Եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությանը 15 միլիարդ եվրոյի տուգանք է սպառնում. Renault-ի ղեկավար Գալանտը խոստացել է, որ Իսրայելը կսպանի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին և նրա եղբորը Ռումինիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ Ֆիլիպիններում ձերբակալվել է ՀԴԲ-ի հետախուզման ցանկում եղած մանկապիղծ «քարոզիչը» Վաղը հրատապ ասուլիս տեղի կունենա՝ Երևանի ավագանիում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների վերաբերյալ Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները պետք է մոռանան Զիդանի մասին․ Գալաս Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Ռուսաստան Սեպտեմբերի 10-ից 11-ը տասնյակ հասցեներում ջուր չի լինելու Կալիֆոռնիան հայտարարել է անտառային սաստիկ հրդեհների պատճառով ավելի քան 5000 մարդու տարհանման մասին Ադրբեջանն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության համար 

Հայտնի վիզիոներ Տարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներին

Հրապարակումներ

«Արմենպրես»-ը գրում է.

Հնդկական ծագումով ամերիկացի ռեժիսոր Տարսեմ Սինգհը, որ հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ, քսանմեկերորդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեժիսորը, որ Փարաջանովի դեսպանն է համարվում աշխարհում, հուլիսի 12-ին փառատոնի շրջանակում հանդիպեց երկրպագուների հետ։

Սինգհը ծնվել է Հնդկաստանում, հետո տեղափոխվել ԱՄՆ, որտեղ դիզայների կրթություն է ստացել։ «Ինձ պատմություն պատմելն ավելի է դուր գալիս, քան ֆիլմ նկարելը։ Ինձ համար միշտ առաջնային է եղել պատկերը, տեսապատկերը, և իմ աշխատանքը հենց դրանում է»,-ասաց Սինգհը։

Անդրադառնալով իր The Fall (Անկում) կինոնկարին, որ ստեղծվել է 2006 թվականին, նա նշեց, ցանկացել է այն լինի իր առաջին ֆիլմը, սակայն The Cell (Բջիջ) ֆիլմն ավելի վաղ է նկարել, և այն արագ է տարածվել։ «Եղել եմ 28 երկրում և իմ գլխում միշտ պտտվել է ֆիլմի գաղափարը։ Իրագործմանը սպասել եմ վեց տարի։ Ցանկանում էի, որ այն իմ ճիշտ երեխան լինի։ Այն տարբերվում է իմ մյուս կինոնկարներից. շատ անձնական ֆիլմ է, որին խնամքով եմ վերաբերվել. նկարահանումների տարածքը, պատկերները շատ ուշադիր եմ ընտրել։ Ցանկանում էի զգալ ու փոխանցել ճիշտ մթնոլորտը։ Սկզբում չունեի սցենար, ունեի ուղեցույց, և ոչ մի արտադրող չէր ցանկանում ինձ սատարել սցենարի բացակայության պատճառով։ Ֆիլմի հետ ինձ թույլ եմ տվել անել ամեն սխալ բան, ինչի համար բոլոր պրոդյուսերներն ինձ ուղղակի կկախեին։ Սկզբում ընտրում էի հերոսներին, մտածում կերպարների մասին, նոր փորձում լուծել ֆինանսավորման հարցը։ Երբ այն ավարտին հասցրի, քննադատներն ատում էին կինոնկարը, ոչ ոք չէր ցանկանում անվճար որևէ բան անել ֆիլմի համար։ Սպասեցի ևս երկու տարի, ներդրումներ արեցի, և մարդիկ դիտեցին ֆիլմն ու քսան տարի անց վերանկարահանվելու է, շտկվելու է»,-պատմեց Սինգհը:

«Անկում» ֆիլմի գլխավոր հերոսուհին վեցամյա աղջնակ է։ Սինգհը կարծում է՝ բոլորին հնարավոր է բուլինգի ենթարկել, բայց ոչ երեխային, քանի որ իրականում երեխան է ասում, թե ինչ անել։ «Ես նրան պատմություններն էի պատմում, իրավիճակները։ Առավելություն է, երբ ստուդիայում չես նկարում, չունես հստակ օրակարգ։ Երբ հանդիպեցի երեխային, այդ ժամանակ որոշեցի, թե ինչ ենք անելու ու փորձեցի նկարել հաջորդական քայլերով։ Նրանից ընթացքում շատ բան եմ սովորել։ Ինձ համար առաջնային է հերոսների մասին հոգ տանելը, իսկ աղջնակն ամեն ինչ ճիշտ էր անում, ճիշտ պատասխաններ էր տալիս։ Այն, ինչ կարող էր նկարահանման ընթացքում խնդիր դառնալ, վերածվում էր առավելության»,-պատմեց ռեժիսորը, որին հաճելի է այն հանգամանքը, որ Հայաստանում շատերն են դիտել ֆիլմը։ Սինգհը ֆիլմի հաջողության գրավական է համարում նաև երեխայի ակցենտն ու նշում՝ ամերիկացիներն ամեն բան ուղիղ են սիրում, ուստի չէին հարմարվում այդ ակցենտին, իսկ աշխարհն այն ընդունեց։

Ֆիլմում հնչում է Բեթհովենի երաժշտությունը, որը Սինգհը կախարդական է համարում։ Շատ բան է փոփոխել կինոնկարում, կտրել են, խմբագրել, բայց երաժշտությանը չեն դիպչել։ «Մենք նկարել ենք երեխայի, բայց ցանկացել ենք ցույց տալ հասուն մարդու զգացածը։ Նայում ես նրան, բայց հասկանում ես ինքդ քեզ։ ԱՄՆ-ում 18 տարեկանից բարձր հանդիսատեսն է այն դիտում, իսկ Բեռլինում 12 տարեկանից բարձր հանդիսատեսին այն մատուցեցին։ Չեմ կարծում, որ այն երեխաների համար է։ Իրականում տվյալ երկրից, նրա հասարակությունից, խնդիրներից է կախված»,-ասաց Տարսեմ Սինգհը։

2000 թվականին մեծ էկրան է բարձրացել նրա կինոդեբյուտը՝ Ջենիֆեր Լոպեսի գլխավոր դերակատարությամբ «Բջիջ» գիտաֆանտաստիկ թրիլլերը, որը բազմաթիվ կինոքննադատներ դրական են գնահատել հոլիվուդյան կինոյի համար անսովոր վառ պատկերային, սիմվոլիկ մտածողության համար։Սինգհի վերջին ֆիլմը՝ «Սիրելի Ջասի»-ն, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2023-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով Platform մրցանակին, հուլիսի 11-ին ցուցադրվեց Երևանում։ «Ամեն անգամ ֆիլմը նայելիս մտածում եմ վերջաբանի մասին։ Այն կարող են տարբեր կերպ մեկնաբանել։ Շատերի համար այն դրական է, շատերի համար՝ բացասական»,-շեշտեց ռեժիսորը։

«Սիրելի Ջասի»-ն համեմատում են Ռոմեոյի և Ջուլիետի պատմության հետ։ Ֆիլմի հիմքում իրական պատմություն կա։ Սինգհը չի կարծում, որ այն երբևէ Հնդկաստանում մեծ էկրան կբարձրանա, քանի որ տխուր ավարտ ունի։ 

Տարսեմ Սինգհին Հայաստանում շատերը ճանաչեցին, ծանոթացան նրա արվեստին Լեդի Գագայի «911» տեսահոլովակից հետո, որում ակնհայտ է փարաջանովյան շունչը։ «Ինձ շատ են դուր գալիս Սերգեյ Փարաջանովի, Անդրեյ Տարկովսկու ոճերը։ Նրանք ինձ վրա մեծ ազդեցություն ունեն։ Լուսանկարիչները կասեն՝ երբ ցանկանում ես խորությունը ցույց տալ, պետք է դիմել Տարկովսկուն, իսկ Փարաջանովն անում է մի բան, որը լուսանկարիչները խորհուրդ չեն տա անել։ Նա արդեն գիտի այդ խորությունն ու ցույց է տալիս դա։ Նա այնքան յուրահատուկ է։ Նրա բոլոր ֆիլմերն եմ դիտել, երբ ուսանող էի»-ընդգծեց ռեժիսորը։

Ըստ ռեժիսորի՝ եթե ցանկանում ես որևէ մեկից ինչ-որ բան գողանալ, նախ հավանիր դա, երբ վերցնես տեսախցիկը, հավանածդ ես ցույց տալու։

Լեդի Գագայից բացի Տարսեմ Սինգհը նկարահանել է R.E.M.-ի Losing My Religion, Վանեսա Պարադիի Be My Baby, Լու Ռիդի What’s Good ստեղծագործությունների հոլովակները։

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանն է ներկայացնում մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվում են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: 

Փառատոնն այս տարի հյուրընկալել է այնպիսի ականավոր հյուրերի, ինչպիսիք են՝ կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, ամբողջ աշխարհում Փարաջանովի դեսպանը համարվող ռեժիսոր Տարսեմ Սինգհը, կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան օսկարակիր Քևին Սփեյսին, իրանցի ականավոր ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Հյուրերից յուրաքանչյուրը բաց հանդիպում կունենա կինոյի երկրպագուների հետ, որոնց ընթացքում հնարավոր կլինի նաև հարցեր ուղղել նրանց։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությանը 15 միլիարդ եվրոյի տուգանք է սպառնում. Renault-ի ղեկավարԳալանտը խոստացել է, որ Իսրայելը կսպանի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին և նրա եղբորըՌումինիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջՖիլիպիններում ձերբակալվել է ՀԴԲ-ի հետախուզման ցանկում եղած մանկապիղծ «քարոզիչը»Վաղը հրատապ ասուլիս տեղի կունենա՝ Երևանի ավագանիում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների վերաբերյալՄանչեսթեր Յունայթեդի երկրպագուները պետք է մոռանան Զիդանի մասին․ ԳալասՀնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի ՌուսաստանՍեպտեմբերի 10-ից 11-ը տասնյակ հասցեներում ջուր չի լինելուԿալիֆոռնիան հայտարարել է անտառային սաստիկ հրդեհների պատճառով ավելի քան 5000 մարդու տարհանման մասինԱդրբեջանն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության համարԻրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից․ դեսպան«Զվարթնոց»-ում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ գտել են ՏավուշումԻսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքԵրևանին պետք են նոր ընտրություններ․ ՍուրենյանցՔաղցկեղի 7 ախտանիշ, որոնք մենք հաճախ անտեսում ենքԱննա Հակոբյանը մեկնում է ՉինաստանՏոկաևը տարածաշրջանների համագործակցությունն անվանել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր մասԻ վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»․ ՍուրենյանցՎերջին 24 ժամում Գազայի հատվածում ավելի քան 30 պաղեստինցի է զոհվելՀնդկաստանը հայտնել է երկրում կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքի մասին Խոշոր վթար` Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում․ ՄԻՊ 82 տարեկանում մահացել է КВН-ի հաղորդավար Ալեքսանդր ՄասլյակովըԱՀԿ-ն հայտնել է, որ Սուդանում հակամարտությունը խլել է առնվազն 20 հազար մարդու կյանքԼատվիայում հայտարարել են երկրի տարածքում ռուսական ռազմական ԱԹՍ-ի կործանման մասինԵրևանի Սիլիկյան խճուղու կամրջից ընկած ավտոմեքենայի վարորդը մահացել էՎրաստանը՝ իր, իսկ մենք մեր տեղն ունենք․ Տիկնիզյանը՝ Վրաստանի ընտրանու հետ համեմատվելու մասինՖրանսիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նորանշանակ վարչապետի դեմԱղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելԱրմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է «Ford»-ին և հարվածել ծառին. կա 6 վիրավորԻսրայելը փակել է բոլոր անցակետերը Հորդանանի հետ սահմանինԻրանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումների մասին լուրերըՌեփեր Մորգենշթերնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ջենիֆեր Լոպեսը համարձակ զգեստով է ներկայացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ) Ո՞ր դեպքում չի կարելի տանձ ուտել․ մանրամասնում է մասնագետը Արցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում. նախարարությունն արձագանքել է Հրաձգություն Հորդանանի և Իսրայելի սահմանին․ կան զոհեր Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունեցել․ ինչ է քննարկվել Գործարկվելու են էլեկտրական շչակներ Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում բախվել են «Opel»-ները. վարորդներից մեկը քննիչ է Հայկական առանձին ավիախմբի 2 վթարները 1 տարում․ «Հետք» Պուտինը կմասնակցի զորավարժություններին Զախարյանը սկսել է մարզվել անհատական ծրագրով Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Սևանա լճում շարունակվում են Երևանի 43-ամյա բնակչի մարմնի որոնումները. սպանության հատկանիշներով հարուցվել է վարույթ Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տիրամոր ծննդյան օրը Լուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կայցելի Իրաք Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոգրոդովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ
Ամենադիտված