Շուկա ենք մտնում, սաղ թանկ ա. առևտրականները՝ Կոմիտասի շուկայում գնային իրավիճակի մասին (տեսանյութ) Ռուբինյանը պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին Փաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել․ ո՞վ է վճարել նրանց համար Ստախոս, զրպարտիչ նեռը իմ մասին բան է ասել ու զրպարտել է ինձ, դատի եմ տալու ես այդ սատանային. Սրբազան ԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ-ում պարեկային ոստիկանության ձևավորմանը Փոխվարչապետը ևս արձակուրդ է գնում 115 000 արցախցիներ ստիպված էին փախչել Հայաստան՝ հալածանքների և ոճրագործությունների սպառնալիքի ներքո. Միրզոյան Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել Ոսկեհասկ գյուղում հարևանի շունը կծել է ընտանիքի մի քանի անդամների. երեխայի վիճակը ծանր է Սահմանվել են դպրոցի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները. ԿԳՄՍՆ 

45 մլն դրամ մրցանակային ֆոնդ՝ Կոնդի վերակենդանացման համար. «Հրապարակ»

Գիտություն և Մշակույթ
Hraparak.am- ը գրում է.
 
Օրեր առաջ կառավարության ընդունած որոշման համաձայն, Երեւանի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում գտնվող որոշ տարածքների նկատմամբ տրվել է հանրային գերակա շահ ճանաչելու եւ պետության սեփականությունը հանդիսացող հողամասը (13200.54 քմ) ուղղակի վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն: Նշված տարածքում «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվել է Համաշխարհային առեւտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիր։
 
Նկատենք, որ առաջարկվող հողամասը, ըստ Երեւանի գլխավոր հատակագծի եւ Երեւանի կենտրոնի գոտիավորման նախագծի, գտնվում է Կոնդ պատմական թաղամասի տարածքում: Բացի այդ, օտարվող հողակտորն անմիջապես հարում է Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցուն եւ գտնվում է դրա պահպանական գոտում:
 
Հետաքրքիր է, որ հուշարձանների պետական ցուցակում ներառված է Կոնդ թաղամասում առկա շուրջ 30 հուշարձան, այդ թվում՝ Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ իր ենթահուշարձաններով, Մամռիի ջրանցքը, Թափաբաշի մզկիթը, «Լեռնցիների պարը» քանդակը։ Բացի այդ, Կոնդի տարածքում հաշվառված է 13 նորահայտ հուշարձան, որոնք օրենքով ենթակա են պահպանության եւ հանդիսանում են հիմնականում բնակելի տներ։ 
 
Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար դեռ 2021-ին Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ էր հայտարարել՝ ժյուրիի կազմում ներառելով ինչպես հայ, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների։ Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայում հայտարարված է Կոնդ թաղամասի պատմական միջավայրի վերականգնման նախագծային մրցույթի 2-րդ փուլը, որը դեռ չի էլ ավարտվել, նախատեսված է մրցույթի արդյունքներն ամփոփել հոկտեմբեր ամսին։ Ինչ վերաբերում է հաղթող մասնակիցներին, ապա ամենաուշը դեկտեմբերին դրանք կհրապարակվեն։ Ստացվում է, որ, մի կողմից, Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ է հայտարարում Կոնդի վերակառուցման համար, մյուս կողմից՝ կառավարությունը հենց այդ նույն տարածքները գերակա շահ է ճանաչում։
Ուսումնասիրելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի kond.minurban.am կայքում Երեւանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի վերաբերյալ ներկայացված նյութերը եւ ելակետային տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 999-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքները, որոնք անմիջապես հարում են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքի սահմաններին, ներառված են Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի շրջանակում դիտարկվող տարածքների սահմանագծում:
 
Մրցույթի նախագծային սահմաններում ներառված չէ ընդամենը Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքը: Սակայն նույնիսկ ոչ մասնագետի համար առնվազն անհասկանալի կլիներ, որ Երեւանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթում նախատեսված չլինեին Կոնդի՝ միակ բարվոք վիճակում պահպանված հանրապետական նշանակության հուշարձանը՝ մեծ երկրաշարժից քանդված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ դրա պատմական ու պահպանական միջավայրը:
Համաձայն հրապարակված նյութերի՝ պարզվում է նաեւ, որ մրցույթի 1-ին փուլում ներկայացված եւ 2-րդ փուլ անցած բոլոր 7  աշխատանքների քաղաքաշինական նախագծային լուծումներում  ներառված են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ դրան հարող նշված տարածքները՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը, դոմինանտ դերը եւ նշանակությունը պատմական թաղամասի վերականգնման գործում:
 
Մրցույթի 1-ին փուլում ներկայացված եւ 2-րդ փուլ անցած մի քանի նախագծերում ակնհայտ երեւում է, որ  գերակա շահ ճանաչված տարածքը ներառված է կառուցապատման նախագծային առաջարկներում՝ Սբ Հովհաննես եկեղեցու հետ միասին:
 
Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ՝ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը նախ զարմացավ, որ կառավարությունը նման որոշում է ընդունել, բայց չխուսափեց գնահատական տալուց․ «Անկախ նրանից՝ ես տեղյակ եմ, թե տեղյակ չեմ, դա շատ վատ բան է, եւ ինչքան կարելի է, հարկավոր է հակադրել դրան նորմալ մասնագիտական կարծիքներ։ Այդ ծրագրի հետ կապված՝ միանշանակ, շատ վատ կարծիք ունեմ, որովհետեւ Կոնդն առանց այդ էլ այնքան է կառուցապատվել տարբեր շենքերով, որ, կարելի է ասել՝ գրեթե կորցրել ենք թաղամասը»։
 
Մի կողմից՝ մրցույթ է հայտարարվում, մյուս կողմից՝ կառավարությունն այդ տարածքները գերակա շահ է ճանաչում, ինչպե՞ս է դա հնարավոր։ «Չգիտեմ, թե ով ոնց է որոշում, բայց, բոլոր դեպքերում, այնտեղ չի կարելի ընդհանրապես մտնել, Կոնդի կողքերից էլ չի կարելի ոչինչ անել։ Եթե ուզում ենք պահպանել ու ինչ-որ բան անել Կոնդի վերաբերյալ, այդտեղ չի կարելի նոր կառույցներ սարքել»։
 
Հ․ Պողոսյանը, ով մրցութային 1-ին փուլի ժյուրիի նախագահն էր, այժմ տեղյակ չէ՝ մրցույթի 2-րդ փուլը եղե՞լ է, թե՞ ոչ, եւ ո՞վ է 2-րդ փուլի մրցութային հանձնաժողովի նախագահը։ Ի՞նչ պոտենցիալ ունեն 2-րդ փուլ անցած 7 մրցութային նախագծերը։ «Ես չգիտեմ՝ հեղինակներն ովքեր են, նրանց պետք է առաջադրանք տրվեր 2-րդ փուլի համար, բայց, ինչքան տեղյակ եմ, այդ առաջադրանքը տրված չէ»։  
 
Նշենք, որ երկփուլ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն ՀՀ դրամ: 2-րդ փուլ անցած 7 հայեցակարգային նախագծերից պետք է ընտրվի 3 մրցանակակիր նախագիծ։ Հետաքրքրական է, որ առաջին մրցանակ շահած աշխատանքը ենթակա չէ պարտադիր իրականացման։ Այլ կերպ ասած՝ հայտարարված միջազգային մրցույթն իրենից ներկայացնում է բարի ցանկությունների փաթեթ՝ առանց օգտակար գործողության գործակցի, բայց որի միայն մրցանակային ֆոնդի համար հատկացվել է 45 մլն դրամ՝ չհաշված կազմակերպչական ծախսերը։
 
 
 
Սոնա Ադամյան
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շուկա ենք մտնում, սաղ թանկ ա. առևտրականները՝ Կոմիտասի շուկայում գնային իրավիճակի մասին (տեսանյութ)Ռուբինյանը պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներինՓաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել․ ո՞վ է վճարել նրանց համարՍտախոս, զրպարտիչ նեռը իմ մասին բան է ասել ու զրպարտել է ինձ, դատի եմ տալու ես այդ սատանային. ՍրբազանԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ-ում պարեկային ոստիկանության ձևավորմանըՓոխվարչապետը ևս արձակուրդ է գնում115 000 արցախցիներ ստիպված էին փախչել Հայաստան՝ հալածանքների և ոճրագործությունների սպառնալիքի ներքո. ՄիրզոյանՀայաստանում աննշան գնաճ է արձանագրվելՈսկեհասկ գյուղում հարևանի շունը կծել է ընտանիքի մի քանի անդամների. երեխայի վիճակը ծանր էՍահմանվել են դպրոցի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները. ԿԳՄՍՆԱլեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ Փոխվարչապետը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին․ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին Որոշ մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, իսկ Տավուշի մարզում՝ ապամոնտաժվելՆորից պետք է սկսել «դժվար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղության որևէ երաշխիք էլի չի տրվելու․ Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը արել է աններելի բան՝ հաղթել է ՔՊ-ին․ Մամիջանյան (տեսանյութ)ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել էՈղբերգություն է 2,7 տարի մնալ կալանքի տակ` մեկի քմահաճույքով. Գեղամ Մանուկյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին (տեսանյութ)Մասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովինՀայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրըԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է Ես Թրամփից ծեր եմ, բայց ընդամենը 3 տարով. Բայդեն «Ոսկե ծիրան»-ի Վարպետ մրցանակը հանձնվել է Թարսեմ Սինգհին Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել Голос շարժման համանախագահ Գրիգորի ՄելքոնյանցինՌոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է ռուսական լավագույն դետեկտիվ սերիալների թոփ հնգյակում ՈՒՂԻՂ․ «սահմանադրության փոփոխությունները օրվա հրամայական»․ քննարկում «Նոր օր». Երևանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Կոնստանտին Շաքարյանի առաջին գրքի շնորհանդեսըՎարդենիսում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է Իմ քաղաքական մոտեցումներում բան չի փոխվել և ավելի սիրունացել եմ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Պետքարտուղար Զեյայի այցի կապակցությամբ դեսպան Քվինն ընթրիքի էր հրավիրել մի խումբ կին առաջնորդների Նարեկ Մալյանը, ինչպես և խոստացել էր, սափրվել է Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվելու պատվին (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը արձակուրդ կմեկնի Բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն Մելիքյան Վանաձորի համայնքապետ ընտրվելուց հետո կալանավորված Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվելու կադրերըՀանցագործության քանի դեպք է բացահայտվել 1 օրում Նախագահ Քոչարյանի քաղաքական հետապնդմանը մասնակցող դատավոր Դանիբեկյանը ինքը ենթարկվեց քաղաքական հետապնդման. Հովհաննես ԽուդոյանՀիմնանորոգվում է Սեմյոնովկա ավտոճանապարհի հատվածում գտնվող կամուրջը Վճռաբեկ դատարանի դատավորի տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը Կոտայքի մարզի ամառային ճամբարները գործում են առանց խախտումների Ովքեր են Հաղթանակ կամրջի մոտ կրակոցներ արձակած երիտասարդները. Armlur.am (տեսանյութ)Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-իցՀայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ Մանասերյան Մամիկոն Ասլանյանը ՀՀ-ի քաղբանտարկյալներից մեկն է, Փաշինյանի նավը խորտակվում է (տեսանյութ)Ասլանյանը կալանքի տակ մնաց, քանի որ հաղթել էր ընտրություններում, դա Փաշինյանի վրեժխնդրությունն է (տեսանյութ)Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ հերթական բանավեճինԱմերիկացիները կրկին առաջարկում են նշաձող իջեցնել․ Անդրանիկ Թևանյան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունք
Ամենադիտված