Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը
SportԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
ՕԽ բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին:
Հիշեցնենք՝ Հայաստանն Օլիմպիական խաղերում կունենա 15 ներկայացուցիչ: Գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի ՕԽ խաղերին: