել. «Իրավունք»
Ամենադիտված