Նոր նախարարն իր նախկին կոլեգաներին է նշանակում․ «Հրապարակ» «Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․ «Հրապարակ» Գործողություն են ուզում, ոչ թե խոսք ու զրույց. «Հրապարակ» «Հրապարակ». Ինչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Իշխանությունը փորձում է կառավարել համակարգը «Իրավունք». Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածները Նա հարց չլուծեց, քաղաքը գցեց վտանգների մեջ․ Փաշինյանի մեջբերումները՝ «Հայոց պատմությունից «Ժողովուրդ». Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը «Հրապարակ». Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում» «Ժողովուրդ». Որ նախկին պաշտոնյայի թիկնապահներն են ապահովում ՆԳՆ նոր նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում «Հրապարակ». Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրա «Ժողովուրդ» . «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա Ջեսիկա Ալբան 20 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 

Դիմանալու չի. Ավետիք Իշխանյան

Քաղաքական

Չնայած ինքս ինձ խոսք էի տվել այլևս հոդված չգրել, բայց չդիմացա և որոշեցի մինչև վերջ անկեղծանալ։ Չեմ հասկանում, մի՞թե կարելի է այդ աստիճան՝ լավագույն դեպքում անտարբեր, կամ ատելությամբ լցված լինել հայրենակից արցախցիների նկատմամբ։ Այն, ինչ կատարվում է արցախցիների հետ, այլ բացատրություն չունի։ Պարզվում է, որ արցախցիների տեղահանությունից դեռ մեկ տարի չլրացած՝ Հայաստանն արդեն լքել են ավելի քան 10 000 արցախցիներ։ Արցախցիների այս կրկնակի արտագաղթի պատճառներն են ոչ միայն իշխանության բացահայտ թշնամական, նաև չեմ բացառում, այլև համոզված եմ՝ Հայաստանի բնակչության մեծամասնության, կամ անտարբեր կամ բացասական վերաբերմունքը իրենց տառապած հայրենակիցների նկատմամբ: Վարչապետ կոչեցյալի ուղղակի ցուցումներով, նրան հավատարիմ, մարդկային դեմքը կորցրած չմարդները (ամենայն հավանականությամբ քաղաքացիական հագուստով ոստիկանները, ինչպես Սամվել Վարդանյանի դեպքում) դաժան ծեծի են ենթարկում արցախցիներին: Իսկ ի՞նչ կասեք Արցախի քաղաքապետերին մեղադրանքներ առաջադրելու, կալանավորելու, Արցախի ներկայացուցչության վրա վայրենի հարձակման մասին։ Փաստորեն, վարչապետ կոչեցյալը ոչ միայն համաձայնել է, որ իր «բարեկիրթ» գործընկերը գերեվարի Արցախի նախկին ղեկավարներին, այլ ցինիկաբար շարունակում է կատարել երկկողմ պայմանավորվածությունը։ Այլ բացատրություն չունեմ՝ կամ անթաքույց ատելություն արցախցիների նկատմամբ («մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»), կամ պայմանավորվածություն թշնամու հետ։ Ամենայն հավանականությամբ և՛ և՛։ Բայց արդյոք այդ ատելությունը դրսևորվում է միայն արցախցիների՞ նկատմամբ։ Հիմնականում՝ այո, բայց նաև բոլոր նրանց, ովքեր իր հպատակները չեն։ Այն չի նշանակում, որ վարչապետ կոչեցյալն իր հպատակներին սիրում է։ Ո՛չ, նա մնացած բոլորին արհամարհում է ու նվաստացնում։ Նա հաճույք է ստանում իր կողմից ատելի գործիչներին ու մարդկանց խոշտանգելուց, ինչպես նաև հպատակներին նվաստացնելուց։

Ինչ վերաբերում է իրեն հավատարիմ ստրուկ պատգամավոր-նախարարներին, ապա դրանք վարչապետ կոչեցյալի համար ընդամենը բութ գործիքներ են՝ զուրկ մարդկային, ազգային արժանապատվությունից, որոնք նրան ծնկաչոք երկրպագում են միայն ու միայն հանուն փողի, անկախ այդ փողի ծագումից, այն կլինի թուրքա-ադրբեջանական, թե թմրամիջոցների վաճառքից (ի դեպ , ազգովին մոռացանք կոկաինի գործը)։ Նրանք բոլորը, իրենց ստրկատիրոջ հետ, զուրկ են մարդկային տարրական հատկություններից՝ գթասրտություն, խիղճ, կարեկցանք։ Այդ մասին է վկայում նաև, որ վարչապետ կոչեցյալին ու նրա հավատարիմ ստրուկներին բացարձակապես չեն հետաքրքրում Բաքվի զնդաններում տառապող մեր գերիների և Արցախի ղեկավար-պատանդների ճակատագրերը։ Չմոռանանք նաև տնազուրկ եղած կիրանցիներին, թշնամու թիրախում գտնվող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ Եվ ինչպես 2021 թվականին, երբ դեռ թարմ էին պարտության վերքերը, այնպես էլ այս տարի, Արցախի ցեղասպանության մեկ տարին չլրացած, ուղղակի ապշում ես, տեսնելով քպ-ականների տարածած տարաբնույթ, ուրախ-զվարթ խնջույքների լուսանկարները։ Եվ ինչպես նույն 2021 թվականին Հունաստանի լողափներից, այնպես էլ այժմ Իսպանիայից ԱԺ խոսնակը տարածում է իր երջանիկ հանգստի լուսանկարները՝ բառի բուն իմաստով թքած ունենալով ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Ամենացավալին այն է, որ իրականում մենք բոլորս այս ամենը հանդուրժում ենք։ Այլ բացատրություն գոյություն չունի։ Մի քանի օրինակներ այլ, այսպես կոչված ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրներից։ Հիշում եմ, տարիներ առաջ Հունաստանում ոստիկանական բաժանմունքում զոհվել էր 12-ամյա մի պատանի։ Ողջ Հունաստանը ոտքի կանգնեց և այո՛ ոչ խաղաղ, ագրեսիվ հակակառավարական ցույցերով հասան կառավարության հրաժարականին։ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը մեծացնելու օրենքի նախագծի դեմ դուրս եկան միլիոնավոր քաղաքացիներ, բոլոր քաղաքներում։ Ցուցարարները քանդուքարափ էին անում ամեն ինչ՝ խանութներ, ավտոմեքենաներ։ Եվ վերջապես, Իսրայելում 100 000-ավոր քաղաքացիներ իրենց իշխանությունից պահանջում են վերադարձնել հրեա պատանդներին, ինչպես նաև կառավարության հրաժարականը։ Բնականաբար, ցուցարարների գերակշիռ մասը պատանդ-ազգական չուներ, բայց հրեաների համար բոլոր հրեաները հարազատներ են։ Իսկ մե՞նք․․ Իսկ մենք կարծես մոռացել ենք Արցախի կորուստը, ոչ միայն իրենց հոգսերով միայնակ ենք թողել արցախցիներին, այլ հազարավոր զոհվածների հարազատներին և ուրախությամբ մասնակցում ու վայելում ենք Գինու փառատոնը, պատրաստվում մեկնել ամառային հանգստի։ Այլ, ցանկացած երկրում, ոչ միայն պարտությունը, հայրենի տարածքների կորուստը, թշնամու զնդաններում գերիների տառապանքը, այլ Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի ողբերգական մահերը, Ապարանում 3 երիտասարդների սպանությունը, 15 զինծառայողների ողջակիզումը, պատճառ կհանդիսանային, որ ողջ ժողովուրդը, բոլոր բնակավայրերում ոտքի կանգներ և վռնդեր, մեղմ ասած՝ ապիկար իշխանությանը։ Այս ամենի դեմ պայքարի ելան ընդամենը մի քանի տասնյակ հազարներ, իհարկե, միայն խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ 2021 թվականից սկիզբ առած ընդդիմադիր տարբեր ձևաչափերով շարժումների անհաջողության պատճառներն, իմ կարծիքով շարժման ղեկավարների մեծ մասի իրական ցավ չապրելն էր, ինչպես նաև վճռականության բացակայությունը՝ քողարկված «միայն սահմանադրական ճանապարհով» դատարկ խոսքերով։ Հարց է առաջանում, արդյոք հայ ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ անտարբե՞ր է մերձավորի ցավին, թե՞ ուղղակի վախկոտ է ու խեղճուկրակ։ Համոզված պնդում եմ՝ և՛ և՛։ Այժմ անկեղծանամ։ Իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ը և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ից հետո իմ կյանքը փլուզվեց։ Վերանայեցի ողջ անցած տարիներս։ Փաստորեն, անիմաստ եղավ « Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց Համազգային Շարժման ստեղծումը, հետևաբար և իմ անդամակցությունը այդ կառույցներին։ Վերանայեցի իմ հարաբերությունները ու սաստիկ հիասթափվեցի իմ արդեն նախկին գործընկերներից, որոնք հիմնականում շարունակում են կրծքով պաշտպանել Արցախն ուրացած, հայրենի տարածքները վաճառքի հանած վարչապետ կոչեցյալին։ Հիասթափվեցի նաև հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունից, որ հանդուրժում են համազգային նվաստացումը։Այս ամենը քայքայեց առողջությունս․․․ Բնականաբար, ընթերցողի մոտ հարց կծագի․ «Է, դու լինեիր այդ վճռական ընդդիմադիր գործիչը»։Ընդունում եմ մեղադրանքը, չնայած իմ «քաշով» փորձել եմ լինել վճռական։ Ակտիվ մասնակցել եմ բոլոր ընդդիմադիր շարժումներին, կոչ արել շարժման ղեկավարներին լինել վճռական, երկու անգամ բերման եմ ենթարկվել։ Տարբեր հանդիպումներ եմ ունեցել ընդդիմադիր գործիչների հետ, փորձելով բոլորին համախմբել։ Ցավոք, փորձերն անհաջողության են մատնվել։ Պատճառները տարբեր են, կամ փոխադարձ վստահության պակաս, կամ ՝ չզարմանաք, զրուցակիցներս հետաքրքրվում էին, թե արդյոք ես ունե՞մ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ։ Անկեղծանամ, ես միակ անդամն եմ «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի, որ հրաժարվել եմ տարբեր պաշտոններից և բացի նեղությունից՝ ոչ մի անձնական օգուտ չեմ ակնկալել և ստացել։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ անդամ, «Մաշտոց» միավորման նախագահ՝ աշխատել եմ միայն էնտուզիազմով, առանց դրամական փոխհատուցման։ Նույնը «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» դեպքում, մինչև 2001 թվականը, երբ ՄԱԿ-ի գրասենյակից առաջարկեցին տրամադրել դրամաշնորհ («Հայաստանի հելսինկյան կոմիտեն» գրանցվել է 1995 թվականին)։ Դրանից հետո մինչև 2021 թվականը, կոմիտեն տարբեր միջազգային կազմակերպություններից ստացել է դրամաշնորհներ։ Սակայն 2018 թվականին արդեն զգացի, որ ինչ որ բան փոխվել է։ Չէի սխալվել, տարեցտարի կոմիտեն զրկվեց բոլոր դրամաշնորհներից, իմ կողմից իշխանությանը քննադատելու պատճառով։ Բայց, ներեցեք, հանուն փողի ինքս ինձ չէի կարող դավաճանել։ Այնուամենայնիվ, զղջում եմ, որ չեմ եղել ավելի վճռական, անձնազոհ. թքած, թե անձամբ ինձ հետ ինչ էր լինելու և գոնե Արցախի ցեղասպանությունը չէի տեսնի․․․ 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նոր նախարարն իր նախկին կոլեգաներին է նշանակում․ «Հրապարակ»«Միասնական հայրենիքը» մասնակցել է, ապա հրաժարվել ստորագրությունից․ «Հրապարակ»Գործողություն են ուզում, ոչ թե խոսք ու զրույց. «Հրապարակ»«Հրապարակ». Ինչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Իշխանությունը փորձում է կառավարել համակարգը«Իրավունք». Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածներըՆա հարց չլուծեց, քաղաքը գցեց վտանգների մեջ․ Փաշինյանի մեջբերումները՝ «Հայոց պատմությունից«Ժողովուրդ». Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը«Հրապարակ». Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում»«Ժողովուրդ». Որ նախկին պաշտոնյայի թիկնապահներն են ապահովում ՆԳՆ նոր նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում«Հրապարակ». Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրա«Ժողովուրդ» . «Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրաՋեսիկա Ալբան 20 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին Կենդանակերպի 2 նշաններ, որոնք աննախադեպ բարձունքների կհասնեն 2025թ-ինԱնհայտ անձինք երկու անգամ ընդհատել են Բլինքենի մամուլի ասուլիսը Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումը շարունակվում է Մենք զուտ աշխատում ենք, հո թագավորական ընտանիքի հետնորդներ չենք, որ առաջին օրից ասում են՝ ջինս մի հագեք, սուրճ մի խմեք․ Աննա Հակոբյան Բաքվում պատանդառված Ռուբեն Վարդանյանը պաշտպանել է Հայաստանը կեղծ «դատավարության» ապագա հետևանքներից․ Միքայել Նահապետյան Շախմատի կանանց առաջնությունում եռիշխանություն էԴժբախտ ավարտով վիճաբանություն՝ հարևանների միջև Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում «Խստությամբ մոտեցեք ճանապարհների որակին»․ ՏԿԵ նախարարը հանձնարարականներ է տվել Լույս չի լինիԹրամփի փեսան շքեղ հանգստավայր կկառուցի ԱլբանիայումՍիրիայի նոր իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայմանը Գոլանի բարձունքներում78 տարեկանում մահացել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Դեյվիդ ԼինչըԵրևանում կոտրել են վճարային տերմինալների դրամապահոցները և գողացել գումարները Երևանում և մարզերում ձյուն է սպասվում Մեր հայրենակիցներն ադրբեջանական բանտերում պատանդ են. Թաթոյան Բաքուն արգելում է Ադրբեջանում ԱՄՆ Զարգացման գործակալության(USAID) գործունեությունը Արտադրամասի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին ՀՀ-ն դառնալու է լիարժեք ոստիկանական պետություն, ինչին ՀՀ գործող վարչապետը տարիներ շարունակ գնում է․ ՂևոնդյանՀանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան․ Ավինյան Քանյե Ուեսթը հրապարակել է մերկ աստղի կադր (լուսանկարներ)Ջենիֆեր Լոպեսը հումանիտար օգնություն է տրամադրել (լուսանկարներ)Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա» Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել, լսել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի զեկույցը Տղամարդը, ով հարյուրավոր երեխաներ ունի, հետաքննության տակ է հայտնվել՝ փորձելով կապ հաստատել նրանց հետՎաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկել են Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է Բարձրացնե՛նք մեր միասնական ձայնը՝ հանուն պատանդների ազատման ու անհետ կորածների ճակատագրերի պարզման․ Արցախի նախկին պետնախարար ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ Ո՞ր երկրներից են դեկտեմբերին առավել շատ այցելել Հայաստան Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է Հյու Ջեքմանը և Դեբորա Լի Ֆերնեսը ամուսնալուծության առաջ են (լուսանկարներ)Երբ տեղի կունենան Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունները Այս մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը. Արցախի թեմ Այն ինչ տեղի կունենա վաղը, դա ցանկացած հայի ամոթն է. այդ ամոթը վաղը մտնելու է մեր տները ու էլ դուրս չգա. Անահիտ ՍարգսյանԱդրբեջանը ՀՀ-ից պատասխան է պահանջում «բնապահպանական հանցագործությունների համար» Հրապարակվել է Թրամփի երդմնակալության պաշտոնական դիմանկարը
Ամենադիտված