Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան Այս քրեական գործը հարուցվել է շուկայում Վալոդի ու Արտաշի պատմածների հիման վրա. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ) 

Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն

Հրապարակումներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ձեռնարկված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «Telegram» հավելվածի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով ձևավորված հանցավոր խմբի անդամների բնակության վայրերում ստեղծվել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի աճեցման համար նախատեսված ջերմոցներ և 2021-2023թթ․ կազմակերպվել է տարատեսակ անվանումներով և որակական հատկանիշներով տարբերվող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի արտադրություն:

Իրացնելու նպատակով ապօրինի արտադրված և պահված թմրամիջոցների մեծածախ և մանրածախ վաճառքն իրականացնելու նպատակով, խմբի անդամները «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և ղեկավարել են խանութ-հարթակներ, ապահովել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են և ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։

Այնուհետև մեծածախ վաճառքի համար նախատեսված թմրամիջոցների զանգվածների գտնվելու վայրերի լուսանկարները խանութ–հարթակի միջոցով հանցակիցների կողմից տրամադրվել են «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջերին, իսկ «խանութ-հարթակի միջոցով առավել մանր զանգվածներով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած տարբեր անձանց: 

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջը կառավարող այն անձի ինքնությունը, ով նամակագրության միջոցով կապ հաստատելով խմբի անդամների հետ՝ 2023թ. փետրվար–մարտ ամիսներին իրացնելու նպատակով ձեռք է բերել ապօրինի արտադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մի քանի խմբաքանակ: Մի քանի հարյուր գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի գտնվելու վայրը հայտնելու համար վերջինիս հրահանգվել է տարատեսակ կրիպտոարժույթներով փոխանցումներ կատարել խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված օգտահաշվի հետ նույնականացված «Dashcoin» և «TRX» կրիպտոարժութային դրամապանակներին և միայն թմրամիջոցի ձեռքբերման համար նախատեսված գումարները ստանալուց հետո նրան տրամադրվել են տարբերթաքստոցներում նախապես տեղադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները։

Պարզվել է նաև, որ «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակից տարատեսակ թմրամիջոցների ձեռք բերման ցանկություն հայտնած անձանց գումարի փոխանցման համար տրամադրվել են պարբերաբար փոփոխվող «դաշքոին» տեսակի կրիպտորաժութային դրամապանակների հաշիվներ, որոնց փոխանցված գումարները, մի քանի այլ նմանատիպ դրամապանակների փոխանցվելուց hետո, վերջնարդյունքում ստացվել են խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» կրիպտոարժութային դրամապանակին։

Բացի այդ, հանցավոր խմբի անդամների կողմից «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» տեսակի դրամապանակներին գումարներ են ստացվել նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ–հարթակների օգտատերերի կողմից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց գումարների փոխանցման համար տրամադրված «դաշքոին» տեսակի դրամապանակներից:

Ապօրինի արտադրված և պահված առանձնապես խոշոր չափերով թմրա­մի­ջոցի խմբաքանակի մի մասը՝ ընդհանուր 266,15,գրամ և 16,55 գրամ հաստատուն չոր քաշով «Մա­րի­խու­ա­նա», 40 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տե­սա­կի թմրա­մի­ջոցները, թմրամիջոց պարունակող «Կանեփ» տեսակի թվով 6 հատ բույսերը, ինչպես նաև՝ թմրամիջոց աճեցնելու համար նախատեսված համապատասխան սարքավորումներով կահավորված թաքստոցները, սենյակ-լաբորատորիաները և թմրամիջոց ապօրինի արտադրելու համար օգտագործվող տարբեր առարկաներ հայտնաբերվել են խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությամբ։

Հանցավոր խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ինչպես անձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների աճեցման համար հատուկ կահավորված և քողարկված սենյակ–լաբորատորիաներ, այնպես էլ հայտնաբերվել և առգրավվել է հանցավոր գործունության արդյունքում ստացված գումարներից 330.264 ԱՄՆ դոլար, 3210 Եվրո և 2.772.000 ՀՀ դրամ գումար, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և արգելադրվել։

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի անդամների կողմից թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվների միջոցով շրջանառված ֆինանսական միջոցների ծավալը կազմել է շուրջ 1մլրդ. 734մլն. դրամին համարժեք 3․900․000 ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջիններիս մասն առանձնացվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուսուցիչները վախ ունեն. Սերոբ Խաչատրյան Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան Սա իրոք հավատացել է, որ «Каждая кухарка должна научиться управлять государством»․ ՀամբարյանԱյս քրեական գործը հարուցվել է շուկայում Վալոդի ու Արտաշի պատմածների հիման վրա. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես են ապրում ու կռվում Դոնբասում հայ կամավորները. Թևանյան (տեսանյութ)Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսըԼուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր Խոշոր վթար «Գայի պոստի» մոտ. վիրավnրների մեջ կան դերասան ու տիկտոկեր Զորամասերում Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ) ՀՀ վարչապետը ժամանել է ԹբիլիսիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՔՊ-ին ասում եմ՝ այստեղ եմ, եկել եմ ԱԺ` մեռելոցի առթիվ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազան (տեսանյութ)Մահшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը (լուսանկարներ) Անի Երանյանի նոր ֆոտոշարքըՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Փաշինյանի իշխանությունը զբաղված է Բաքվի հետ իրենց հաջորդ քարոզարշավի սլոգանը քննարկելով․ Մամիջանյան (տեսանյութ) Ադրբեջանն անհանգստացած է. ՀՀ-ն անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան «Նիվա»-ով վրաերթի են ենթարկել 3-ամյա տղային, ով հիվանդանոցում մահացել էԻրանում հայտարարել են՝ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անումՍեպտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել ենԽաղաղություն չեն մուրում, նման հռետորաբանության պարագայում դժվար է խաղաղության մասին մտածել․ Օհանյան (տեսանյութ)Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ) Գազ չի լինիԻնչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. ՍուրենյանցԱնահիտ աստվածուհու արձանը Հայաստանում էՍեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատՀավաքն այսօր չի կայանաՀայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում. Մաս 3. Սամվել ԲաբայանՈրպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարարՈւկրաինան կրկին հարձակվել են Բելգորոդի վրա (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական ճեպազրույցներՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել Գյումրիում Ե՞րբ կսկսվի դպրոցականների աշնանային արձակուրդը ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ ԲարսեղյանՀոգեհանգստյան կարգ սեպտեմբերյան դեպքերի տարելիցինԱրցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր ՎրթանեսինՊետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից․ Փաշինյան Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան (տեսանյութ) Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում սեպտեմբերի 17-ին
Ամենադիտված