Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում. Միրզոյան Փաշինյանը հրապարակել է Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման տեսանյութը Պոլսո Պատրիարքարանի հոգևորականները մերժել են Փաշինյանին. Mediahub Մեր նպատակը Խամենեին ոչնչացնելը չէ․ Նեթանյահու․ Իրանում խոսել են միջուկային զենքի մասին (տեսանյութ) Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը Լռելը դառնում է անթույլատրելի. Սամվել Կարապետյանի կինն ուղերձ է հղել Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ» «Հրապարակ». Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ–ում Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ 

Մշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»

Հրապարակումներ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տարիներ շարունակ քննարկման կիզակետում է գիտելիքահեն տնտեսության կառուցման ու նորագույն տեխնոլոգիաների զարգացման թեման։ Դեռևս 2000-ական թվականներին ՏՏ ոլորտը կառավարությունը հռչակել է որպես գերակա։ Իսկ հատկապես վերջին տարիներին նոր թափով Հայաստանում խոսվում է գիտական հաջողությունների, ՏՏ ոլորտի զարգացման, մարդկանց ունեցած մտավոր ներուժի մասին, սակայն ամեն ինչ սկսվում է տարբեր քննարկումներով, համաժողովներով ու այդպես էլ ավարտվում է։ Գործնական հարթության վրա տեսանելի արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ոչ թե հայկական նախագծերի կյանքի կոչմանն է միտված, այլ գլխավորապես դրսի ընկերություններին է սպասարկում։ Բացի այդ էլ, մեծ ներուժ ունեցող մասնագետները դուրս են գալիս երկրից՝ իրենց համար մասնագիտական առումով ավելի լավ ապագա գտնելու հույսով։

Այսինքն, Հայաստանից ուղեղների արտահոսքը շարունակվում է, քանի որ մեր երկրում մասնագիտական զարգացման հեռանկարները չեն նախանշվում։ Դրա համար էլ արտերկրից արված առաջարկներն ավելի գրավիչ են՝ սկսած աշխատավարձից։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ օրենսդրական ու հարկային միջավայր ստեղծված չէ, պետության կողմից տրամադրվող աջակցությունն էլ իր հերթին համարժեք չէ։ Ու դա է նաև պատճառը, որ բազմաթիվ հայ մասնագետներ իրենց կողմից ստեղծվող ընկերությունները գրանցում են ոչ թե Հայաստանում, այլ ԱՄՆ-ում, Հոնկոնգում կամ այլ վայրերում, որտեղ բարենպաստ օրենսդրական միջավայր է, ու կարող են անհրաժեշտ ներդրումներ ներգրավել։

Մյուս խնդիրն այն է, որ տեխնոլոգիական ոլորտը համակարգում են այնպիսի անձինք, որոնք կիլոմետրերով հեռու են այս բնագավառի առանձնահատկություններն ընկալելուց։ Օրինակ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդհանրապես ոլորտի հետ գործ չի ունեցել։ Ըստ էության, չկա համապատասխան քաղաքականություն և ռազմավարություն, ոլորտը համակարգող պաշտոնյաներն ընդամենը պետության կողմից աշխատավարձ են ստանում։ Ընդհանրապես, անհասկանալի է, թե, օրինակ՝ մի քանի տարի հետո ինչ կետի պետք է հասնենք։ Մյուս կողմից էլ՝ հարկավոր է հաշվի առնել, որ գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեսանկյունից դժվար է ամեն ինչ զրոյից սկսելը, ահռելի ժամանակ ու ջանքեր խնայելու տեսանկյունից կարելի է ընդամենը ուրիշների փորձից օգտվել։

Ու այս հարցում նոր հեծանիվ հորինելու կարիք չկա։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ Չինաստանը շատ հեռու էր գիտության և տեխնոլոգիաների ոլորտներից, սակայն հիմա այնքան է զարգացել, որ չինական տեխնոլոգիական արտադրությունն ուղղակի հեղեղել է ամբողջ աշխարհը։ Նույնիսկ ուղղություններ կան, որոնցում չինացիներն աշխարհում առաջինն են։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Չինաստանը նման հաջողություններ գրանցեց։ Ու այնպես չէ, որ Չինաստանը դժվարություններ չի ունեցել, ու չինական արտադրանքը միանգամից շուկայում սպառվել է։ Իհարկե, այդ արտադրանքը սկզբից եղել է ոչ այնքան որակով, բայց հետո չինացի մասնագետները վերցրել են ուրիշների փորձն ու կատարելագործել այնքան, մինչև առաջ են անցել իրենց մրցակիցներից։

Օրինակ՝ եթե նախկինում արևմտյան մեքենաները պատճենող ու ոչ այնքան որակով արտադրանք էր Չինաստանից արտահանվում, հիմա չինական ավտոարդյունաբերությունն այնքան է զարգացել, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում վտանգ են զգում, որ չինական էլեկտրամոբիլներն իրենց էժան գնով ու մրցունակությամբ կարող են պատճառ դառնալ, որ արևմտյան ավտոարդյունաբերողները սնանկանան։ Դրա համար էլ ԱՄՆ-ում և ԵՄում որոշել են բարձր մաքսատուրքեր կիրառել չինական արտադրության էլեկտրոմոբիլների նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային։ Տասնամյակներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ Թուրքիան կարող է դառնալ ամենաշատ անօդաչուներ վաճառող երկիրը։ Արցախյան պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ «Բայրաքթար» անօդաչուները տարբեր երկրներից ներմուծված դետալների միակցված հավաքածու են։ Այսինքն՝ Արևմուտքից տեխնոլոգիաները և գիտելիքները բերել են, Թուրքիայում հավաքել ու դարձրել արտադրանք։

Բայց հիմա արդեն այնպիսի աստիճանի են հասել, որ հիմնականում թուրքական արտադրության դետալներ են կիրառվում։ Սովորելով ուրիշների փորձից ու տեխնոլոգիաներից՝ Թուրքիայում արդեն իսկ փորձում են սեփական արտադրության շարժիչները կիրառության մեջ դնել։ Իսկ Հայաստանում չի խոսվում որևէ տեխնոլոգիական արտադրություն կազմակերպելու մասին, ուր մնաց բարձրացվի արտահանման թեման։ Ի մասնավորի, Հայաստանում «Սեպուհ 1» ավտոմեքենաների հավաքման թեման էլ «ֆեյք» դուրս եկավ։ Իսկ ներկայիս զարգացումները նկատի ունենալով՝ ավելի ենք համոզվում, որ առանց տեխնոլոգիական առաջընթացի հզոր պետություն ունենալն անհնար է։ Դրա համար է, որ խոշոր ուժային կենտրոնների միջև տեխնոլոգիական մրցապայքար է ընթանում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփը հայտնել է՝ որքան ժամանակ է տալիս Իրանին միջուկային գործարքի համարՄոտենում է կողմնորոշվելու վերջնաժամկետը․ Վենս (տեսանյութ)Ուղեկցել եմ ՀՀ վարչապետին Թուրքիա կատարած նշանակալի այցի ընթացքում. ՄիրզոյանԻնչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FTԵՄ-ն բացահայտել է՝ ինչ է պայմանավորվել Իրանի հետՓաշինյանը հրապարակել է Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման տեսանյութը Երկու շաբաթը առավելագույնն է․ ԹրամփԱՄՆ-ն «պատժել» է Իրանին․ ReutersԻրանի արտգործնախարարը պատրաստվում է այցելել ՄոսկվաՊուտինը «բացել է փակագծերը»Իսրայելը հայտնել է Իրանի ռազմական օբյեկտներին ուղղված նոր հարվածների մասինՊոլսո Պատրիարքարանի հոգևորականները մերժել են Փաշինյանին. MediahubՄեր նպատակը Խամենեին ոչնչացնելը չէ․ Նեթանյահու․ Իրանում խոսել են միջուկային զենքի մասին (տեսանյութ)Թրամփը Իրանի թեմայով նիստ է անցկացրել Թրամփը ԱՄՆ զորքերը Իրան ուղարկելը «ծայրահեղ միջոց» է անվանելՓաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ ՍուրենյանցԻսրայելը հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտի վրաԱՄՆ-ն բանակցություններն օգտագործել է Իսրայելի հարվածները թաքցնելու համար. Իրանի արտգործնախարար ԱրաղչիԱՄՆ-ն և ԵՄ-ն խոսել են Իրանի «վերջին հնարավորության» մասին Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել. Տիգրան Աբրահամյան Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով. ՊուտինԻսրայելը հանդես է եկել հայտարարությամբԱՄՆ-ն երկու ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է ուղարկել Իրանի սահմանԻ՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունըԼռելը դառնում է անթույլատրելի. Սամվել Կարապետյանի կինն ուղերձ է հղելԻսրայելը հայտարարել է ԻՀՊԿ բրիգադի հրամանատարի վերացման մասինԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»Թրամփը կասկածի տակ է դրել հետախուզության՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եզրակացություններըԻնչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»«Հրապարակ». Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ–ումՍպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»«Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ«Ժողովուրդ». Իշխանությունը հետաձգել է դատավորի ընտրության հարցը Սամվել Կարապետյանի գործով սկանդալի ֆոնինԻրանում 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին«Փաստ». Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի«Հրապարակ». Ինչո՞ւ է հայ–վրացական հարաբերություններում «սև կատու» անցելՀզոր մագնիսական փոթորիկ. Գիտնականները հայտնել են, թե արդյոք ուժեղ մագնիսական փոթորիկ կհարվածի հանգստյան օրերին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն առաջիկա օրերին Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում, մեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է․ վիրավորներ կան Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում հունիսի 23-ին և 24-ին լույս չի լինի Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ընդգծել է Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունըԱկումբային աշխարհի առաջնություն. «Չելսին» պարտվեց «Ֆլամենգոյին» Իրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը․ ԱԳ փոխնախարար Քանի դեռ շարունակվում են իսրայելական հարվածները, Իրանը չի բանակցի․ Արաղչի Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան
Ամենադիտված