Ոսկեհասկ գյուղում հարևանի շունը կծել է ընտանիքի մի քանի անդամների. երեխայի վիճակը ծանր է Սահմանվել են դպրոցի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները. ԿԳՄՍՆ Որոշ մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, իսկ Տավուշի մարզում՝ ապամոնտաժվել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է Ողբերգություն է 2,7 տարի մնալ կալանքի տակ` մեկի քմահաճույքով. Գեղամ Մանուկյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին (տեսանյութ) Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը ՈՒՂԻՂ․ «սահմանադրության փոփոխությունները օրվա հրամայական»․ քննարկում «Նոր օր». Երևանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Կոնստանտին Շաքարյանի առաջին գրքի շնորհանդեսը Իմ քաղաքական մոտեցումներում բան չի փոխվել և ավելի սիրունացել եմ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Նարեկ Մալյանը, ինչպես և խոստացել էր, սափրվել է Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվելու պատվին (տեսանյութ) 

Սոֆի Դևոյանն առաջարկում է հարգել Նիկոլ Փաշինյանին

Գիտություն և Մշակույթ
 

«Հրապարակ»-ը գրում է.

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սոֆի Դևոյանը հուլիսի 8-ին նշում էր ծննդյան 75-ամյակը:

Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը նույնպես ներկա է եղել համերգին, որի ընթացքում ողջագուրվել է Սոֆի Դևոյանի հետ: Այս ամենը համացանցում որոշակի քննադատությունների տեղիք է տվել: Մենք մի քանի հարց ենք ուղղել պարուհի Սոֆի Դևոյանին:

- Համացանցում որոշակի քննադատություններ եղան, որ նախարար Անդրեասյանի ձեռքից մեդալ եք վերցրել, ողջագուրվել եք Աննա Հակոբյանի հետ և այլն:

-Ինչի՞ մասին է խոսքը, ես միայն լավ բաներ էի կարդում քիչ առաջ:

- Դրական մեկնաբանություններ, անշուշտ, կան, սակայն գաղտնիք չէ, որ այս իշխանություններին շատ շատերը չեն համակրում, մեղադրում են, ուստի նաև քննադատում են Ձեզ, հատկապես Աննա Հակոբյանի հետ գրկախառնվելու համար:

- Գիտեք ինչ, ինչո՞ւ են քննադատում, որ ի՞նչ, որ 75 տարեկան կին եմ և մեդա՞լ եմ ստացել, հա՞, դրա՞ համար են քննադատում: Ոչ ժողովրդական եմ, ոչ մի բան ու ընդհանրապես ի՞նչ է տալիս դա, ժողովուրդը սիրում է ինձ, շնորհակալ եմ, ինձ գնահատում են, շնորհակալ եմ, իսկ ուրիշ կարծիքներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, մարդիկ նրա համար են, որ խոսեն: Մեկը լավը կասի, մյուսը` վատը, ոչինչ թող խոսեն, կյանքն այդպիսի բան է: Ամեն ինչին այս կյանքում պետք է շատ հանգիստ վերաբերվել ու ոչ մի պրոբլեմ չի լինի:

- Բայց նաև ասում են, որ այսքան ժամանակ Դուք լռում էիք հենց սրա համար...

- Եկեք չքննարկենք նման մարդկանց, ես շատ հանգիստ եմ վերաբերվում: Ուզում են քննադատել, թող քննադատեն, ուզում են լավ բաներ ասել, թող ասեն, ամեն մարդ իր կարծիքն ունի և թող մնա իր կարծիքին: Իմ տրամադրությունը շատ բարձր է, ես չեմ էլ կարդում ինչեր են գրում, շատ հանգիստ եմ վերաբերվում ամեն ինչին:

- Համակրո՞ւմ եք այս իշխանություններին: Նրանց շատ հայտնիներ մեղադրում են պատերազմում պարտվելու, երկիրը թշնամուն հանձնելու մեջ:

- Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, խնդրում եմ: Բացում եմ ֆեյսբուքը, ինչ ասես գրում են, գրել էին Գարիկ Մարտիրոսյանի մասին: Ով մի բան ասում է, էդպես է լինում....

- Իսկ որպես կին համակրո՞ւմ եք Աննա Հակոբյանին:

- Չեմ պատասխանի այդ հարցին: Քաղաքականությունն ինձ համար չէ: Այն ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես չեմ պատասխանի: Ինչ վերաբերում է ղեկավարությանը, պետք է հարգել այն մարդուն, ով տվյալ պահին ղեկավարում է երկիրը: Ես մշտապես հարգել եմ այն ղեկավարներին, ովքեր երկրի ղեկին են եղել: Եղել եմ 14 տարեկան, հարգել եմ տվյալ պահի ղեկավարությանը, եղել եմ 19 տարեկան, հարգել եմ ու այդպես…. Ինչ-որ մեկին քննադատել չեմ պատրաստվում: Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան: Ես միշտ այդպես եմ մտածել: Այդքան մի բան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկեհասկ գյուղում հարևանի շունը կծել է ընտանիքի մի քանի անդամների. երեխայի վիճակը ծանր էՍահմանվել են դպրոցի ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները. ԿԳՄՍՆԱլեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ Փոխվարչապետը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին․ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին Որոշ մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, իսկ Տավուշի մարզում՝ ապամոնտաժվելՆորից պետք է սկսել «դժվար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղության որևէ երաշխիք էլի չի տրվելու․ Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը արել է աններելի բան՝ հաղթել է ՔՊ-ին․ Մամիջանյան (տեսանյութ)ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել էՈղբերգություն է 2,7 տարի մնալ կալանքի տակ` մեկի քմահաճույքով. Գեղամ Մանուկյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին (տեսանյութ)Մասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովինՀայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրըԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է Ես Թրամփից ծեր եմ, բայց ընդամենը 3 տարով. Բայդեն «Ոսկե ծիրան»-ի Վարպետ մրցանակը հանձնվել է Թարսեմ Սինգհին Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել Голос շարժման համանախագահ Գրիգորի ՄելքոնյանցինՌոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է ռուսական լավագույն դետեկտիվ սերիալների թոփ հնգյակում ՈՒՂԻՂ․ «սահմանադրության փոփոխությունները օրվա հրամայական»․ քննարկում «Նոր օր». Երևանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Կոնստանտին Շաքարյանի առաջին գրքի շնորհանդեսըՎարդենիսում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է Իմ քաղաքական մոտեցումներում բան չի փոխվել և ավելի սիրունացել եմ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Պետքարտուղար Զեյայի այցի կապակցությամբ դեսպան Քվինն ընթրիքի էր հրավիրել մի խումբ կին առաջնորդների Նարեկ Մալյանը, ինչպես և խոստացել էր, սափրվել է Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվելու պատվին (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը արձակուրդ կմեկնի Բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն Մելիքյան Վանաձորի համայնքապետ ընտրվելուց հետո կալանավորված Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվելու կադրերըՀանցագործության քանի դեպք է բացահայտվել 1 օրում Նախագահ Քոչարյանի քաղաքական հետապնդմանը մասնակցող դատավոր Դանիբեկյանը ինքը ենթարկվեց քաղաքական հետապնդման. Հովհաննես ԽուդոյանՀիմնանորոգվում է Սեմյոնովկա ավտոճանապարհի հատվածում գտնվող կամուրջը Վճռաբեկ դատարանի դատավորի տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը Կոտայքի մարզի ամառային ճամբարները գործում են առանց խախտումների Ովքեր են Հաղթանակ կամրջի մոտ կրակոցներ արձակած երիտասարդները. Armlur.am (տեսանյութ)Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-իցՀայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ Մանասերյան Մամիկոն Ասլանյանը ՀՀ-ի քաղբանտարկյալներից մեկն է, Փաշինյանի նավը խորտակվում է (տեսանյութ)Ասլանյանը կալանքի տակ մնաց, քանի որ հաղթել էր ընտրություններում, դա Փաշինյանի վրեժխնդրությունն է (տեսանյութ)Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ հերթական բանավեճինԱմերիկացիները կրկին առաջարկում են նշաձող իջեցնել․ Անդրանիկ Թևանյան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունք Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չեղարկել է այցը ՀունգարիաՈւՂԻՂ. Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվում 2,7 տարվա կալանքից հետոԱրհեստների 2-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դիլիջանում. ԿԳՄՍՆ Նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Չինաստանը. փոխնախարար 60-ամյա տղամարդը հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով. նրան գտել են Լավրովը ժամանել է Նյու Յորք «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է Անձի վտանգավորությունը պիտի հաշվի առնել․ Դոլմազյանը՝ Տոնոյանին առանց ձեռնաշղթաների թողնելու մասին (տեսանյութ)
Ամենադիտված