Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Բագրատ Սրբազանն այցելեց Արմավիրի Խանջյան գյուղից նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի ընտանիքին 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին Հայաստանում գործող աղանդների նպատակն է` քանդել մեր պետականության հիմքերը. Մհեր Մելքոնյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլին․ Աշոտյան Լավ հիշում եմ հոկտեմբերի 19-ի հանդիպումը, որտեղ Նիկոլը մի շարք մտքերով կիսվեց․ Շարմազանով ՔՊ-ի՝ կարմիր կետագծերով թալանը կազմել է 2 մլրդ 3մլն 717 հազար դրամ․ Արշակ Սարգսյան Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան «Շահումյանցի Ժիրոն» ազատ է արձակվել 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունների հետևանքով 178 մլն դրամի վնասն վերականգնվել է. ՔԿ

Քաղաքական

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին հիմնադրվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությունը, որի բաժնետերեր են հանդիսացել վերը նշված պաշտոնատար անձ Ա. Ս.-ի և նրա մտերիմների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Ա. Ս.-ի կնոջ ղեկավարած մանկապարտեզի պահակ Լ. Գ.-ն: Վերջինս 2013թ. հունիսի 26-ին դիմում է ներկայացրել  Ա. Ս.-ին՝ խնդրելով պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Ներսիսյան 5 հասցեում գտնվող նախկին դպրոցի մասնաշենքերն օտարել նշված ընկերությանը:

 Լ. Գ.-ի դիմումի հիման վրա և Ա. Ս.-ի կազմակերպմամբ վերը նշված անշարժ գույքից առանձնացվել են 1063.25 քմ ընդհանուր մակերեսով դպրոցի երկու մասնաշենքերը և դրանցով զբաղեցված՝ 0.303439 հա մակերեսով հողամասը, որի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2013 թվականի օգոստոսի 7-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Մինչ այդ՝ սկսած 2012 թվականից, Ա. Ս.-ի ղեկավարած վարչության կողմից մշակվել և որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացվել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվել է 2014 թվականին: Նշված օրենքով պետական գույքի օտարման եղանակ է սահմանվել նաև ուղղակի վաճառքը՝ այն պայմանավորելով բացառապես  գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդի կամ տվյալ գույքի վարձակալի առկայությամբ: Մինչդեռ, անտեսելով ուղղակի եղանակով պետական գույքի օտարման իրավաչափությունը սահմանող հիշյալ դրույթները, «Քիդս Քեը» ՍՊ ընկերության կողմից օտարվող գույքի վարձակալ երբևէ չհանդիսանալու, ինչպես նաև՝ գործարար (ներդրումային) ծրագրի բացակայության պայմաններում, ելնելով ընկերության շահառուների հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված խմբային շահերից, Ա. Ս.-ն  2014 թ.-ից մշակել և 2015թ. փետրվարի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստում իր զեկուցմամբ քննարկել է «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ առաջարկելով թույլատրել Երևան քաղաքի Ներսիսյան փողոցի 5 հասցեում գտնվող գույքը նախագծով որևէ հիմնավորում չպարունակող արտոնյալ պայմանով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը:

Միաժամանակ, կառավարության նույն նիստում նախագծի ներկայացման ընթացքում, գույքի օտարման օրինականության վերաբերյալ նիստի մասնակիցների մոտ հնարավոր կասկածներ չհարուցելու և իր հանցավոր մտադրությունը վերջնականորեն ավարտին հասցնելու դիտավորությամբ Ա. Ս.-ն «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի բովանդակության վերաբերյալ բանավոր ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ ու հայտնել, որ ուղղակի վաճառքի եղանակով գույք օտարելու դեպքում ներդրումային ծրագիր չի պահանջվում, ինչի արդյունքում ներկայացված նախագիծը հաստատվել և ընդունվել է:

Վերոգրյալի արդյունքում՝ ուղղակի վաճառքով օտարման ոչ ենթակա՝ 177.539.790 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով անշարժ գույքը 2015 թվականի փետրվարի 12-ին ընդունված ՀՀ կառավարության որոշման հիման վրա օտարվել է «Քիդս Քեը» ՍՊ ընկերությանը, որն էլ հետագայում այն օտարել է 240.000.000 ՀՀ դրամով:

Այսպիսով՝ Ա. Ս.-ն հիշյալ անշարժ գույքը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ուղղակի վաճառքով, օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը, որի հետևանքով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 177.539.790 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը դուրս է եկել պետության գույքային ֆոնդից:

Նախաքննության ընթացքում Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Բագրատ Սրբազանն այցելեց Արմավիրի Խանջյան գյուղից նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի ընտանիքին 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Աստանայի ձևաչափի նախարարները Դոհայում կայացած հանդիպմանը կոչ են արել կողմերին երկխոսել (տեսանյութ)Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին Ռուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ համատեղ քայլեր կձեռնարկեն բանակցություններ սկսելու հարցումՀայաստանում գործող աղանդների նպատակն է` քանդել մեր պետականության հիմքերը. Մհեր Մելքոնյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մոսկվան և Մինսկը պայմանագիր են ստորագրել Միութենական պետության փոխադարձ անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլին․ Աշոտյան Տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Գեյր Պեդերսենի հանդիպումը. քննարկվել են մի շարք հարցերԼավ հիշում եմ հոկտեմբերի 19-ի հանդիպումը, որտեղ Նիկոլը մի շարք մտքերով կիսվեց․ Շարմազանով Իրակլի Կոբախիձեն և Չժոու Ցյանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցերՔՊ-ի՝ կարմիր կետագծերով թալանը կազմել է 2 մլրդ 3մլն 717 հազար դրամ․ Արշակ Սարգսյան Իլոն Մասկի նեյրոնային ցանցն արդեն հասանելի է բոլորին Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Այսօր տեղի է ունեցել Լավրովի և Հուսեյնի հանդիպումը. Ինչ են քննարկելՄեծ Բրիտանիայի ափերին հզոր փոթորիկ է մոտենում. վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվել«Շահումյանցի Ժիրոն» ազատ է արձակվելԴոհայում տեղի է ունենում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը (տեսանյութ) Նորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբԳլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոն կաշխատի մինչև 01:00-ն Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա Ահաբեկիչները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի Դարաա քաղաքըՈրոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Դանիան F-16-ների նոր խմբաքանակ է փոխանցել Ուկրաինային Վթար Կապան քաղաքում. վիրավnրներ կան Հայաստանի առջև պահանջներ կան, այս իշխանությունները չեն կարողանում դիմագրավել դրանք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի զոհերի հիշատակին (տեսանյութ)Ինչպես է Ադրբեջանի նախագահը ընտելացրել մամուլին ու ստիպել վախենալ իրենից. BBCԳյումրիում սգո էջը փակված է. Վեհափառի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցինՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Գյումրիից մեկնել են Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանըԳագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր (լուսանկար)«Զանգեզուրի միջանցքի» պոտենցիալը գնահատվում է մինչև 1 տրիլիոն դոլար․ թnւրք պատգամավոր Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցում գտնվող նորակառույց շենքերից մեկի երկրորդ հարկումԴոմինիկյան Հանրապետությունում ռեկորդային՝ 9,5 տոննա կոկաին է առգրավվել Այս տարի «Եվրատեսիլ 2025»-ի մասնակցին կընտրի հեռուստադիտողը․ հայտագրումը սկսված էԱսադին առաջարկել են լքել Սիրիան. The Wall Street Journal Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները․ այսօր ունենք 1 ներկայացուցիչԹրամփը ժամանել է Փարիզ ՔՊ-ի՝ կարմիր կետագծերով թալանը կազմել է 2 մլրդ 3մլն 717 հազար դրամ․ Արշակ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ինԿատարի վարչապետը Սիրիայում սրման պատճառներից մեկն է համարել Գազայի հակամարտությունըՖիդանն ու Բլինկենը քննարկել են իրավիճակը ՍիրիայումԱրզականում բախվել են անչափահասի վարած Mercedes-ը և ՎԱԶ 2107-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենՀարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել ռազմական դրություն մտցնելու համար Զելենսկին հայտարարել է F-16-ների նոր խմբաքանակի Ուկրաինա ժամանելու մասինՊաշտոնանկություններն եղան անընդունելի կերպով, որին հաջորդեց սուտը. Սրբազան (տեսանյութ)Սիրիական և ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հոմսում գրոհայինների կենտրոններին
Ամենադիտված