Լոռու մարզում բնակարանային խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի հրացան Անտառում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին Հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն «Սահմանամերձ բնակավայրերի զարգացման նախապայմանը խաղաղության հաստատումն է». Պապոյանը՝ Խնածախում Երիտասարդների մոտ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել Երկու դիպլոմավորված տգետ իշխանության բարձունքից անդադար «կրթում» են իրենց անկիրթ հպատակներին՝ երեկվա հպա՜րտ քաղաքացիներին. Սամվել Ֆարմանյան Amnesty International-ը Իսրայելին մեղադրում է Գազայում «Ուղիղ հեռարձակվող ցեղասպանություն» իրականացնելու մեջ Նույնիսկ բոլոր ընդդիմադիր պատգամավորները չեն ստորագրի Սուրեն Սուրենյանցը՝ իմպիչմենտի մասին (տեսանյութ) Պուտինի հետ ավելի հեշտ է գործ ունենալ, քան Զելենսկու․ Թրամփ Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Քաշմիրում նոր ճգնաժամ. Հնդկաստան-Պակիստան լարվածությունը նոր փուլում է Գեյթսի հիմնադրամը և գործընկերները ստեղծել են 500 միլիոն դոլար արժողությամբ մայրական և նորածնային առողջության հիմնադրամ 

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված ՀՀ-ում կրթական ոլորտի բարեփոխումների ընթացքին, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքներին:

Ողջունելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը:

Նախարարի գնահատմամբ՝ ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և առանձնակի կարևորություն ունի երկկողմ հարաբերություններում:

Դեսպան Վասիլիս Մարագոսը նույնպես կարևորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկխոսության և համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելու հարցում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները: Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, տեղեկացրել է՝  ԱԺ-ում քննարկվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավոր ընկերությունների հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման և բարեփոխումների համար:

Դեսպան Վասիլիս Մարագոսը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության՝ դպրոցների կառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ստեղծման աշխատանքների ընթացքից: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ դպրոցներում նոր լաբորատորիաների ստեղծման աշխատանքներն իրականացվում են՝ ըստ սահմանված ժամանակացույցի:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ գրեթե բոլոր երեխաները՝ շուրջ 17 հազար աշակերտ, ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների՝ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը:

Անդրադառնալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Կառավարությունը վերջերս երկարաձգել է ծրագրի գործողության ժամկետը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հետաքրքրությունը բավականին մեծ է, և ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի վերջնական հաստատումից հետո այժմ բավական ակտիվ դիմում են ծրագրին:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներում, որից 350-ը հանդիսանում է աջակցության ծրագրի շահառու: Ըստ ծրագրի՝ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար 2 տարի ժամկետով, իսկ որոշ մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսումնական հաստատություններում, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում կունենան նաև 50 հազար դրամ լրավճար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի և սպորտի ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության հեռանկարներին:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լոռու մարզում բնակարանային խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի հրացան Անտառում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին Հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն Եվրամիությունը դասեր կքաղի Իսպանիայում և Պորտուգալիայում տեղի ունեցած էներգետիկ աղետից«Սահմանամերձ բնակավայրերի զարգացման նախապայմանը խաղաղության հաստատումն է». Պապոյանը՝ Խնածախում Երիտասարդների մոտ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել Երկու դիպլոմավորված տգետ իշխանության բարձունքից անդադար «կրթում» են իրենց անկիրթ հպատակներին՝ երեկվա հպա՜րտ քաղաքացիներին. Սամվել ՖարմանյանԼավրովը Ռուսաստանի հրադադարի առաջարկը անվանել է ուղիղ բանակցությունների սկիզբAmnesty International-ը Իսրայելին մեղադրում է Գազայում «Ուղիղ հեռարձակվող ցեղասպանություն» իրականացնելու մեջ Նույնիսկ բոլոր ընդդիմադիր պատգամավորները չեն ստորագրի Սուրեն Սուրենյանցը՝ իմպիչմենտի մասին (տեսանյութ) Պուտինի հետ ավելի հեշտ է գործ ունենալ, քան Զելենսկու․ Թրամփ Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Շվեդիայի կենտրոնում կրակոցներ են հնչել, կան զոհերՔաշմիրում նոր ճգնաժամ. Հնդկաստան-Պակիստան լարվածությունը նոր փուլում է Գեյթսի հիմնադրամը և գործընկերները ստեղծել են 500 միլիոն դոլար արժողությամբ մայրական և նորածնային առողջության հիմնադրամ Apple-ի ներդրողները հստակություն են պահանջում Այո՛, պատրաստվում ենք «Արսենալի» ստանդարտներին․ Էնրիկե Թրամփի սակագները ստիպել են Volvo-ին դադարեցնել կանխատեսումները և սկսել ծախսերի կրճատում Թրամփը արգելափակում է Ավստրալիայից Ուկրաինա տանկերի առաքումը․ BildՅամալը նշել է «Ինտերում» իր սիրելի խաղացողներին Հնդկաստանում աղջիկը շան կծելուց հետո վարակվել է կատաղությամբ Եմենում մխիթարվում ենք մի մտքով՝ «դեռ լավ է, որ Գազայի նման չէ» Անտեսանելի ճնշում. Թրամփի կրճատումները բախվում են դիմադրության 4 ամսական երեխային մահացած հայտնաբերելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով Իրական մրցակցային դատավարության պայմաններում դատախազների գերակշիռ մասը վերածվում է բուտաֆորիայի․ Րաֆֆի Ասլանյան Ռուսաստանը մշակել է տիեզերքում արբանյակներ հավաքելու տեխնոլոգիաAmazon-ը հերքում է սակագների բացահայտման պլանը Մոսկվայում խցանումը հասել է 8 բալի Ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ ՏիկՏոկի փոքրիկ հերոսը լքեց աշխարհը. Փրեսթոն Օրդոնեի կորստով սգում է ողջ համացանցը (լուսանկար) «Արարատ-Արմենիա»-ն հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ դուրս եկավ գավաթի եզրափակիչԱրտուշ Գաբրիելյանի անձեռնմխելիության հաղթահարման հարցով ԲԴԽ նիստը հետաձգվեց Հզոր պայթյուն է տեղի ունեցել ԻրանումՀնդկաստանի ԶՈւ-ն ազատ է ընտրելու՝ ինչպես արձագանքի Քաշմիրում ահաբեկչությանը. Մոդի Չինաստանը կարող է միլիոնավոր աշխատատեղեր կորցնելԿարեն Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա․ Փաշինյան Իսպանիայում հոսանքազրկման հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվելՀնդկաստանի և Պակիստանի սահմանին մարտեր են սկսվել Չի բացառվում, որ Նիկոլի ու Քոչարյանի միջև որպես չարյաց փոքրագույն ընտրեն Քոչարյանին․ Զուրաբյան (տեսանյութ) Գեղեցկության մոդելն անկեղծանում է․ ինչու մայրությունից հետո վերականգնելն այնքան բարդ էրԹրամփն ասել է, որ անձամբ է գրառումներ անում սոցցանցերումՀնդկաստանը որոշում է հնարավոր պատասխանի ձևաչափն ու ժամկետներըLabubu-ն՝ աշխարհի նոր խաղալիքային մոլուցքը Քիմ Քարդաշյանը կյանքի է կոչում Դիանայի խորհրդանշական զարդը ՍԱՏՄ ղեկավարն աշխատանքից ազատվել է Apple-ը արագացնում է iPhone-ների արտադրությունը Հնդկաստանում Հինգերորդ գիշերն անընդմեջ հրաձգություն է գրանցվել Հնդկաստանի և Պակիստանի սահմանին (տեսանյութ) Քաղաքացիները՝ Տիգրան Ավինյանի գործունեության մասին․ հարցում (տեսանյութ) Բրեդ Փիթը չի կարողանում հանդուրժել Անջելինա Ջոլիի քայլերը. «Սա արդեն չափազանց շատ է»
Ամենադիտված