Հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի մթերային խանութներից մեկում
ВидеоԱյսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հարևանությամբ մթերային խանութ է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7 և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կետրոնի օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է խանութի գույքի մի մասը: