Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024-25 թթ. մրցաշրջանին կմասնակցի 11 ակումբ 1 րոպեի ընթերցում
ФотографииԿայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել է 2024-2025 թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը։
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են կանոնակարգի հաստատման օգտին։
Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024-25 թթ. մրցաշրջանին կմասնակցի 11 ակումբ՝ «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Ալաշկերտ», «Արարատ», «Վեստ Արմենիա», «Շիրակ», «Վան» և ԲԿՄԱ ակումբները, ինչպես նաև Առաջին խմբի նախորդ մրցաշրջանի հաղթող «Գանձասարը»։
Ընդունված կանոնակարգի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք շրջանով։ Յուրաքանչյուր թիմ առաջին շրջանում կանցանցի հնգական տնային և արտագնա հանդիպում․ մրցակցին հյուրընկալող թիմը կորոշվի վիճակահանության արդյունքում։ Երկրորդ և երրորդ շրջաններում թիմերն կանցկացնեն մեկական հանդիպում սեփական և մրցակցի հարկի տակ։